Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   10:13 Տավուշի 5 գյուղերի բնակիչները մինչեւ լուսաբաց փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը 04/20/2024   10:08 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ

Գոռ Հովհաննիսյան. Դատական իշխանությունը դուրս է մնացել սահմանադրական վերահսկողությունից 02/20/2014   01:31  |  Հարցազրույց

«Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում Իրավաբանական գիտությունների դոկտոր (Բեռլին) Գոռ Հովհաննիսյանը: Նշենք, որ հարց ու պատասխանն ընթացել է գրավոր տարբերակով, ինչի հետևանքով, գուցե, փոքր-ինչ տուժել է զրույցի անմիջականությունը: Կարծում ենք, սրանով է նաև թելադրված հարցազրույցի խիստ ակադեմիական ոճը: Այդուհանդերձ, գրավոր արտահայտված մտքերի ու ձևակերպումների իմաստը չաղճատելու համար խմբագրությունը որոշեց իրավաբանի ներկայացրած պատասխանները ներկայացնել առանց էական խմբագրումների` քաջ գիտակցելով նաև իրավաբանության մեջ յուրաքանչուր բառի ու անգամ մեկ կետադրական նշանի նշանակությունը:

- Պարոն Հովհաննիսյան, մասնագիտական հանձնաժողովում շարունակվում են քննարկումները Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ։ Ինքներդ, ինչ նոր սահմանադրական լուծումների կամ հայեցակարգային փոփոխությունների անհրաժեշտություն եք տեսնում։

- Քանի որ յուրաքանչյուր սահմանադրության առաջնային նպատակը մարդու հիմնական իրավունքների պաշտպանությունն է, և սահմանադրությունները հենց այդ նպատակով էլ ստեղծվել են, ես կխոսեմ հատկապես այդ խնդրի մասին:

Սահմանադրի բացթողման պատճառով այսօր Հայաստանում քաղաքացիները չեն կարող պաշտպանվել դատարանների կողմից իրենց հիմնական իրավունքների խախտումներից: Խնդիրը հետևյալն է: ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասը հիմնական իրավունքներով սահմանափակում է ամբողջ պետական իշխանությանը՝ և՛ օրենսդրին, և՛ գործադիր իշխանությանը, և՛ արդարադատությանը: Դա նշանակում է, որ ցանկացած պետական մարմին իր գործունեության ընթացքում՝ թե՛ իրավական ակտեր ընդունելիս, թե՛ փաստացի գործողություններ կատարելիս, պարտավոր է հաշվի առնել հիմնական իրավունքների պահանջները և դուրս չգալ դրանց սահմաններից, հակառակ դեպքում կխախտի դրանք: Այլ կերպ ասած՝ սահմանադիրը հիմնական իրավունքներով համակողմանիորեն կաշկանդում է ամբողջ պետությանն իր ողջ գործունեության մեջ:

Քանի որ հիմնական իրավունքները նախ և առաջ սուբյեկտիվ իրավունքներ են, ուստի պետք է ապահովված լինեն դատական պաշտպանության հնարավորությամբ, թե չէ կլինեն սոսկ տեսական, դեկլարատիվ դրույթներ: Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն անձին հնարավորություն է տալիս պետության կողմից իր հիմնական իրավունքների խախտումներից պաշտպանվել սահմանադրական դատարանում` անհատական դիմումի միջոցով: Փաստորեն, Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասը նյութապես կաշկանդում է ամբողջ պետական իշխանությանը, իսկ 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը դատավարական ճանապարհով պետք է ապահովի 3-րդ հոդվածի 3-րդ մասի նյութական պահանջի կատարումը: Այսինքն՝ 3-րդ հոդվածի 3-րդ մասը և 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը նույն մեդալի երկու կողմերն են:
Սակայն սահմանադիրն անհասկանալի տրամաբանությամբ հիմնական իրավունքների պաշտպանություն երաշխավորել է միայն ընդդեմ օրենսդիր ու գործադիր իշխանության, իսկ դատական իշխանությանը դուրս է թողել սահմանադրական վերահսկողության ոլորտից: Հետևաբար, անձն այսօր չի կարող պաշտպանվել դատարանների կողմից իր հիմնական իրավունքների խախտումներից, թեև դատարանները նույնպես, ինչպես արդեն ասացի, կաշկանդված են հիմնական իրավունքներով: Փաստորեն, նյութական պահանջը կա, բայց դատավարական ճանապարհով այն ապահովելու հնարավորությունը չկա: Դա նշանակում է, որ սահմանադիրը մեծ բաց է առաջացրել հիմնական իրավունքների դատական պաշտպանության ոլորտում:

Սահմանադրության 1-ին հոդվածն ամրագրում է, որ Հայաստանն իրավական պետություն է, իսկ մենք գիտենք, որ իրավական պետությունում պետք է երաշխավորված լինի հիմնական իրավունքների համակողմանի (առանց բացերի) պաշտպանություն: Այս տեսանկյունից Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը դատական իշխանությանը սահմանադրական վերահսկողության ոլորտից դուրս թողնելու մասով հակասում է Սահմանադրության 1-ին հոդվածին: Քանի որ Սահմանադրության 114-րդ հոդվածի ուժով 1-ին հոդվածը գերակա է 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի նկատմամբ, որովհետև այն փոփոխման ենթակա չէ (այսպես կոչված հավերժության դրույթ), ուստի 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը հակասահմանադրական սահմանադրական նորմ է: Սահմանադրի այս լուրջ բացթողումը պետք է ուղղել և երաշխավորել հիմնական իրավունքների դատական պաշտպանություն նաև ընդդեմ դատական իշխանության:

Սակայն այս տեսական խնդիրներից բացի ես կուզենայի ամենից առաջ շեշտել այսօրվա հայկական իրավունքում տիրող իրավաընկալման փոփոխության անհրաժեշտությունն ու հրատապությունը: Հետևյալ կոնկրետ օրինակի վրա բացատրեմ ասածս:

Թեև սահմանադիրը հիմնական իրավունքների պաշտպանություն թույլատրում է ընդդեմ օրենքների՝ առանց սահմանափակելու դրանք նյութական կամ ձևական իմաստով, սակայն սահմանադրական դատարանն անթույլատրելի է համարում նյութական օրենքների վիճարկումն անհատական դիմումի միջոցով՝ առանց իր մոտեցումը որևէ կերպ հիմնավորելու: Փաստորեն, սահմանադրի բացին, ըստ որի՝ անձը չի կարող սահմանադրական դատարանում պաշտպանվել դատական իշխանության կողմից իր հիմնական իրավունքների խախտումից, ավելանում է սահմանադրական դատարանի ստեղծած արհեստական բացը, որի արդյունքում անձը զրկվում է անհատական դիմումի միջոցով նաև գործադիր իշխանությունից պաշտպանվելու հնարավորությունից: Սա արդեն ոչ թե Սահմանադրության թերության, այլ սոսկ իրավաընկալման խնդիր է: Սահմանադրական դատարանը չի տարբերակում օրենքները նյութական և ձևական իմաստով: Նրա համար «օրենք» հասկացությունն ունի ընդամենը մեկ իմաստ՝ խորհրդարանի ընդունած ակտը, որի անվանումն օրենք է:

Այս օրինակից ակնհայտ է դառնում, որ այսօր Հայաստանում շատ ավելի հրատապ է ոչ այնքան Սահմանադրության, որքան, ամենից առաջ, իրավաընկալման փոփոխության խնդիրը: Եթե այսօրվա հայկական իրավունքում գերիշխող խորհրդային իրավաընկալումը չփոխվի, ոչ մի սահմանադրական բարեփոխում ցանկալի արդյունքներ չի բերի: Հայտնի փաստ է, որ երկրում իշխող իրավաընկալումն ու քաղաքական մթնոլորտն են որոշիչ, թե ինչպես են ընկալվում ու կիրառվում Սահմանադրությունն ու օրենքները:

-  Ձեր դիտարկմամբ, իշխանության երեք ճյուղերի միջեւ լիազորությունների տարանջատումն ունի՞ լրացուցիչ կարգավորումների կարիք։

-  Իշխանությունների բաժանման սկզբունքը չի նշանակում, թե պետական իշխանությունը բաժանվում է երեք ճյուղերի, և յուրաքանչյուր իշխանություն գործում է մյուսներից լիակատար անկախ: Իրականում այս սկզբունքը կարող է գործել միայն այն դեպքում, երբ առանձին մարմիններ մյուս ճյուղերին միջամտելու իրավունք ունեն, որպեսզի կարողանան իրենց վերահսկողական ֆունկցիան արդյունավետորեն իրականացնել (այսպես կոչված Checks and Balances):

Հայաստանը՝ իբրև խառը (կիսանախագահական) կառավարման ձև ունեցող երկիր, ունի իր առանձնահատկությունները: Այստեղ նախագահը և խորհրդարանն ընտրվում են ժողովրդի կողմից, և պետական իշխանության իրականացման լեգիտիմությունը մյուս պետական կառույցներին փոխանցվում է բացառապես նրանց միջոցով: Նրանք ունեն մեկը մյուսի վրա ազդելու սահմանափակ հնարավորություններ: Օրինակ, նախագահը կարող է արձակել խորհրդարանը (74.1-րդ հոդ.) և վետո դնել նրա ընդունած օրենքների վրա (55-րդ հոդ. 2-րդ կետ), իսկ խորհրդարանն իր հերթին կարող է հաղթահարել այդ վետոն (72-րդ հոդ) և պաշտոնանկ անել նախագահին (57-րդ հոդ.): Նախագահի պաշտոնանկության հարցին մասնակցում է նաև դատական իշխանությունը սահմանադրական դատարանի միջոցով:

Կառավարությունը թեև նշանակվում է նախագահի կողմից, սակայն դրա համար ունի խորհրդարանի հավանության կարիքը և պատասխանատու է նրա առջև: Խորհրդարանը կարող է անվստահություն հայտնել կառավարությանը (84-րդ հոդ.), դրան հակառակ՝ կառավարությունը կարող է իր կողմից ներկայացված օրինագծի ընդունման առնչությամբ դնել իր վստահության հարցը և այդ ձևով օրենսդրին պարտադրել իր ներկայացրած նախագծի ընդունումը (75-րդ հոդ.):

Դատական իշխանությունը Հայաստանում հիմնականում կազմավորվում է գործադիր իշխանության կողմից, սակայն դրան մասնակցում է նաև օրենսդիրը՝ նշանակելով սահմանադրական դատարանի անդամների մեծամասնությանը: Դատարանները, թեև նշանակվում են գործադիրի կողմից, կարող են ստուգել նրա ակտերը և դրանք անվավեր ճանաչել: Սահմանադրական դատարանը կարող է ստուգել և անվավեր ճանաչել նույնիսկ օրենսդրի ընդունած օրենքները: Իրավանորմերն անվավեր ճանաչելու մասին դատարանների որոշումները, բացի այդ, դառնում են համապարտադիր: Ահա այսպես փոխադարձաբար միմյանց վերահսկում են իշխանության բոլոր երեք ճյուղերը:
Սահմանադրական այս կարգավորումներն սկզբունքորեն բավարար են իշխանության երեք ճյուղերի բնականոն գործունեությունն ապահովելու համար: Սակայն կրկին պետք է հիշեցնեմ իրավաընկալման և քաղաքական մթնոլորտի վճռորոշ դերի մասին: Միայն ճիշտ իրավաընկալման ու առողջ քաղաքական մթնոլորտի պայմաններում կարելի է հույս ունենալ, որ իշխանության մարմիններն իրենց լիազորությունները չեն չարաշահի:

Այս ոլորտում սահմանադիրը կարող է սահմանադրական դատարանին լիազորել լուծելու պետական մարմինների միջև իրավասությունների վերաբերյալ վեճերը: Սակայն հաշվի առնելով արդի գիտության մեջ առկա այն ընդհանուր մոտեցումը, թե ամեն մի սահմանադրաիրավական վեճ չէ, որ ենթակա է դատական կարգով լուծման, սահմանադրական դատարանին նման իրավասություն վերապահելը գտնվում է սահմանադրի հայեցողության ոլորտում, ի տարբերություն հիմնական իրավունքների պաշտպանության վերոհիշյալ բացի, որը լրացնելը սահմանադրի համար պարտադիր է:

Իշխանությունների բաժանման սկզբունքի տեսանկյունից կիսանախագահական համակարգերում, ինչպիսին Հայաստանն է, կարող է ծագել միայն այդպիսի կառավարման ձև ունեցող պետություններին բնորոշ խնդիր: Մասնավորապես, իշխանության թևերի ներդաշնակ գործունեությունն այդ երկրներում կարող է չափազանց անկայուն դառնալ այսպես կոչված Cohabitation-ի դեպքում: Դա այն իրավիճակն է, երբ հանրապետության նախագահը և վարչապետը պատկանում են հակադիր քաղաքական ճամբարների: Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության պատմության մեջ, օրինակ, գրանցվել է Cohabitation-ի երեք դեպք: Cohabitation-ից խուսափելու համար Ֆրանսիայում բազմիցս արձակվել է խորհրդարանը, և նշանակվել են նոր ընտրություններ: 2000 թվականին Ֆրանսիայի Սահմանադրությունը փոփոխվեց, նախագահի պաշտոնավարման ժամկետը 7-ից իջեցվեց 5 տարի, և այդ ժամանակվանից նախագահի ու խորհրդարանի ընտրությունները տեղի են ունենում նույն տարում: Ֆրանսիական Սահմանադրության բարեփոխումների նպատակներից մեկն էլ ապագայում Cohabitation-ից խուսափելն էր: Սակայն դրա վտանգը, միևնույն է, մնում է, եթե խորհրդարանն արձակվի, կամ տեղի ունենան նախագահի արտահերթ ընտրություններ, և արդյունքում նախագահի ու խորհրդարանի ընտրությունները դրանից հետո տեղի ունենան տարբեր տարիների: Այս նույն վտանգը կա նաև Հայաստանի համար: Բայց, ինչպես երևում է, այդ վտանգից վերջնական խուսափելու հնարավորություն գոյություն չունի:

-  Օրեսնդիրն այսօր հակված է գլխավոր դատախազի տարեկան հաղորդումը դարձնել ԱԺ-ում քննարկման առարկա։ Համենայն դեպս, օրինագիծն արդեն քննարկվում է խորհրդարանում։ Ձեր գնահատմամբ, այն չի՞ վտանգի դատախազության անկախությունը։

- Դատախազությունը միասնական համակարգ է, որը հիմնականում պատասխանատու է օրենսդրի քրեական քաղաքականության իրականացման համար: Նա գործում է Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունների շրջանակում՝ օրենքի հիման վրա (Սահմ. 103-րդ հոդ.): Այն, որ օրենսդիրն անհրաժեշտ է համարում դատախազության գործունեության մասին տարեկան հաղորդում ներկայացնելը և այն քննարկելը, իմ ըմբռնմամբ ամենևին չի վտանգում դատախազության անկախությունը, քանի որ նրա լիազորությունները, ինչպես նշեցի, սահմանված են Սահմանադրությամբ, և դրանց փոփոխությունն օրենսդրի համար անմատչելի է:

-  Մտավախություն չունե՞ք, որ հաղորդման քննարկումը կարող է վերածվել կոնկրետ քրեական գործերի քննարկման եւ տարբեր գործերով շահագրգիռ պատգամավորներն այդ քննարկումները կարող են օգտագործել նեղ անձնական խնդիրները կարգավորելու հաար։

- Այսօրվա հայկական իրականության մեջ դա բացառել անշուշտ չի կարելի: Ամեն ինչ կախված է խորհրդարանի որակից: Մի բան պարզ է, որ դատախազության ամենամյա հաղորդումն սկզբունքորեն վերաբերելու է ոչ թե կոնկրետ քրեական գործերի, այլ արտացոլելու է տվյալ տարում երկրում քրեական քաղաքականության իրականացման վիճակը՝ թերություններն ու ձեռքբերումները, թեկուզև առանձին քրեական գործերի օրինակով:

- Սոցիալական ցանցում քննարկումների ժամանակ կարծիք էիք հայտնել, թե դատախազությունը գործադիրի մաս է կազմում, թեեւ Դատախազության լիազորությունները կանոնակարգված են Դատական իշխանությանը վերաբերող գլխում։ Չեք կարծում, որ դատախազությունը գործադիրի տիրույթում դիտարկելով վտանգում ենք նրա անկախությունն ընդհանրապես եւ դարձնում խոցելի։

- Որ դատախազությունը գործադիր իշխանության մասն է, ոչ թե պարզապես իմ կարծիքն է, այլ այսօրվա գիտության մոտեցումը: Ըստ բացառման սկզբունքի կամ այսպես կոչված ժխտական սահմանման, որի հեղինակը վարչական իրավունքի գերմանացի հռչակավոր դասախոս Օտտո Մայերն է (նա է տվել նաև վարչական ակտի սահմանումը), պետության ցանկացած գործունեություն, որը ո՛չ օրենսդրություն է, ո՛չ արդարադատություն, պատկանում է գործադիր իշխանության գործունեության ոլորտին: Ըստ պրոֆ. Հարթմութ Մաուրերի՝ գործադիր իշխանության դրական սահմանումն անհնար է նրա բազմազանության պատճառով:

Բացառման սկզբունքից և ՀՀ Սահմանադրության կարգավորումներից ուղղակիորեն թելադրվում է այն հետևությունը, որ դատախազության գործունեությունը հայկական իրավունքում նույնպես պատկանում է գործադիր իշխանությանը: Այսպես, Սահմանադրությունը միանշանակ ու աներկբա սահմանում է, թե Հայաստանում ով է իրականացնում օրենսդիր իշխանությունը: Դա միայն խորհրդարանն է՝ Ազգային ժողովը (Սահմ. 62-րդ հոդ.): Սահմանադրությունը նույն կերպ միանշանակ սահմանում է, որ Հայաստանում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները (91-րդ հոդ.), և թվարկում է Հայաստանում գործող դատարանները: Դրանք են առաջին ատյանի, մասնագիտացված, վերաքննիչ դատարանները, վճռաբեկ դատարանը (92-րդ հոդ.) և սահմանադրական դատարանը (93-րդ հոդ.): Քանի որ Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով ամբողջ պետական իշխանությունն իրականացվում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ձևով, և միանշանակ պարզ է, թե ովքեր են իրականացնում օրենսդիր և դատական իշխանությունը, ուստի մնացած բոլոր պետական մարմինների գործունեությունն անխուսափելիորեն ընկնում է գործադիր իշխանության ոլորտի մեջ:

Դա հավասարապես վերաբերում է նաև դատախազությանը՝ անկախ նրանից, որ դատախազության վերաբերյալ նորմերը գտնվում են դատական իշխանությանը նվիրված գլխում: Հակառակ դեպքում ստիպված կլինեինք պնդել, թե կենտրոնական բանկը կամ, ասենք, վերահսկիչ պալատն իրականացնում են օրենսդիր իշխանություն:

 


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]