Թեմաներ
Երկուշաբթի 05 / 06 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/06/2024   13:34 Սա ասում եմ նրանց, ովքեր փող են ստանում հայրենիք կրծելու համար՝ ցավում եմ իրենց համար. շատերին անունով գիտեմ, ժամանակը գա, կասեմ. Բագրատ սրբազան 05/06/2024   13:30 Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին 05/06/2024   13:25 Պատերազմի հրձիգներն իրենք են.հայտարարում եմ՝ եթե որևէ բան պատահի, պատասխանատվությունը այսօրվա իշխանությունների վրա է. Բագրատ սրբազան 05/06/2024   13:20 «Պետք է մի սուբյեկտ, որն ամբողջապես պատասխանատու է. «Վեոլիա ջուր» ընկերության հետ կվերանայվի պայմանագիրը 05/06/2024   13:16 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 05/06/2024   13:11 Կիրանցի բնակիչների մի մասը միացել է Բագրատ Սրբազանի երթին, մյուս մասը մնացել է, որ գյուղն անտեր չմնա. Կիրանցի բնակչուհի 05/06/2024   12:54 Սա ինքնամաքրման երթ է․ Սրբազան 05/06/2024   12:48 Իշխանափոխություն հիմա չի լինելու. Ալեն Սիմոնյան 05/06/2024   12:44 ՀՀ վարչապետը հանդես կգա մամուլի ասուլիսով 05/06/2024   12:33 Հայկական օրակարգի դեմ աշխատող արտաքին թշնամի ուժերը և ներքին ուժերը նույնական են իրենց խոսույթում, ինչը ևս մեկ անգամ հաստատում է՝ այս իշխանությունները հակահայ օրակարգով են շարժվում․ փորձագետ 05/06/2024   12:27 Շատ կարևոր է, որ խաղաղության պայմանագրի մեջ երկակի մեկնաբանության համար տեղ չթողնենք. Ալեն Սիմոնյան 05/06/2024   12:22 Տաւուշ. Հայոց Արդի Պատմութեան «Թաւշեայ» Թիւրիմացութեան Տապանաքարը Կամ Չարիքի Վախճանին Խորհրդանի՞շը 05/06/2024   12:22 Հներ, սեւեր չկան, սա մաքուր շարժում է, փրփուրներից են կախվում. Ռոստոմյան (տեսանյութ) 05/06/2024   12:19 Դատախազությունը գնահատական չտվեց Արցախի հայաթափմանն ու իրականացված ցեղասպանությանը. Օհանյան 05/06/2024   12:14 Հանրային քրեական հետապնդում երկու անձի նկատմամբ՝ «Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար 05/06/2024   12:10 Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան 05/06/2024   12:02 ՀՅԴ Կանադայի «Սիմոն Զավարյան» երիտասարդական միությունը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը 05/06/2024   11:57 Օր 3. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում 05/06/2024   11:53 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը 05/06/2024   11:36 Մետրոն այսուհետ կգործի մինչև 24:00-ն. Ավինյան 05/06/2024   11:29 Չեխիայի Ուրարտու Հայ-Չեխական միութունը աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժմանը 05/06/2024   11:28 Արթուր Սուքոյանի պաշտպանը պահանջում է առերես հարցաքննել Սուքոյանին և լրագրող Դավիթ Լևոնյանին 05/06/2024   11:25 Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է շարժման մասնակիցներին լրտեսելու․ Սարգսյան 05/06/2024   11:18 Դուք ունեք հնարավորություն դառնալու անկախ, խնդրում եմ, հորդորում եմ ձեզ, դարձեք այդպիսին, տիկին Վարդապետյան. Արծվիկ Մինասյան 05/06/2024   11:12 ՀՀ և Ադրբեջանի նախարարների բանակցությունները կանցկացվեն Ալմաթիում՝ մայիսի 10-ին․ ԱԳՆ 05/06/2024   11:09 Ականի պայթյունից վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Իջեւանի բժշկական կենտրոն 05/06/2024   11:00 Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել 05/06/2024   10:56 ԱԺ-ն շարունակում է նիստը. ուղիղ 05/06/2024   10:53 Քամու հետևանքով վնասներ՝ Երևանում 05/06/2024   10:50 Ավտոմեքենաներ են բախվել, որին հաջորդել է հրդեհը. կան վիրավորներ 05/06/2024   10:39 Ականազերծման աշխատանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել 05/06/2024   10:38 Կապանի Արփիկ թաղամասում քաղաքացին սայթաքել և ընկել է քարերի վրա. նա հոսպիտալացվել է 05/06/2024   10:35 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ իշխանության ակնհայտ ուղղորդմամբ տարվում է վիրավորանքների ամոթալի արշավ. Թաթոյան 05/06/2024   10:29 Հրդեհ՝ Սբ. Սարգիս եկեղեցու մոտ 05/06/2024   10:27 Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխային 05/06/2024   10:23 Հալաբյան փողոցում BMW-ն բախվել է սյանը. կա վիրավոր 05/06/2024   10:21 Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի վրա. Աբրահամյան 05/06/2024   10:12 Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հանդես է եկել կոչով 05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/05/2024   22:00 Փրկարարների հմուտ գործողությունների շնորհիվ քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից 05/05/2024   21:55 Բրազիլիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի 05/05/2024   21:31 «Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   21:07 Առանց Վեհափառ հայրապետի օրհնության մենք չենք գործում. Բագրատ Սրբազան 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   20:41 «Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը 05/05/2024   20:11 Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/06/2024   10:12 Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հանդես է եկել կոչով 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   10:19 Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան

Ֆրանսիան սրտից չհանեց Նապոլեոնին, երբե՛ք չի հանելու. Հարցազրույց Ալվարդ Պետրոսյանի հետ 04/09/2020   19:25  |  Հարցազրույց

Մեր ղեկավարներից,  առաջնորդներից խոսելով բավական ուշագրավ փաստերի ենք բախվում, ինչը վերլուծության նյութ է ինքնին: Թվում էր՝ 88-ի շարժմանը հաջորդող շրջանում  մեր հասարակությունը Ղարաբաղ կոմիտեի տղաներին ֆետիշացնելու փուլն անցել էր, Լևոն Տեր-Պետրոսյանից կուռք կերտելու և իր իսկ ստեղծած կուռքը կոտրելու շրջափուլը՝ նույնպես: Եվ թվում էր, մարդիկ այլևս կուռքեր կերտելու՝ փորձի ու սխալի  ճանապարհով  չէին գնալու: Բայց՝ արի ու տես՝ Փաշինյանի դեպքում էլ՝ մարդկանց կռապաշտությունը դեր խաղաց: Ինչու՞ նույն սխալը կրկնվեց: Ի դեպ, համեմատելով, կարող ենք փաստել նաև,  որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդեպ կռապաշտության դրսևորումներ չեղան:

- Լևոնի և  Նիկոլի հանդեպ կռապաշտության դրսևորումները  համեմատելի չեն: Ինքս լևոնական չեմ եղել, կռապաշտություն էլ՝ չեմ սիրում, բայց առաջինի դեպքում՝ ժողովուրդն էր՝ նոր էր թոթափվում սովետի լուծը, Լևոնն էլ՝ մեր սերնդի խոսնակն էր: Պիտի իր հետևից գնային, հավատային: Ֆանատիզմը սարսափելի է, կռապաշտությունը դաժանության դրսևորումներ է բերում և Լևոնի ժամանակ էլ եղավ: Նիկոլ Փաշինյանի ժամանակ ժողովուրդը չէր, այլ մի հատված, պողոսները, որին հետո իրենք էլ նման անուն դրեցին: Դա ամբոխն է: Մարդուն կանգնեցնում հարցնում ես՝ ինչու՞ ես դեմ նախկիններին և ինչու՞ ես Նիկոլին կողմ, բան չեն կարողանում ասել:

-Ասում էին,  ասում էին քանի որ նա մեզնից մեկն է, դրա համար: Իհարկե, այսօր արդեն այդ ասողներից շատերը զղջում են…

