Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   15:19 Հայ-ադրբեջանական բանակցություններում Ղազախստանի միջնորդության մասին խոսք չկա. երկրի ԱԳՆ 04/29/2024   15:05 Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան 04/29/2024   14:58 Թուրքիան կպաշտպանի Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում.ԶԼՄ 04/29/2024   14:49 Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/29/2024   14:26 «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպով 1 անձի մեղադրանք է ներկայացվել, մյուսներն ազատվել են արգելանքից 04/29/2024   14:17 Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ 04/29/2024   14:14 100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիայում 04/29/2024   14:06 Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան 04/29/2024   14:01 Մյասնիկյան պողոտայում բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. վերջինը կողաշրջվել է 04/29/2024   13:55 Բագրատ սրբազանին զրպարտել են՝ մեղադրելով «Կրեմլից միլիոնավոր դոլարներ» ստանալու մեջ. պահանջում են քրգործ հարուցել 04/29/2024   13:52 Գյուղացիները հաստատել են՝ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարում, ծառեր կտրել. Դանիելյան 04/29/2024   13:49 «Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/29/2024   13:47 «Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան 04/29/2024   13:32 Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը 04/29/2024   13:28 Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ՝ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքների վերաորակման հարցով 04/29/2024   13:15 Ջերմաստիճանը նվազելու է մինչև10 աստիճանով. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/29/2024   13:11 Վարդապետյանն ասելիք չուներ արդարադատությանը միջամտելու աղմկահարույց գործի վերաբերյալ 04/29/2024   13:08 Հանգստյան և տոնական օրերին դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի 04/29/2024   13:04 Կալանքի կտրուկ աճը Ձեր պաշտոնավարման հետ է համընկել․դատախազական հսկողությու՞նն է թուլացել՝ ամեն ինչ հաստատում եք, թե իրապես նման ծանր հանցավորության վիճակում ենք․ Թորոսյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   12:42 Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է 04/29/2024   12:35 Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին 04/29/2024   12:28 Որևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ 04/29/2024   12:20 Կալանավորումը մնում է որպես պատիժ. Նազարյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ) 04/29/2024   12:10 Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/29/2024   12:05 Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում 04/29/2024   12:03 Պայքարի օջախը Տավուշն է, բայց իրական թատերաբեմը Երևանն է, քաղաքական, ապակուսակցական կոնսոլիդացիա է պետք. Դավիթ Անանյան 04/29/2024   11:48 Բլինքենը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու վերաբերյալ 04/29/2024   11:44 Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան 04/29/2024   11:40 Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ 04/29/2024   11:25 Վարդապետյանը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանը 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/29/2024   11:15 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել 04/29/2024   11:05 Մեր նախագծերը պտտվում, պտտվում, տեղ չեն հասնում, հասկանանք՝ որտեղ են պտտվում. Ավինյան 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/29/2024   10:54 Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ 04/29/2024   10:51 Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո 04/29/2024   10:43 Գլխավոր դատախազն ԱԺ-ում է. պետաիրավական հանձնաժողովի նիստ. ուղիղ 04/29/2024   10:38 Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան 04/29/2024   10:31 Ապրիլի 21-ին Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են (տեսանյութ) 04/29/2024   10:27 Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի կալանքի միջնորդության քննարկմանը, վաղուց չէի տեսել․ Վարազդատ Հարությունյան 04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   08:18 Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան

Հանրային մարդը պետք է ավելի շատ սահմանափակումներ հանդուրժի, քան սովորական քաղաքացիները. Գոռ Հովհաննիսյան 03/15/2019   17:00  |  Հարցազրույց

«Շահերը հավասարակշռելիս օրենսդիրը պետք է ոչ թե բացարձակ առավելություն տա մեկին ու ամբողջովին սահմանափակի մյուսը, այլ պետք է այնպես հավասարակշռի, որ երկուսն էլ հնարավորինս կարողանան դրսեւորվել` չխանգարելով մեկը մյուսին»,- կարծում է իրավաբանական գիտությունների դոկտոր, ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը։ Նրա հետ զրուցել ենք մարդու հիմնարար իրավունքների՝ տեղեկատվության ազատության եւ անձնական տվյալների պաշտպանության բախման եւ հավասարակշիռ իրացման անհրաժեշտության շուրջ։

-Պրն Հովհաննիսյան, խոսենք տեղեկատվության ազատությունից. այն հաճախ խաչվում է մարդու հիմնարար իրավունքներին, ինչպիսիք են անմեղության կանխավարկածը, անհատական տվյալների պաշտպանությունը, պատիվն ու արժանապատվությունը: Ըստ Ձեզ` ո՞րն է այս հիմնարար իրավունքների հավասարակշիռ իրացման բանաձեւը:

-Ես կարծում եմ, որ նման բանաձեւ չկա, յուրաքանչյուր դեպքում դա օրենսդիրի գնահատման հարցն է: Եթե մենք վերլուծենք ցանկացած օրենք, կտեսնենք, որ ինչ-որ իրավանորմով օրենսդիրը պաշտպանում է մի շահ ու որոշ չափով սահմանափակում մեկ այլ շահ: Այսինքն` խորհրդարանի կողմից ընդունվող օրենքների ամբողջ իմաստը հասարակության մեջ բաշխվող շահերի հավասարակշռումն է: Նույնը վերաբերում է նաեւ Ձեր բարձրացրած հարցին: Հետեւաբար, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում օրենսդիրն ինքը պիտի որոշի, թե կոնկրետ որ շահին առավելություն տրվի: Ընդհանուր մոտեցումն այն է, որ օրենսդիրը շահերը հավասարակշռելիս պետք է ոչ թե բացարձակ առավելություն տա մեկին ու ամբողջովին սահմանափակի մյուսը, այլ պետք է այնպես հավասարակշռի, որ երկուսն էլ հնարավորինս կարողանան դրսեւորվել` չխանգարելով մեկը մյուսին: Այսինքն` օրենսդիրը բախվող շահերին պիտի հաղորդի գործնական ներդաշնակություն:

-Առանձին դեպքերում, երբ խոսքը վերաբերում է հանրային դեմքերի, արդյո՞ք տեղեկատվությունը պետք է լինի  առավել թափանցիկ, եւ այդ անձինք պետք է լինեն առավել հանդուրժող դրանց տրամադրման գործընթացի նկատմամբ:

-Այո, բայց դա ոչ թե պետք է նախատեսվի օրենքով, այլ դատարանի մեկնաբանությամբ` պայմանավորված կոնկրետ գործի հանգամանքներով: Ինչքան մեծ է մարդու նկատմամբ հետաքրքրությունը, այնքան միջամտությունը նրա անձնական ոլորտին մեծ է: Եվ հաշվի առնելով իր դերը հասարակության մեջ` մարդը պետք է ավելի շատ սահմանափակումներ հանդուրժի, քան սովորական քաղաքացիները: Սովորական քաղաքացին կարող է չհանդուրժել ու դատարանով հասնել մի բանի, որը նույն իրավիճակում հասարակական-քաղաքական գործչին չպետք է հաջողվի: Այսինքն` նա պետք է հաշվի նստի այն բանի հետ, որ մեծ հետաքրքրություն է հարուցում հանրության մեջ, Ձեր խոսքով` այո, պիտի հանդուրժող լինի:

- Ինչքանո՞վ է իրավաչափ, երբ կոնկրետ գործի շրջանակներում իրավապահ մարմինները հրապարակում են մարդու մասնավոր, ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկություններ։

-Դա պետք է գնահատվի` կոնկրետ դեպքի հանգամանքներից ելնելով: Մասնավոր կյանքի անձեռնմխելիության գաղտնիության իրավունքի տեսանկյունից` մարդու կյանքը բաժանում ենք երեք ոլորտների. առաջինը նեղ ինտիմ ոլորտն է, որը բացարձակ անձեռնմխելի է, այդ թվում եւ պետության համար: Երկրորդը մարդու մասնավոր ոլորտն է, որը ներառում է նրա ընտանեկան կյանքը ընդհանրապես: Սա նախորդի պես բացարձակ անձեռնմխելի չէ, բայց դարձյալ շատ ուժեղ պաշտպանված է. միայն կարեւորագույն հասարակական շահը կարող է արդարացնել միջամտությունը դրա նկատկամբ: Եվ երրորդը մարդու սոցիալական ոլորտն է, որը ներառում է նրա հարաբերությունները հասարակության հետ: Այսպիսով` կախված նրանից, թե իրավապահ մարմինը որ ոլորտի ինֆորմացիա է հրապարակում, իրավաչափությունը տարբեր է: Ամենակարեւորը՝ հասկանալ, թե ինչ շահի համար է այդ միջամտությունը տեղի ունեցել:

-Օրինակ` խուզարկությունների դեպքում երբեմն հրապարակում են ոչ միայն հայտնաբերված արդյունքը, այլ նաեւ` կադրեր մարդու կենցաղից, ընդ որում` առանց նրա համաձայնության: Տվյալ դեպքում դա իրավաչա՞փ է, դրա համար մարդու համաձայնությունը պե՞տք է:

-Դարձյալ պետք է հասկանալ` այդ կադրերի հրապարակումը ինչ նպատակ է հետապնդում. եթե նպատակը միայն հանրային կարծիք ձեւավորելն է, դա չի արդարացնում հրապարակումը, բայց եթե ցուցադրվում է, որովհետեւ կարող են լինել մարդիկ, ովքեր, օրինակ, տան ներսը տեսնելով, որպես վկա կարող են հանցագործության մասին հաղորդել արժեքավոր տեղեկություններ, որոնք կօգնեն բացահայտել ծանր հանցագործությունը, ապա այդ դեպքում արդարացված է:

-ՄԻԵԴ-ի նախադեպային վճիռներով անձի լուսանկարի հրապարակումը, անգամ ձերբակալվածի պարագայում, դիտարկվել է որպես անհատական տվյալների պաշտպանության խախտում։ Նման խնդիր մեզ մոտ էլ կա. հաշվի առնելով հասարակության տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ հրապարակում են անձի ձերբակալման պահից լուսանկար, բայց պահատում է, որ հետագայում գործ էլ չի հարուցվում, եւ նա բաց է թողնվում։ Դուք սա դիտարկո՞ւմ եք որպես անհատական տվյալների պաշտպանության խախտում։

-Կախված է նրանից, թե ով է ձերբակալվածը. եթե ձերբակալում են, օրինակ, ՀՀ նախագահին, ապա լուսանկարի հրապարակումը նա պիտի որ հանդուրժի, որովհետեւ լինելով պետության գլուխ՝ իր արարքներով, փաստորեն, հիմք է տվել ենթադրելու, թե կարող է հանցագործություն կատարած լինի, թեկուզ եւ հետո դա չարդարացվի։ Բայց եթե ձերբակալվողը հանրությանը անհայտ մեկն է, նա պարտավոր չէ նույնքան հանդուժող լինել. չէ՞ որ դրանով իրավապահ մարմինը ոչ մի շահ չի հետապնդում։

Հայաստանում դատական ակտերը իրենց հասցեատերերին չեն համոզում. Գոռ Հովհաննիսյան

 

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]