Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ» 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ» 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ» 04/27/2024   07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան

Հակառակորդը թերագնահատեց արցախյան բանակի հնարավորությունները եւ պատժվեց. Սենոր Հասրաթյանն արձագանքել է Հասանովին 07/14/2017   13:27  |  Ղարաբաղյան հակամարտություն

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն արձագանքել է Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը ռուսական «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ընթերցողին մոլության մեջ դնող որոշ հայտարարությունների՝ ընդգծելով, որ եթե ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում Արցախի բանակը հերթական անգամ պատվով դուրս եկավ իրեն պարտադրված առճակատումից, ապա ադրբեջանական կողմը, բացառությամբ որոշ աննշան «ձեռքբերումների», դարձյալ հայտնվեց աննախանձելի վիճակում:

Հասրաթյանի մեկնաբանությունն ամբողջությամբ.

«Երեկ Ադրբեջանի ՊՆ Զ. Հասանովը ռուսական «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, բացի այլ հարցերից, անդրադարձել է նաև 2016 թ. չորսօրյա առճակատմանը և, հարևան կոչվող երկրի ագիտպրոպին հարիր «ճարպկությամբ», փորձել կատարվածը միջազգային հանրությանը ներկայացնել այնպես, ինչպես ընդունված է իրենց մոտ, այսինքն՝ ամեն ինչ մատուցել գլխիվայր: Մասնավորապես նա ասել է հետևյալը. «…Ապրիլյան գործողությունների ժամանակ կիրառվել է մեր բանակի մինչև 15-20 տոկոս ուժերը: Ես անգամ մեր ռեզերվներն ու կենտրոնական ենթակայության հրետանին չեմ մոտեցրել ռազմաճակատին: Իսկ Հայաստանը դրան այնպես է արձագանքել, կարծես թե պատերազմ էր սկսվել: Նրանք մարտի մեջ են մտցրել իրենց ողջ սպառազինությունը: Երեք օր շարունակ նրանք գրոհում էին մեր դիրքերը, չնայած արդեն երկրորդ օրը մենք ինքներս ենք Ռուսաստանի համապատասխան կառույցներին ներգրավել միջնորդական աշխատանքներին…»:

Ավելին, Զաքիր օղլին նաև փորձում է համոզել, որ հայկական կողմն է անցել նախահարձակ գործողությունների, իսկ իրենք այդ ամենին դիմակայելով, հաջողությամբ կատարել են այն մարտական խնդիրը, ինչը դրված է եղել իրենց բանակի առջև…
Դե ինչ, Զաքիրին հակադարձելու ու, առավել ևս նրա ագիտպրոպի բարբաջանքները հերքելու ցանկություն երբևէ չեմ ունեցել և հիմա էլ ավելորդ եմ համարում զբաղվել այդ անարդյունք աշխատանքով: Պարզապես, կցանկանայի ներկայացնել այն, ինչ եղել է…

(Հատված տողերիս հեղինակի «Ապրիլյան քառօրյա առճակատում» անտիպ փաստավավերագրական մենագրությունից)

«… Ապրիլի 2-5-ը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի միջև անմիջական շփման պայմաններում ծավալված մարտական թեժ գործողությունները և դրան հաջորդած ու մինչև մայիսի սկիզբը տևած ակտիվ հրաձգային, հրթիռահրետանային ու զրահատանկային փոխհրաձգությունները ցույց տվին, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն պատրաստ չէ հաշտվելու Արցախյան առաջին պատերազմում կրած պարտության և դրա արդյունքում արձանագրված իրողությունների հետ, այլև՝ վստահելով տարիներ շարունակ կուտակած իր ռազմական ներուժին, հերթական անգամ փորձեց հիմնախնդրիը հանգուցալուծել ուժային ճանապարհով: Հակամարտության գոտում հրադադարի հաստատման շուրջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունից մոտ 22 տարի անց նախաձեռնելով լայնածավալ հարձակում, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը գործողության մեջ դրեց իր տրամադրության տակ եղած ժամանակակից սպառազինության և տեխնիկայի գրեթե բոլոր միջոցները, այդ թվում՝ միջազգային կոնվենցիաներով արգելված զանգվածային ոչնչացման այնպիսի զինատեսակներ, ինչպիսիք են «Смерч», «Kasirga», «Ураган», «GRADLAR» համազարկային կրակի հեռահար ռեակտիվ համակարգեր, «ТОС-1А» (Солнцепек) համազարկային կրակի ծանր հրանետային համակարգ, իսրայելական արտադրության գրոհային և հետախուզական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), «SPIKE» տիպի հակատանկային կառավարվող հրթիռներ, «МИ-24G» հարվածային ուղղաթիռներ և այլն: Սակայն, նման ուժերի և միջոցների ներգրավման արդյունքում, հակառակորդն անկարող եղավ հասնելու իր առջև դրված անգամ նվազագույն խնդրի կատարմանը:

Իմի բերելով քառօրյա պատերազմի և դրան հաջորդած զարգացումների արդյունքները, միանշանակ կարելի է արձանագրել, որ եթե Արցախի բանակը հերթական անգամ պատվով դուրս եկավ իրեն պարտադրված առճակատումից, ապա ադրբեջանական կողմը, բացառությամբ որոշ աննշան «ձեռքբերումների», դարձյալ հայտնվեց աննախանձելի վիճակում: Համոզվելու համար փորձենք ըստ ուղղությունների նախ առանձնացնել այն խնդիրների շրջանակը, որոնց իրականացման համար պաշտոնական Բաքուն դիմեց լայնածավալ հարձակման:

Ապրիլյան առճակատման վերլուծությունից պարզորոշվում է, որ, դիմելով նման արկածախնդրության, Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավը նպատակ ուներ լուծելու հետևյալ խնդիրները.

ա) օգտագործելով սեփական ռազմական ներուժի քանակական ու մարտավարատեխնիկական առավելությունները, անցնել հանկարծակի հարձակման և շփման գծի հիմնական հարվածային ուղղություններում ուժերի դասավորվածությունը փոխել իր օգտին.

բ) մարտադաշտում ապահովելով շոշափելի հաջողություն, բանակցային գործընթացում այն օգտագործել որպես հայկական կողմի վրա ճնշում գործադրելու լծակ և, միաժամանակ, միջազգային համապատասխան կազմակերպություններին ցույց տալ, որ «status-quo»-ն (իրերի ներկա դասավորությունը) անընդունելի է Ադրբեջանի համար.
գ)սեփական հանրության շրջանում հավատ ներշնչել տարիներ շարունակ «գրավյալ տարածքների» ազատագրման մասին ադրբեջանական ղեկավարության կողմից արվող սին հայտարարությունների հանդեպ.

դ) մարտական ակտիվ գործողություններն օգտագործել երկրի ներսում ստեղծված ֆինանսատնտեսական դժվարին կացությունից հասարակության ուշադրությունը շեղելու համար.

ե) գործնական կիրառման միջոցով ճշգրտել, ինչպես յուրային զորքերի ղեկավարման ու փոխգործակցության կազմակերպման հարցերը, այնպես էլ տարիների ընթացքում իր կուտակած սպառազինության և տեխնիկայի, այդ թվում՝ նոր նմուշների պատրաստականությունը մարտական պայմաններում.

զ) ստուգել հայկական ուժերի և միջոցների պատրաստությունն ու գործողությունների ներդաշնակվածությունը լայնածավալ մարտական խնդիրների կատարման ժամանակ.

է) մարտական կիրառման մեջ դնելով նորագույն հրթիռահրետանային և օդային կրակի միջոցներ, հեռահար թիրախային հարվածներով առավելագույն կորուստներ պատճառել հայկական ուժերին, խնդիր ունենալով մի կողմից՝ խուճապային տրամադրություն սերմանել «հակառակորդի ճամբարում», իսկ մյուս կողմից՝ բարձրացնել սեփական զինուժի մարտական ու բարոյահոգեբանական վիճակը և ձերբազատվել նախորդ պատերազմից ժառանգած պարտվողի հոգեբանությունից:

Իսկ այժմ, ըստ վերոնշյալ կետերի, փորձենք դիտարկել, թե իրականության մեջ ինչպիսի արդյունքների հասավ Ադրբեջանն ապրիլյան քառօրյայի ընթացքում և որոնք են այն «ձեռքբերումները», հանուն որոնց պաշտոնական Բաքուն գնաց լայնածավալ առճակատման:

Սկսենք նրանից, որ իրականում, քառօրյա ռազմական գործողությունների արդյունքում, հակառակորդին հաջողվեց մարտագծի հարավային թևում տիրել 1500մ լայնությամբ և 450մ խորությամբ բնագծի (67,5հա) կամ զբաղեցնել 6 մարտական դիրք, իսկ հյուսիսային ուղղությամբ՝վերահսկողության տակ առնել 4300մ լայնությամբ և 1000մ խորությամբ առաջնագիծ (430հա) կամ՝ 13 մարտական դիրք: Ընդհանուր առմամբ, չորսօրյա ինտենսիվ մարտերի ընթացքում ադրբեջանական բանակը գրավեց 19 դիրք, կամ մակերեսային միավորով արտահայտված շուրջ 500 հեկտար տարածք: Փաստենք նաև, որ ադրբեջանական հրամանատարությունն այս խնդիրը լուծելու համար, ընդեմ առօրյա մարտական հերթապահություն իրականացնող արցախյան առաջապահ ուժերի, նախ՝ գրոհի հանկարծակիությունն ապահովելու նպատակով, գործողության մեջ դրեց իր էլիտար 052 (ՅԱՇՄԱ) հատուկ նշանակության բրիգադի ստորաբաժանումները, իսկ այնուհետև մի քանի կորպուսների, մարտական ուղղաթիռների և հրթիռահրետանային ու զրահատանկային ստորաբաժանումների ուժերով անցավ լայնածավալ հարձակման:

Ռազմական գործին քիչ թե շատ տեղյակ մասնագետները կարող են հավաստել, որ նման ծավալի ուժերով և միջոցներով ձեռնարկված գործողության արդյունքում Ադրբեջանի ունեցածը ոչ թե ձեռքբերում, այլև կատարյալ ձախողում էր: Այս եզրահանգումը տեղին է ոչ միայն հանգամանքով, որ կատարվածը վաշտի, կամ առավելագույնը՝ գումարտակի ուժերով իրականացվելիք խնդիր էր, այլև բավականին կարճաժամկետ առճակատման ընթացքում հակառակորդի տված կորուստների քանակով: Չնայած պաշտոնական Բաքուն մինչև վերջ գաղտնի պահեց իր ունեցած կորուստների իրական թիվը, պատճառաբանելով, որ «զոհերի և վիրավորների մասին տեղեկություններն իրենցից ռազմական գաղտնիք են ներկայացնում», բայցևայնպես, դատելով ռադիոկլանման, տարբեր լրատվամիջոցների, այդ թվում՝ համացանցի և միջազգային փորձագիտական աղբյուրների տվյալներից, ակնհայտ է դառնում, որ նրա զոհերի թիվը հասնում է շուրջ 1000-ի, իսկ վիրավորներինը՝ մոտ 2000-ի: Հատկանշական է, որ ապրիլի 5-ին, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակավ շրջանառության մեջ դրեց 31 զոհի մասին կեղծ հաղորդագրությունը, նույն օրը ադրբեջանական «Мейдан ТВ» անկախ հեռուստաալիքը հանրության ուշադրությանը ներկայացրեց 93 զոհերի մասին հաստատող ցուցակը, ինչն էլ պատճառ հանդիսացավ ոչ միայն տվյալ լրատվամիջոցը փակելու, այլև վերջինիս աշխատակիցների նկատմամբ դատական գործ հարուցելու համար… Ուշագրավ է նաև նույն ապրիլի 5-ին «OSTKRAFT» վերլուծական կենտրոնի կողմից հրապարակված տվյալը, որն, ըստ Ադրբեջանի ԶՈւ Գլխավոր շտաբի իր աղբյուրների տրամադրած փակ տեղեկատվության, կազմել է շուրջ 800 մարդ… Բացի մեծաքանակ կենդանի ուժից ադրբեջանական բանակը կորցրեց 24 տանկ, 4 միավոր հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ), 1 «Գրադ» ռեակտիվ հրթիռահրետանային կայանք, 1 ինժեներասակրավորային տեխնիկա, 2 միավոր «МИ-24» տիպի մարտական ուղղաթիռ, 14 հատ տարբեր տեսակի (հարվածային և հետախուզական) անօդաչու թռչող սարք, տասնյակ ավտոմոբիլային տեխնիկա և այլն: Համեմատության համար նշենք, որ նույն ժամանակահատվածում, այսինքն՝ ապրիլի 2-5-ը, հայկական կողմը տվեց 75 մարտական զոհ (63 զինծառայող, 12 պահեստազորային), 121 վիրավոր, շարքից դուրս եկավ 14 տանկ (որից 6-ը վերականգնվեց և նորից վերադարձվեց շարք) և մի քանի ավտոմոբիլային տեխնիկա: Փաստենք, որ կողմերը կորուստներ ունեցան նաև ակտիվ մարտական գործողություններին հաջորդած հրաձգային, հրթիռահրետանային և զրահատանկային փոխհրաձգությունների ընթացքում: Ապրիլի 6-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը տվեց ևս 13 մարտական զոհ, որից 8-ը՝ զինծառայող, 5-ը՝ պահեստազորային: Ադրբեջանական բանակի կորուստները տակավին անհամեմատ շատ էին՝ տասնյակ զոհեր, 6 անօդաչու թռչող սարք (ընդհանուր առմամբ ապրիլյան սրացումների արդյունքում հակառակորդը կորցրեց 20 ԱԹՍ ) և այլ ռազմական տեխնիկա:

Մարտադաշտում ստանալով ջախջախիչ հակահարված, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչ միայն կորցրեց բանակցությունների սեղանի շուրջ հայկական կողմի վրա որևէ ճնշում գործադրելու հնարավորությունը, այլև ստիպված էր կրած անհաջողությունը պարտակելու համար դիմել իրողությունների կեղծման սեփական մեթոդին: Նախ Բաքուն փորձեց տեղի ունեցած առճակատումը ներկայացնել ոչ այլ կերպ, քան հայերի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությունների հետևանք: Այն ինչ փաստերը լրիվությամբ հակառակն են ապացուցում և դրանում համոզված է, եթե ոչ ադրբեջանական, ապա գոնե միջազգային հանրության և, հատկապես, փորձագիտական շրջանակների մեծամասնությունը: Որ իրականում հակառակորդի գործողությունները եղել են նախապես պլանավորված և միասնական ղեկավարման ներքո, այդ մասին են վկայում առաջնային գծի ողջ ճակատով միաժամանակյա հրետանային նախապատրաստության անցկացումն ու հատուկ նշանակության խոշոր ուժերի կիրառումը հետևակի գրոհային խմբերում: Բացի այդ, անտրամաբանական է, երբ ժամանակակից հրթիռահրետանային և օդային հարվածի տարատեսակ միջոցներ (մարտական ուղղաթիռներ և հարվածային անօդաչու սարքեր) է օգտագործում ոչ թե հարձակվող, այլև պաշտպանվող կողմը, մանավանդ, եթե ի նկատի առնենք, որ Արցախի զինված ուժերի տրամադրության տակ ևս կային, եթե ոչ նմանատիպ,ապա այլ հարձակողական զինատեսակներ:
Համոզվելով, որ շրջանառության մեջ դրված այս պնդման հավաստիությունն ապացուցելը զուրկ է որևէ հեռանկարից, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, սեփական դեմքը փրկելու համար, գնաց ավելի հեռուն՝ հայտարարելով, թե իրենց բանակն ազատագրել է ռազմավարական կարևորության մի շարք բնագծեր և տասնյակ հազարավոր հեկտարների հասնող տարածքներ, այդ թվում նաև՝ բնակավայրեր: Այստեղ հարկ է նկատել, որ աբշերոնյան իշխանավորները, գիտակցաբար աղավաղելով իրողությունները, փորձեցին մարտավարական որոշ հաջողություններ ներկայացնել որպես ռազմավարական ձեռքբերումներ, հատկապես վկայակոչելով համապատասխանաբար՝ հյուսիսում և հարավում գրաված Թալիշի մերձակա դիրքերն ու «Վարազաթումբ» բարձունքը: Մինչդեռ, իրականությունն այն է, որ նշված հենակետերն զբաղեցնելով, հակառակորդն ի զորու եղավ լուծելու սոսկ վաշտային ստորաբաժանման խնդիր, ինչը որևէ օպերատիվ ու, առավել ևս, ռազմավարական վտանգ չէր կարող ներկայացնել հայկական կողմի լիարժեք պաշտպանության համար: Ինչ վերաբերում է «ազատագրված տասնյակ հազարավոր հեկտարներին ու… բնակավայրերին», ապա դա ոչ այլ ինչ էր, քան սեփական ձախողումները քողարկելու քարոզչական հնարք… Ավելին, ալիևյան վարչակազմը դիմելով նման քայլի, միաժամանակ, նպատակ ուներ, չեղածը եղածի փոխարեն մատուցելու ճանապարհով, սեփական հանրության շրջանում ամրապնդել հավատը իր իշխանության հանդեպ: Սա պահանջված էր հատկապես այն իրողության պայմաններում, երբ կապված նավթադոլարային ներհոսքի նվազման հետ, այդ երկրում աստիճանաբար աճում էր քաղաքացիական անհանդուրժողականությունը:
Քառօրյա ռազմական գործողությունների արդյունքում պարզորոշվեց մի հանգամանք ևս, որը կարևոր էր ոչ միայն հակառակորդի, այլ նաև հայկական կողմի համար: Խոսքը վերաբերում է Ադրբեջանի կողմից կիրառված նորագույն տեխնիկական միջոցների հնարավորությունների գնահատմանը: Տարիներ շարունակ իր զինանոցում կուտակելով միլիարդավոր նավթադոլարների հասնող տարատեսակ սպառազնություն ու զինտեխնիկա և անընդհատ շեփորահարելով վերջիններիս կործանիչ հնարավորությունների մասին, Ադրբեջանը վերջապես առիթ ստեղծեց դրանք կիրառելու իրական մարտական պայմաններում: Սակայն դեպքերի զարգացումը, հատկապես, ռազմաճակատի հարավային և հյուսիսային ուղղություններում, ցույց տվեց, որ հակառակորդն իր տրամադրության տակ ունենալով «Смерч», «ТОС-1А», «Каsirga» և այլ տեսակի գերճշգրիտ խոցման համակարգեր, ոչ միայն անկարող էր դրանցից իրականացնել արդյունավետ թիրախային խոցումներ, այլև անպատրաստ էր տվյալ կրակային միջոցների լիարժեք շահագործմանը:

Այս ամենից հետևում է մի պարզ ճշմարտություն՝ մարտադաշտում գործողությունների հաջող ելքը կանխորոշում են ոչ այնքան ժամանակակից մարտավարատեխնիկական առավելություններով օժտված կրակային միջոցները, որքան մարտավարամասնագիտական բարձր պատրաստություն ունեցող անձնակազմը: Թե որքանով այս իրողության մեջ համոզվեց ադրբեջանական կողմը, դժվար է ասել, բայց որ սանձազերծելով լայնածավալ հարձակում, բացի այլ խնդիրներից, հակառակորդը, ինչպես վերևում նշվեց, նպատակ ուներ ստուգելու նաև Պաշտպանության բանակի մարտունակությունը, դա ակնհայտ է:

Ադրբեջանական հրամանատարությունը, մարտագծի տարբեր հատվածներում ծավալելով միաժամանակյա հարձակողական գործողություններ, սակայն չհասնելով որևէ էական հաջողության, ավելին՝ գրեթե բոլոր ուղղություններում տալով մեծ կորուստներ, եթե ոչ հրապարակային, ապա ամենայն հավանականությամբ ներքին համոզվածությամբ հանգեց այն եզրակացության, որ անձնակազմի մարտավարամասնագիտական պատրաստության և, հատկապես, ղեկավարման համակարգի ու զորքերի փոխգործակցության տեսանկյունից, Արցախի զինված ուժերում վիճակն անհամեմատ բարձր է, քան իր բանակում: Թերևս, հենց այս իրողության գիտակցումն էլ հակառակորդին մղեց նոր ու առավել հրեշավոր քայլերի, այն է՝ անմիջական շփման պայմաններում իրականացվող հետևակային մարտերից անցնել անխնա հրթիռահրետանային, զրահատանկային և օդային հարվածների, թիրախներ ընտրելով, ինչպես առաջնային ու թիկունքային ռազմական բնագծերը, այնպես էլ խաղաղ բնակավայրերը: Ակնհայտ էր նաև նպատակը՝ առավելագույն կորուստներ պատճառել հայկական զորքերին ու խաղաղ բնակավայրերին, ինչպեսև՝ խուճապային տրամադրություն ստեղծել քաղաքացիական բնակչության շրջանում:

Հատկանշական է, որ ադրբեջանական կողմի որդեգրած այս մարտավարությունը կիրառվեց ոչ միայն չորսօրյա ակտիվ ռազմական գործողությունների ընթացքում, այլև կողմերի միջև կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունից հետո: Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, միայն ապրիլի 2-5-ը հակառակորդի հրթիռահրետանային ու զրահատանկային ուժերը արցախյան դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակեցին շուրջ 30 հազար արկ: Գրեթե նույն ինտենսիվությամբ, բայց արդեն տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից, խախտումներ արձանագրվեցին նաև ապրիլի 5-ից մինչև ապրիլի 30-ը: Այդ ընթացքում հայկական բնագծերի և ճակատամերձ բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինուժն արձակեց մոտ 104 հազար կրակոց, որից ավելի քան 4500-ը հրանոթներից, «Գրադ» և «TR-107» տիպի կայանքներից, տանկերից, ՀՄՄ-ներից և խոշոր տրամաչափի այլ զինատեսակներից:

Դատելով վերոբերյալից, համոզմունք է ստեղծվում, որ ադրբեջանական հրամանատարության կողմից մշակված և կիրառման մեջ դրված ռազմական պլանը ոչ այլ ինչ էր, քան սխալ հաշվարկների վրա կառուցված գործողությունների հանրագումար: Թերևս, հակառակորդի լրջագույն սխալը կայանում էր նրանում, որ թերագնահատելով արցախյան բանակի առաջնային գծում ստեղծված պաշտպանական և մարտավարատեխնիկական հնարավորությունները, ընտրեց կայծակնային հարվածով այն ճեղքելու և հաշված օրերի ընթացքում հետագա խնդիրը լուծելու, այն է՝ օպերատիվ խորություն զբաղեցնելու անհեռանկար մարտավարություն: Ավելին, ադրբեջանական կողմն այնքան էր համոզված իր մշակած հարձակողական պլանի իրատեսության մեջ, որ նախապես պատրաստել էր սեփական հաջողությունների օպերատիվ տարածման տեղեկատվական ծրագիր, ինչն արդեն գործողության մեջ դրեց հարձակողական մարտերի մեկնարկային օրվա երկրորդ կեսին: Այդ օրը, նախ՝ հակառակորդի քարոզչամեքենան աշխարհով մեկ տարածեց «հայկական կողմի ձեռնարկած նախահարձակ գործողության» մասին ապատեղեկատվություն, իսկ ապա ժամեր անց հայտարարեց, թե իբր իրենք «հակահարձակողական մարտերի արդյունքում ազատագրել են մի շարք ռազմավարական բարձունքներ, ինչպես նաև Թալիշն ու Սեյսուլանը և արդեն մարտեր են մղում Սարսանգի և Ֆիզուլու համար»:

Ադրբեջանական ագիտպրոպի տարածած տեղեկությունների սնանկությունն ապացուցելու համար նույն օրը տասնյակ հայրենական և օտարերկրյա լրատվամիջոցների հնարավորություն տրվեց նկարահանումներ կատարել նշված գյուղերում և ներկայացնել իրականությունը: Դեպքերից առաջ անցնելով նշենք, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն չշտապեց հերքել հանրության համար արդեն հայտնի դարձած ապատեղեկատվությունը, այլև ամիսներ անց, իսկ ավելի ճիշտ՝ 2017թ. փետրվարին, այդ երկրի նախագահի մակարդակով հայտարարվեց, թե իրենց կառավարությունը գործնական քայլեր է ձեռնարկում անցած տարվա ապրիլին Ջաբրայիլի շրջանում «ազատագրված» Ջոդջուկ Մարջանլու գյուղի վերականգնման և վերաբնակեցման ուղղությամբ: Մինչդեռ իրականությունն այն է, որ այդ բնակավայրն ադրբեջանական վերահսկողության տակ էր հայտնվել դեռևս 1994թ. հունվարին…»:

Հ.Գ. Ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքի և արդյունքների մասին առավել ամբողջական շարադրանքը առաջիկայում հրապարակվելիք գրքում»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:25 02/03/2017  |  ՄամուլԱպրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի խնդիր. «Ժողովուրդ»
12:10 28/02/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունՄինչ օրս չեն բացահայտվել ապրիլյան քառօրյա պատերազմի բոլոր մանրամասները. Ջեյմս Ուորլիք
19:20 27/02/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունԱդրբեջանը զուրկ է բարոյականի հետ առնչություն ունեցող որևէ արժեհամակարգից
10:06 30/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՏարբեր հրաձգային զինատեսակներից և դիպուկահար հրացաններից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց
09:53 29/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՀակառակորդը հրադադարն առավել ինտենսիվ խախտել է Ակնայի ուղղությամբ
09:41 28/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՀակառակորդի ակտիվությունը ճնշելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են համարժեք պատասխան գործողությունների
09:54 27/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՀայ դիրքապահները հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանել են խիստ անհրաժեշտության դեպքում
10:11 26/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՀայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 300 կրակոց
10:28 24/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՀակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 30 անգամ
10:27 23/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԱդրբեջանական զինուժը ականանետերից արկակոծել է հայկական բնագծերը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]