-Ըստ իս, Ստալինից հետո կռապաշտության դրսևորում պիտի չլիներ, 70 տարի ես ստալինյան զոհի ժառանգ եմ եղել, որն այն ժամանակ գերակայող հատված էր: Երկուսից մեկն այդպիսին էին ու պիտի վախենային անհատի պաշտամունքից: Բայց պարզվեց՝ իմունիտետ չունեին: Խանդավառությունի՞ց էր, թե՞ անկախության շունչն էր 88-ին, բայց ով բան էր ասում՝ հետևից գնում էին: Ի դեպ,  այն ժամանակ բան ասողներ էին գոնե, հիմա բան ասող չկա, մեկն է՝ սոլո համերգ է, այն ժամանակ խումբ կար, հիմա՝ մենակատար է, իսկ մնացածները՝ խմբերգեր չեն նույնիսկ: Գրքերիցս մեկի վերնագիրն է, չէ՝  «Խմբերգերի ժամանակը »: Հիմա խմբերգերի ժամանակ չէ, Լևոնի ժամանակ էր դա և նույնիսկ ընդդիմադիրներն էին մտնում այդ խմբերգերի մեջ:

Ինչ վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, ապա  Լևոնի ժամանակ արդեն սողացող հակաղարաբաղյան քարոզչություն էր գնում, սոցիալ-տնտեսական դժվարությունները, լույս չունենալը Արցախով էին  պայմանավորում… Եվ թալանում էին երկիրը: Հիշում եմ՝ մեր իմաստուն մարդկանցից մեկի՝ Ալեքսան Կիրակոսյանի հաշվարկները և մղկտոցը: Ինքը և Վլադիմիր Մովսիսյանը գյուղ առ գյուղ և անուններով հաճախ՝ մարդկանց հիշում էին: Ալեքսան Կիրակոսյանը, ուղղակի սովետական ղեկավար չէր, ինքը երկրի տեր էր, տերերից մեկն էր,  հաճախ էր գալիս մեր՝ ՀՕՄ-ի գրասենյակ ու  ասում ՝ աղբոր աղջիկ, մի բաժակ թեյ տուր…  հրաշալի պատմող էր: Պատմում էր Սովետական Հայաստանի հարստությունների մասին՝ կոնյակից սկսած՝ մնացած ամեն ինչով և խեղճ մարդը չէր կարողանում հասկանալ, թե ոնց կարող էր մի քանի տարվա մեջ երկիրը թալանվել: Գործարանները, գյուղատնտեսությունը, հիշում եմ՝ հսկայական ֆուրերը՝ Հայաստանից Իրան գնացող, որոնց մեջ մեր գործարանների թալանված հոսքագծերն էին…ՀՀՇ-ական թալանի ժամանակներն էին:

Ցավոք, երբ ավերակի վերածված երկիրն ու ժողովուրդը արդեն լույսի մեջ էր, ուշքի էր եկել Քոչարյանի գալով… շատ արագ մոռացավ, թե՝ որտեղից ուր հասանք,  հիշողությունը կարճ էր: Պատահական չասացի ժողովուրդ,  ամբոխը՝ ամբոխ, բայց ժողովուրդն էլ 2 տարի առաջ չկանգնեց ոտքի: Չընդդիմացավ, որովհետև տարիներ շարունակ կերակրել էին ՝Արցախը չլիներ, մենք լավ վիճակում կլինեինք անհեթեթությամբ: Այն այսօր էլ նույն մարդկանց համար ակտուալ է: Իհարկե, խորապես  հասկացողներ էլ կան, որ Արցախը մեր դարպասն է, պարիսպն է, պաշտպանությունն է, մեր կորուսյալ հայրենիքի մի կտորը վերադարձնելու, հպարտություն ձեռք բերելու  իրողությունն է:

