Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   15:31 Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում 04/27/2024   15:29 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 04/27/2024   15:25 Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ.Հովհաննես Ավետիսյան 04/27/2024   15:20 Շնորհավորում եմ Քաղաքացու օրը, տոնի հիմքում դրված է միասնականության ու համերաշխության գաղափարը. Հայկ Ղալումյան 04/27/2024   15:12 Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․օգտատեր 04/27/2024   15:10 Կիրանցից բռնի ուժի գործադրմամբ բերման է ենթարկվել պահեստազորի գնդապետ Գրիգորյանը 04/27/2024   15:06 Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Տավուշյան շարժումը 04/27/2024   15:00 Կիրանցում ոստիկանական գործողությունների հետևանքով Իջևանի ԲԿ տեղափոխված բոլոր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   14:48 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում 04/27/2024   14:46 «Հայկական նախագիծն» իր աջակցությունն է հայտնում սեփական հովվության իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող Հայոց եկեղեցուն 04/27/2024   14:20 Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Դմիտրի Պեսկով 04/27/2024   14:18 Փաշինյանը կոլաբորացիոնիստ է, նրա թեզերը գեներացվում են Բաքվում. «Զանգ» 04/27/2024   14:10 Սպասվում է առանց տեղումների եղանակ 04/27/2024   14:07 Ժա՛մն է, ընդվզե՛ք բոլոր օրինական միջոցներով, բավական է խխունջացած ապրել․ Բագրատ Սրբազան 04/27/2024   13:58 Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել 04/27/2024   13:39 Ուղեւորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Նյու Յուրքի օդանավակայանում 04/27/2024   13:36 Ովքեր են եղել մգեցված ապակիներով, անհայտ ինքնությամբ մարդիկ․ Բագրատ Սրբազանը մանրամասնում է 04/27/2024   13:23 Դինա Տիտուսը ԱՄՆ կոնգրեսին է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը 04/27/2024   13:19 Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրի մշակույթի տանն իրականացվում է «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը, որն իր շուրջն է համախմբել գյուղի ընթերցասեր և արվեստասեր երեխաներին 04/27/2024   13:11 Բագրատ Սրբազանը մանրամասնել է՝ ինչ է տեղի ունեցել ապրիլի 26-ի գիշերը՝ Կիրանցում 04/27/2024   13:05 Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը հենց Ոստիկանության բաժնում. Արման Թաթոյան 04/27/2024   12:59 Հացադուլի մեջ գտնվող լրագրող Լեո Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է․ ՄԻՊ գրասենյակ 04/27/2024   12:51 Եկեղեցին սկսել է գործել ու գործի է դնում իր ամենասուր գործիքակազմերը. Գալստյան 04/27/2024   12:45 Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու մարմին 04/27/2024   12:43 Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում 04/27/2024   12:34 Այլևս կասկածից վեր է, որ իշխող խունտան ծառայում է կոնկրետ երկու անձերի` Էրդողանի և Հեյդարի տղու համար. Պողոսյան 04/27/2024   12:31 Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը 04/27/2024   12:27 Նիկոլ Փաշինյանի թիրախում կրկին երիտասարդներն են․ Գավառում Փաշինյանի բանախոսությունը լսում են 14-35 տարեկան երիտասարդները. ուղիղ 04/27/2024   12:25 Անի Իսպիրյանի տնային կալանքը վերացվել է 04/27/2024   12:09 Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին 04/27/2024   12:03 ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից, ինքնասպանության փորձը կանխվել է 04/27/2024   11:56 Մոռացե՞լ եք՝ ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում՝ նման տեսաուղերձներ անել․ Բաբայանը՝Կիրանցում քաղաքացիներին միացած զինվորականների զղջման մասին 04/27/2024   11:53 Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան 04/27/2024   11:42 Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   11:33 Էրեբունի վարչական շրջանը՝ վաղ առավոտյան 04/27/2024   11:26 ԱՄՆ մի քանի նահանգներում հզոր տորնադոներ են 04/27/2024   11:24 Կիրանցի, Ոսկեպարի ու մյուս գյուղերի բնակիչները պայքարում են իրենց անվտանգության ու կյանքի, իրենց երեխաների իրավունքների համար. Թաթոյան 04/27/2024   11:16 Դու մտածել ես ոչ թե պետության, այլ սեփական անվտանգության մասին, անհապաղ պետք է հեռանաս. Դավիթ Անանյանը՝ Փաշինյանին 04/27/2024   11:12 Հեղափոխության ժամանակ մենք գիտեինք, որ մեր տան՝ ՀՀ դռները, լուսամուտները, ցանկապատը կարգի բերելու անհրաժեշտություն ունեն՝ հակառակ դեպքում Հեղափոխություն անելու կարիք չէր լինի.Փաշինյան 04/27/2024   11:03 Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ 04/27/2024   10:57 Տավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Գեղամյան 04/27/2024   10:45 ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/27/2024   09:12 Կիրանցում ոստիկանների կողմից լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով տուժել է 2 ոստիկան, 5 քաղաքացի, որոնցից 4-ը` կին 04/27/2024   09:06 Սեւբերետները հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, կիրառել լուսաձայնային նռնակներ. կան տուժածներ, նոր մանրամասներ 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ» 04/27/2024   08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today

