Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   19:40 Գնալ թուրքի հետ միակողմանի բանակցության, նշանակում է՝ գլուխդ դնես փայտին ու ասես՝ դե եկեք իմ վիզը կտրեք. տավուշցի (տեսանյութ) 04/29/2024   19:36 Այդպես չէ, որ ՀՀԿ-ն երբ ուզի՝ կհասնի իշխանափոխության, Փաշինյանի քաղաքականությունը հովանավորում են. Շարմազանով (տեսանյութ) 04/29/2024   19:23 Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ 04/29/2024   19:13 Հսկայական դժգոհության ալիք է բարձրացել ամբողջ Հայաստանում, նաեւ՝ սփյուռքում.տավուշյան գործընթացից ակնկալիք ունեն բոլորը. Սուրեն Պետրոսյան 04/29/2024   19:08 Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան 04/29/2024   18:56 Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը նոտա է ներկայացրել ՌԴ դեսպանին 04/29/2024   18:33 Պատեհ պահ՝ առաջխաղացման համար․ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Արմեն Դանիելյանն է 04/29/2024   18:31 Մարդիկ մտածում են, որ ցանկացած պահի ոստիկաններով, բնակիչներին ծեծելով, ջարդելով, կարող են թուրքին, ադրբեջանցուն բերել ու կանգնեցնել. Գառնիկ Դանիելյան 04/29/2024   18:12 Միջազգային դերակատարներն ի՞նչն են ողջունում՝ պարտադրանքի, ուժի կիրառման արդյունքում մեկնարկած գործընթացը՞. Արա Այվազյանը համոզված է՝ Տավուշում կատարվողը քաղաքական որոշման հետեւանք է 04/29/2024   18:09 Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին 04/29/2024   18:03 Իրանը մտադիր է ընթացիկ տարում 5-7 արբանյակ ուղարկել տիեզերք 04/29/2024   18:01 Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի 04/29/2024   17:41 Կեղծ, հիմնազուրկ տեղեկությունների հրապարակման նպատակը սրբազանին հեղինակազրկելն է․ շարժումը պահանջում է պատասխանատվության ենթարկել լրագրողին 04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/29/2024   17:14 Սահմանագծման գործընթացում չկա 2 կողմ, մեր շահը ներկայացնող կողմը գոյություն չունի.Անանյան 04/29/2024   17:04 Ուկրաինան անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ստոլտենբերգ 04/29/2024   16:54 Սահմանազատման աշխատանքների մասին պարզաբանում է տարածել արդարադատության նախարարությունը՝ շրջանառվող թեզերը որակելով որպես կեղծ և մոլորեցնող 04/29/2024   16:42 Պետությանը վերադարձված գույքեր, դատարան ուղարկված գործերի կրկնակի աճ. Աննա Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/29/2024   16:34 Ադրբեջանում իրավապաշտպանի են ձերբակալել 04/29/2024   16:34 Մեր էներգետիկ համակարգը ադրբեջանականացնում են. Դավթյան (տեսանյութ) 04/29/2024   16:31 Ադրբեջանին են փոխանցվում տարածքներ առանց սահմանադրական հանրաքվեի, Դատախազությունն անելիք չունի՞․ Մինասյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   16:28 Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր. Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 04/29/2024   16:25 Դատախազությունը ՔԿ է ուղարկել Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով հաղորդումը 04/29/2024   16:22 ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ ծրագիր չունի և չի ունենա. Բլինքեն 04/29/2024   16:18 Նախարար Մկրտչյանը հանդիպում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ 04/29/2024   16:15 Այսօր տարածքների ու ռեսուրսների մեծ պայքար է գնում, միայն ՀՀ -ն է ամեն բան շատ թեթև ու հեշտ զիջում. Ղուլյան (տեսանյութ) 04/29/2024   16:14 Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը 04/29/2024   15:58 Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ հարցը Աննա Վարդապետյանը թողեց անպատասխան 04/29/2024   15:54 Էրդողանը հրաժարվել է սեղմել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու Ռյուտեի ձեռքը. (տեսանյութ) 04/29/2024   15:49 Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը․ Բաբայան 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/29/2024   15:40 Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ 04/29/2024   15:34 Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ․ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 04/29/2024   15:34 Բլինքենը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանի հետ 04/29/2024   15:19 Հայ-ադրբեջանական բանակցություններում Ղազախստանի միջնորդության մասին խոսք չկա. երկրի ԱԳՆ 04/29/2024   15:05 Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան 04/29/2024   14:58 Թուրքիան կպաշտպանի Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում.ԶԼՄ 04/29/2024   14:49 Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/29/2024   14:26 «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպով 1 անձի մեղադրանք է ներկայացվել, մյուսներն ազատվել են արգելանքից 04/29/2024   14:17 Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ 04/29/2024   14:14 100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիայում 04/29/2024   14:06 Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան 04/29/2024   14:01 Մյասնիկյան պողոտայում բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. վերջինը կողաշրջվել է 04/29/2024   13:55 Բագրատ սրբազանին զրպարտել են՝ մեղադրելով «Կրեմլից միլիոնավոր դոլարներ» ստանալու մեջ. պահանջում են քրգործ հարուցել 04/29/2024   13:52 Գյուղացիները հաստատել են՝ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարում, ծառեր կտրել. Դանիելյան 04/29/2024   13:49 «Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/29/2024   13:47 «Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան 04/29/2024   13:32 Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում

Հայաստանում դատական ակտերը իրենց հասցեատերերին չեն համոզում. Գոռ Հովհաննիսյան 03/10/2019   16:09  |  Հարցազրույց

Սահմանադրական դատարանի դատավորի  թափուր տեղի համար հայտարարված մրցույթին իր թեկնածությունն է ներկայացրել իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանը։ Նա նախկինում աշխատել է Սահմանադրական դատարանում, այժմ իրավունք է դասավանդում գերմանական երեք բուհերում։Գոռ Հովհաննիսյանի հետ զրուցել ենք  Սահմանադրական արդարադատության ու իրավունքի գերակայության գործում Սահմանադրական դատարանի դերի ու առաքելության մասին ։

-Պրն Հովհաննիսյան, հայտնի է, որ այս անգամ Ձեր՝ Հայաստան գալու առիթը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրվելն է։ Կասե՞ք՝ ինչպես առաջացավ գաղափարը, ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել որպես ՍԴ դատավորի թեկնածու։

-Որոշեցի դիմել, որովհետեւ կար թափուր տեղ, եւ ես էլ առաջադրվելու նախապայմաններին բավարարում էի։ Երկար ժամանակ է, ինչ զբաղվում եմ սահմանադրական իրավունքով, դրանից բացի, երկար տարիներ աշխատել եմ ՍԴ-ում եւ մտածում եմ, որ իմ մանսագիտական գիտելիքներն ու փորձը, ընդ որում՝ նաեւ օտարերկրյա, ՀՀ-ում կիրառելու կարիք կա, եւ ես դա կարող եմ անել։

-Ձեր կարծիքով, ՍԴ-ն մեր երկրում իրապե՞ս սահմանադրականության երաշխավորն է։

-ՀՀ Սահմանադրության եւ «ՍԴ մասին» օրենքով՝ ՀՀ ՍԴ-ն պիտի ապահովի Սահմանադրության անմիջական գործողությունն ու Սահմանադրության  գերակայությունը։ Այսինքն՝ զուտ օրենսդրական մակարդակով այդպիսին պիտի լինի։ Իսկ թե ՍԴ-ն կարողանում է երկրում ապահովել սահմանադրականությունը, արդեն յուրաքանչյուրիս անհատական գնահատման հարց է։

-Ձեր գնահատականն ինչպիսի՞ն է, արդյո՞ք  այս տարիներին սահմանադրական արդարադատությունը Հայաստանում կայացե՞լ է։

-Դա համեմատելու հարց է, որովհետեւ չկա ինքնին զարգացած կամ թերզարգացած մի բան, զարգացած կամ թերզարգացած լինում են ինչ-որ բանի համեմատությամբ։ Բայց դա կախված է նաեւ այն բանից, թե մենք ինչի հետ ենք համեմատում։ Եթե համեմատենք, օրինակ, Արեւմտյան երկրների հետ, որոնք ունենք սահմանադրական արդարադատության երկարամյա պատմություն կամ, օրինակ, ԱՄՆ-ի, ապա ՀՀ սահմանադրական արդարադատությունը դեռ շատ երկար ճանապարահ ունի անցնելու. ի վերջո չպետք է մոռանանք, որ ՍԴ-ն գործում է ընդամենը 23 տարի։ Այս ընթացքում որոշակի լուրջ որոշումներ բնականաբար ընդունվել են, բայց միաժամանակ կարծում եմ, որ դեռ շատ բան կա անելու։ Այսինքն՝ սահմանադրական արդարադատությունը Հայաստանում հաստատված է, գործում է, բայց դեռ երկար ճանապարհ պետք է անցնի, որպեսզի վստահաբար ասեմ, որ այն կայացած է եւ ամուր հիմքերի վրա է։

-Այսինքն՝ տարիների ընթացքում եղած առաջընթացը բավարար չե՞ք համարում։

-Հիմնադրման օրվանից մինչ օրս բնականաբար աննախադեպ առաջընթաց կա, բայց ես դա բավարար չէի համարի։ Ինքս ՍԴ շատ որոշումների, դիրքորոշումների հետ համամիտ չեմ, եւ իմ գիտական հոդվածներում պարբերաբար խոսում եմ այդ մասին, քննադատում եւ առաջարկում իմ լուծումները։ Հենց այս պատճառով է նաեւ, որ կուզեմ աշխատել ՍԴ-ում, որպեսզի ինձ հետ բերեմ նոր մոտեցումներ։ Դա նախ նոր շունչ ու թարմություն կլինի ՍԴ-ի համար, եւ հետո, գոնե իմ կարծիքով, իմ առաջարկած լուծումները շատ ավելի արդար կլինեն։ Եվ ես, բնականաբար, կփորձեմ նույնը համոզել նաեւ մյուս դատավորներին։

-Կնշե՞ք նման մի որոշման օրինակ։

-Ամենացայտուն օրինակը, ըստ իս, Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթն է, որն ասում է, որ հանրային իշխանությունը կաշկանդված է հիմնական իրավունքներով, ինչը նշանակում է, որ Սահմանադրության մեջ ամրագրված հիմնարար իրավունքները գործում են միայն պետության եւ քաղաքացու միջեւ, այլ ոչ երկու քաղաքացիների։ Բայց ՀՀ-ում կա հակառակ մոտեցում, այսինքն՝ ենթադրվում է, թե հիմնարար իրավունքները գործում են նաեւ երկու անհատների միջեւ, կաշկանդում են նաեւ մասնավոր անձանց։  Իմ փաստաբան ընկերներից շատ եմ լսել, որ ՀՀ դատական պրակտիկայում մասնավոր անձը, այդ թվում եւ փաստաբանները, գնում են քաղաքացիական դատարան եւ վկայակոչում, թե իբր վեճի մյուս կողմը, որը նույնպես մասնավոր անձ է, խախտել է իրենց հիմնարար իրավունքները, ինչը իրականում անհնար է, որովհետեւ մի իրավունք խախտելու համար պետք է լինել դրա հասցեատերը։ Մինչդեռ ՍԴ-ն իր մի քանի որոշումներում առանց որեւէ հիմնավորման նշում է, որ հիմնարար իրավունքները գործում են նաեւ մասնավոր անձանց միջեւ։ Եթե լիներ որեւէ հիմնավորում, ես կհասկանայի, թե ինչու է ՍԴ-ն այդպես մտածում, բայց քանի դեռ հիմնավորում չկա, ես կարծում եմ, որ դա խորհրդային իրականության իներցիայով եկող մի բան է, որը պետք է փոխվի, եւ ուրախ եմ, որ այսօր արդեն տարբեր մասնագետների մոտ այդ փոփոխության միտումը նկատվում է։

-Իսկ գործող Սահմանադրության մեջ փոփոխությունների անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք։

-Ոչ, ես ոչ թե Սահմանադրության մեջ եմ տեսնում փոփոխությունների անհրաժեշտություն, այլ սահմանադրական նորմերի մեկնաբանման։ Դրանք պետք է մեկնաբանվեն այլ կերպ։ Եվ այդ հարցում եւս ես կարող եմ օգտակար լինել ՍԴ-ին։

-Մեկնաբանման այդ գործընթացում էական չե՞ն արդյոք սուբյետկները, որոնք մեկնաբանում են այս կամ այն նորմը։

- Իհարկե, կախված նրանից, թե ով է մեկնաբանում նորմը, մեկնաբանությունը տարբեր է լինում։ Այդ պատճառով էլ ես ուզում եմ լինել ՍԴ դատավոր եւ իմ չափով ազդեցություն ունենալ որոշումների մեկնաբանման վրա։ Անգամ եթե սկզբում փոքրամասնության կազմում լինեմ, միեւնույն է, օրենքը հնարավորություն է տալիս հատուկ կարծիք միջոցով ներկայացնել իմ դիրքորոշումը, որը, եթե անգամ սկզբանական շրջանում մեծամասնությանը չհամոզի, իրավաբանական լայն շրջանակներին պիտի որ համոզի։ Իմ կարծիքով՝ ժամանակի հարց է, թե ինչ արագությամբ մեր հայկական իրավունքը կփոփոխվի։

-Ամեն դեպքում, ՍԴ-ի նկատմամբ վստահությունը միանշանակ չէ: Դա Ձեզ չի՞ կաշկանդում:

-Ամենեւին: Մամուլով հետեւելով հայկական իրականությանը` կարող եմ ասել, որ Հայաստանում վստահությունը մեծ չէ առհասարակ դատական իշխանության հանդեպ: Դրա պատճառներից մեկն այն է, որ դատական ակտերը իրենց հասցեատերերին չեն համոզում: Ես վստահ եմ, որ դատավարության տանուլ տվող կողմը դժգոհ չի մնա դատարանից, եթե վեջինիս որոշումը համոզիչ լինի: Հետեւաբար, ես չեմ ընդունում այն ստանդարտ փաստարկը, ըստ որի` դատավարության առնվազն մի կողմը միշտ դժգոհ է: Այսպես թե այնպես, դատավարության ժամանակ մեկը շահում է, մյուսը` պարտվում: Նույնն էլ ՍԴ-ի դեպքում է: Ընդ որում, ՍԴ-ն ունի մի առանձնահատկություն. իրավանորմերի վերահսկողության վարույթում ընդունված որոշումները տարածվում են ոչ միայն տվյալ դատավարության կողմերի, այլեւ հասարակության բոլոր անդամների վրա: Եվ եթե հասարակության անդամները ՍԴ որոշումները կարդալիս տեսնեն համոզիչ փաստարկներ, նրանց դժգոհությունը կպակասի, եւ վստահությունն էլ արդյունքում կմեծանա:

-Պրն, Հովհաննիսյան, արդեն 8.5 տարի է՝ ապրում եւ աշխատում եք Գերմանիայում։ Ըստ Ձեզ՝ դա չի՞ խոչընդոտի հայ իրականությունում ինտեգրվելուն։

-Այն, որ ես Հայաստանում չեմ ապրում, չի նշանակում, որ Հայաստանի մասին ոչինչ չգիտեմ եւ Հայաստանից կտրված եմ։ Ես պարբերաբար հրապարակում եմ հոդվածներ զուտ հայկական իրավունքի վերաբերյալ կամ համահեղինակում եմ դասագրքեր։ Դրանից բացի, այս ընթացքում շատ եմ այցելել Հայաստան եւ աշխատել Հայաստանում. մասնակցել եմ «Վարչական իրավախախտումների մասին» նոր օրենսգրքի եւ «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծերի մշակման աշխատանքներին, «Փաստաբանական դպրոցի» եւ համալսարանների հրավերով դասախոսություններ եմ կարդացել։ Այսինքն՝ ես լավ ծանոթ եմ հայկական իրավունքին թե տեսական, թե գործնական կողմից։ Իսկ այսօրվա աշխարհում Հայաստանում չապրելն ամենեւին չի խանգարում, որ ես ակտիվորեն ներգարվված լինեմ հայաստանյան իրականության մեջ։

-Ծանոթ լինելով գերմանական իրավական համակարգին՝ ի՞նչ եք կարծում, որքանո՞վ այն կարող է գործարկվել նաեւ մեզ մոտ։ Առհասարակ, ինչպիսի՞ն է գերմանական իրավական համակարգը։

-Եվ հայկական եւ գերմանական իրավական համակարգը պատկանում են այսպես կոչված մայրցամաքային իրավունքին, եւ այդ տեսանկյունից արդեն կան նմանություններ։ Վերջին տարիներին առավել հաճախ  հայկական օրենքները գերմանական մոտեցումների հիման վրա մշակելու միտում է նկատվում։ Գերմանական իրավունքը աշխարհում հայտնի է, այն շատերին է համոզել, որ իր մոտեցումները արդար են։ Օրինակ՝ Ճապոնիայում գրեթե ամբողջությամբ գործում է գերմանական իրավունքը, նրանք, մեծ հաշվով, չունեն բուն ճապոնական իրավունք։ Ենթադրում եմ՝ հենց նույն պատճառով էլ ՀՀ-ն է նախընտրում գերմանական ճանապարհով ընթանալ։ Այդ իմաստով եւս իմ դերը ՍԴ-ում օգտակար կլինի։

Շարունակելի

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]