-Նորից ուզում եմ անդրադառնալ Ստալինի պաշտամունքին, տեսեք՝ մի կողմում ռեպրեսիաների ենթարկվող մտավորականներն էին, բայց մյուս կողմում ժողովրդի մեջ գոյություն ունեցող՝ պաշտամունքը, որն ի դեպ, վերջին շրջանում նորից էր գլուխ բարձրացնում: Ստալինապաշտները ակտիվանում էին ոչ միայն Վրաստանում, Ռուսաստանում, այլև՝ մեզանում: Սրա բացատրությունը ո՞րն է: Ստալինի կերպարն, ընդհանրապես, շատերին է հետաքրքրել մարդկային տիպաբանության առումով:

-Կարծում եմ՝ նախաքրիստոնեական ժամանակից՝ Նեռի կերպարը ամենալավը մարմնավորում են ինքը և Հիտլերը: Կան ավելի մանրերը՝ Մուսոլինի, Պոլ Պոտ և այլն… Մի Ֆրանկո արժե՞ր, որ Գարսիա Լորկա սպանվեր…

Իսկ Ստալինի պաշտամունքն, ըստ իս, ուժի առաջ ստրկամտորեն խոնարհվելու արդյունք էր: Հավանաբար, մեզ մոտ հարյուրամյակներ պետականություն չունենալու իղձն էր՝ ունենալ հզոր առաջնորդ: Բայց հիմա ինքս ինձ հակասելով պիտի ասեմ՝ երազելով ուժեղ առաջնորդների, ինքներս էլ կործանում ենք, սպանում, վարկաբեկում ենք նրանց: Վերջերս շատ հաճախ եմ այդ թեմայի մասին մտածել, հիշու՞մ եք, չէ, 88-ի ազգային զարթոնքի ժամանակ Կարեն Դեմիրճյանին ինչպես վանեցին իշխանությունից: Ոչ վայելուչ, ոչ հարգալից: Բայց վերադարձին՝ ոտքերի տակ գառ էին մատաղ անում, սա կռապաշտություն չէ՞ր: Այսինքն՝ ծայրահեղությունից ծայրահեղություն էր՝ հեռացնելն էլ, վերադարձն էլ:

-Գիտական մակարդակով՝  հոգեբանական  լուրջ վերլուծության թեմա է սա, մի կողմից՝ մինչև վերջ վարկաբեկում, մյուս կողմից՝ կռապաշտություն…

-Ի դեպ, այս համատեքստում ես հաճախ անդրադառնում եմ Նապոլեոնի ֆենոմենին, որն, ըստ էության, տարբերվեց մյուսներից: Վազգենի ասած, այնուամենայնիվ, Ֆրանսիան Նապոլեոնով գտավ իր հպարտությունը, իր ազատության զգացողությունը: Ինձ համար շատ ցնցող էր Ֆրանսիայի վերջին նախագահի Մակրոնի խոսքը՝ պաշտոնը ստանձնելու օրերին, երբ ասաց՝   Ֆրանսիան կորցրել է իր հպարտությունը:  Իսկ Նապոլեոնով Ֆրանսիան դարձավ Եվրոպայի հզորագույնը:  Եվ ինչ էլ պատահեց հետո, Ֆրանսիան սրտից չհանեց Նապոլեոնին: Երբեք էլ չեն հանելու: Ժողովու՛րդը չի հանելու: Ի դեպ, ճամարտակող Գորբաչովից, Ելցինից հետո  Պուտինն էլ Ռուսաստանի հպարտությունը հետ բերեց: Մենք էլ  Արցախյան հաղթանակով հպարտություն ձեռք բերեցինք. 21-րդ դար  մտանք, ոչ թե որպես ցեղասպանության զոհի ժառանգներ, այլ՝ որպես հաղթանակած ժողովուրդ: Այս ամենը հասկանալու համար մեզ բան ասողներն են պակասում: Մենք…Տիգրան Մեծի մի անորոշ  կուռք ենք ստեղծել, բայց պատմականորեն ավելի մոտ մի թագավոր կարո՞ղ ենք հիշել, որ իր մահով է մահացել, որ մեծարվել է, չի աքսորվել, չի թունավորվել ու սպանվել, անարգվել: Այսինքն, մենք տիրասեր չենք:

-Տիկին Ալվարդ, հեռվից գալիս, հասնում ենք մեր օրերը, որպես փաստ՝ ականատեսն ենք, Հայաստանի երկրորդ նախագահի հանդեպ ներկա իշխանության ձեր ասած՝ ոչ վայելուչ, հումանիզմից հեռու  վերաբերմունքին: Ի դեպ, այս առումով հետաքրքիր մի դրվագ հիշեցի, որ  տարիներ առաջ, հարցազրույցի ժամանակ, Սոս Սարգսյանն է պատմել: Մի անգամ, երբ Շառլ Ազնավուրը Երևան  է եկել, Ռոբերտ Քոչարյանը մի փոքրիկ ճաշկերույթ է կազմակերպել, և իրեն էլ  հրավիրել: ՈՒ երբ  Քոչարյանը նրան  խնդրել է ղեկավարել սեղանը,  Ազնավուրը կողքին նստած անհանգստության նշաններ է ցուցաբերել՝ հայացքով աչք-ունքով հասկացնելով, թե ՝ հանկարծ չլինի, թե առաջինը իմ կենացը խմես: Առաջին կենացը պիտի նախագահինը լինի: Սոս Սարգսյանի փոխանցմամբ՝  Շառլը համաշխարհային մեծություն լինելով հասկացնում էր, նախ՝   պետությանդ առաջնորդին, ղեկավարին պիտի հարգես:

-Այս անարգանքը, որ հիմա կա հանրապետության 2-րդ և 3-րդ նախագահների նկատմամբ՝ ամբոխի ցանկությունն է, իրենք բռնապետ են միայն ընդունում, ա՛յ, բռնապետ ընտրեցին: Ծիծաղելի է, իհարկե, երրորդ հազարամյակ է, սակայն, ուժեղ ռազմիկ և հանդարտ մտածող առաջնորդների չընդունեցին: Թատրոն  էին սիրում՝ պայքար, պայքար մինչև վերջ գոռացողների:  Երկու տարի առաջ Նիկոլի հետևից գնացողներից հիմա քանի՞սն են հավատում նրա խոսքին, թե՝ ամեն մեկդ վարչապետ եք…Պավլովյան ռեֆլեքս գոյություն ունի: Հազար ներողություն,  երբ շանը ոսկոր ես ցույց տալիս, բայց չես նետում, հետո նորից ես ցույց տալիս, էլ չի նայում քո կողմը, հասկանում է, որ խաբում ես: Մարդ արարածն էլ է կենդանական աշխարհի ներկայացուցիչ, այդ ռեֆլեքսը մենք էլ ունենք՝ երբ քեզ շարունակ խաբում են, դու պիտի կարողանաս նաև չնկատել, արհամարհել, բայց ինչ-որ մի հատվածի մոտ այդ պրոցեսը դանդաղ է տեղի ունենում:

Իմ ցավը սակայն, պատմության մեջ իրենց հետքը թողածներն են՝ այսօր դաշնակցությանը հանիրավի բզկտում են՝ մոռանալով, որ ազգի արժանապատվության առաջին դրսևորումները՝ իրենց միջոցով է եղել, որ իրենք գիտեն արժանապատվորեն կռվել և մեռնել, ասենք՝ Աղբյուր Սերոբի, Գևորգ Չաուշի, Անդրանիկի, Դրոյի հանգույն… Մեր նորագույն պատմության ընթացքում էլ փլուզվող կայսրությունից մենք դուրս եկանք հաղթանակած և այդ հաղթանակի ռահվիրաներ ասեմ, ինչ ասեմ, առաջնորդները այս մարդիկ էին՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, նաև՝ Վիտալի Բալասանյան…Այսօր  ովքեր էլ չեն անարգվում, մոռացվում են: Առաջ գոնե շաբաթը մեկ անգամ Կոմանդոսի անունը հնչում էր, Դալիբալթայան, Նորատ Տեր -Գրիգորյան, Իվանյան, Խաչատուրով…

- Պոպուլիստ-գլոբալիստների  ժամանակներում ենք հիմա ապրում, Թրամփից՝Փաշինյան:

-Պուտինը պոպուլիստ չէ, ինձ նա՛ է հետաքրքիր  իբրև կերպար…

-Բայց ազդման և հակազդման օրենքով՝ պոպուլիզմին  հաջորդողն   ազգային պետություններն են լինելու…

- Դե հո չես կարող շարունակ դատարկությամբ սնել, հո միայն ամբո՞խը չի, ժողովուրդը մի օր կանգնելու է ասի՝  հերիք է, բավ է, 65-ին էլ հիշեց ու մեկ էլ ելավ սովետի դեմ՝ վանկարկելով՝ հողերը, հողերը, կայսրությունը ցնցվեց, չհրապարակվեց, բայց ներքին, դիսիդենտական ցանցերով լուրերը գնում էին, թե՝ ոնց են ցնցված ու ոգևորված ժողովուրդները: Այն օրն, ի դեպ շատ հուզիչ էր, թե ոնց էր Պարույր Հայրիկյանը կռիվ տալիս ներկաների խոսքի մշակույթի դեմ: Մտավորական մարդ է, 17 տարուց ավել բանտերում, աքսորավայրերում է եղել, բայց իր տեսակը չի փոխել: Ինքը մտավորական է՝ ընդունես նրան, թե՝ ոչ, մարդ է, որը գիտի ազատության գինը և մարդ է, որն ազգային արժանապատվություն ունի:

Ի դեպ, այսօր էլ՝ Նիկոլի ժամանակներում,  ես մեկ վայրկյան երանի չեմ տվել բրեժնևյան լճացման տարիները: Երբեք… կայսրությունը պիտի քանդվեր, բայց արհեստական ժողովրդավարության կողմնակից  էլ երբեք չեմ եղել:

Հայ ժողովուրդը միշտ էլ ժողովրդավար է եղել, ֆիքսված չի, որ մենք ստրուկներ ենք ունեցել, հետո էր՝  30-ականներին, որ  կուլակաթափի անվան տակ աշխատող գյուղացիներին դարձրեցին կուլակ և  աքսորեցին, ծույլերին, լոդրերին  դարձրին բատրակ և իշխանությունը տվեցին նրանց: Սրա կարոտով է հիմա  Նիկոլն իր հետևորդներին ներշնչում: Նայում ես  այսօրվա պառլամենտին ու մտածում՝ էս ովքե՞ր են բան ասում, թռչող կոկորդիլոսներով, զանազան թիթեռնիկներով: Նայում ես՝ շատ անուշիկ աղջիկ է մեր այսպես կոչված՝  «օդի նախարարը»: Դա տղամարդկային ոլորտ է, որը փորձառու պրոֆեսիոնալի  պիտի վստահել: Որ փակել են՝ չզարմացա, որովհետև իր շփումների ընթացքում էլ երևի զգացել են՝ էս թիթեռնիկն ո՞վ է, որ արծիվների հարց է լուծում: Այսինքն, այնքան անլուրջ է, մի կարծեք, թե՝ արտաքինը, մազերի սանրվածքը, փողկապի կամ գուլպաների գույնն ազդեցություն չունեն: Ունեն: Պրոտոկոլային բաներ կան, եթե դու պետություն ես ու հավակնում ես միջազգային հանրության անդամ դառնալու: Բայց մեզ մոտ չի պաշտպանվում, խեղճուկրակ գնում-գալիս են, գնում են աշխարհ տեսնելու, ո՞վ չի ուզում, բայց որպես պետության ներկայացուցիչ՝ սրանց խեղճուկրակությունը մեզ սպանում է: Այսպես չի եղել երբեք, ոչ Լևոնի ժամանակ, ոչ էլ՝  Սերժի և Ռոբերտի ժամանակ, մենք միշտ միջազգային հանրությանն արժանապատիվ ենք ներկայացել:

-Հարություն Հարությունյանի հեղինակած՝ «Հաղթանակի ապրիլ» ֆիլմը քառօրյա պատերազմի մասին  է, ուր հեղինակային տեքստ գոյություն չունի: Ըստ հեղինակի՝ ինքն ի սկզբանե իր առջև  դրած խնդիրը լուծել,  այն է՝ չմիջամտել, չխմբագրել, պարզապես՝  լսել, հարցեր տալ պատերազմի գործող անձանց՝ զինվորից գերագույն գլխավոր հրամանատար և հստակ պատասխաններ ստանալ նրանցից՝ ապրիլյանի մասնակիցներից: Գիտեմ, որ մանրամասն նայել եք և ասելիք ունեք:

- Ապրիլյանի մասին  ֆիլմը՝ զինվորների անմիջական մասնակցությամբ վաղուց սպասված էր.  ավելին, այն  այսօր ավելի քան սպասված էր՝ Քոչարյան Անդրանիկի տարօրինակ և անորոշ հանձնաժողովի  գոյությամբ պայմանավորված: ՈՒզում էինք իմանալ՝ էս մարդն ի՞նչ է ուզում պարզել, էն, ինչն ամբողջ ժողովու՞րդը գիտի, որ սա ծանր, բայց հաղթական պատերազմ էր,    կայծակնային… Բայց ասում էին, թե նա ուզում է ապացուցել, որ հաղթանակ չի եղել, այլ՝  ինչ-որ զարհուրելի, առեղծվածային խարդավանքների հետևանք է այդ ամենը,  որին, իբրև  մասնակից են և ռուսները, ինչպես  հայտարարեց Նիկոլը մի անգամ իր ելույթում: Եվ ընդհանրապես, ինչ-որ մթին, դավադիր ուժերի հետ էին փորձում կապել: Մի խոսքով, շատ կարևոր էր այս ֆիլմը: Գիտեք, սուտը ավելի ոտավոր է, քան՝ ճշմարտությունը, 1000 ոտք ունի և  հազարոտնուկի նման թունավոր՝ կարող է տարածվել և դրա դեմն առնել  էր նաև պետք: Բայց ոչ միայն դա, ի վերջո,  ճշմարտությունը պատմությանը պահ տալու,  պահպանելու համար է շատ կարևոր, ճշմարտությունն  իմանալու և այն սերունդներին փոխանցելու համար:  Սա նոր սերնդի, իմ թոռան սերնդի հաղթանակն էր: Նրանք  իրենց հաղթանակով, իրենց զոհաբերությամբ  ապացուցեցին, որ գենետիկ կապը, շղթան  հստակ շարունակվում է, որ  իրենք, իսկապես հմամենի ազգի  ժառանգներ են:

Իհարկե,  ավելի մանրամասները շատ կարևոր էր իմանալ: Նայում ես՝ լույսի պես տղաներ են, մեկը մեկից  լուսավոր…իրենք անցել էին մի տարօրինակ դպրոց, մոտեցել էին Աստծուն, դրա համար էր լույս ճառագում  նրանց դեմքերից, և ի՜նչ խաղաղ հանդարտություն: Նրանք ապրել էին իրենց ընկերների մահը, և այդ առնական հանգստությունը շատ կարևոր էր ֆիլմում:

Հաճախ ենք իրար հետ զրուցել ու ես միշտ հպարտությամբ ասում էի՝ տղամարդկանց երկիր Հայաստանս, էս ֆիլմը նայելով ես մի անգամ ևս հաստատեցի ինքս ինձ, որ ա՛յո, Ալվարդ, դու ճիշտ ես՝ սա տղամարդկանց երկիր Հայաստանն է, և հանկարծ այսպես կոչված իշխանության եկածներին տիպաբանական վերլուծության ենթարկելով չդատես ազգիդ մասին: Եթե դրանով դատենք, պիտի ասենք խեղաթյուրված, տարօրինակ, օրապակաս՝ ներկա օրենսդիրների հանգույն: Հավատա, որ դրանց նայում եմ,  նախընտրում եմ պառլամենտի իմ ընկերներին, նրանք հաստատ,  ավելի նախընտրելի էին:

-2016-ի քառօրյային զուգընթաց սկսված՝   այդ օրերի վերաբերյալ  իրականության ներկայացման երկու երես կար, որ մարդկանց մոլորության մեջ էր գցում՝ խեղաթյուրումները,  սուտն իրականությունից  տարբերակելու առումով: Այս ասպեկտով եթե դիտարկելու լինենք, որքանո՞վ սպառիչ են տրված պատասխանները: Ի վերջո,  բացահայտումների օրինակներ տալի՞ս է այս  ֆիլմը:

-Ամենակարևորն, ինձ համար, իհարկե, Սերժ Սարգսյանի կերպարն էր: Կարծում եմ,  բնավ սուբյեկտիվ չեմ՝ ֆիլմում  շատերը մոտիկից տեսան Սերժ Սարգսյան  մարդուն: 88-ից իրեն գիտեմ՝ ինքը միշտ եղել է տարօրինակ հանդարտ, համբերատար,  սարսափելի  զուսպ, նույնիսկ չգիտեմ՝ դա համեստություն է, թե՝  ինքնատիրապետման բացառիկ հատկանիշ: Պատահական չէ, որ արցախյան զարթոնքի և պատերազմի ակունքներում  կանգնած ղեկավարներից  էին՝  Ռոբերտ Քոչարյան,  Սերժ Սարգսյան,  էլի արժանավոր մարդիկ: Բայց  որ Արցախում  առաջին երկուսը նրանք էին՝ պիտի ընդունել: Այս ճշմարտությունն ում քիմքին դուրեկան չէ,  իր գործն է, բայց՝ փաստ է: Ղեկավար չէ, առաջնորդ: Ռոբերտ Քոչարյանի մեջ դա  դրսևորվում էր, բայց Սերժ Սարգսյանի մոտ այնքան խաղաղ, այնքան հանդարտ էր այդ դրսևորույթը: Ի դեպ, մեկ էլ՝ Արթուր Մկրտչյանն էր այդպիսին՝ ԼՂՀ առաջին ԳԽ նախագահը: Լուսահոգի:

Հետաքրքիր բան է՝ պարզվում է՝ ներքին ուժը նաև խաղաղությամբ է արտահայտվում: Այդ իմաստով,  ֆիլմում Սերժ Սարգսյանի կերպարը  զարմանալի ու հետաքրքիր է: Բրավո հեղինակներին, որ կարողացել են այդպես ներկայացնել: Թե չէ՝ շուտասելուկի պես ասվում է՝ քառօրյա պատերազմ, բայց այդ քառօրյայում…  դարից երկար ձգվում է օրը: Ամեն օրն այդպես դարից երկար ձգվել է՝ հայրենիք, մարդկանց ճակատագրեր, զոհեր, ամեն մի զոհը մի մարած օջախ…

Էլ չեմ ասում,  որ մի քանի տարի շահարկվող՝ 800 հեկտար տարածքի կորստի  մասին ստահոդ պատմությունը, պարզվում է՝  իրականում 400 հեկտարից պակաս տարածքի մասին է խոսքը: Ի հավելումն՝  Սերժ Սարգսյանի հետաքրքիր վերլուծությունները,  թե՝ ասենք, ինչու՞ ինքը «Իսկանդերով» չռմբահարեց Ադրբեջանը: Ամեն ինչ շատ մանրամասն վերլուծված էր:Ինչ վերաբերվում է հին, 80-ականների զենքերով կռվելու թեմային, որը  բացասական տոնով  է շարունակ  շրջանառվել, նույնիսկ թոռս, որ վերջերս է վերադարձել բանակից, լսելով այդ մասին, ասաց՝ տատ, բայց էդ թվականների զենքերը ամենակայուն ու լավ զենքերն են, հենց թեկուզ՝  «Կալաշնիկովը» որ ավելի հին ծագում ունի: Այսինքն, դա ի՞նչ խոսակցություն է:

Ֆիլմը  նայելով հասկանում ես,  որ ամբոխահաճո խոսակցությունները հենց ամբոխի համար են, ոչ թե՝ ժողովրդի… Այստեղ՝ ճշմարտությունն էր որպես միակ ճշմարտություն: Իսկ ճշմարտությունն ասելը շատ դժվար է, ճշմարտությունն ասելիս երևակայությունդ չի գործում, ճշմարտությունն ինքն է գործում:

Զրուցեց՝ Անահիտ Եսայանը

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]