Մինչ այժմ մարդկանց ադապտիվ մեխանիզմները գործում են, բայց այս լարվածությունը երկար տևել չի կարող 04/02/2020   21:03  |  Հարցազրույց

Մենք ապրում ենք մի ժամանակ, երբ աշխարհը փոքրացել է՝  տեղավորվելով  յուրաքանչյուրիս տան մեջ: Բայց  «տնային կալանքի» այս ռեժիմը, որ 10 օրով էլ երկարաձգվեց,  ինչպե՞ս  է անդրադառնում-անդրադառնալու մարդկանց հոգեվիճակի, առողջության վրա: Ի վերջո,  այս իրավիճակը արդյո՞ք հղի չէ մարդու հոգեկան առողջությանը սպառնացող լուրջ հիվանդություններով: Այս համատեքստում «Փաստինֆո»-ն զրուցել է հոգեբան Կարինե Նալչաջյանի հետ՝ պարզելու համար, թե՝  ի՞նչպիսին են  մասնագիտական   դիտարկումներն ու  գնահատականները մարդու համար ոչ բնական այս վիճակի վերաբերյալ

-Այս վիճակն, իրոք,  անբնական է մարդու համար, հետևաբար, չի կարող բացասական ազդեցություն և ինչ-որ հետևանքներ չունենալ: Մարդկանց սովորական կյանքի ռիթմը միանգամից փոխվել է: Ո՞րն է դրա պատճառը: Մարդիկ տեսնում են, համենայնդեպս, տեղեկացված են  բոլորը, որ տարածված է ինչ-որ մի սարսափելի հիվանդություն, վիրուս,  և դրանից պաշտպանվել է պետք,   չնայած որ այս կորոնավիրուս կոչեցյալի հետ կապված կան տարաբնույթ, հակասական տեսակետներ:

Ընդ որում, բժիշկների տեսակետները չեն համընկնում այն վիճակի հետ, որ ամբողջ աշխարհում տիրում է: Այսինքն, ակնհայտ է, որ ինչ-որ  բան մենք չգիտենք սրա մասին, այն շատ պարուրված է աշխարհաքաղաքական ինչ-որ հանգամանքներով: Այսինքն,  սա միայն հիվանդության փաստ չէ, ինչն ակնհայտ է: Բոլոր դեպքերում, եթե կա հիվանդության վտանգ, ես գտնում եմ, որ անվտանգություն ապահովող  միջոցառումներն անհրաժեշտ են: Ըստ էության, բժիշկներն էլ են ասում՝ սա նոր վիրուս է, որը չգիտենք՝ ինչ հետևանքներ կունենա, մարդկանց  իմունային համակարգն  ինչպես կդիմագրավի դրան: Գտնում եմ, որ գրագետ է պահպանել անվտանգության կանոնները, բայց քանի որ մենք ակնհայտ  տեսնում ենք, որ սա ուրիշ կոնտեքստ է պարունակում իր մեջ, ինքնաբերաբար, մարդկանց մոտ անորոշության զգացողությունը մեծանում է:

Մարդը,  եթե հայտնվել է ինչ-որ արտակարգ իրավիճակում, իսկ մարդու հոգեկան աշխարհը պաշտպանված է, ոնց որ օրգանիզմն ունի իմունային համակարգ, այդպես էլ՝  հոգեկան աշխարհն ունի,  պատկերավոր ասած՝ հոգեկանի պաշտպանական մեխանիզմներ, ադապտացիա, որն այժմ գործում է: Տեսեք՝ սկզբնական փուլում, երբ մենք այս մեկուսացման  մեջ հայտնվեցինք, մարդիկ ըմբռնմամբ մոտեցան, նույնիսկ մտածում էինք՝  ավելի շուտ պետք էր անել, ավելի ճշգրիտ քայլեր պիտի արվեին պաշտպանվելու համար և այլն: Բայց հիմա տեսնում ենք, համենայնդեպս,  մեզ ներկայացվում են թվեր, ըստ որի Հայաստանում հիվանդությունը արագացված տեմպով ընթանում  է:

Մարդկանց մոտ սկզբնական շրջանում և մինչ այժմ՝  մեկուսացման դեռևս ադապտիվ մեխանիզմները լավ են աշխատում, հարմարվում ենք, ես ուրախությամբ տեսնում եմ, որ առանձին խուճապային տրամադրություններ էլ չեղան, մարդիկ մի տեսակ հավաք, արժանապատիվ դիմագրավում են այս փորձությանը: Բայց առջևում անորոշություն է: Եթե մենք իմանայինք, որ մի 10 օր էլ և վերջ, կամ, այն քայլերը, որ ձեռնարկվել-ձեռնարկվում են արդյունավետ են…

Պետությունն  ասում է՝ պետք չէ խուճապ տարածել, համամիտ եմ, քանի որ խուճապը շատ վտանգավոր բան է, բայց մյուս  ձեռքով հենց իշխանության մոտ կանգնած մարդիկ տարածում են մարզահամերգային համալիրում շարված   մահճակալների մի լուսանկար, որն ինքնին խուճապային է: Մեր առջև մի պատկեր է, որը շատ վախեցնում է մարդկանց:

-Ընդ որում, գործ ունենք ոչ թե՝  լոկալ, այլ՝ համաշխարհային անորոշության վիճակի հետ, որը երկակի տրամադրություններ է առաջացնում:

-Այո, աշխարհը գնալով փոքրանում է, մենք աշխարհի մի մասնիկն ենք և չենք կարող պոկված լինել աշխարհից: Բոլոր դեպքերում, երբ կա անորոշություն և չգիտես վերջում ինչ սպասել, չգիտես՝ ի՞նչ է իրենից ներկայացնում կորոնավիրուս կոչեցյալը, բուժման միջոցը ստեղծված չէ, մարդու հոգեկանի մեխանիզմները,  իմունային համակարգն արդեն  կամաց-կամաց կարող են տեղի տալ:

Մարդիկ կարող են չդիմանալ, վերջին հաշվով, սա ընդամենը ներսում փակված լինելու հարց չէ: Մարդիկ ապրուստի հարցեր են ունենալու, շատերը  ծախսում են իրենց խնայողությունները, բայց մինչև ե՞րբ: Ասենք՝ պետականորեն մարդկանց որոշակի շերտերի ինչ-որ աջակցություն է տրվելու, բայց այդ խումբն այնքան փոքր է, որ մեղմ ասած՝  չի ծածկում ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների և հայտնվողների  շրջանակը: Այնպես որ, մեզանում անորոշությունը շատ է, որից էլ տագնապ է առաջանում, տագնապի հոգեվիճակ: Անորոշությունն այն հոգեվիճակն է, որն ամենից ավելի է ազդում մարդու հոգեկան հավասարակշռության վրա: Եթե ուզում ես մարդուն ծանր հոգեվիճակի մեջ դնել, նրան անորոշության մեջ դիր: Որովհետև նույնիսկ բացասական ցանկացած ելք , ինչպիսին էլ լինի, մարդն ուժ գտնում է կրելու, իսկ հիմա մենք անորոշության մեջ ենք: Իսկ դա նշանակում է՝ մարդկանց մեջ բուն են դնում տագնապները, մարդը չգիտի՝ ինչի՞ սպասել, այսօր խանութում այսինչ բանը կա, վաղը՝ կարող է չլինել, մարդիկ արդեն ակնհայտ թանկացումներ են տեսնում, այսինքն,  նրանց տագնապները մեծանում են:

 -Հետաքրքիր է, այս համատեքստում  մեր քաղաքացիների՝ հոգեբաններին դիմելու, նրանցից մասնագիտական խորհրդատվություն ստանալու փաստեր ունե՞ք:  Կոնկրետ ձեր փորձը նկատի ունենալով՝ այս առումով ասելիք կա՞:

-Մարդիկ հաճախ են դիմում ինձ, քանզի ես  անհատական  խորհրդատվական աշխատանք եմ  իրականացնում, բայց հետաքրքիր է, որ այս առումով  դեռ ոչ մի դիմում  չեմ ստացել, մանավանդ, մեր՝ Նալչաջյան կենտրոնի էջում նախապես  հայտարարություն դրել եմ, թե՝  կարող ենք  նաև սկայպի միջոցով  խորհրդատվություն իրականացնել: Գիտեք՝ մարդիկ փակվել են ընտանիքներում, իսկ քանի որ  հոգեբանական խորհրդատվությունը շատ անհատական բան է, գուցե նաև մարդիկ խուսափում են: Ես  դեպք ունեցա, երբ մի կին շատ էր ուզում զրուցել, բայց ասաց՝  իրավիճակն այնպիսին է, որ կցանկանայի մենակ լինել,  մինչդեռ տանը հնարավորություն չկար՝ իր խորը ապրումների մասին հատնելու: Բնականաբար, առկա  դժգոհություններ կարող են լինել, որոնք  այլ բնույթ կարող են ստանալ, մանավանդ, երբ մարդիկ գտնվում են փակ տարածքներում , ագրեսիվ են դառնում: Շատ սիրելի մարդիկ իրար կողքի, փակ տարածքում  անընդհատ գտնվելով անհանդուրժող, լարված, գրգռված են դառնում և  կարող են նաև  միմյանց հանդեպ կոպիտ գտնվել, ընդհուպ՝  նույնիսկ ընտանիքների ներսում կարող են անհամաձայնություններ առաջանալ:

-Դրա օրինակը Չինաստանն է տալիս արդեն՝ կորոնավիրուսի հետևանքով  փակ տարածքի դատապարտված լինելու հետոյական հետևանքների տեսքով:

-Բնական է,  անորոշությունը, տագնապը ներհոգեկան քաոսային վիճակ է բերում, որն ինչ-որ պահի կարող է անկառավարելի, քաոսային վարքի հանգեցնել, հասկանում եք, մարդիկ կարող են  էլ չդիմանալ՝ իրենց դուրս նետել: Մարդկանց ադապտիվ հնարավորություններն, ի վերջո, շատ անհատական են: Բացի այդ՝ հանգամանքների տարբերություն կա, մարդ կա՝ գործ է կորցնում, ընտանիքը կերակրելու աղբյուր, ինքը չի կարող բութ, իներտ նստի տանն ու ապրումներ չունենա: Ի դեպ, սկզբնական շրջանում գուցե հաճելի է՝ երբ  ամենօրյա վազքերից հետո բոլորը տանն են, միմյանց հետ շփվելու առիթ է,  բայց դա երկար տևել չեր կարող : Դա վերջ ունի: 

-Բացի այդ, հենց այս՝  չորս  պատի մեջ փակվածության օրերին էր, որ ԱԺ-ն՝ դեմ քվեարկելուց հետո՝   վերջնարդյունքում կրկնաքվեարկություն նախաձեռնեց   բացառապես խորհրդարանական մեծամասնության մասնակցությամբ  ԱԺ-ն որպես կորոնավիրուսով վարակվածների հայտնաբերման գործիք հաստատեց մարդու անհատական տվյալներին հասանելիություն  ունենալու՝  հանրության կողմից քննադատված, ընդդիմության կողմից մերժված, բայց՝  քպական մեծամասնության կողմից կյանքի գնով ընդունված նախագիծը:

Ըստ Ձեզ, սա որքանով կարող է լինել արդյունավետ գործիք, և ապա՝ այսպիսով չի՞ ստացվում, որ իշխանությունը հանրությանը որոշակի  արգելքներ պարտադրելով՝  ինքը մտնում է մարդկանց  անհատական տարածքներ՝ սահմանելով տոտալ վերահսկողություն  քաղաքացիների տեղաշարժի, զանգերի, հաղորդագրությունների վրա: Այս ամենը ի՞նչ հետևանքներով է հղի հոգեբանական տեսանկյունից:

-Խոսում էինք մարդու տագնապների և անորոշության մասին: Տեսեք՝ ե՞րբ են մարդու տագնապները փարատվում, երբ ինքը մի տեսակ ապահովության զգացողություն ունի, որ այն մարդիկ ովքեր պատասխանատու են, մտահոգ ու սրտացավ,  ադեկվատ  ընդհանուր իրավիճակի համար… երբ այս ամենը կա, մարդիկ էլի կարող են դիմանալ՝ լրացուցիչ ուժեր գտնելով, բայց  երբ այս ֆոնի վրա և ըստ էության,  շահարկելով հիվանդությունը, մարդկանց հիմարի տեղ են փորձում դնել… Շատ ներողություն, կորոնավիրուսի դեմ պայքարի համար մարդկանց հեռախոսազրույցների, անհատական տվյալների  մեջ մուտք ունենալ՝ տոտալ վերահսկողության տակ դնելով նրա՞նց, ինչ- որ չի բռնում իրար հետ, տրամաբանություն չկա: Անկեղծ ասած՝ տեղեկացված չեմ, այլ երկրներում է՞լ նման նախադեպեր կան:

-Կան, ըստ էության, բերվում է, Չինաստանի, Հարավային Կորեայի օրինակը, բայց, Շվեյցարիան, օրինակ այս նախագծին դեռ ընդդիմանում է՝ չհանդուրժելով մարդու իրավունքների և ազատությունների ոտնահարումը:

-Իհարկե, մենք գործ ունենք գլոբալ, ժողովուրդների գլխին կախված պատերազմի  հետ, բայց ես  այնպիսի տպավորություն ունեմ, որ մեզ մոտ հնազանդ աշակերտները միանգամից տնային առաջադրանքը կատարում են: Որովհետև ես չեմ կարծում, թե սա կորոնավիրուսի դեմ պայքարի էֆեկտիվ գործիք է:  Սա շատ տխուր փաստ է, պետության գործառույթը պետությունն ու քաղաքացուն պահպանելն է, ճիշտ կառավարելը:  Այս օրինագծի ընդունումը շատ վատ է ընդունվում մարդկանց, հասարակությունների կողմից: Մարդկությունը հասել է այն բանին, որ անձնական կյանքը անձեռնմխելի է: Այն, թե ես ում հետ՝ ինչ կխոսեմ, շատ անձնական է և անձեռնմխելի և… մեկ էլ՝ այս ծանր ֆոնի վրա, առանց այն էլ մարդկանց հոգեվիճակը վատն է, անորոշ, վտանգներով հղի, հանկարծ ամեն գնով գնում են նման քայլի: Մեր քաղաքացիները շատ վատ են ընդունում այս քայլը  և նման քայլերը չեն նպաստում մարդկանց հոգեվիճակի լավացմանը:

Այս ամենը, բոլոր դեպքերում տանում է քաոսի խորացմանը և՛  հասարակական, սոցիալական կապերի, և՛ պետության, և՛ մեր   հոգեկան կյանքի ու  մարդկանց միջանձնային կապերի իմաստով:

-Ի վերջո, ի՞նչ է ստացվում՝ կորոնավիրուսի հաղթահարման ճանապարհին հասարակությունը ձեռք է բերում բազում այլ հիվանդություններ՝  տանը փակվածության հետևանքներից, ամենատարբեր  վախերից մինչև  անհրաժեշտորեն տնից դուրս եկողների համար էլ՝ տեղաշարժման վախն ու դժվարությունները: Այս օրերին  հասարակական տրանսպորտն ընդհանրապես չի աշխատում: Տաքսիներն են միայն, որոնցից օգտվելը, մեր քաղաքացիներից մեծ մասի գրպանով չէ: Արդյո՞ք սա ամենալավ և ադեկվատ լուծու՞մն էր: Ընդհանրապես, սոցիալական դժվարություններին գումարելով այս բոլոր  տաբուներն ու արգելքները,  իշխանության քայլերը որքանո՞վ  են մարդասիրական, ընդհուպ՝ Փաշինյանի՝ ՀՀ քաղաքացիներին կատարած  հեռախոսազանգերը:

-Արդեն մարդիկ,  մարդկանց մեծամասնությունը դադարել է հավատալ իշխանության ցուցադրական վարքին՝ սիրո դրսևորումներին, մարդկանց չի կարելի հիմարի տեղ  դնել, նրանք կարող է խաբվեն, ոգևորվեն, մի ալիքի տակ ընկնեն, բայց այն, ինչ  վերաբերվում է մարդկանց, նրանցից յուրաքանչյուրի  անձնական կյանքին ՝ հանգեցնում է  տոտալ հիասթափության: Դուք պատկերացնու՞մ եք, մարդիկ քաոսային վարքով  լցվեն փողոցները, ի՞նչ կդառնա: Մինչ այժմ մարդկանց ադապտիվ մեխանիզմները գործում են, բայց անորոշությունը և այս ոչ ադեկվատ օրենքները լավ ազդեցություն չեն ունենում:  Այս լարվածությունը երկար տևել չի կարող:

Հեղինակ՝ Ա.Ե

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:24 02/04/2020  |  Միջազգային լրահոսԻրանի խորհրդարանի նախագահը վարակվել է կորոնավիրուսով
19:59 02/04/2020  |  ԼՐԱՀՈՍՆերդրումային առաջարկներին մեր արձագանքի արագությունը և որակը պետք է էական փոփոխությունների ենթարկվի. վարչապետ
18:37 02/04/2020  |  ԿորոնավիրուսԲուրաստանի համայնքապետի, ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. Նա բոլորին հորդորում է զգույշ լինել
18:32 02/04/2020  |  ԿորոնավիրուսՓողոցներում այնքան մարդ կա, ինչքան մեկ ամիս առաջ. Միհրան Հակոբյան
17:04 02/04/2020  |  ԿորոնավիրուսՊետք է ջանքեր գործադրվեն՝ կիրառելու ազատությունից զրկման այլընտրանքային միջոցներ
16:57 02/04/2020  |  ԿորոնավիրուսՀորդորում ենք ՀՀ կառավարությանը և Պարետատանը պատշաճ կերպով իրազեկել քաղաքացիներին՝ որ կառույցների կողմից են մշակվում քաղաքացիների անձնական տվյալները. հայտարարություն
16:51 02/04/2020  |  ԿորոնավիրուսԿորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման սոցիալական աջակցության ծրագրերը հինգն են
16:32 02/04/2020  |  ԿորոնավիրուսԱռողջապահության նախարարի կոչին արձագանքել է քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների 31 բուժաշխատող
16:20 02/04/2020  |  Կորոնավիրուս1 օրում մեզ մոտ վարակվում են այնքան, ինչքան Վրաստանում 1 ամսում. Հրանտ Բագրատյան
15:07 02/04/2020  |  ԿորոնավիրուսԿորոնավիրուսից մահացածների թիվն ավելանում է. «Նորք» ինֆեկցիոնում մահացել է 68-ամյա քաղաքացի

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]