Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա 04/25/2024   17:04 ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչը մերկացրեց Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ իրականացվող ռասիստական քաղաքականությունը․ ԳՇՆ միություն 04/25/2024   16:51 Զախարովան մեկնաբանել է ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանից հնչող քննադատությունները 04/25/2024   16:48 «Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին

Պարգևավճարների միջոցով լավ կադրերին համակարգում պահելու փորձը հանգեցնում է արտագաղթի ուժեղացմանը. Վարուժան Հոկտանյան 04/18/2020   19:11  |  ԼՐԱՀՈՍ

Հանրությանը մեղմ ասած դուր չի գալիս բարձրաստիճան պաշտոնյաների և ոչ թե հանրային ծառայության համակարգի աշխատակիցների պարգևատրումների բարձր լինելը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է  «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ նշելով, որ ճիշտ կլիներ կատարել համահերթեցում, այսինքն՝ նախարարների, պատգամավորների պարգևավճարների փոխարեն ավելանար միջին, ցածր օղակների պաշտոնյաների աշխատավարձերը։

Վերջին օրերին բարձրաստիճան պաշտոնյաների ամենամսյա պարգեւավճարները կրկին դարձել են հանրային թոփ քննարկման առարկա։ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ 30 տոկոս պարգեւավճար ԱԺ-ում  յուրաքանչյուր ամիս ստանում են բոլորը։ «Խրախուսումը խրախուսում, բայց դա պետք է համարել  որպես չֆիքսված աշխատավարձ ու բոլորն ստանան»,-ապրիլի 17-ին ասել է Ա.Միրզոյանը։

Վարուժան Հոկտանյանի գնահատմամբ՝ ամեն ամիս պարգևավճար տրամադրելով պարգևավճարի իմաստն արժեզրկվում է. «Փաստացիորեն մենք այս 2 տարի է տեսնում ենք, որ ոչ թե պարգևավճար են ստանում պաշտոնյաները, այլ իրականում աշխատավարձ է բարձրացվել, սակայն ձևական առումով,  դե յուրե դա նշվում է որպես պարգևավճար: Պարգևավճար սովորաբար ստանում են շատ լավ արդյունքներ ցույց տալու համար, բայց  այս դեպքում այդպես չէ, այս դեպքում  բոլորը պարգևավճար  են ստանում։ Ես որևէ բացատրություն չեմ տեսել, թե ինչու, ինչ հաջողությունների  համար է նրանց պարգևավճար տրվել»,- ասաց փորձագետը:

Դիտարկմանը, թե բարձրաստիճան պաշտոնյաների համար բարձր աշխատավարձի ապահովումը իշխանություններն անհրաժեշտ են համարում՝ լավ կադրերին պետական համակարգում պահելու, կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար՝ պարոն  Հոկտանյանը պատասխանեց. «Դեմ չեմ, թող շատ գումար ստանան, սակայն հարց է առաջանում արդյո՞ք նրանց աշխատանքի արդյունքում այնպիսի տնտեսական, սոցիալական բարեփոխումներ են եղել, որոնց արդյունքում նաև շարքային քաղաքացու եկամուտներն են բարձրացել։ Այսինքն՝ եթե հարցն այդպես է դրվում, այստեղ ուղղակի մոռացվում է, որ հանրային ծառայողի գործունեության նպատակը հանրության կյանքի որակը բարելավելն է»:

Նա համաձայնեց, որ լավ մասնագետը պետական համակարգում ցածր աշխատավարձով աշխատանքի չի անցնի, բայց նաև նշեց, որ աշխատանքի արդյունքը պետք է տեսանելի լինի հանրության համար:

«Ես իսկապես կուզենայի, որ այդ բարձրացումների հետ զգացվեր նաև տնտեսական իրավիճակի կտրուկ լավացում, սոցիալական բեռի թեթևացում: Եթե իրենց եկամուտը երկու անգամ ավելացել է, գոնե 1,5-2 անգամ պետք է բարձրանա նաև շարքային քաղաքացու  եկամուտը: Ես տնտեսագետ չեմ, միգուցե տնտեսագիտական առումով ինձ կբացատրեն, որ եթե 10-15 տոկոս բարձրանում է շարքային քաղաքացու եկամուտը դա արդեն լավ է, բայց անձամբ կարծում եմ, որ այսպիսի բարձրացումը պետք է բերեր նաև պաշտոնյաների աշխատանքի շատ լուրջ բարելավման, որը կզգացվեր նաև հանրության կենսամակարդակի վրա»:

ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետը հեռարձակեց  2018 թվականի բողոքի ակցիաների ժամանակ իր ելույթներից մեկը՝  ի հավաստումն, թե պետական ապարատում աշխատավարձերի բարձրացման մասին խոստացել է դեռ այն ժամանակ եւ ներկայումս միայն կատարում է իր խոստումը։ Ձայնագրությունում  ասվում էր, որ պետք է հանրային ծառայության ոլորտի բոլոր աշխատակիցների աշխատավարձերը բարձրացվեն  և, Վ.Հոկտանյանի կարծիքով, այստեղ կարևոր հարց է առաջանում՝ արդյոք բոլորն իսկապես այդքան բարձր աշխատավարձ են ստանում ու դրա շնորհիվ շարքային քաղաքացու կյանքը բարելավվել է:

