Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/28/2024   14:55 «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով 03/28/2024   14:42 Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 03/28/2024   14:38 Բաքուն հայտնում է, որ երկրի ՄԻ պաշտպանը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայ բնակիչներին, իսկ որտե՞ղ էր տեղահանության ժամանակ 03/28/2024   14:29 Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համար 03/28/2024   14:22 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա 03/28/2024   14:19 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/26/2024   22:26 ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ» 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ» 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ

Խուզարկությունը չի կարող օգտագործվել մարդու մասնավոր կյանքը հրապարակայնացնելու նպատակով. Արթուր Ղամբարյան 03/07/2019   15:47  |  Հարցազրույց

Ժողովրդավարական երկրներում տեղեկատվության ազատությունը ենթադրում է ոչ միայն քաղաքացու՝ տեղեկատվություն ստանալու իրավունքի իրացումը, այլ նաեւ պետական մարմինների հաշվետվողականության ապահովումը, ինչն իր հերթին կարեւոր գործիք է կոռուպցիոն դրսեւորումների դեմ պայքարի համար։ Իսկ քրեական գործերով տեղեկատվության ազատությունը նաեւ շոշափում է մարդու մի շարք հիմնարար իրավունքներ, որի չարաշահումը կարող է հանգեցնել մարդու իրավունքների խախտման։ Մինչդատական վարույթում տեղեկատվության ազատության հիմնախնդիրների վերաբերյալ «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը։

- Պարոն Ղամբարյան, նախ անդրադառնանք քրեական գործերով տեղեկատվության տրամադրման սկզբունքներին։ Գործող քրդատօրենսգրքի համաձայն՝ նախաքննական մարմինն ունի բացարձակ հայեցողական իրավունք՝ որոշելու՝ երբ եւ ինչ ծավալով տեղեկություններ հրապարակի կոնկրետ քրեական գործով նախաքննության արդյունքների մասին։ Միաժամանակ ունի նաեւ իրավունք՝ արգելելու կողմերին տրամադրելու որեւէ տեղեկատվություն՝ քննության մասին։ Որքանո՞վ եք սա իրավաչափ համարում։

- Ընդհանուր առմամբ՝ հանրային իշխանության որևէ մարմին չպետք է ունենա բացարձակ հայեցողություն: Իրավական պետության սկզբունքներից է այն, որ պետական մարմինների և պաշտոնատար անձանց հայեցողությունը պետք է ունենա իրավական սահմաններ:

Այսպես կոչված՝ նախաքննության գաղտնիքի գործող իրավակարգավորումն ըստ էության խորհրդային քրեադատավարական մտածողության իներցիայի արդյունք է, որը վերանայման կարիք ունի: Նախաքննության մարմինն այս կամ այն տեղեկատվությունը՝ որպես հրապարակման ոչ ենթակա տվյալ որակելիս, պետք է հետապնդի կոնկրետ և առարկայական իրավաչափ նպատակ: Ընդհանուր արգելքներ սահմանելը թույլատրելի չէ: ՀՀ սահմանադրական դատարանն 24.01.2012թ. ՍԴՈ-1008 որոշմամբ ընդգծել է, որ Նախնական քննության գաղտնիության սկզբունքն ինքնանպատակ չէ։ Սկզբունքային մոտեցումը պետք է լինի այն, որ նախնական քննության տվյալների հրապարակման թույլտվություն տալու` վարույթն իրականացնող իրավասու մարմնի հայեցողությունը չպետք է լինի բացարձակ: Այդ կապակցությամբ կայացված որոշումը պետք է հետապնդի նախաքննության շահերի իրական պաշտպանության նպատակ:

- Ի՞նչ ասել է նախաքննական գաղտնիք։ Վարույթն իրականացնող մարմինն արգելում է կողմին հրապարակել նախաքննության տվյալները, բայց արդյոք կա դրա սահմանումը։

- Տվյալ դեպքում խոսքը նախաքննական տվյալների հրապարակելու անթույլատրելիության մասին է: Իրավաբանության մեջ ձևակերպումներն ունեն կարևոր նշանակություն: Նախաքննական մարմինն այս կամ այն տվյալը հրապարակելու արգելք սահմանելիս, պետք է հստակեցնի, թե որ տվյալի մասին է խոսքը: Սկզբունքորեն անթույլատրելի է ընդհանրական հայտարարել, որ, օրինակ՝ հարցաքննության տվյալների հրապարակումն անթույլատրելի է: Բանն այն է, որ նման արգելք սահմանելը կարող է արգելափակել, օրինակ՝ այս կամ այն քննչական գործողության ընթացքը կամ արդյունքները բողոքարկելու իրավունքի իրականացումը: Մի կողմից՝ պաշտպանին զգուշացնում են քննչական գործողության ընթացքում հայտնած տվյալների հրապարակման անթույլատրելիության մասին, մյուս կողմից՝ փաստաբանն իրավունք ունի այդ գործողության ընթացքը կամ արդյունքները բողոքարկել, եթե դրանք վերաբերում են վստահորդի հիմնական իրավունքներին: Նման դեպքում հարց է ծագում՝ դատախազին կամ դատարանին ներկայացված բողոքներում քննչական գործողության ընթացքում ներկայացված տվյալները վկայակոչելն արդյոք խախտում է ՀՀ քր. դատ. օր-ի 201-րդ հոդվածը, արդյոք բողոքում այդ տվյալները վկայակոչելու համար պետք է ստանալ վարույթն իրականացնող մարմնի թույլտվությունը: Չէ որ բողոք ներկայացնելու դեպքում, այդ բողոքի բովանդակությանը ծանոթանում են ոչ միայն դատախազը և դատավորը, այլ նաև, օրինակ՝ գրասենյակի աշխատակիցները: Այս հարցերը կարգավորված չեն, ինչը փաստաբանի համար ստեղծում է անորոշություն:

- Դեպքեր են արձանագրվել, երբ նախաքննական մարմինը տեսանյութ է հրապարակել քննության արդյունքների մասին՝ ներառելով կադրեր նաեւ մարդու բնակության վայրում կատարված խուզարկություններից, կամ հրապարակելով նրա դիմանկարը։ Արդյո՞ք սա անհատական տվյալների, մասնավոր կյանքի պաշտպանության առումով խախտում չէ։

-         Սա բավական նուրբ հարց է, որն իրավակիրառողից պահանջում է իրավական մշակույթի և մարդու հանդեպ պետական հարգանքի առկայություն: Խուզարկության նպատակն ապացույցների հավաքումն է, և ոչ թե նրա կենցաղի հրապարակայնացումը: Խուզարկությունը չի կարող օգտագործվել մարդու մասնավոր կյանքի տվյալները թաքնված կերպով հրապարակայնացնելու և նրան արատավորելու նպատակով։ Նման գործելավոճը վկայում է մարդու նկատմամբ պետության հարգանքի բացակայության կամ խախտման մասին:

- Հանրային դեմքերով ներգրավված քրեական գործերում անմեղության կանխավարկածը պե՞տք է գերակայի հանրության հետաքրքրության օբյեկտիվ պահանջին թե՞ այդ դեպքում հանրության տեղեկացված լինելու առավել խիստ պահանջը արդարացի է եւ ավելի շահեկան դիրքում։

- Այս դեպքում մրցակցում են երկու սահմանադրական արժեքներ՝ անմեղության կանխավարկածը և այս կամ այն գործի վերաբերյալ հանրության՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը: Մարդու իրավունքների կոնֆլիկտը կամ մրցակցությունը լուծվում է ոչ թե վերացական կանոններով, այլ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում մարդու իրավունքների հավասարակշռման (weighing and balancing) մեթոդով, որը չի ենթադրում միմյանց հետ կոնֆլիկտի մեջ գտնվող սկզբունքներից որևէ մեկի անվավերություն: Անմեղության կանխավարկածի և հանրության՝ տեղեկատվություն ստանալու իրավունքի մրցակցության դեպքում իրավակիրառ մարմինը, ով ունի հավասարակշռման մեթոդի կիրառման մասին նվազագույն պատկերացում, յուրաքանչյուր դեպքում պետք է կողմնորոշվի, թե որ արժեքն է գերակայող: Բոլոր դեպքերում, եթե նույնիսկ նախապատվություն է տրվում հանրության՝ տեղեկատվություն ստանալու իրավունքին, անմեղության կանխավարկածը պահանջում է պաշտոնական հաղորդագրություններում ձևակերպումների և շեշտադրությունների օգտագործման հարցում ցուցաբերել ծայրահեղ զգուշություն, նրբանկատություն և մարդու նկատմամբ դրսևորել հարգանք:  

 

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

16:15 25/02/2019  |  ՀարցազրույցՆախաքննական մարմնի՝ նախաքննական գաղտնիքի սահմանման բացարձակ հայեցողական իրավունքը պետք է վերանայվի. Ա.Վարդեւանյան
21:38 18/02/2019  |  ՀարցազրույցՄեղավորության կանխավարկածի մասին խոսելը վտանգում է առկա սահմանադրական կարգավորումները. Արթուր Ղամբարյան
01:15 11/02/2019  |  ՀարցազրույցՊետությունը պետք է ունակ լինի արդյունավետ կիրառել պատասխանատվության գործող միջոցները. Արթուր Ղամբարյան
14:59 29/01/2019  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Ղամբարյանը պաշտոնից ազատվեց
10:57 21/01/2019  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Ղամբարյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել
16:30 01/12/2018  |  ԼՐԱՀՈՍՔանի դեռ չի լուծվել քննիչի իրավասության հարցը, նրա կողմից ենթադրյալ այլ դատավարական խախտումներին անդրադառնալն անթույլատրելի է. Արթուր Ղամբարյան
13:41 15/11/2018  |  ՄեկնաբանությունԱյս նորմը գործնականում կիրառվում է գռեհիկ լեգիզիմով ներծծված և ֆետիշացված՝ տառացի մեկնաբանման կանոնի հիման վրա․ Արթուր Ղամբարյան
18:17 08/10/2018  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Ղամբարյանին շնորհվել է «Վաստակավոր իրավաբանի» կոչում
11:57 24/05/2018  |  ԼՐԱՀՈՍԻմ աշխատասենյակում փակցված են Պարույր Սևակի ու Վազգեն կաթողիկոսի լուսանկարները. Արթուր Ղամբարյան
12:08 08/11/2017  |  ՄեկնաբանությունԴատական տուգանքի սահմանումը չի հակասում իրավունքին, սակայն պետք է սահմանվեն երաշխիքներ.Արթուր Ղամբարյան

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]