ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խորհրդային ճահիճը շարժվեց, շարժումն սկսվեց Արցախից 02/20/2020 19:27
«Մեռյալ կետը» Նիկոլ Փաշինյանի սիրած արտահայտություններից է՝ երբ որևէ ոլորտից խոսում է, ընդ որում, կապ չունի, նախորդ տասնամյակներում այդ ոլորտում հաջողել ենք, թե ոչ, նա ինքնիրեն որոշել է՝ ոչինչ չի եղել նախորդ 20 տարում, ինքն ամեն բան սկսելու է մեռյալ կետից:
Այս համատեքստում է վերջինս դիտարկում նաև արցախյան հիմնահարցի լուծումը, երբ հայտարարում է՝ «Ես բանակցություններն սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ իմ սեփական կետից»: Արդ, ո՞րն է Փաշինյանի սեփական կետը:
Այս հարցը հետաքրքիր է դիտարկել հենց այսօր, քանզի ուղիղ 32 տարի առաջ այս օրը՝ 1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց, որն իր մեջ պարունակում էր դիմում՝ ուղղված Ադրբեջանի ԳԽ-ին՝ նրա կազմից դուրս գալու մասին, Հայաստանի ԳԽ-ին, նրա կազմի մեջ մտնելու մասին և ԽՍՀՄ Գերագույն Խորհիդին՝ այդ դիմումը բավարարելու մասին, հիմնվելով իրավական նորմերի և ԽՍՀՄ-ում նմանատիպ վեճերի լուծման նախադեպերի վրա:
Այսինքն, այսօրվանից է սկիզբ առել արցախյան շարժումը, ըստ ամենայնի հենց այսօրվանից սկիզբ դնելով Լեռնային Ղարաբաղի անկախացման փառահեղ պատմությանը:
Իրական «մեռյալ կետը» խորհրդային ճահիճը և այն շարժելու բացառիկ ժամանակներն էին:
Շարժումը սկսվեց Արցախից և շարժողները արցախցիներն էին:
Այս համատեքստում, իսկապես, հետաքրքիր է իմանալ՝ ո՞րն է Փաշինյանի նշանային՝ «մեռյալ կետը»:
Այն, որ Ալիև կրտսերի համար «մեռյալ կետ» ասվածը 88-ի փետրվարի 20-ից առաջ է ընկած լինելու, շատ հստակ է և վերջինս անթաքույց արտահայտում է նույն միտքը մշտապես՝ բանակցային սեղանի շուրջ լինի, թե՝ մյունխենյան շոուի ձևաչափով: Ավելին, նրա միտումնավոր ծավալապաշտական հոխորտանքները պատահականորեն չեն արվում, որքան էլ որ այն զավեշտական լինի, խոսքը դուրս է գալիս ու տարածվում: Ընդհանրապես, Փաշինյանը հենց նման հոխորտալից տեքստերին կարող էր ադեկվատ պատասխաններ տալ, քանի որ «ասֆալտին փռելու և պատերին ծեփելու» նրա հռետորաբանությունը հենց այս համատեքստում է, բայց եկեք-տեսեք, որ Ալիևի կողքին նա մեկ բան է մշտապես ցանկանում է՝ այնպես անել, որ և՛ Հայաստանի համար լավ լինի, և՛ Ադրբեջանի, և՛ Արցախի:
Բնականաբար, բոլոր բանական մարդկանց համար պարզ է, որ նման տարբերակ չի կարող լինել: Բայց միգուցե սա՞ է նրա «մեռյալ կետը»: Եվ եթե սա է, կարելի է մոռանալ և չհիշել, որ ԼՂԻՄ մարզային խորհրդի որոշմանը հաջորդեց Ադրբեջանի կողմից պետականորեն հովանավորվող բարբարոսությունները հայերի հանդեպ՝ Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Շամխորում, իսկ հետո նաև՝ ողջ Ադրբեջանում կազմակերպված հայերի ջարդերն ու զանգվածային սպանությունները, որոնց հետևանքով զոհվեցին և վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ: Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի քաղաքներից ու գյուղերից շուրջ 450 հազար հայեր դարձան փախստականներ:
Իրականում Փաշինյանի վերոհիշյալ ձևակերպումը, ինչպեսև այլ բազմաթիվ մտքեր, մինի և մակրոհեղափոխություններ, և այլն, մանիպուլյացիոն են: Իսկ «մեռյալ կետ» ասելով նա, վստահաբար, նկատի ունի հենց այն կետը, որի վրա կանգ էր առել Լ. Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակը: Որը կասեցվեց Վազգեն Սարգսյանի և Տեր-Պետրոսյանի ասած՝ հայտնի ուժերի կամոք:
Բայց Արցախից սկիզբ առած ազատագրական շարժումից մինչև Արցախյան ազատամարտի հաղթանակ, Շուշիի ազատագրումից մինչև 1994 թվականի մայիսի 5-ի զինադադար՝ կյանքի և մահվան, պատերազմի և խաղաղության տարիներ էին, որն ավարտվեց 1994թ. մայիսի 5-ին, երբ Ադրբեջան- Լեռնային Ղարաբաղ- Հայաստան ստորագրությամբ կնքվեց Բիշքեկյան արձանագրությունը՝ կրակի դադարեցման շուրջ, որը գործում է մինչ օրս:
Տարիներ առաջ ասված՝ Տեր- Պետրոսյանի մանիպուլյացիոն խոսքը, թե՝ «Խաղաղության կուսակցությունը հեռացավ՝ տեղը զիջելով պատերազմի կուսակցությանը», այսօր, նրա հոգեզավակ Նիկոլ Փաշինյանն ուզում է շրջանառության մեջ դնել: Դրել է արդեն իսկ: Մտայնությունը հայտնի է՝ խաղաղության կուսակցությունը ինքն է, իր իշխանությունը, իր կուսակցությունը: Որն ուղղակի ժառանգորդն է Տեր-Պետրոսյանի և ՀՀՇ-ի: Մնացյալը՝ լոլոներ են և հիվանդագին պոպուլիզմի դրսևորումներ:
Իսկ խաղաղությունը նվաճվել է մեզ պարտադրված պատերազմները հաղթելով և…մեր հերոսների արյան գնով:
Ա. Եսայան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ»
- 04/23/2024 07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/23/2024 18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար
- 04/23/2024 14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
- 04/23/2024 10:46 Օշական գյուղում ավտոմեքենան բախվել է տներից մեկի դարպասին. կա վիրավոր
- 04/23/2024 10:41 Հրդեհ Հրազդանի կիրճում. այրվել է 2 վագոն-տնակ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