ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կալանավորումը մնում է որպես պատիժ. Նազարյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ) 04/29/2024 12:20 | ԼՐԱՀՈՍ
Անընդհատ ցանկանում են դատախազությանը բերել քաղաքական երկխոսության մեջ։ Չէ, մենք չենք մտնելու քաղաքական դիալոգի մեջ, փաստաբանների հետ խոսելու ենք միայն դատական նիստերի դահլիճում՝ ուղիղ եթերի տակ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ պատասխանելով Գեղամ Նազարյանի հարցադրմանը։ ԱԺ պատգամավորը, մասնավորապես, նկատեց՝ մարդուն կալանավորմամբ պատժում են։
«Ձեզ չի անհանգստացնում այն, ինչ տեղի է ունենում Մամիկոն Ասլանյանի հետ։ Կարծում եմ՝ Դուք տեղյակ եք, թե ինչում են նրան մեղադրում և գիտեք, որ այն հանցագործությունը չէ, որ այդքան երկար մարդուն պահեն կալանքի տակ։ Միթե՞ այս ամենը խոշտանգում չէ Մամիկոն Ասլանյանի նկատմամբ։ Ձեզ չի անհանգստացնում, թե ով է այն աշխատակիցը, ով պարբերաբար պնդում է, որ Արմեն Աշոտյանը պետք է մնա կալանքի տակ։ Ձեզ չի անհանգստացնում, թե ինչու են կալանքի տակ մնում բլոգերներ Վազգենն ու Նարեկը, որոնց մեղսագրվող արարքն այնպիսի վտանգ չի ներկայացնում հանրության համար, իրենք էլ՝ այնպիսի ազդեցիկ անձինք չեն, ուստի, դրա համար կարող են քրեական գործ հարուցել, բայց ոչ կալանքի տակ։ Պարզվե՞լ է, թե ով է հանձնարարել նման կերպ ձերբակալել իրենց»,- ասաց Գեղամ Նազարյանը՝ հիշեցնելով նաև Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնությունը, մինչդեռ, վերջինիս են այժմ մեղադրում ոստիկաններին ծեծելու մեջ, սա արդյոք չի անհանգստացնում պետության վրա։ Նազարյանը նաև մտահոգություն հայտնեց, որ թմրանյութերն արդեն դպրոց են մտել և չի տեսնում դա կանխարգելող գործողություններ, արդեն դպրոցական՝ 8-րդ,9-րդ դասարանի երեխաների են բռնում, որոնք ոչ միայն օգտագործում են, այլ նաեւ՝ թմրամիջոց են վաճառում, մինչդեռ, ամբողջ ռեսուրսը ծախսվում է ակցիաների մասնակիցներին ձերբակալելու համար։
Պատգամավորը նաև անդրադարձավ գնդապետ Միհրան Մախսուդյանի՝ երկու որդիների կալանավորման մասին, որոնք կալանավորվել են՝ ճանապարհ փակելու համար, որը հայրենիքի համար ուղղված գործողություն է։
«Բա 2018թ հետ համեմատլիս՝ քանի փողոց փակողի դատեցիք, քանիսին կալանավորեցիք, քանի դուռ ջարդողին դատեցիք։ Բա ողբերգություն է տեղի ունենում, մարդն ինչ-որ ձևով ճանապարհ է փակել, ուղղորդված ինչ-որ մեկի որդիներին են կալանավորում»,- ասաց Գեղամ Նազարյանը։
Աննա Վարդապետյանն էլ արձագանքեց՝ նշելով․ «Ինձ անհանգստացնել եզրույթին չեմ կարող արձագանքել, որովհետև ինձ չի անհանգստացնում, ես գործառույթ ունեմ, որն իրականացնում եմ։ Տվյալ դեպքում, կալանքի մասին խոսելիս, ես նշեցի վիճակագրության մասին։ Դուք ընտրողաբար չորս դեպքի մասին խոսեցիք, բայց ունենք 2000-ից ավելի անձ, որոնք կալանքի տակ են գտնվում տարբեր ծանրության հանցագործությունների համար։
Ի՞նչով է պայմանավորված այդ դիսոնանսը, ինչի՞ համար մեզ չի հետաքրքրում մնացած անձանց ճակատագիրը։ Արդյոք Ձեր կարծիքով դատախազությունը կարո՞ղ է այդ աստիճան վճռորոշ խոսք ունենալ դատարանում։
Գլխավոր դատախազը վստահեցրեց՝ ներկա իրադրության մեջ դատարանները շատ քննադատաբար ու շատ մանրակրկիտ են կարդում բոլոր միջնորդությունները, որոնք դատախազությունը ներկայացնում է դատարան։
«Դատարաններն այսօր շատ ավելի ազատորեն կիրառում են մյուս բոլոր խափանման միջոցները, այդ թվում՝ տնային կալանքը և շատ ծայրահեղ դեպքերում են բավարարում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջդատական վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունները։ Բավարար է, որ Դուք վերցնեք նախորդ տարիները ու համեմատեք։ Սա ես որպես դրական ցուցանիշ եմ համարում»,-ընդգծեց Վարդապետյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/15/2024 08:28 Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հասել է դատարան. հայց քաղաքապետարանի եւ ՆԳՆ-ի դեմ. «Ժողովուրդ»
- 05/15/2024 08:26 Այսօր վերջին օրն է․ «Հրապարակ»
- 05/15/2024 08:18 Ձեզ կեղեքել են, չեն թողել կրթվեք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 207. «Ժողովուրդ»
- 05/15/2024 08:14 Բագրատ արքեպիսկոպոսը սեփական խաղն է առաջ տանում․ «Հրապարակ».
- 05/15/2024 08:10 Խորհրդարանի պաշարում կլինի՞․ «Հրապարակ»
- 05/15/2024 08:07 Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա․ «Ժողովուրդ»
- 05/15/2024 08:04 Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
- 05/13/2024 12:35 Ինչ ունենք այս պահին. Վահե Հովհաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/14/2024 21:22 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել են
- 05/14/2024 10:21 Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս. shamshyan.com
- 05/13/2024 23:58 Երևանում նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ Shamshyan.com
- 05/13/2024 19:14 Սարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/14/2024 22:00 Ռադիոակտիվ ճառագայթումը սմարթֆոններից կաճի
- 05/13/2024 22:58 Ուսուցչուհուն ձերբակալել են 11-ամյա դպրոցականի հետ համբուրվելու համար
- 05/12/2024 09:57 «Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա Շվեյցարիայում. Մրցանակը կոտրվեց բեմի վրա
- 05/11/2024 18:50 Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը