Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ 04/24/2024   16:14 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է, ուրիշ տարբերակ և ճանապարհ չկա․ Բագրատ Սրբազան 04/24/2024   16:14 Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար միայն Զելենսկին չէ մեղավոր. Լուկաշենկո 04/24/2024   16:06 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն 04/24/2024   15:57 Կովկասը մի քիչ նեղ է և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի համար, մեկը պետք է հետ քաշվի․ Մելքոնյան (Տեսանյութ) 04/24/2024   15:36 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին 04/24/2024   15:19 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ 04/24/2024   15:15 Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն 04/24/2024   15:00 Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել ֆինանսական աջակցության ևս մեկ տրանշ՝ 1,5 միլիարդ եվրոյի չափով 04/24/2024   14:46 Թուրքիայի հետ հաշտեցումը մի պայմանով կարող է լինել՝ Ցեղասպանության ճանաչումը.Ռոբերտ Մաթեւոսյան 04/24/2024   14:43 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն 04/24/2024   14:40 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/24/2024   14:30 Պետք է էնքան ուժեղ լինենք, էդ սյունը հանենք, տանենք Սումգայիթում դնենք. Մանվել Եղիազարյան 04/24/2024   14:24 ԵԿՄ ավտոմեքենան տավուշցիների ուղղությամբ քշելու դրվագով ՔԿ-ն մեղադրում է քաղաքացիներին․ Սուրեն Պետրոսյանը և չորս անձ ձերբակալվել է՝ Նոյեմբերյանի ակցիայի գործով 04/24/2024   13:55 Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   13:39 Իրենց բոյևիկները գալիս, գյուղերը տակնուվրա էին անում. նախկին ոստիկանապետը՝ Ղըզըլ Հաջիլին, Բաղանիս-Այրումը, Ներքին Ասքիպարանի դատարկվելու մասին 04/24/2024   13:38 Մենք տարածքներ չունենք տալու, այս իշխանություններին պետք է վռնդենք. գնդապետ Ավետիսյան 04/24/2024   13:24 Զարմացած եմ Նոյեմբերյանի ոստիկաններից, նման բիրտ ուժ և անհարգալից վերաբերմունք ժողովրդի նկատմամբ առաջին անգամ եմ տեսնում․ պատգամավոր 04/24/2024   13:20 Սուրեն Պետրոսյանը գտնվում է ՁՊՎ-ում, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ դեռևս չեն իրականացվել 04/24/2024   13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին 04/24/2024   12:57 Դեռ ծաղիկներ են, բա որ անկլավնե՞րը տա, Ադրբեջանը դուրս է գալի երկաթգծի ու Լոռվա մարզի վրա. Բագրատյան 04/24/2024   12:57 Բագրատաշենում երեկ 13 անձ է բերման ենթարկվել, որոնցից 5-ը ձերբակալված է 04/24/2024   12:53 Ադրբեջանը սահման չի ճանաչում, ասում է՝ իմ գյուղերն էին, տվեցին, չի ասում՝ դիմացի գյուղը՝ Ոսկեպարը ձերն է. Բագրատյան 04/24/2024   12:49 Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո 04/24/2024   12:36 Նահանջել չկա.գնդապետ Մախսուդյան 04/24/2024   12:33 Թուրքիայի նախագահը դարձյալ ցավակցել է միայն Թուրքիայի հայերին 04/24/2024   12:29 Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղազարյանը ՁՊՎ-ում տեսակցել են Սուրեն Պետրոսյանին 04/24/2024   12:14 Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/24/2024   12:04 Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր 04/24/2024   12:02 Մեր դարավոր թշնամու քաղաքականությունն այսօր էլ նույնն է, և նրա ազգակործան երազանքի իրականացմանը խանգարողը մենք պիտի լինենք` առանց թվացյալ խաղաղություն մուրալու. ՀՀ փաստաբանների պալատի նախագահ 04/24/2024   11:59 Հայաստանում առկա անհանդուրժողականության մթնոլորտը շատ մեծ խնդիր է՝ գուցե ավելի մեծ, քան մյուս խնդիրները. Մանասյան 04/24/2024   11:57 Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 04/24/2024   11:53 Մի օր էլ տանից դուրս կգաք ու երբ հետ գաք տուն չեք կարողանա մտնել, հանձնած կլինի. իրավապաշտպան 04/24/2024   11:51 Պահանջել ենք պատշաճ քննության իրականացում. ՄԻ պաշտպանը՝ Տավուշում «Վիլիսով» քաղաքացիների վրա վարելու դեպքի մասին (տեսանյութ) 04/24/2024   11:49 Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը 04/24/2024   11:42 Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառուցելու ենք ուժեղ Հայաստան, մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն. Ծառուկյան 04/24/2024   11:39 Ոստիկանական բռնության հետևանքով գնդապետ Միհրան Մախսուդյանը շարունակում է հոսպիտալացված մնալ․ նրա վիճակը միջին ծանրության է գնահատվում 04/24/2024   11:37 4 ավտոբուսով կարմիր բերետավորները Նոյեմբերյան քաղաքում են. տավուշցի 04/24/2024   11:26 Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 04/24/2024   11:22 2020-2023թթ., մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան

Զինկոմիսարիատի շենքի նորոգումը թող սպասի, տղերքին պարգևավճար է պետք 12/31/2019   10:06  |  Վերլուծություններ

Օրեր առաջ լուր ստացանք, թե՝ Երևանի Հալաբյան 19ա հասցեում գտնվող զինվորական կոմիսարիատի շենքը փլուզվել է: Շենքը փլվել էր մարդկանց գերծանրաբեռնվածությունից։ Այս մասին տեղեկատվություն տվող ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը խոսքի տողատակերում մի տեսակ փորձում էր  արդարացումներ գտնել, թե՝ «Շատ մարդ է հավաքվել՝ ծնողներ, երեխաներ։ Դրսում ցուրտ է եղել և մարդկանց հրավիրել են ներս, կուտակումներ են եղել, իսկ շինությունը հին շենք է և փլուզվել է»,- ասել էր Արծրուն Հովհաննիսյանը։ Ըստ նրա՝ ՊՆ  շենք-շինությունների մի մասը վթարային վիճակում է։ «ՊՆ հնարավորություններն այդքան են, եթե հնարավորություն լիներ, այդ շենքը պետք է հիմնովին վերակառուցել։ նման շենքեր շատ կան, որոնք պետք է հիմնովին վերակառուցել»:

Փլուզվել էր 1-ին հարկի սենյակներից մեկի հատակը (մոտ 25 քմ): Եվ  11 հոգի տուժել էին: Ի՞նչ է ստացվում՝ պետությունը գերգաղտնի պայմաններում պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման համար փող ունի, նրանց երբևէ չլսված-չտեսնված պարգևավճարներ տալու փող ունի, իսկ պաշտպանության ոլորտին հատկացվելիք փող չունի՞ բյուջեում:

Կամ՝ երկրի վարչապետն իրեն, իր ընտանիքի անդամներին  սպասարկող թանկարժեք մեքենաներ է գնում, արդեն իսկ նորոգ  առանձնատունը վերանորոգում՝ երկու միլիոն դոլարի շրջանակում , 5 տասնյակից ավելի մլն դոլարով նոր ինքնաթիռ գնում  բյուջեի հաշվին, փողի պակաս չկա, բայց ա՛յ, փլվող զինկոմիսարիատների համար գումար չկա ու չիք:  Զուգահեռաբար՝ Ազգային ժողովի ղեկավարությունն էլ հետ չի մնում՝ անցնող տարվա ընթացքում   բազմակի անգամ պարգևավճարներ է բաժանում: Նրանցից հետ չեն մնում նաև մարզպետները, քաղաքապետերն ու գյուղապետերը: Օրերս հայտնի դարձավ, որ միայն Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներին տրվել է ավելի քան 113 մլն դրամի խրախուսում, Շիրակում էլ 187 մլն դրամի պարգեւավճար է տրվել:

Բայց տեսեք, որ պայմանագրային զինծառայողներին նույնիսկ 5 հազար դրամ պարգևավճար չի նախատեսում Ամանորի առթիվ, մինչդեռ նախկինում, պարզվում է՝ 40-60 հազար դրամի կարգի պարգևավճարներ նրանք ստացել են:

Ընդհանրապես, պարգևավճարների բաժանումը պետական համակարգում դարձել է սովորական երևույթ, մինչդեռ հանրության  զգալի մասը  շարունակում է գոյատևել չնչին աշխատավարձերով ու թոշակներով։

Հավելենք, որ  իշխանությունն արդեն պարգևավճարների թեման անձեռնմխելի դարձնելու մասին մտածելով արդեն նոր որոշում է մտմտում՝ եկող տարվանից այն փակ ինֆորմացիա դարձնելու մտայնությամբ: Հասկանում եք՝ այլևս պետական գաղտնիքին համազոր  է դառնալու ասենք, կոկորդիլոսների գիտակ  Արարատի մարզպետի ստացած պարգևավճարը: Եվ այս տրամաբանությամբ՝ մինչև օրենսդիր և գործադիր վերին ղեկավարներ:

Հաշվետվողականության փոխարեն՝ «ինկոգնիտո ռեժիմ» և գաղտնի որոշումներ

Իշխանափոխության  արշալույսին Հայաստանի  երջանիկ քաղաքացի կերտելու խոստումներ տվող, իսկ վարչապետ դառնալով՝ ժողովրդին իր կառավարության 100 տոկոսանոց հաշվետվողականությունը խոստացող Նիկոլ  Փաշինյանը թե  այսօր որքանով է հաշվետու հանրությանը՝վկայում  են այն բոլոր գաղտնի ու ծածուկ որոշումները, որոնք վարչապետի առաջնորդությամբ իրականացնում է ներկա կառավարությունը:

2020 թվականի՝ ըստ Փաշինյանի տրամադրության՝ մի օր հեղափոխական, մյուս օրն իներցիոն անվանվող   բյուջեով կառավարության  նախատեսած ՝13.000 դրամով նվազագույն աշխատավարձի /այն 55 հազար դրամից դարձել է 68 հազար դրամ/ և 10 տոկոսով կենսաթոշակների բարձրացումն ուղղակի ողորմության նման մի բան է՝ կառավարության կողմից: Օ՜, ինչպիսի գթասրտություն: Բայց այս խղճուկ հավելումների և շարունակ սուղ հնարավորությունների մասին խոսելու համատեքստում ներկա իշխանությունը պատրաստ է մեկ միլիոն դրամից ավելի պետական աշխատավարձ ստացող  ՍԴ նախագահին և ՍԴ դատավորներին ուղարկել վաղաժամ թոշակի և նրանց ցկյանս տարիներ շարունակ նույն գումարը որպես թոշակ  վճարել… չաշխատելու համար, ընդ որում, նաև նվազագույն աշխատավարձ ստացող մեր համաքաղաքացիների հարկերի՛ հաշվին:

Իշխանությունը շատ լավ հասկանում և տարբերակում է, թե ե՞րբ իր քայլերն «ինկոգնիտո» դարձնի և ե՞րբ հանրության տրամադրությունների վրա  ազդի բաց և թափանցիկ ռեժիմով:  Հենց միայն կառավարության նիստերին ներկայացվող «գաղտնի» և « չզեկուցվող» հարցերն արդեն շատ բան են ասում:

Տեսեք, պետական համակարգում իրենք իրենց շռայլ պարգևատրելը դարձել է սովորական երևույթ։ Եվ եթե անցյալ տարի առաջին անգամ տրված պարգևավճարների առիթով իշխանության տարբեր օղակներում  արդարացումներ էին փնտրում, հիմա, զբաղվածության և սոցիալական հիմնահարցերի մեջ խրված երկրի օրենսդիր ու  գործադիր իշխանությունը   ոչ միայն հպարտ ու բարձրաձայն է խոսում այդ մասին, այլև արդարացնում է սեփական քաղաքաքականությունը, թե՝ նախկինները կաշառակեր-կոռուպցիոներներ էին, իսկ մենք աշխատավարձով ենք ապրում:
Ներողություն, բայց արդեն իսկ դուք ինքներդ եք ձեր  շարքերից կոռուպցիոն գործարքների մեջ խրված պաշտոնյաների հայտնաբերել,  քրեական գործեր հարուցել և կալանավորել: Ժողովրդական խոսք է՝ բռնված չէ, գող չէ: Հիմա՝ նմանօրինակ քանի՜-քանի՜սը կլինեն, դեռ հայտնի չէ:  Էլ չասած՝ մեկ աղբյուրից, առանց մրցույթի իրականացվող բազմաթիվ գործարքների մասին, որ լեցուն են պետհամակարգում, քաղաքապետարաններում ու մարզպետարաններում:

Իսկ  աշխատավարձով ապրող պաշտոնյաներ, նախկինների մեջ շատ կային, որոնք հաստատ ավելի արդյունավետ ու պրոֆեսիոնալ էին և առանց նման աստղաբաշխական թվերի հասնող աշխատավարձերի և պարգևատրումների էին աշխատում:  Ավելին,  ղեկավար աշխատողների մեջ պաշտոնյաներ կային,  որոնք մշտապես հրաժարվում էին իրենց տրվող պարգևավճարներից՝ դրանք փոխանցելով կարիքավորներին:

Հեղինակ` Ա. Ե.

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:29 25/12/2019  |  ՎերլուծություններՎրեժը՝ որպես գլխավոր հերոս
21:26 20/12/2019  |  ԼՐԱՀՈՍԱշխատավարձի 100%-ի չափով պարգևատրվել են մի շարք պատգամավորներ և ԱԺ աշխատակիցներ
21:39 18/12/2019  |  ՎերլուծություններԴատավորներն էլ բաժանվեցին սև ու սպիտակի
22:27 06/12/2019  |  ՎերլուծություններՊետությունը չի կարող իր դեմ գործել
21:43 21/11/2019  |  ՎերլուծություններՄեծ տեքստով խոսելու և փակագծեր բացելու ժամանակը
17:47 20/11/2019  |  Մեկնաբանություն«Կոմիտաս. 10 հայտնությունն» ի հիշատակ քանդակագործ Արտո Չաքմաքչյանի …և Արտոյի հայտնություններով
20:54 13/11/2019  |  ՄեկնաբանությունԵրբ կարևոր հուշարձանը մասնագիտական դիսկուրսից դուրս է մնում
15:38 12/11/2019  |  ՄեկնաբանությունԴարը քաղաքային քանդակինն է, բայց պորտրետ-հուշարձաններն են շատանում
16:40 30/10/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը որևէ պարգևատրում չի ստացել. Աղաջանյան
17:26 24/10/2019  |  ԼՐԱՀՈՍԵթե որոշումը ստվերային չէր, ինչու՞ տեղ չգտավ Փաշինյանի «100 քայլ»-ում․ Գագիկ Մինասյանը՝ նախարարների աշխատավարձերի բարձրացման սկանդալի մասին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]