Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   15:04 Կամաց-կամաց են ասում՝ ինչ են տալու, որովհետև եթե միանգամից ասեն, անգամ սրճարաններում վեր ընկած մարդիկ դուրս կգան փողոց. Խաչիկյան 04/25/2024   14:54 2024 թվականի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 04/25/2024   14:42 Տավուշի մարզում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 04/25/2024   14:21 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 04/25/2024   14:18 Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   14:08 Երևանում իրականացվող ակցիաներից բերման է ենթարկվել 17 քաղաքացի 04/25/2024   14:05 Արևոտ եղանակ, ջերմաստիճանի բարձրացում. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/25/2024   14:05 Ոստիկանները բռնի ուժով միակողմանի բացեցին Բագրատաշենի ճանապարհը 04/25/2024   13:59 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակալվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   13:55 Ճանապարհը տալիս ա թուրքին, հիմա թուրքի ճանապարհն ե՞ք պահում. ցուցարարները տաքացան, քաշքշուկ սկսվեց (տեսանյութ) 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   13:38 Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ են․ կան բերման ենթարկվածներ 04/25/2024   13:27 Կիրանց-Ոսկեպար ճանապարհին Գառնիկ Դանիելյանի և ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացել է 04/25/2024   13:25 ՀՀ միջպետական ճանապարհները պարալիզացված են՝ ի աջակցություն տավուշցիների 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   13:16 Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց 04/25/2024   13:12 Քաղաքացիները փակել են Հայաստան-Վրաստան մայրուղին 04/25/2024   13:04 «Ծիծեռնակաբերդում» Աննա Հակոբյանի վերաբերյալ միջադեպով յոթ անձ է ձերբակալվել 04/25/2024   13:00 Մտավորականների անհնազանդության ակցիան Երևանում . ուղիղ 04/25/2024   12:43 Լարված իրավիճակ՝ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհին․ոստիկանները թույլ չեն տալիս փակել ճանապարհը . Ուղիղ 04/25/2024   12:32 Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը 04/25/2024   12:26 Նիկոլոսը ձեզ 10-0 կրում է գրեթե ամեն քայլափոխի, քանի որ գործընթացային պլանավորում է անում, արագ է կողմնորոշվում, օպերատիվ կառավարում է մեդիա հոսքերը, վարքը, մանիպուլյացիաները. քաղաքագետ 04/25/2024   12:19 Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 04/25/2024   12:15 Կառավարության անդամները հանդես են գալիս ճեպազրույցներով. ուղիղ 04/25/2024   12:14 Շատ ուսուցիչներ լավություն են համարում, երբ աշակերտին ավելի բարձր գնահատական են դնում. Փաշինյան 04/25/2024   12:14 Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 04/25/2024   12:04 «Մարտական եղբայրություն» միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, Արման Պետրոսյանը կալանավորվել է 04/25/2024   12:02 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 04/25/2024   11:55 Կրիպտոարժույթ որ ասում եք, կողքը կամ թմրանյութի վաճառք է, կամ փողերի լվացում, կամ կաշառք. իսկ կներեք, այդ ամեն ինչը սովորական փողով չի՞ արվում. Փաշինյան 04/25/2024   11:52 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի 04/25/2024   11:39 «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը 04/25/2024   11:01 Նիկոլ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը. ուղիղ 04/25/2024   11:01 Իրանում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կբացի 04/25/2024   10:57 Ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ կիրականացվի ամառային զոչակոչը 04/25/2024   10:44 Տախուշցիները փակել են Կիրանցի կամուրջը 04/25/2024   10:42 Տավուշի 3 գյուղում դասադուլ է 04/25/2024   10:40 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան 04/25/2024   10:33 Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   10:26 Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   10:13 Կան փակ ավտոճանապարհներ 04/25/2024   08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» 04/25/2024   08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/25/2024   08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» 04/25/2024   08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» 04/25/2024   07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» 04/25/2024   07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:34 ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար

«Սահմանադրությունը ճիշտ չի հասկացվում՝ հայկական սահմանադրական իրավունքի չափազանց ցածր մակարդակի պատճառով» 05/03/2014   17:31  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Շուրջ մեկ ամիս է, ինչ Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակը: Այս ընթացքում նախագիծն արդեն իսկ մասնագետների կողմից տարբեր վերլուծությունների է արժանացել, այդ թվում նաև` մեր կայքի էջերին:
 
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի, մասնավորապես` դրա դատական իշխանությանը վերաբերող որոշ դրույթների շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է Իրավաբանական գիտությունների դոկտոր (Բեռլին) Գոռ Հովհաննիսյանի հետ:
 
-Սահմանադարական բարեփոխումների հրապարակված հայեցակարգի «Դատական իշխանություն» գլուխը մի շարք հետաքրքիր փոփոխություններ է ենթադրում: Օրինակ, առաջարկվում է անցում կատարել եռաստիճան դատական համակարգից դեպի երկաստիճանի: Որքանո՞վ այս փոփոխությունը կազդի դատական համակարգի աշխատանքի արդյունավետության վրա, և որքանո՞վ է այս առաջարկն այսօր արդիական:
 
- Ընդհանրապես սահմանադրական փոփոխությունների մասին խոսելիս միշտ ասել եմ, որ այսօր մենք մեր երկրում շատ ավելի լուրջ խնդիր ունենք՝ Սահմանադրությունը ճիշտ հասկանալու խնդիր: Եթե Սահմանադրությունը ճիշտ չի հասկացվում՝ հայկական սահմանադրական իրավունքի չափազանց ցածր մակարդակի պատճառով, ապա վերջին հաշվով լրիվ միևնույն է դառնում, թե ինչ կփոխվի Սահմանադրության տեքստում:
 
Չէ՞ որ այն մեկնաբանողներն ու կիրառողները նույնն են մնում: Հետևյալ պատկերավոր օրինակի վրա ամեն ինչ պարզ կդառնա: Եթե մի պահ ենթադրենք, թե ՀՀ-ն ու Գերմանիան փոխանակում են իրենց Սահմանադրությունները և այսուհետ առաջնորդվում մեկը մյուսի Սահմանադրությամբ, ապա համոզված եղեք՝ ո՛չ ՀՀ-ն կդառնա Գերմանիայի նման հզոր ու գերզարգացած պետություն, ո՛չ էլ Գերմանիան կդառնա ՀՀ-ի նման թշվառ երկիր:
 
Պատճառն այն է, որ ՀՀ Սահմանադրությունը գերմանացի իրավաբանի համար լրիվ այլ իմաստ ունի, քան հայ իրավաբանի համար: Օրինակ՝ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասը բառացիորեն արտագրված է Գերմանիայի Սահմանադրության 1-ին հոդվածի 3-րդ մասից: Կարդացեք այդ երկու նույն դրույթների մեկնաբանությունները գերմանական ու հայկական գրականության մեջ: Երբեք գլխի չեք ընկնի, թե միևնույն դրույթի մասին եք կարդում: Հետևաբար, ՀՀ-ում նախ պետք է ճիշտ սահմանադրական իրավունք սովորել ու դրանից հետո միայն նոր մտածել Սահմանադրությունը բարեփոխելու մասին:
 
Ինչ վերաբերում է Ձեր հարցին, ապա, իմ խորին համոզմամբ, դատական ատյանների քանակն այդքան էլ կարևոր չէ արդարադատության որակի համար: Կարևոր է, թե ովքեր են արդարադատություն իրականացնողները: Դատավորի պաշտոն պետք է զբաղեցնի միայն այն մարդը, ով ունի հրաշալի իրավական գիտելիքներ և ում արժեհամակարգում արդարությունը գտնվում է ամենաբարձր աստիճանի վրա: Դա նշանակում է, որ դատավորը նախ պետք է գոնե իրավունքից բան հասկանա: Երկրորդ՝ դատավորը պետք է պատրաստ լինի իրականացնելու արդարադատություն՝ անկախ ամեն ինչից:
 
Երկրորդ պահանջը ենթադրում է, որ դատավորն իր էությամբ պետք է լինի բացարձակ անկախ ու համարձակ մարդ, ով կարող է արհամարհել ցանկացած ճնշում իր նկատմամբ և կայացնել արդար վճիռ նույնիսկ պաշտոնազրկվելու և հետապնդումների ենթարկվելու սպառնալիքի տակ: Պարզ ասած՝ արդարությունը պետք է դատավորի համար լինի ամենաթանկ արժեքը, որին հասնելու համար նա պատրաստ է զոհելու ցանկացած բան, այդ թվում՝ իր բարեկեցությունն ու աշխատանքը: Եթե արդարադատություն իրականացնող անձը չունի այս երկու հատկանիշները միաժամանակ, ապա մոռացեք արդարադատության մասին: Ամեն ինչ կմնա այնպիսին, ինչպիսին այսօր է՝ անկախ նրանից, թե դատական ատյանների քանակը 2 է, թե 12:
 
- Հայեցակարգում առաջին ատյանի դատարանների բեռնաթափման խնդիր է դրված: Այդ նպատակով առաջարկվում է տեղական դատարաններ հիմնել, որոնք մասնագիտացված գործառույթներով օժտված ատյաններ կլինեն: Արդյոք սահմանադրական կարգավորումն այս խնդրի միակ լուծման ճանապա՞րհն է: Հնարավոր չէ՞ արդյոք հարցը լուծել դատավորների մասնագիտացման տարանջատման միջոցով:
 
-Դա ամենևին սահմանադրական կարգավորման հարց չէ: Գործող Սահմանադրությունը նախատեսում է մասնագիտացված դատարաններ հիմնելու հնարավորություն: Մնացածն օրենսդրի կողմից օրենքով կարգավորման հարց է: Դրա համար պետք չէ Սահմանադրություն փոխել:
 
- Հայեցակարգում բարձրացվում է նաեւ երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորության հարցը: Այդ հնարավորությունն, ի դեպ, ընձեռում էր նաև 1995թ. ընդունված Սահմանադրությունը: Բայց այս ինստիտուտն այդպես էլ օրենսդրական կարգավորում չստացավ և հետագայում հանվեց 2005թ. ընդունված Սահմանադրության տեքստից: Փաստորեն, վերադառնում ենք անցյալում այդպես էլ չկիրառված այդ դրույթին: Ինչպե՞ս եք գնահատում սա, և արդյոք մտավախություն չկա՞, որ այն դարձյալ կմնա թղթի վրա:
 
-Հայեցակարգը ոչ մի հիմնավորում չի պարունակում այդ հարցի վերաբերյալ: Անհասկանալի է, թե ինչու է կրկին առաջարկվում ներմուծել երդվյալների ինստիտուտը, որի հնարավորությունը նախատեսված էր 1995 թ. Սահմանադրության տեքստում և որը հանվեց 2005 թ. սահմանադրական բարեփոխումների արդյունքում: Հայեցակարգը պետք է մանրամասն հիմնավորեր դրա անհրաժեշտությունը՝ ներկայացնելով վերջին 10 տարում իրադրության այն փոփոխությունները, որոնք այսօր կրկին նպատակահարմար են դարձնում 10 տարի առաջ աննպատակահարմար համարված ինստիտուտի ներդրումը: Թղթի վրա մնալու մտավախություն, հետևաբար, կա:
 
- Նախագծում նաև ՍԴ լիազորությունների ընդլայնման խնդիր է առաջ քաշվում` պետական մարմինների լիազորություններին առնչվող վեճերի լուծման առումով: Սակայն փորձը ցույց է տալիս, որ այսօր ՍԴ-ն առավելապես իր որոշումների կատարումն ապահովելու խնդիր ունի: Գուցե շատ ավելի հրատա՞պ է՝ ՍԴ-ին օժտել իր իսկ որոշումները պարզաբանելու, կամ, ասենք դրանց կատարումն ապահովելու գործառույթներով:
 
-Ես ՍԴ-ի լիազորությունների ընդլայնման հարցի մասին արդեն շատ եմ խոսել: Գործող սահմանադրական կարգավորումների լույսի ներքո պարտադիր է ՍԴ-ին միայն դատական ակտերի վերահսկողության լիազորությամբ օժտելը: Հիմնական իրավունքներով պետության համակողմանի կաշկանդվածության պահանջը (Սահմ. 3-րդ հոդ. 3-րդ մաս) անխուսափելիորեն ենթադրում է ՍԴ-ում հիմնական իրավունքների նույնպիսի համակողմանի պաշտպանության հնարավորություն իշխանության ցանկացած ճյուղի, այդ թվում՝ դատական իշխանության խախտումներից: ՍԴ-ին պետական մարմինների միջև լիազորությունների վերաբերյալ վեճերի լուծման իրավասություն տալը պարտադիր չէ, այլ սահմանադրի հայեցողության հարց է:
 
Ինչ վերաբերում է ՍԴ-ին՝ իր իսկ որոշումները պարզաբանելու լիազորություն տալուն, ապա նախ ՍԴ-ի որոշումները պետք է լինեն այնքան պարզ ու հասկանալի, որ դրանք լրացուցիչ պարզաբանելու կարիք չառաջանա: Նման պահանջ առաջադրում է ՍԴ մասին օրենքի 61-րդ հոդվածի 2.1-րդ կետը: Բայց բոլոր դեպքերում ՍԴ-ն իր որոշումները պարզաբանելու լիազորություն ունի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի կամ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի հիման վրա: Հիշյալ դրույթները սահմանափակված չեն միայն քաղաքացիական ու վարչական դատավարությամբ:
 
Ընդհանուր դատավարական իրավունքի սկզբունքները պարտադիր են նաև սահմանադրական դատավարության համար, որովհետև սահմանադրական դատավարությունն ընդհանուր դատավարական իրավունքի բաղկացուցիչ մասն է և չի կարող դրանից կտրված դիտարկվել: Քանի որ ՍԴ-ի մասին օրենքը դատավարության համապարփակ կանոններ չի նախատեսում, ուստի՝ քաղաքացիական ու վարչական դատավարության օրենսգրքերի դրույթները կարող են անալոգիայով կիրառվել՝ ՍԴ-ի կողմից իր դատավարությունը պատշաճ կազմակերպելու համար: Այլ հարց է, որ ՍԴ-ն չի գիտակցում իրեն տրված այս հնարավորությունն ու չի օգտվում դրանից:
 
 
Հարցազրույցը` Նելլի Դանիելյանի
 

Հարակից հրապարակումներ`

10:10 30/04/2014  |  ՄամուլԳևորգ Դանիելյան. Ինչպես սահմանադրական, այնպես էլ քաղաքական ճգնաժամ չկա
17:52 29/04/2014  |  ԼՐԱՀՈՍԱղվան Վարդանյան. Եթե գնան կիսանախագահականը բարեփոխելու ճանապարհով, կարող ենք մերժել Սահմանադրական բարեփոխումները
16:32 28/04/2014  |  ԼՐԱՀՈՍՍահմանադրական զարգացումները նման են մարդու սրտի աշխատանքին. բոլոր խողովակները պետք է միշտ բաց լինեն. Գագիկ Հարությունյան
13:58 26/04/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԳևորգ Դանիելյան. Եթե նախապատվություն տրվի կիսանախագահական կառավարման ձևին, ապա այն էական վերանայումների կենթարկվի
16:53 22/04/2014  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Ռուստամյան. «Սահմանադրական բարեփոխումների հարցում ՀՅԴ-ի և Ռոբերտ Քոչարյանի տեսակետների մեջ կա տարբերություն»
11:52 15/04/2014  |  ՀարցազրույցՀայկ Ալումյան. Սահմանադրական դատարանի շատ որոշումներն ավելի անորոշ վիճակ են ստեղծում, քան գոյություն է ունեցել մինչև այդ
22:25 12/04/2014  |  ԼՐԱՀՈՍՌուբիկ Հակոբյան. Սահմանադրական փոփոխություններ անպայման պետք է լինեն, բայց հիմա ճիշտ պահը չէ
10:23 12/04/2014  |  ՄամուլԱրա Ղազարյան. Եթե պետք է Սահմանադրություն փոխենք, բայց քաղաքական որոշում չկայացվի, միևնույն է, դա չի գործելու
21:30 11/04/2014  |  ԼՐԱՀՈՍ ՀԱԿ-ը դեմ է Սահմանադրական փոփոխությունների գործընթացին և ներկայացված նախագծին
17:46 10/04/2014  |  ԼՐԱՀՈՍ«Ժառանգությունը» մշտապես կողմ է եղել կառավարման խորհրդարանական համակարգին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]