ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Էլեկտրոնային ստորագրությունը տեղեկատվությունը տնօրինողի համար որեւէ հարց չի լուծում. Շուշան Դոյդոյան 07/12/2019 19:48 | ԼՐԱՀՈՍ
«www.e-request.am էլեկտրոնային հարթակը մեկ նպատակ ունի. մաքսիմալ հեշտացնել քաղաքացիների դիմումների, բողոքների եւ հարցումների ուղղումը պետական հիմնարկներին»,- «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր հայտարարեց Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը՝ Արդարադատության նախարարության եւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված քննարկման ժամանակ. «Սակայն մենք ունենք օրենսդրական խնդիրներ, որովհետեւ օրենսդրությունը կարծես հարմարեցված չԷ էլեկտրոնային եղանակով այս կոմունիկացիան իրականացնելուն, այդ պատճառով մեր գործընկերներ հասարակական կազմակերպությունները հանդես են եկել փոփոխությունների առաջարկով»։
Բանն այն է, որ էլեկտրոնային հարցման դեպքում www.e-request.am հարթակը պահանջում է էլեկտրոնային ստորագրություն, ինչը, ըստ փոխնախարարի, լրացուցիչ բեռ է քաղաքացիների համար. «Կարծես թե օրենքի իմպերատիվ պահանջ կա, որ այս հարթակով հարցումներ ներկայացնելիս ստորագրության անպայման առկայությունը լրացուցիչ բեռ է ստեղծում քաղաքացու համար, եւ թվային էլեկտրոնային ստորագրություն ունենալու ծախսեր է ենթադրում։ Իհարկե, դիմումների-բողոքների դեպքում մենք ստորագրություններից հրաժարվել չենք կարող, որովհետեւ այդ դեպքում անձնական տվյալներ են մշակվում, բայց հարցման պարագայում ստորագրությունը ոչ մի բեռ չունի ոչ հաստատման, ոչ տվյալի մշակման տեսանկյունից»։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի խոսքով էլ՝ այն բարեփոխումը, որ նախաձեռնել են իրենք, հսկայական ազդեցություն է ունենալու լրատվամիջոցների ամենօրյա գործուենության, ինչպես նաեւ՝ հասարակական կազմակերպությունների, քաղաքացիների գործունեությունների վրա։
Առաջին բարեփոխումը վերաբերում է հարցում ներկայացնելու դեպքում քաղաքացիությունը նշելու պահանջին. «Մեզ համար անհասկանալի է, թե ինչու դիմողը պետք է իր քաղաքացիությունը նշի, երբ հարցմամբ փնտրվում է հանրային տեղեկություն, ուստի քաղաքացիության փաստը որեւէ դեր չի կարող խաղալ։ Եվ մենք, որպես կանոն, քաղաքացիությունը չենք էլ նշում, եւ որպես կանոն, դա տեխնիկական պրոբլեմ չի առաջացրել»։ Դոյդոյանի խոսքով՝ եթե մի բան ավելորդ է, ապա անհարկի ծանրաբեռնում է հարցմանը ներկայացվող վավերապայմանների խումբը, այդ պատճառով էլ նախաձեռնում են դա հանել։
Երկրորդ եւ առանցքային բարեփոխումը վերաբերում է էլեկտրոնայի նստորագրությանը. «Պրակտիկան իրականում ավելի առաջ է գնացել, քան օրենսդրությունն է պահանջում, եւ երբ դուք սոցիալական ցանցերով կամ էլեկտրոնային մեյլով հարցմամբ դիմում եք որեւէ մարմնի, չհաշված որոշ բացառություններ՝ նրանք մեծամասամբ պատասխանում են այնպես, ինչպես կպատասխանեին տպագիր հարցմանը։ Այսինքն՝ մենք խնդիր ունենք օրենքը համապատասխանեցնել արդեն ձեւավորված դրական փորձին, որովհետեւ ստորագրության բացակայությունը սկսել է որեէ խնդիր չառաջացնել, եւ որեւէ խնդիր դա չի էլ լուծում։ Բացի այդ, պետկան մարմինը չունի որեւէ ռեսուրս՝ ստուգելու՝ արդյո՞ք ստորագրությունը, որ ներկայացրել է դիմողը իր հարցման մեջ, կեղծ է թե ճշմարիտ։ Այսինքն՝ դա որեւէ հարց տեղեկատվությունը տնօրինողի համար չի լուծում»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