Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան

Դատարանն իր բարձունքում պետք է գտնվի ու բավարարի տուժող կողմի հիմնավոր քաղհայցը. Միհրան Պողոսյան 06/04/2016   14:45  |  Բարոյական վնասի հատուցում

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործը քննող դատարանն իրավացիորեն վարույթ ընդունեց բարոյական վնասի հատուցման պահանջով տուժող կողմի ներկայացրած քաղհայցն ընդդեմ Ռուսաստանի: Դատարանի կողմից քաղհայցվորներ ճանաչվեցին տուժողների իրավահաջորդները, քաղպատասխանող՝ Ռուսաստանի Դաշնությունը:

Դատարանն արդեն որոշում պետք է կայացնի՝ մերժել կամ բավարարել միջնորդությունը՝ յուրաքանչյուր դեպքում ներկայացնելով հիմնավորումներ: Դատարանը ևս մեկ տարբերակ ունի՝ քաղհայցը թողնել առանց քննության՝ իրավունք վերապահելով տուժող կողմին քաղհայց ներկայացնել դատարան՝ քաղաքացիական դատավարության կարգով:

«Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Միհրան Պողոսյանը կարծիք հայտնեց, որ դատարանը պետք է վեր կանգնի միջպետական ու այլն, նկատառումներից, այսինքն՝ դատարանն իր տեղում պետք է գտնվի ու հիմնավոր հայցը բավարարի:

Միհրան Պողոսյանը պարզաբանեց, որ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները միջնորդել են քաղպատասխանող ճանաչել Ռուսաստանին այն պարզ պատճառով, որ Պերմյակովն ոչ միայն Ռուսաստանի քաղաքացի է, այլև իրականացրել է պետության կողմից իրեն վերապահված որոշակի լիազորություններ, այսինքն՝ պետական ծառայող է:
Տուժող կողմը միջնորդել է քաղպատասխանող ճանաչել Ռուսաստանի Դաշնությանը նաև այն պատճառով, որ վերջինս իր ծառայողի հետ կապված որոշակի պարտավորություններ ունի, որոնք որ չի իրականացրել: Փաստաբանը նշեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է, որ փոխհատուցման պարտավորություն կարող է ունենալ նաև այն անձը, ով թեկուզ հանցագործություն չի կատարել, սակայն պատասխանատվություն է կրում հանցագործի վարքագծի և այլ գործողությունների համար:

«Սույն քրեական գործի ընթացքում արդեն իսկ հաստատվել են հանգամանքները, իմ կարծիքով, դատարանը ևս դրանք հաստատված հանգամանքներ կհամարի, որ Պերմյակովն իրականում զենք կրելու իրավունք չուներ, մինչդեռ ռուսական իշխանությունների բացթողումների և այլնի հետևանքով վերջինս ոչ միայն զենք կրելու իրավունք է ստացել, այլև որպես իրենց լավագույն զինծառայող հայտնվել էր Հայաստանում»,- ասաց Մ.Պողոսյանը:

Բացի այդ, քրեական գործով բազմաթիվ տվյալներ են ձեռք բերվել, որ երբ ռուսական կողմին հայտնի է դարձել Պերմյակովի` զենքով փախուստի մասին, ռուսական կողմը հապաղել է դրա մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության իշխանություններին: Թեև Ռուսաստանի ու Հայաստանի միջև կնքված համաձայնագրի համաձայն, Ռուսաստանը պարտավոր էր այդ մասին անհապաղ տեղեկացնել Հայաստանի իշխանություններին, սակայն տեղեկացրել էր այն ժամանակ, երբ ըստ քրեական գործի նյութերի, արդեն իսկ հանցագործությունը կատարվել էր:

«Տվյալ ժամանակահատվածը միգուցե բավարար լիներ տվյալ հանցագործությունը կանխելու համար, եթե ռուսական կողմը ժամանակին իրականացներ իր պարտավորությունները: Այս բոլոր հանգամանքներն իրենց ամբողջության մեջ մեզ հիմք են տալիս ենթադրելու, որ Պերմյակովի գործողությունների համար պատասխանատու է նաև Ռուսաստանի Դաշնությունը: Ուղղակի կուզենայի տարբերակվի, որ ՌԴ-ն ներգրավվում է որպես քաղպատասխանող ոչ զուտ այն պատճառով, որ հանցագործություն կատարող անձը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, այլ հենց այն պատճառով, որ հանդիսանում է ռուսական պետական իշխանության իրականացնողներից մեկը, այսինքն՝ կոնկրետ լիազորություններով օժտված, պետական ծառայություն իրականացնող անձ»,- ընդգծեց փաստաբանը:

Մ.Պողոսյանը նշեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, նաև այլ դատարաններ կյանքի իրավունքի խախտման դեպքում փոխհատուցման ավելի մեծ գումարներ են սահմանում: Տվյալ դեպքում տուժող կողմը ոչ առավելագույն և, իհարկե, ոչ նվազագույն, այսինքն՝ միջինացված թիվ է վերցրել: «Գնահատվել են անձանց տառապանքները, ապրումները, կրած ոչ նյութական վնասը»,- ասաց Մ.Պողոսյանը:

Հաշվարկը կատարվել է հետևյալ սկզբունքով՝ ընտանիքի ամեն չափահաս անդամի կյանքի իրավունքի խախտման համար ներկայացվել է բարոյական վնասի հատուցման պահանջ՝ 50 հազարական եվրոյի, իսկ երկու մանկահասակ երեխայի կյանքի իրավունքի խախտման համար՝ 100 հազարական եվրոյի չափով: Մ.Պողոսյանը հիշեցրեց, որ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանը սպանվել է առանձին դաժանությամբ, մահն անմիջապես վրա չէր հասել, մեկ շաբաթ ապրել է՝ անսահման տանջվելով ու տառապանքներ կրելով (ընդհանուր առմամբ ներկայացվել է բարոյական վնասի հատուցման պահանջ՝ 450 հազար եվրոյի չափով):

Մ.Պողոսյանը նշեց, որ տուժողների իրավահաջորդներն որևէ պարագայում գումար ստանալու խնդիր չունեն: Նրանք հատուցման պահանջ ներկայացնելով՝ ցանկանում են, որ յուրաքանչյուրն իր մեղքի բաժնի չափով պատասխանատվություն կրի տվյալ ոճրագործության համար:

Ըստ Մ.Պողոսյանի, քաղհայցին Պերմյակովի արձագանքը շատ տրամաբանական էր ու սովորական: «Մենք պնդում ենք, որ ինքը որոշակի հոգեկան շեղումներ ունի և այլն, սակայն ես միշտ պնդել եմ, որ այն պահերին, երբ իր ցանկությունն ու իր շահը թելադրում է, ինքն ամեն ինչն էլ լավ գիտակցում է, իր գործողություններն իր շահից են բխում: Այս պահին ևս ինքը գիտակցեց, որ իր դեմ որևէ գործողություն, որևէ պահանջ չկա և որևէ դիրքորոշում չհայտնեց: Տվյալ պահին ակնհայտ է, որ անձը գիտակցում է, թե որտե՞ղ է գտնվում և ի՞նչ դատավարական գործընթացներ են իրականանում»,- նկատեց Միհրան Պողոսյանը:

Մենք արդեն հայտնել ենք, որ գործի դատաքննությունը ընդմիջվել է մինչև հունիսի 30-ը: Մ.Պողոսյանը նշեց, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն, հայցադիմումի օրինակը ստանալուց հետո պատասխանողն ունի երկշաբաթյա ժամկետ պատասխան ներկայացնելու համար: Սակայն մինչ այդ նախատեսվում են նաև այլ գործողություններ՝ հայցը պետք է թարգմանվի դատավարության տվյալ մասնակցին հասկանալի լեզվով, դիվանագիտական խողովակներով ուղարկվի Ռուսաստան և նույն այդ դիվանագիտական խողովակներով պատասխան ուղարկվի Հայաստան:


Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:33 01/06/2016  |  Բարոյական վնասի հատուցումԲարոյական վնասի ինստիտուտի կիրառման ընթացքում դժվարությունների առջև կկանգնենք. Յուրի Շիրինյան
18:42 24/05/2016  |  Դատական ռեպորտաժներՊահանջում են 200 հազար ՀՀ դրամ փոխհատուցում՝ երեք ժամից ավելի ոստիկանությունում պահվելու համար
14:37 21/05/2016  |  Բարոյական վնասի հատուցումՄենք դեռ պրոցեսի սկզբում ենք. Արա Ղազարյան
12:14 18/05/2016  |  Բարոյական վնասի հատուցումԲարոյական վնասի հարցում Հայաստանի օրենսդրության ու ՄԻԵԿ-ի միջև կան անհամապատասխանություններ. Հայկ Ալումյան
21:17 12/05/2016  |  Բարոյական վնասի հատուցումՍտրատեգիական դատավարության կարգով ՄԻԵԴ և ՍԴ դիմելը միգուցե կբերի բարոյական վնասի հատուցման ինստիտուտի զարգացմանը. Կարեն Մեժլումյան
23:14 04/05/2016  |  Բարոյական վնասի հատուցումՄենք ասելու ենք՝ քիչ է բարոյական վնասի հատուցման գումարի չափը, գնանք Եվրոպական դատարան. Հայկ Ալումյան
11:21 03/05/2016  |  Բարոյական վնասի հատուցումՀայաստանի դատական համակարգը կքննի բարոյական վնասի հատուցման պահանջով առաջին երկու հայցադիմումները
11:47 01/05/2016  |  Բարոյական վնասի հատուցումԲարոյական վնասի հատուցման ինտիտուտը կայանալու խնդիր ունի. դեռևս բացակայում է դատական պրակտիկան. Նորայր Նորիկյան
14:22 29/04/2016  |  Բարոյական վնասի հատուցումՈչ նյութական վնասի հատուցման պահանջով հայցադիմում կա. Դատական դեպարտամենտն այլ կարծիքի է
14:19 28/04/2016  |  Բարոյական վնասի հատուցումՔաղօրենսգրքով սահմանվեց ոչ նյութական վնասի հատուցումը. «բարոյական վնաս» տերմինն այս անգամ ևս չկիրառվեց. Յուրի Շիրինյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]