Թեմաներ
Կիրակի 05 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/19/2024   12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com 05/19/2024   11:52 Բագրատ Սրբազանը մասնակցում է պատարագին 05/19/2024   11:39 Սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/19/2024   10:54 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ում՝ պիկապի հանդիպակաց գոտի դուրս գալու ու միկրոավտոբուսի բախվելու հետևանքով 05/19/2024   10:31 Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը 05/19/2024   10:18 Հանրապետության տարածքում կա փակ ավտոճանապարհ 05/19/2024   10:03 Սիսիան-Գորայք հատվածում մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/18/2024   21:15 ՔՊ պատգամավորներ, կառավարության անդամներ, ծախու գրչակներ ֆեյք- մեյք, բոլորդ․ Ալիևն այսօր ծաղրում էր ձեզ, տղամա՞րդ չեք, խոսեք․ Սրբազան 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   20:33 Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. այն կքննարկվի այսօր. փաստաբան 05/18/2024   20:26 Բագրատ Սրբազանը դիմեց ԱԱԾ-ին, որպեսզի թույլ տան այցելի օդանավակայանում հացադուլի անող Լեո Նիկոլյանին 05/18/2024   20:16 Ոստիկանական որոշ բաժիններում անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցվել․ Փաստաբան 05/18/2024   20:10 Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան 05/18/2024   19:57 Գուցե ոմանց համար անհասկանալի լինի, ոմանց համար անընդունելի, բայց այս ճանապարհը անբեկանելի է․ Բագրատ Սրբազան 05/18/2024   19:30 «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/18/2024   19:21 Պահեստազորի սպաները ներկա են եղել Սրբազանի հետ հանդիպմանը 05/18/2024   18:55 Ադրբեջանի պահանջները բոլորը կատարում են եռանդով ու մի բան էլ վատ սցենարով. Դանիելյան 05/18/2024   18:17 «Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական ուժերի համախմբման մասին 05/18/2024   17:55 Դաղալ բաներ արեցին՝ խուզարկեցին մեր տները. բանտը ամենաապուշ բանն է, որով կարող են վախեցնել.Գեւորգյան 05/18/2024   17:53 Արվեստի գործիչները Կառավարության շենքի առջև երգում են «Երազի իմ երկիր հայրենի» 05/18/2024   17:46 Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Տավուշ, բայց ոչ՝ Կիրանց, այլ ներկա լինելու խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:44 Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 05/18/2024   17:33 Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:25 Հաշտությունը չի ենթադրում լղոզված վիճակ. Բագրատ Սրբազան 05/18/2024   17:13 Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 05/18/2024   16:51 Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   16:01 Բագրատ սրբազանն հանդիպում է զինվորականների հետ. ուղիղ 05/18/2024   15:56 Մայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերը 05/18/2024   15:50 Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը 05/18/2024   15:39 Խնդիրը ձկան գլուխն է, որը փտած է, եւ պետք է այն բուժել կամ վերացնել, այլապես ոչինչ չի ստացվի. Նուռ 05/18/2024   15:22 Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ ՆԳՆ ոստիկանությունը հստակ կատարում է և շարունակելու է կատարել բացառապես օրենքով իր առջև դրված խնդիրները 05/18/2024   15:14 Հայաստանի իշխանությունները հանձնել են էական դիրքեր՝ Հայաստանն ավելի խոցելի դարձնելով թուրք-ադրբեջանական տանդեմի համար, վտանգվում է բնակչությունը. Ձյունիկ Աղաջանյան 05/18/2024   14:49 Ղալումյանն ասել է՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք, դրա համար քարտեզը սենց ա գծել 05/18/2024   14:38 ՀՀԿ-ն և «Պատիվ ունեմ» խմբակցությունը կանեն ամեն ինչ՝ սրբազան շարժման կողմից առաջադրված թեկնածուի ընթացքի համար. Մամիջանյան 05/18/2024   14:25 Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ. ուղիղ 05/18/2024   14:12 Պաշտոնական որոշում չկա․ Բագրատ սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին 05/18/2024   14:06 Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահ Մալթայի ԱԳ նախարար Իեն Բորջի հետ 05/18/2024   13:57 Ըստ էության Կիրանց–Ոսկեպար–Բաղանիս հատվածում Նիկոլը քանդեց պաշտպանական ամբողջ գիծը և թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց Տավուշով Իջևան, Վանաձոր և Լոռի մտնելու. Վրթանեսյան 05/18/2024   13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող 05/18/2024   13:16 Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին դառել է նույն դևը. Իշխան Գեւորգյան 05/18/2024   12:55 Թուրքին բերում՝ կանգնեցնում են այստեղ, ոչ մի անվտանգության երաշխիք. ծախել են, պրծել. Կիրանցի կինը Սանոսյանին
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/17/2024   14:50 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/17/2024   14:11 Ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ համայնք, ո՛չ էլ մարդ եք ճանաչել ձեր կյանքում․ արքեպիսկոպոս 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/17/2024   22:46 Իմանալով, որ կալանքի հիմք, պայման չկա՝ տղաներին ասում եմ՝ պատրաստ լինել վատին, որովհետև գործը կարող է քննել պատմուճանով Նիկոլը․ փաստաբան 05/17/2024   19:35 Մտավորականները ստորագրահավաք են սկսել՝ հանուն հայրենիքի փրկության (տեսանյութ) 05/17/2024   23:17 Հայտնի է դարձել միաժամանակ երկու տղամարդու հետ՝ Ջոլիի սիրավեպի մասին 05/18/2024   08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»

Տաւուշ. Հայոց Արդի Պատմութեան «Թաւշեայ» Թիւրիմացութեան Տապանաքարը Կամ Չարիքի Վախճանին Խորհրդանի՞շը 05/06/2024   12:22  |  ԼՐԱՀՈՍ

Լիբանանեան ասացուածք մը կայ, որ կ՛ըսէ. «Ճարպիկին (շուստրին) մէկ սխալը, հազար սխալ կ՚արժէ՛»...:

Նիկոլ Փաշինեան նախընտրելով Ազրպէյճանի հետ այսպէս կոչուած սահմանազատումի գործընթացը սկսիլ Տաւուշէն, ըստ երեւոյթին գործեց իր քաղաքական կեանքի ճակատագրական եւ իրեն համար «մահացու» սխալը: Այս սխալը շրջադարձային նշանակութիւն ունենալ կը յաւակնի, որ կրնայ Փաշինեանի երեւոյթին, իր քաղաքական խումբին ու անոնց ետին կանգնած միջազգային խաղացողներուն իշխանութենէն եւ տարածաշրջանէն հեռացնելու միտող ԼՈՒՐՋ գործընթացի մը սկիզբը հանդիսանալ:

Իր հաշուարկով, հաւանաբար Փաշինեան սեպեց, թէ Տաւուշը տարածաշրջանային մեծ խաղցողներու հետաքրքրութենէն հեռու դաշտ մըն է համեմատած օրինակ Սիւնիքի հետ, ուր Իրանի հետ շատ բաներ պէտք էր համաձայնեցնել: Ան իր ձեռնածուի (juggler) յատուկ կեդրոնացումով տարուած թերագնահատեց, իր այսպէս կոչուած «Թաւշեայ յեղափոխութեան» վարկը ամբողջապէս մսխած ըլլալու պահն (momentum) ու Բագրատ Սրբազանին (կամ այն ինչ, որ ազգային իմաստով Տաւուշի հոգեւոր առաջնորդը կը ներկայացնէ) չափազանց կարեւոր գործօնը:

Պարտուողական պահուածքով մը խաղաղութիւն մուրալով, փոխարէնը իշխանութիւնը պահելու համար ամէն տեսակ զիջումի գացող իշխանութիւնը, ժողովրդային մաղձը արդէն հասցուցած էր իր գագաթնակէտին, եւ մինչ այսպէս կոչուած ընդդիմութիւնը այսքան ժամանակէ ի վեր, ի վիճակի չեղաւ իր շարքերէն քաղաքական առաջնորդ մը յառաջացնել, եկեղեցին ինքն է, որ այս օրհասական պահուն իր ուսերուն վերցուց հայրենատիրութեան ազգային առաքելութիւնը գուցէ եւ ակամայ ստանձնելով մինչեւ իսկ ռազմաքաղաքական դեր, փրկելու համար այն ինչ, որ կարելի է փրկել մեր Հայրենիքէն:

Ուղիղ վեց տարիներ առաջ պատմական թիւրիմացութեամբ մը մեր երկրին իշխանութիւնը զաւթած կողմին դէմ պայքարի դուրս եկած Շարժումը վերջապէս ունեցաւ իր առաջնորդը, որ չունի իշխանատենչ նկրտումներ: Ան ունի մեր Հայրենիքին մէջ այսօր միակ կանգուն մնացած ազգային հաստատութեան՝ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցիին գահակալին նեցուկն ու օրհնութիւնը: Բագրատ Սրբազանին առաջնորդած շարժումը ունի անուն՝ Տաւուշը յանուն Հայրենիքին: Ունի ուղեգիծ՝ Սուտի դէմ Ճշմարտութեան պայքար: Ուրեմն ան ունի ազնիւ ոգի եւ յստակ նպատակ: Սրբազանը նպատակասլաց է եւ ինքնավստահ երբ արդարացիօրէն եւ պարզ կը յայտարարէ. «Ոգին յաղթելու է դուխին, Հոգեւոր Հայաստանը՝ «Նոր Հայաստանին», Եռագոյնը՝ սեւ-սպիտակին»: Բագրատ Սրբազանին առաջնորդած շարժումը ունի շատ մեծ թիւով համակիրներ ու աջակիցներ: Ահաւասիկ կենսական բաղադրիչներ, որոնք նման շարժումի մը փայլուն յաջողութեան համար մեծ հնարաւորութիւններ կը ստեղծեն:

Հայրենաբնակ ժողովուրդին տակաւին լուռ զանգուածին կը մնայ անվերապահօրէն միանալ անոր: Ընդդիմութեան կը մնայ նոր կերպարներ չնետել պայքարին մէջ կամ, ընդհանրապէս չխանգարել զայն:

Իշխանութիւնը իր կքած ոտքերուն վրայ տակաւին պահող Հայ ոստիկանին կը մնայ յիշեցնել, որ ինքը պայքարի ուղին բռնած այդ ժողովուրդին զաւակն է եւ թէ իշխանութիւնները ժամանակաւոր են, մինչ Հայրենիքը՝ մշտնջենական:
Հեռուներէն «Ա՜խ Հայաստան» երգող «հայրենասէրներուն» կը մնայ իրենց գործնական մասնակցութիւնը բերել սոյն պայքարին:

Դասական Սփիւռքը իր հոգեւոր մեծագոյն ներկայացուցիչով՝ յանձին Արամ Ա. Վեհափառին, հրաւիրուած է մաս կազմելու հայրենիքի փրկութեան այս ամենավերջին փորձին, որուն զինուորագրեալները պէտք է ըլլանք բոլորս, եթէ Հայրենիքը մերը կը համարենք: Մեծ Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միաբանաց դասէն բարձրաստիճան եպիսկոպոսի մը Հայրենի հողին վրայ ներկայութիւնը Բագրատ Սրբազանին կողքին, աւելի ուժեղ նամակ է ուղուած Հայրենիքն ու Սփիւռքը իրար հակադրող Էրտողանին, քան այս ուղղութեամբ Անթիլիասի մայրավանքէն հնչող ոեւէ խօսք...:

Պէտք է ազգովին հասկնանք, որ քաղաքական այս գերզգայուն պահը մեր վերջին առիթն ու յոյսն է:

Ամենավերջը, այսօր եւ այստեղ, մեզի կը մնայ Աստուած օգնական ըսել Գերշ. Բագրատ Սրբազանին, իրեն մաղթելով առողջութիւն, ուժ եւ կորով: Սրբազանը ինք մեզմէ լաւ գիտէ Հայ ժողովուրդին ու Հայրենիքին սիրոյն իր ստանձնած դերին գերկարեւորութիւնը եւ իր դիմակալած միջազգային դաւադրութեան սեւ ու ահռելի ուժը: Հետեւաբար պէտք է սրտագին խնդրել իրմէ լրջութեամբ վերաբերիլ իր անձնական կեանքի ապահովութեան հետ, ըլլալով չափազանց զգօն, որովհետեւ իր կեանքը այս պահուն, միայն իրը չէ...:

Եւ վերջապէս աւարտին, մեզի կը մնայ մտահոգութեամբ յիշեցնել Սրբազան հօր, թէ այն անձը, որուն դէմ ինք բոլորիս պայքարը կ՛առաջնորդէ այս պահուն, արիւնահեղութիւն խնայելով հրաժարական տուող «մերժուած» մեր նախկին Վարչապետը չէ...:

 

ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ

Լիբանանի ԶԱՐԹՕՆՔ օրաթերթի

Գլխաւոր Խմբագիր

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:02 06/05/2024  |  ԼՐԱՀՈՍՀՅԴ Կանադայի «Սիմոն Զավարյան» երիտասարդական միությունը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
11:57 06/05/2024  |  ԼՐԱՀՈՍՕր 3. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
11:29 06/05/2024  |  ԼՐԱՀՈՍՉեխիայի Ուրարտու Հայ-Չեխական միութունը աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժմանը
22:25 05/05/2024  |  ԼՐԱՀՈՍԴեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից
21:24 05/05/2024  |  ԼՐԱՀՈՍԱրցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ)
21:07 05/05/2024  |  ԼՐԱՀՈՍԱռանց Վեհափառ հայրապետի օրհնության մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
20:11 05/05/2024  |  ԼՐԱՀՈՍՍոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն
19:42 05/05/2024  |  Սոցիալական ցանցերԹշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին` գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին. թյուրքագետ
19:08 05/05/2024  |  ԼՐԱՀՈՍԲոլորիդ սպասում եմ մայիսի 9-ին` Երևանում. Բագրատ Սրբազանը` քաղաքացիներին
16:57 05/05/2024  |  Սոցիալական ցանցերՏեղեկատվական բոլոր հոսքերը թե՛ դրական, թե՛ չեզոք և թե՛ թիրախավորող միևնույն է՝ պտտվում են այս իրադարձության և այս առաջնորդի շուրջ, ինչն արդեն ինքնին խոսուն փաստ է. իրանագետ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]