«Հանրությանը մեղմ ասած դուր չի գալիս բարձրաստիճան պաշտոնյաների և ոչ թե հանրային ծառայության համակարգի աշխատակիցների պարգևատրումների բարձր լինելը: Եվ միգուցե ավելի ճիշտ կլիներ ինչ-որ կերպ համահերթեցում անել: Այսինքն` նախարարների, պատգամավորների պարգևավճարների փոխարեն ավելանար միջին, ցածր օղակների պաշտոնյաների գումարը: Նույն հեղափոխության ժամանակ մի շարք այլ խոստումներ նույնպես տրվում էին: Լավ,  հանրային ծառայողի աշխատավարձի հետ կապված այդ մի խոստումը կատարվեց, բայց այլ խոստումներ էլ կային, որոնք իրար հետ փոխկապակցված են, օրինակ տնտեսական առաջընթացի, ներդրումների հետ կապված խոստումները»,-ասաց Հոկտանյանը:

Նա շեշտեց, որ շատ ավելի էականորեն պետք է բարձրացվեին բժիշկների, ուսուցիչների և մի շարք այլ մասնագիտությունների աշխատավարձերը, իսկ եթե բարձրացումներ չեն լինում, քաղաքացին եկամուտ չունի, ապա դա հանգեցնում է արտագաղթի:

«Այնպես որ մի կողմից փորձ է արվում լավ կադրերին պահել համակարգում, ընդ որում՝ ես չգիտեմ դա որքանով  է հաջողվում, մյուս կողմից էլ դա բերում է արտագաղթի ուժեղացմանը, որովհետև եթե էապես չի բարելավվում շարքային քաղաքացիների վիճակը՝ մարդիկ հեռանում են երկրից: Այստեղ ընտրության հարց է»,- ասաց Վարուժան Հոկտանյանը։

Այդուհանդերձ, եթե իշխանությունները կարեւորում են պաշտոնյաների աշխատավարձի բարձրացումը, ինչու դա չի արվում օրենքով, այլ միայն քողարկված ձեւով՝ խրախուսումների տեսքով մեր հարցին ի պատասխան  «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նշեց, որ  աշխատավարձի բարձրացման դեպքում անհրաժեշտ է փոխել աշխատավարձի գործակիցները, ինչը կհանգեցնի մեծ թվով հանրային ծառայողների աշխատավարձի բարձրացմանը, այստեղից էլ բյուջեի հետ կապված խնդիրներ կառաջանան:

«Չի բացառվում, որ այդ գումարի պարգևավճար լինելու շնորհիվ տնտեսական վիճակից ելնելով պաշտոնյաները դրանք որոշ ամիսներ չեն ստանա: Որքանով գիտեմ, այս եռամսյակի պարգևավճարները փոխանցվելու են կորոնավիրուսի դեմ պայքարի հաշվեհամարին: Հիմա եթե օրենքով այդ գումարը որպես աշխատավարձ սահմանված լիներ, չէին կարողանա դա փոխանցել կամ էլ պետք է պաշտոնական աշխատավարձից հանեին այդ գումարը»,-  «Փաստինֆո»-ին ասաց Հոկտանյանը:

Նա շեշտեց՝ կառավարման տեսանկյունից  ճիշտ ու ազնիվ մոտեցում կլիներ, եթե ոչ թե ամեն ամիս պաշտոնյաներին պարգևավճար տային, այլ բարձրացվեին աշխատավարձերը:

«Դրա համար երկու տարբերակ կա՝ կամ բազային տարբերակը, որի դեպքում բոլոր հանրային ծառայողների աշխատավարձը պետք է բարձրացվի, կամ միային պատգամավորների դեպքում գործակցի ավելացումն է: Անհասկանալի է թե ինչու այս քայլին չեն գնում, որովհետև կարող էին օրենքը, գործակիցը փոխել ու դրանով խնդիրը կլուծվեր»,-ասաց Հոկտանյանը:

 

Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:34 17/04/2020  |  ՄամուլԶոհրաբ Մնացականյանը 1,5 մլն դրամի պարգեւավճար է ստացել․ «Հրապարակ»
09:36 08/04/2020  |  ՄամուլՓոթորիկ պատգամավորաց դասում. Նախարարները չե՞ն զրկվի պագեւավճարներից. «Հրապարակ»
16:30 07/04/2020  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը ստում է. նախորդ տարի տրվել է 20 մլրդի պարգեւատրում, որը կազմում է շուջր 58 մլն դոլար. Նարեկ Սամսոնյան
13:06 07/04/2020  |  ԼՐԱՀՈՍԵվս մեկ անգամ ընդգծում ենք, որ վարչապետը խոսել է բացառապես բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների մասին, այլ ոչ թե ընդհանուր պետական կառավարման համակարգի աշխատակիցների
09:19 19/03/2020  |  ՄամուլԱպրիլի պարգեւավճարները ֆոնդին կփոխանցեն. «Հրապարակ
17:04 10/03/2020  |  ԼՐԱՀՈՍՈվ է վճարելու մասնավոր նպատակով օգտագործվող պետական ուղղաթիռի ծախսերի համար. մեկնաբանում է Վարուժան Հոկտանյանը
18:59 26/02/2020  |  ԼՐԱՀՈՍՊետք է փնտրել՝ ովքե՞ր են նվիրատվություն արել եւ հետո ի՞նչ են նրանք ստանում. Վարուժան Հոկտանյան
20:01 22/02/2020  |  ԼՐԱՀՈՍԱԺ-ում 174 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել հունվարին աշխատած 17 օրերի համար. Antifake
16:41 18/02/2020  |  ԼՐԱՀՈՍ276 հազար դոլար պարգևավճար «Հանրային կապերի եվ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ Փաշինյանի օրոք
18:14 16/02/2020  |  ԼՐԱՀՈՍՀամակարգային կոռուպցիա չկա. Կարծում է Վարուժան Հոկտանյանը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]