Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն 04/19/2024   16:55 Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնում է պայթեցնել իրեն 04/19/2024   16:54 Ոսկեպարից սարքեցինք միֆական 300 սպարտացիների լեգենդը, լուծումը՝ Երեւանի կարեւորագույն շենքերում է. Վահե Հովհաննիսյան 04/19/2024   16:46 Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի պաշտպանների հայտարարությունը 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   16:32 Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը 04/19/2024   16:29 Մարդկանց պատերազմով վախեցնելն արդեն հակառակ էֆեկտ է տալիս. ներքին առումով իրավիճակը պայթյունի եզրին է. Արման Աբովյան 04/19/2024   16:27 Հրդեհ Ալաշկերտ գյուղում 04/19/2024   16:23 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 04/19/2024   16:15 Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. մնացածի 35 %-ի մեծ մասը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում ՌԴ-ը. Արցախի ՄԻՊ 04/19/2024   16:10 Առողջապահության նախարարությունն անդրադարձել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումների կասեցման մասին հրապարակումներին 04/19/2024   16:05 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24News 04/19/2024   15:59 ԵԱՏՄ-ից ամենաշատն օգտվում է Հայաստանը. Լավրով 04/19/2024   15:45 Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   15:44 Ռուսաստանը Հայաստանին համարում է դաշնակից. Լավրով 04/19/2024   15:33 Ռուբեն Վարդանյանը արդեն 14 օր է` հացադուլ է հայտարարել 04/19/2024   15:33 Լավրովը Հայաստանը ՌԴ-ից տարանջատելուն ուղղված Արևմուտքի գործողությունները որակել է «լկտի և անամոթ» 04/19/2024   15:21 Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ 04/19/2024   15:15 Պարտվելը ավելի դժվար է, քան հաղթելը. 44-օրյա պատերազմը հեշտությամբ կարելի էր հաղթել, իսկ պարտության համար ավելի շատ էր պետք գժի տեղ դնել. Զաքարյան 04/19/2024   15:09 Ռուսական կոնտինգենտի դուրս գալը Արցախից կանխատեսելի էր. Ավետ Ադոնց 04/19/2024   14:53 31-ամյա երիտասարդի մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել 04/19/2024   14:49 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 04/19/2024   14:48 Տարածաշրջանում նոր իրավիճակ է՝ ռեգիոնը մեզ «թարս աչքով է նայում». էս տեմպով Հայաստանը չի դիմանա իր գիշատիչ հարևաններին. Հովհաննիսյան 04/19/2024   14:41 Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած 04/19/2024   14:38 Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է 04/19/2024   14:36 Արագ արձագանքման այց՝ փաստաբանի ահազանգի հիման վրա 04/19/2024   14:25 Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին 04/19/2024   14:20 Լուծումները Տավուշում չեն, այլ՝ Երեւանի կարեւորագույն սենյակներում. քննարկումը . ուղիղ 04/19/2024   14:13 Ընդդիմադիրների ակցիաներն ու հավաքները գործող իշխանությանը մտահոգում են. Վարկանիշն ընկել է, հետեւապես «գործուղված» սադրիչներն ավելի հաճախակի կլինեն. քաղտեխնոլոգ 04/19/2024   14:06 Արևմուտքը հասկացնել է տալիս, որ «բոլորը պառկել են» ԱՄՆ-ի տակ. Լավրով 04/19/2024   14:01 Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրը անորոշ է. Hetq.am 04/19/2024   13:48 Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար

«Անձնական տվյալների պաշտպանության օրենսդրությունը չպետք է օգտագործվի որպես չարաշահումների բացահայտմանը խոչընդոտող վահան». Շուշան Դոյդոյան 02/27/2019   13:13  |  Հարցազրույց

Պետական կառավարման մարմինների մոտ, ցավոք, երբեմն մեծ է լինում գաղթակղությունը՝ մերժելու տեղեկատվության տրամադրումը անձնական տվյալների պաշտպանության հիմքը չարաշահելով։ Նման կարծիք է հայտնել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, ով «Փաստինֆո»-ի խնդրանքով անդրադարձել է տեղեկատվության ազատության հիմնախնդիրներին։

 -Տիկին Դոյդոյան, ինչպե՞ս եք գնահատում տեղեկատվության ազատության վիճակը Հայաստանում։

-Ոչ բավարար. Ինֆորմացիայի ազատության կենտրոնի՝ 2018 թվականի ուսումնասիրության համաձայն՝ պետական մարմիններին ուղղված տեղեկություն ստանալու հարցումների 56 տոկոսն է ժամանակին ստացել լիարժեք, 24-ը՝ թերի պատասխան: Մյուս կողմից, սակայն, նվազել են լուռ մերժումները։ Կարծում եմ՝ առաջնային է նոր նշանակված պաշտոնյաների տեղեկատվության ազատության վերապատրաստումը ՏԱ մասին ՀՀ օրենքի շրջանակում։ Թեեւ ավելի ու ավելի շատ լրագրողներ ու հկ-ներ են օգտագործում օրենքը, սակայն քաղաքացիները քիչ են օգտվում այս օրենքի մեխանիզմերից իրենց մյուս իրավունքները պաշտպանելու համար։ Եվ վերջապես, անհրաժեշտ է ձեւավորել տեղեկատվության ազատության պաշտպանության արդյունավետ մեխանիզմ։ Դատական պաշտպանությունը, թեեւ դրական պրակտիկա է արձանագրել, սակայն այն չի կարող համարվել արդունավետ, քանի որ դատական բողոքարկումը թանկ է եւ ժամանակատար։ 

-Իսկ որքանո՞վ են պետական կառավարման մարմինները այսօր պատրաստակամ թափանցիկ աշխատելու՝ մի կողմից, երբ իրենք են նախաձեռնող տեղեկատվություն տրամադրելու, մյուս կողմից, երբ կա տեղեկատվության պահանջատեր։

-Պետական մարմինները պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն իրենց մոտ առկա տեղեկատվությունը հանրությանը հասանելի եւ մատչելի դարձնելու համար։ Ընդ որում, անկախ նրանից՝ մարդիկ դիմում են իրենց թե ոչ, պետք է առկա տեղեկատվությունը հրապարակեն պաշտոնական աղբյուրներում։ Այսօր նկատվում է առավել մեծ ակտիվություն սոցիալական ցանցերում, ինչը ոչ մի դեպքում չի կարող փոխարինել պաշտոնական աղբյուրներում տեղեկատվության հրապարկման պարտականությանը։ ՏԱ մասին օրենքն ասում է, որ պետական մարմինները պետք է պարբերաբար, սակայն տարին առնվազն մեկ անգամ պարտադիր հրապարակեն որոշակի խումբ տեղեկություններ, ինչպես, օրինակ, պաշտոնատար անձանց անուն-ազգանունները, կրթությունը, պաշտոնը եւ այլն, դրանով իսկ պետությանը պարտավորեցնելով հեշտացնել տեղեկությունների մատչելիությունը։ Ի դեպ, պարտադիր եւ անհապաղ հրապարակման են ենթակա նաեւ դրանցում կատարվող փոփոխությունները (10-օրյա ժամկետում):  Ցավոք, չեմ կարող նշել մի մարմին, որը լիարժեք ապահովում է օրենքի այս պահանջը։ Հաճախ խախտվում է նաեւ օրինական մերժում տրամադրելու պահանջը։

-Այդ մերժումը հաճախ պայմանավորում են անձնական տվյալ լինելու հանգամանքով, ինչպես եղավ, օրինակ, պարգեւավճարների դեպքում, մյուս կողմից էլ՝ հանրայնացվում են անհատական այնպիսի տվյալներ, որոնք վտանգում են մարդու հետագա ինտեգրումը հասարակությունում, ինչպես, օրինակ, սեռական բռնության ենթարկված երեխաների կամ զինվորների անունները։ Այս պարագայում ինչպե՞ս տարբերակել գաղտնիության սկզբունքի առաջնայնությունը։

-Շատ նուրբ է տեղեկատվության ազատության եւ անձնական տվյալների պաշտպանության միջեւ եղած այդ սահմանը։ Եվ շատ հաճախ դրանք, այո, բախվում են։ Յուրաքանչյուր դեպքում մինչ որոշում կայացնելը անհրաժեշտ է հաշվի առնել տվյալ գործին բնորոշ հանգամանքները։ Ցավոք, երբեմն մեծ է լինում գաղթակղությունը՝ մերժելու տեղեկատվության տրամադրումը անձնական տվյալների պաշտպանության հիմքը չարաշահելով։ Նույն պարգեւավճարների դեպքում հանրային մեծ քննարկում բարձրացավ։ Այո, այս տվյալը անձնական տվյալ է, սակայն մյուս կողմից հանրությունն իրավունք ունի իմանալ՝ որքանով են իր վճարած հարկերը արդարացի ծախսվում պետական մարմինների կողմից, հետեւաբար՝ իրավունք ունի իմանալ ովքեր եւ ինչքան պարգեւավճար են ստացել պետական բյուջեից։ Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Այս մտահգությամբ դիմել եմ նաեւ ՀՀ Անձնական տվյալների պաշտահպանության գործակալություն վարույթ հարուցելու պահանջով, որպեսզի գործակալությունը վերջակետ դնող որոշում կայացնի, եւ այս հարցն այլեւս երբեք պետական մարմինների կողմից շահարկման առարկա չդառնա։ Նաեւ կարծում եմ, որ օրախնդիր է ԱՏՊ օրենքում սահմանել հատուկ դրույթ, ըստ որի՝ լրագրողական նպատակով անձնական տվյալների մշակումը կունենա որոշ բացառություններ օրենքի խիստ կարգավորումների պայմաններում։ Նման դրույթ ԱՏՊ օրենքում նախկինում առկա էր, սակայն 2016 թվականին գաղտնի պայմաններում այն չեղարկվեց։

-Նման մի խնդիր առկա է նաեւ նախաքննական մարմիններում։ Երբեմն դրանք նախաքննության փուլում հրապարակում են ահռելի տվյալներ, որոնց արդյունքում անձը ասոցացվում է հանցագործի հետ, ինչպես, օրինակ, Համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանի դեպքում էր։ Իսկ երբեմն էլ գուցե չարդարացված մերժում են նախաքննական որեւէ տվյալի, ընդհուպ մինչեւ մեղադրյալների թվի կամ գործի նյութերին ծանոթանալու ժամկետների տրամադրումը։ Այս պարագայում կա՞ն չափորոշիչներ, որոնք կարգավորում են տեղեկատվություն տրամադրելու եւ նախաքննության գաղտնիքի միջեւ եղած սահմանը։

-Այո, եթե հատկապես նկատի ունենանք, որ համացանցում ոչինչ չի մոռացվում, եւ եթե նույնիսկ մամուլը հեռացնում է վիճելի հրապարակումները, միեւնույն է, մարդուն պախարակող հրապարակումները չեն ջնջվում փնտրման մյուս համակարգերից եւ առհավետ մնում են համացանցում։ Նախաքննական մարմինները որոշ դեպքերում ցուցաբերում են երկակի չափանիշներ՝ մի դեպքում լիովին մերժելով որեւէ տեղեկատվության տրամադրում նախաքննական գաղտնիք համարելով, մյուս կողմից իրենց մոտ առկա տվյալների մեծ ծավալը հասանելի դարձնելով լրատվամիջոցների համար։ Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքը հստակ ապահովում է յուրաքանչյուր քաղաքացու անձնական տվյալների պաշտպանության իրավունքը։

Մեկ այլ կարեւոր խնդիր էլ կա. վտանգավոր է, երբ անձի վերաբերյալ տեղեկատվությունը կարող է ազատ շրջանառվել պետական մարմինների միջեւ՝ առանց անձի իմացության եւ համաձայնության։ Երբ պետական մարմինը մտադրություն ունի շրջանառել որեւէ մեկի անձնական տվյալը, նա պետք է տեղյակ պահի լիազոր մարմնին եւ ստանա վերջինիս թույլտվությունը։ Այսինքն՝ գործակալությունը պետք է լինի օրինական գործընթացի երաշխավորը, որպեսզի անձնական տվյալների մշակման սկզբունքները պահպանվեն։

- Որպես Անձնական տվյալների պաշտպանության գործակալության առաջին ղեկավար՝ ո՞րն է Ձեր բանաձեւը, որով այս երկու հիմնարար իրավունքները լիարժեք կգործեն՝ առանց խոչընդոտելու մեկը մյուսին։

-Կարեւոր է, թե տվյալ կոնկրետ դեպքում որ շահն է առավել գերակա՝ անձի անձնական տվյալների պաշտպանության, թե հանրության տվյալ տեղեկատվությունը ստանալու շահը։ Այս երկու շահերը գործնականում հաճախ են բախվում, եւ պետական լիազոր մարմնի խնդիրն է սահմանել ոսկե միջինը, հավասարակշռել այս երկու բախվող իրավունքները կոնկրետ հանգամանքներով պայմանավորված։ Կարծում եմ, որ անձնական տվյալների պաշտպանության և տեղեկատվության ազատության օրենսդրությունները պետք է համակարգվեն, քանի որ դրանք կարող են հակասել միմյանց։ Կան իրավիճակներ, երբ թափանցիկության շահը պետք է գերակշռի գաղտնիության պաշտպանության շահին։ Սա հատկապես այն դեպքում է, երբ տվյալների սուբյեկտը հասարակական գործիչ է կամ բարձրաստիճան քաղծառայող, կամ օգտվում է պետական լրավճարներից։ Խիստ կարևոր է, որ տվյալների պաշտպանության օրենսդրությունը չօգտագործվի որպես զանցանքների, չարաշահումների կամ կեղծիքների բացահայտմանը խոչընդոտող վահան։

 

 

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Արխիվ

[]