Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/28/2024   14:55 «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով 03/28/2024   14:42 Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 03/28/2024   14:38 Բաքուն հայտնում է, որ երկրի ՄԻ պաշտպանը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայ բնակիչներին, իսկ որտե՞ղ էր տեղահանության ժամանակ 03/28/2024   14:29 Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համար 03/28/2024   14:22 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա 03/28/2024   14:19 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/28/2024   14:12 Ալլա Պուգաչովան մեկնաբանել է՝ ինչու չի խոսել «Կրոկուս»-ում ահաբեկչության մասին 03/28/2024   14:07 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 03/28/2024   13:39 ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութով 03/28/2024   13:13 Բոլոր մարդասիրական ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին, որի ուղղությամբ նույնպես ՀՀ կառավարությունը կարևոր անելիքներ ունի. Բեգլարյան 03/28/2024   13:10 ՀԱՊԿ-ի ընդլայնումը չի բացառվում. քարտուղար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/28/2024   12:48 ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք 03/28/2024   12:42 Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի 6 համայնքներ կստանան իրենց համայնքներում գործող մետաղական հանքերի վճարած ռոյալթիների 2 տոկոսի չափով գումարները 03/28/2024   12:33 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները 03/28/2024   12:29 Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան 03/28/2024   12:27 Երկրում բացի Շուռնուխի 10 տներից բազմաթիվ տներ են, չէ՞ կառուցվել․ Սյունիքի մարզպետը տեղյակ չէ Շուռնուխում 10 տների ծրագրից 03/28/2024   12:25 Ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով՝ Երևանում ցերեկային ժամերին հասնելով +20․․․+22 աստիճանի 03/28/2024   12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց 03/28/2024   12:17 Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա 03/28/2024   12:13 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 03/28/2024   12:02 Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցությունը որեւէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները արհեստածին են. Բադալյան 03/28/2024   11:55 Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/26/2024   20:15 Կոռուպցիոն սկանդալ՝ ՏԿԵ-ում․ փոխնախարարը հովանավորու՞մ է քրեական հեղինակությանը և Սամվել Ալեքսանյանի ազգականին պատկանող ընկերությանը 03/26/2024   20:02 Գումարները վճարել են շինարար Սևակ Արծրունուն և մնացել առանց բնակարան. խաբեության պատմություն․ 168.am (տեսանյութ) 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/26/2024   21:07 Տավուշի 4 գյուղերի մոտով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարցը չի քննարկվել. հողերը թշնամուն հանձնելուց հետո գազատարը եւս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/26/2024   22:26 ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ» 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ»

Սահմանադրական դատարանն ինքն էլ չի կատարում իր որոշումը 02/22/2014   19:11  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
«Եթե սահմանադրական դատարանն ինքն իր որոշումը չի կատարում, ապա ոչ մի զարմանալի բան չկա, երբ այն չեն կատարում մյուս պետական մարմինները»,- մեր երկրում սահմանադրական «արդարադատության» կայացվածության մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման օրինակ բերեց Իրավաբանական գիտությունների դոկտոր (Բեռլին) Գոռ Հովհաննիսյանը:
 
Մեր զրուցակիցը նաև պարզաբանեց, որ խոսքն այն մասին է, որ ըստ մամուլի հրապարակումների՝ սահմանադրական դատարանում ևս աշխատողների աշխատավարձերից պահումներ են արվում: 
 
«Վերջին չորս տարվա ընթացքում ես ինտենսիվ գիտական հետազոտություններ եմ կատարում Գերմանիայի առաջատար համալսարաններից մեկում, սահմանադրական իրավունքի և սահմանադրական դատավարության ոլորտում և ցավով պիտի արձանագրեմ, որ հայկական իրավունքը շատ է հետ մնում գիտության զարգացման այսօրվա մակարդակից: Այն դեռևս չի ձերբազատվել խորհրդային արատավոր իրավաընկալման ազդեցությունից: Ասվածն ամբողջությամբ վերաբերում է նաև սահմանադրական արդարադատությանը»,- ասաց Գոռ Հովհաննիսյանը:
 
Մեր դիտարկմանը, որ Սահմանադրական դատարանի որոշումներն այսօր չեն կատարվում նաև դատական իշխանության կողմից, ասենք հենց վճռաբեկ բողոքները վերադարձնելու մասին որոշումների պատճառաբանված լինելու վերաբերյալ, մեր զրուցակիցը համաձայնեց, որ Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքները քննության ընդունելու հարցը, լուրջ խնդիր է դարձել մեր երկրում: 
 
«Ինչ վերաբերում է Ձեր հիշատակած որոշումներին, սահմանադրական դատարանը դրանցով ստուգել է վճռաբեկ դատարանի կողմից սովորական օրենքների ճիշտ մեկնաբանումն ու ճիշտ կիրառումը, ինչի իրավասություն նա չունի: Սովորական օրենքների մեկնաբանումն ու կիրառումը սովորական դատարանների խնդրին է և սահմանադրական դատարանի վերահսկողությունից դուրս է: Բացի այդ, սահմանադրական դատարանն անվավեր է ճանաչել վիճարկվող դրույթներն այն առումով, որ դրանք պատճառաբանման պարտադիր պայման չեն նախատեսում:
 
Փաստորեն, սահմանադրական դատարանն իրավանորմը ճանաչում է անվավեր այնքանով, որքանով այն ինչ-որ բան չի նախատեսում, այսինքն՝ անվավեր է ճանաչում օրենքի բացը»,- նշեց մեր զրուցակիցը՝ միաժամանակ նաև հիշեցնելով, որ  նման որոշումները բազմաթիվ են սահմանադրական դատարանի պրակտիկայում:
 
Ինչ վերաբերում է օրենքի բացն անվավեր ճանաչելուն, ապա, ինչպես ասաց Գոռ Հովհաննիսյանը, «օրենքի բացը հնարավոր չէ անվավեր ճանաչել»՝ միաժամանակ նաև պարզաբանելով, թե «օրենքի բացն անվավեր ճանաչվել չի կարող նորմի բացակայության պատճառով»:
 
«Եթե օրենսդիրը չի նախատեսել Սահմանադրությամբ պահանջվող մի որևէ կարգավորում, ապա ակնհայտ է, որ սահմանադրական դատարանը կարգավորման բացակայության պատճառով ոչինչ անվավեր ճանաչել չի կարող»,- ասաց մեր զրուցակիցը:
 
Գոռ Հովհաննիսյանը նաև հիշատակեց, որ սահմանադրական դատարանի նման որոշման եզրափակիչ մասը կազմված է «այնքանով, որքանով չ...» բանաձևից՝ գումարած պակասող մասի նկարագրությունը: Ընդ որում, նման ձևակերպումը, ըստ նրա, սխալ է նույնիսկ լեզվական առումով: 
 
«Այնքանով, որքանով» կապը ցույց է տալիս գոյություն ունեցող նորմի մի կոնկրետ բաղադրիչը: Բայց օրենքի բացի դեպքում առկա իրավանորմի ոչ մի մասը հակասահմանադրական չէ: Այդ պատճառով նման դեպքերում սահմանադրական դատարանը տրամաբանորեն պետք է հրաժարվի գոյություն ունեցող նորմը թերի կարգավորման պատճառով անվավեր ճանաչելու պրակտիկայից, քանի որ Սահմանադրությանը համապատասխանող դրույթի վերացմամբ նա ավելի է խորացնում օրենքի առկա բացը:
 
Եթե օրենսդիրը չի նախատեսել սահմանադրորեն պահանջվող մի կարգավորում, ապա ակնհայտ է, որ անվավեր ճանաչմամբ սահմանադրական վիճակը չի վերականգնվի: Նման դեպքերում նա կարող է միայն հաստատել, որ գոյություն ունի իրավակարգավորման պահանջ, և որ օրենսդիրն այն չի կատարել: Եթե սահմանադրական դատարանն օրենքի բաց է հայտնաբերում, ապա տրամաբանությունը հուշում է, որ նա այդ մասին պետք է նշի որոշման եզրափակիչ մասում ու ոչ ավելին, քանի որ գոյություն չունեցող բանը չի կարող անվավեր ճանաչվել:
 
Փաստորեն, տեսնում ենք, որ Ձեր հիշատակած որոշումները ոչ մի իմաստ չեն արտահայտում: Դրանք ոչ մի իրավական հետևանք առաջացնել չեն կարող, որովհետև ընդամենն անվավեր են ճանաչում գոյություն չունեցող մի բան: Ես իմ կողմից կարող եմ հարց տալ՝ դրանք վճռաբեկ դատարանին ինչո՞վ են կաշկանդում»,- ասաց Գոռ Հովհաննիսյանը:
 
Մեր հարցին, թե արդյո՞ք խնդրի լուծման համար լրացուցիչ կարգավորումների անհրաժեշտություն կա, մեր զրուցակիցը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ լրացուցիչ կարգավորումների անհրաժեշտություն չկա, քանի որ խնդիրներն ամենևին պայմանավորված չեն իրավական կարգավորումների թերությամբ: 
 
«Ես կարող եմ ասել ավելին. երբեմն նույնիսկ ամենապարզ ու հստակ իրավանորմն է սխալ կիրառվում»,-ասաց Գոռ Հովհաննիսյանը՝ որպես ասվածի հիմնավորում բերելով նաև սահմանադրական դատարանի պրակտիկայից մի օրինակ:
 
«Սահմանադրական դատարանի մասին օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասը սահմանում է, որ առանձին դեպքերում սահմանադրական դատարանը կարող է, վիճարկվող ակտը ճանաչելով Սահմանադրությանը հակասող, իր որոշման մեջ հետաձգել այդ ակտի իրավաբանական ուժը կորցնելը:
 
Գիտե՞ք սահմանադրական դատարանն ինչպես է կիրառում այս նորմը: Նա վիճարկվող ակտը ճանաչում է ոչ միայն Սահմանադրությանը հակասող, ինչպես շատ պարզ հայերենով պահանջում է օրենսդիրը, այլ նաև անվավեր ու փորձում հետաձգել այլևս իրավաբանական ուժ չունեցող ակտի ուժը կորցնելու ժամկետը: Այս խնդիրը լուծելու համար լրացուցիչ կարգավորումների կարիք կա՞:
 
Իհարկե ոչ: Օրենսդիրը միանգամայն հասկանալի հայերենով ասում է, որ նման դեպքերում վիճարկվող ակտը պետք է ճանաչել միայն Սահմանադրությանը հակասող, բայց ոչ անվավեր, որովհետև հնարավոր չէ հետաձգել անվավեր ակտի ուժը կորցնելու ժամկետը, քանի որ նա այդ ուժն այլևս չունի»:
 
Ի դեպ, սահմանադրական դատարանի այս սխալը, ըստ Գոռ Հովհաննիսյանի, նշանակում է, որ հետաձգված ժամկետի ընթացքում արդեն անվավեր օրենքի հիման վրա ընդունված բոլոր վարչական ու դատական ակտերը հակասահմանադրական են, որովհետև, փաստորեն, ընդունվել են գոյություն չունեցող օրենքի հիման վրա: Ուստի, նրա համոզմամբ, բոլոր այդ ակտերը պետք է բեկանվեն: «Ահա այսպես երկրում առկա իրավական խնդիրների լուծման փոխարեն աներևակայելի քաոս է առաջանում մեր իրավակարգում»,- եզրահանգում է անում իրավաբանը:
 
Ի դեպ, հետաքրքրական է, որ, ինչպես հիշեցրեց մեր զրուցակիցը, սահմանադրական դատարանն առաջին անգամ այդ նորմը կիրառելիս այն ճիշտ է կիրառել: Այսինքն՝ վիճարկվող ակտերը ճանաչել է միայն Սահմանադրությանը հակասող և հետաձգել դրանց ուժը կորցնելու ժամկետը: 
 
Սակայն դրանից հետո իր մյուս բոլոր որոշումներում սահմանադրական դատարանն այդ նորմը սխալ է կիրառել, այսինքն՝ Գոռ Հովհաննիսյանի դիտարկմամբ. «վիճարկվող ակտի ուժը կորցնելու ժամկետը հետաձգելիս նա ակտը ճանաչել է ոչ թե պարզապես Սահմանադրությանը հակասող, այլ նաև անվավեր»: Իսկ թե որն է այս սխալի պատճառը, ու ինչու է այն դարձել շարունակական, Գոռ Հովհաննիսյանը դժվարացավ մեկնաբանել՝ ասելով միայն. «Ես չեմ կարող բացատրել այս սխալի պատճառը»:
 
 
 

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]