ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պաշտոնյան պետք է հարգի լրատվամիջոցի աղբյուրի գաղտնիությունը. Շ.Դոյդոյան 02/15/2020 16:14 | ԼՐԱՀՈՍ
Վիճելի է և՛ լրատվամիջոցի, և՛ նախարար Սուրեն Պապիկյանի տեսակետը։ Այս մասին այսօր «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը՝ անդրադառնալով «Հրապարակ» օրաթերթի կողմից Սուրեն Պապիկյանի դատվածության վերաբերյալ հրապարակմանն ու հաջորդիվ Պապիկյանի հայտարարությանը, թե դիմելու է ԱԱԾ տնօրենին և Ոստիկանապետին՝ խնդրելով պարզել, թե ինչպես են իր անձնական տվյալները հասանելի դարձել որոշ լրատվամիջոցների։
«Պետական և, հատկապես, քաղաքական գործիչների մասնավոր կյանքի որոշ փաստեր, իհարկե, կարող են հետաքրքրություն ներակայցնել քաղաքացիների համար, որոնք նաև ընտրողներ են և, հետևաբար, ընթերցողներն իրավունք ունեն տեղյակ լինել նրանց կյանքի մանրամասների մասին»,- ասաց Դոյդոյանը: Բայց նաեւ կարծիք հայտնեց, որ հրապարակված անձնական տվյալը չի ծառայում հանրային շահին, քանի որ չի առնչվում պաշտոնյայի հանրային գործունեությանը կամ պաշտոնական պարտականությունների կատարմանը. «Վաղ անցյալում, երիտասարդ ժամանակ միջադեպ է եղել։ Եվ դա նրա անձնական կյանքն է, երբ նա դեռեւս պաշտոնյա չի եղել:
Դոյդոյանի խոսքով, միջադեպը տեղի է ունեցել երիտասարդ ժամանակ և անձնական հարց է, որևէ կերպ չի առնչվում իր՝ որպես պաշտոնյա, պարտականությունների կատարմանը, և որ ամենակարևորն է՝ տեղի ունեցածը ծանր հանցագործություն չէ։«Երևի տղամարդ չկա, որ այդ տարիքում պատմության մեջ ընկած չլինի, իր բախտն էլ չի բերել, իր դեմ գործ են հարուցել։ Այստեղ չկա հանրային հետարքրքություն, այստեղ հանրային հետաքրքրասիրություն կա»,-ասաց ԻԱԿ ղեկավարը։
«Մյուս կողմից նախարարը արդեն իսկ գտնվում է հանրային բեմահարթակում, հետեւաբար նա պետք է ավելի հանդուրժող լինի իր նկատմամբ հանրության ունեցած հետաքրքրասիրության նկատմամբ»,- ասաց Շ.Դոյդոյանը:
Ինչ վերաբերում է նախարարի հայտարարությանը, թե պատրաստվում է դիմել ԱԱԾ և Ոստիկանություն, Դոյդոյանն ասաց. «Պաշտոնյան պետք է հարգի լրատվամիջոցի գաղտնի աղբյուրն ու նման հանձնարարականներ, դիմումներ չտա։ Լրատվամիջոցի պարտականությունն է չբացահայտել իր աղբյուրը, ինքն էլ որպես պաշտոնյա պետք է հանդուրժող լինի իր մասին հրապարակումներին»։
ԻԱԿ ղեկավարը նշեց, որ նախարարը հայտնել է, որ այդ ինֆորմացիան գաղտնի չի եղել և որ շատերն են տեղյակ եղել այդ միջադեպի մասին, այդ դեպքում ինչպե՞ս է պատրաստվում իմանալ, թե ով է լրատվամիջոցի աղբյուրը։
«ԱԱԾ կամ Ոստիկանություն դիմելու իմաստը ո՞րն է։ Թող դիմեր անձնական տվյալների պաշտպանության գործակալություն, եթե իր կարծիքով խախտվել է իր անձնական կյանքի գաղտնիության իրավունքը եւ պաշտպանություն հայցեր պետական լիազոր մարմնից, ոչ թե ԱԱԾ-ից»,-ասաց Դոյդոյանը։
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել