Թեմաներ
Երկուշաբթի 12 / 04 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/03/2023   21:58 Պարզ միջոց՝ 26%-ով նվազեցնելու սրտի կաթվածի ռիսկը 12/03/2023   21:44 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 12/03/2023   21:17 Ինդոնեզիայում հրաբուխ է ժայթքել 12/03/2023   21:13 Վաղը կմեկնարկի սեպտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած դեպքերի առթիվ մեղադրվող 11 անձի դատական նիստը. Բաբայան 12/03/2023   20:55 Փաշինյանն ասելու է`ժողովուրդն ինձ է ընտրել, ուրեմն ուզում է, որ Սյունիքն իր կազմում չլինի. Բագրատյան (տեսանյութ) 12/03/2023   20:51 Թավրիզում Թուրքիայի հյուպատոսության դիմաց բողոքի ակցիա են արել, որի ընթացքում օգտագործել են նաև Ալիևի ծաղրանկարները. իրանագետ 12/03/2023   20:16 Հովտամեջում այրվել է վագոն-տնակ 12/03/2023   20:09 Արդեն 24 Bastion ֆրանսիական զրահամեքենա Հայաստանում է. ԶԼՄ 12/03/2023   19:38 «Առողջ ափսե» հանրային միջոցառում՝ Երևանում 12/03/2023   18:44 Ֆրանսիան պատրաստվում է Հայաստանին հարձակողական զենք՝ CAESAR համակարգեր մատակարարել 12/03/2023   18:25 «Հայասաթ-1» արբանյակը արդեն ազդանշաններ է ուղարկել տիեզերքից 12/03/2023   17:46 Վահագն Խաչատուրյանն ընդունել է ակնարկագիր, մաթեմատիկոս և փիլիսոփա Նասիմ Նիքոլաս Թալեբին 12/03/2023   17:42 «Զանգ» նախաձեռնութունը կոչ է անում երկուշաբթի 8:00-9։00 և 17։30-ից 18։30 պարալիզացնել մայրաքաղաքի փողոցները 12/03/2023   17:22 Էս ժողովրդի գլխին պատմական այնպիսի աղետ են փորձում բերել, որ էլ երբեք ուշքի չգանք․ Տաթևիկ Հայրապետյան 12/03/2023   17:00 «Ապրելու երկիր»-ը ապօրինի հայտարարությունն արել է Ալավերդիում լարվածություն ստեղծելու համար. ՔՊ խմբակցություն 12/03/2023   16:23 ՀՀԿ գրասենյակում հանդիպում է անցկացվել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ 12/03/2023   16:13 Ինչու են մարդիկ տեսնում ուրվականների. հոգեբանի վարկածը 12/03/2023   15:42 Իջևանում և Կապանում +25 աստիճան տաք է գրանցվել. Գագիկ Սուրենյան 12/03/2023   15:13 70-ամյա կինը երկվորյակների է լույս աշխարհ բերել 12/03/2023   15:04 53 տարեկանում հանկարծամահ է եղել փաստաբան, գնդապետ Արթուր Սեփոյանը. shamshyan.com 12/03/2023   14:49 18-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց 12/03/2023   14:24 Դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և մառախուղ 12/03/2023   14:04 Ադրբեջանը ՀՀ-ից 800 քկմ է գրավել․ Բագրատյան 12/03/2023   13:54 Այսուհետ միայն ուժեղ Նանարին կտեսնեք, թույլ չեմ տա որեւէ մեկը ուրախանա իմ անզորությունով. Նանար Պողոսյան 12/03/2023   13:14 Ավելի քան 3 տասնյակ արցախցիների խնդրում են դիմել ԱՀ առողջապահության նախարարություն 12/03/2023   13:02 Հզոր «Օլիվեր» ցիկլոնը ծածկել է Մոսկվան. առատ ձյան տեղումներ են սպասվում 12/03/2023   12:49 Տղամարդու քթից կերակրի փայտիկներ են դուրս բերել 12/03/2023   12:13 Հրդեհ Սվերդլով գյուղում 12/03/2023   12:06 «Երկրիս ցավը տանեմ, բայց որ ես փող չունենամ, հաստատ երկիրը ինձ չի պահելու, ես որ հավայի էշ նահատակ դառնամ». էս խոսակցության շարունակությունը հրապարակելու չի 12/03/2023   11:20 Ստամբուլում ձերբակալել են ՌԴ-ում գործող «Օրենքով գողեր» կազմակերպության ղեկավար Շամիլ Ամիրովին 12/03/2023   11:11 Հաշմանդամություն ունեցող անձինք իրենց իրավունքներն իրացնելիս շարունակում են հանդիպել բազմաթիվ խոչնդոտների. ՄԻՊ 12/03/2023   11:03 Ավիավթարի հետևանքով զոհվել է Պարագվայի խորհրդարանի պատգամավոր 12/03/2023   10:56 Իրավիճակը՝ հանրապետության ավտոճանապարհներին 12/03/2023   10:26 «Էրեբունի մոլ»-ի մոտ 15 և 19-ամյա տղաներ են դանակահարվել. հայտնաբերվել է նաև BMW՝ ներսում արնանման հետքեր. shamshyan.com 12/03/2023   10:18 Թուլացանք, քանի որ դարձանք օտարամոլ և նյութապաշտ, բայց եկել է զտման ժամը. Շարմազանով 12/03/2023   10:09 Երկրագնդի ամենագեղեցիկ լեռը լուսաբացին. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել 12/02/2023   22:15 Երանի նահատակներին, որ Արցախի ադրբեջանացումն ու Հայաստանի բարոյական մահը չտեսան․ Շարմազանով 12/02/2023   22:00 Ադրբեջանը գործողությունների գնալու ծրագիր ունի. Հայրապետյան 12/02/2023   21:42 «Վանաձոր» ՔԿՀ-ում պահվող երկու դատապարտյալ հարձակվել են ՔԿՀ աշխատակցի վրա. Նրանցից մեկը փորձել է դանակահարել ծառայողին 12/02/2023   21:38 Հայաստանի 10 լավագույն շախմատիստները 12/02/2023   21:26 Մեկնարկել են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պաշտոնի նշանակման քննությունները՝ հարցազրույցների ձևաչափով 12/02/2023   21:18 Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին քննարկում այս պահին չկա. Ռուբինյան 12/02/2023   21:11 Շուրջ 100 ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակեր 12/02/2023   20:48 Ուժեղ երկրաշարժ Ֆիլիպիններում 12/02/2023   20:46 Արցախը հանձնել են ու հիմա երազում են փող աշխատելու մասին․ թուրքերն ու ադրբեջանցիներն էլ այնքան միամիտ են, որ ձեզ թույլ են տալու համգիստ փող աշխատե՞լ․ Զաքարյան 12/02/2023   20:26 Բոլորը խոստովանեցին, որ «Զանգեզուրի միջանցք» գաղափարը չի իրականանա․ Բաքվում Իրանի դեսպան 12/02/2023   19:46 Օրվա իշխանությունը միայն ապացուցում է, որ ինքը որևէ կապ չունի ժողովրդավարության, քաղաքացու ընտրելու և ընտրվելու, ազատ ընտրություններ կազմակերպելու հետ․ Սաղաթելյան 12/02/2023   19:29 Փաշինյանը Հրազդանում քննարկել է ՏԻՄ-երում ՔՊ խմբակցության աշխատանքներին վերաբերող հարցերը 12/02/2023   19:27 Տրանզիտ համարանիշներով Mercedes G մակնիշի ավտոմեքենայի վարորդի մոտ հայտնաբերվել է «մեթանֆետամին» տեսակի թմրանյութ եւ դեղահաբ 12/02/2023   19:20 Էրդողանը հայտարարել է Գազայում խաղաղության կորցրած հնարավորության մասին
12/03/2023   21:44 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 12/03/2023   15:04 53 տարեկանում հանկարծամահ է եղել փաստաբան, գնդապետ Արթուր Սեփոյանը. shamshyan.com 12/03/2023   10:26 «Էրեբունի մոլ»-ի մոտ 15 և 19-ամյա տղաներ են դանակահարվել. հայտնաբերվել է նաև BMW՝ ներսում արնանման հետքեր. shamshyan.com 12/03/2023   15:13 70-ամյա կինը երկվորյակների է լույս աշխարհ բերել 12/02/2023   19:27 Տրանզիտ համարանիշներով Mercedes G մակնիշի ավտոմեքենայի վարորդի մոտ հայտնաբերվել է «մեթանֆետամին» տեսակի թմրանյութ եւ դեղահաբ 12/03/2023   14:49 18-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց 12/03/2023   17:22 Էս ժողովրդի գլխին պատմական այնպիսի աղետ են փորձում բերել, որ էլ երբեք ուշքի չգանք․ Տաթևիկ Հայրապետյան 12/03/2023   13:54 Այսուհետ միայն ուժեղ Նանարին կտեսնեք, թույլ չեմ տա որեւէ մեկը ուրախանա իմ անզորությունով. Նանար Պողոսյան 12/03/2023   17:42 «Զանգ» նախաձեռնութունը կոչ է անում երկուշաբթի 8:00-9։00 և 17։30-ից 18։30 պարալիզացնել մայրաքաղաքի փողոցները 12/03/2023   21:58 Պարզ միջոց՝ 26%-ով նվազեցնելու սրտի կաթվածի ռիսկը 12/03/2023   10:09 Երկրագնդի ամենագեղեցիկ լեռը լուսաբացին. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել 12/02/2023   10:58 «ՏաԹևեր» ճոպանուղին ճանաչվել է աշխարհի լավագույն ճոպանուղին. մրցանակն ստացել է Դավիթ Վարդանյանը՝ «ՏաԹևեր» նախագծի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի որդին 12/02/2023   21:11 Շուրջ 100 ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակեր 12/02/2023   12:05 Նոր մանրամասներ՝ երեկ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարի մասին 12/03/2023   18:44 Ֆրանսիան պատրաստվում է Հայաստանին հարձակողական զենք՝ CAESAR համակարգեր մատակարարել 12/03/2023   13:02 Հզոր «Օլիվեր» ցիկլոնը ծածկել է Մոսկվան. առատ ձյան տեղումներ են սպասվում 12/03/2023   11:20 Ստամբուլում ձերբակալել են ՌԴ-ում գործող «Օրենքով գողեր» կազմակերպության ղեկավար Շամիլ Ամիրովին 12/02/2023   08:51 Ռուսական «շպիոն» կառավարությունո՞ւմ. պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականը․«Հրապարակ» 12/03/2023   14:24 Դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և մառախուղ 12/02/2023   11:15 Ագարակ բնակավայրում 93-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է. Ձերբակալվել է 24-ամյա համագյուղացին

Բարոյական վնասի հատուցման ինտիտուտը կայանալու խնդիր ունի. դեռևս բացակայում է դատական պրակտիկան. Նորայր Նորիկյան 05/01/2016   11:47  |  Բարոյական վնասի հատուցում

Եթե դատապարտյալն արդարացվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից թիվ 7 Արձանագրության 3 հոդվածով նախատեսված պայմաններում, ապա ինչ իրավունքներ ունի նա իրեն պատճառված ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու առումով: Ինչո՞ւ է օրենսդիրը «դատապարտյալ արդարացվածին» առանձնացրել: «Փաստինֆո»-ի խնդրանքով պարզաբանում է փաստաբան Նորայր Նորիկյանը:

«Բարձրացված հարցադրումը բավականին տարողունակ է և շոշափում  այնպիսի կարևորագույն ու հիմնարար խնդիր, ինչպիսին է «Բարոյական վնասի հատուցման ինտիտուտը»:

Նախևառաջ ցանկանում եմ ընդգծել, որ այն, ըստ էության, թե՛ նոր և թե՛ մինչ այդ գործող ինստիտուտ է` որոշակի վերապահումներով հանդերձ:

Որպեսզի հասկանանք, թե ինչի մասին է խոսքը, անհրաժեշտ է մեջբերել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից թիվ 7 Արձանագրության թիվ 3-րդ հոդվածը, համաձայն որի` եթե որևէ անձ վերջնական դատավճռով մեղավոր է ճանաչվել քրեական հանցագործություն կատարելու մեջ, և եթե հետագայում նրա նկատմամբ կայացված դատավճիռը չեղյալ է հայտարարվել, կամ նա ներման է ենթարկվել այն հիմքով, որ նոր կամ նոր բացահայտված որևէ փաստ համոզիչ կերպով ապացուցում է դատական սխալի առկայությունը, ապա նման դատապարտման հետևանքով պատիժ կրած անձը փոխհատուցում է ստանում տվյալ պետության օրենքին կամ պրակտիկային համապատասխան, եթե չի ապացուցվում, որ ժամանակին այդ փաստը չբացահայտելը լիովին կամ մասամբ կախված չի եղել տվյալ անձից:

Այլ կերպ ասած` անձը, որը մեղադրվել է քրեական հանցագործության կատարման մեջ ու դատապարտվել ազատազրկման, սակայն հետագայում արդարացվել է կամ նա ներման է ենթարկվել այն հիմքով, որ ապացուցվել է դատական սխալի առկայությունը, ունի հատուցում ստանալու իրավունք:

Հարցերի հարցն այն է, որ անձն ունի իրեն հասցված ոչ  նյութական վնասի հատուցման իրավունք, և այդ իրավունքը պետք է կարգավորման ենթարկվի օրենսդրությամբ:

Ավելին, այս իրավունքի հետ արդարացիորեն անմիջականորեն շաղկապված է նաև հետադարձ պահանջի իրավունքը, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինը կամ այն մարմնավորող պաշտոնատար անձինք կհատուցեն իրենց որոշման, գործողության կամ անգործության հետևանքով պատճառած վնասը, եթե հիմնավորվի նրանց մեղքը:

Այս ինստիտուտի ներդրման ճանապարհին առանձնակի կարևորում եմ ՀՀ սահմանդրական դատարանի ներդրած ջանքերը:

2013թ. նոյեմբերի 5-ի թիվ ՍԴՈ-1121 որոշմամբ, ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով «Քաղաքացի Արթուր Խաչատրյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, որոշել է, որ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը, այնքանով, որքանով բարոյական վնասը չի դիտում որպես վնասի տարատեսակ և չի ապահովում բարոյական վնասի փոխհատուցման հնարավորություն` արգելափակելով անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը, միաժամանակ խոչընդոտելով ՀՀ միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարմանը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասին, 16-րդ հոդվածի 4-րդ մասին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին, 43-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող և անվավեր:

Թեև այն հանգամանքին, որ սահմանադրական փոփոխություններով հիշատակված հոդվածները կրել են այս կամ այն աստիճանի փոփոխություն, այդուհանդերձ, բարձր դատարանի այդ որոշումը համահունչ է նոր սահմանադրությամբ ամրագրված դրույթներին:

Պատճառաբանելով որոշումը` Սահմանադրական դատարանը հիշատակված որոշմամբ, ի թիվս այլ արձանագրումների, փաստել  է նաև, որ ՀՀ-ում անձին պատճառված բարոյական վնասի նյութական փոխհատուցման ոչ ներդաշնակ կանոնակարգումները խոչընդոտում են ՀՀ կողմից ստանձնված միջազգային պարտավորությունների բարեխիղճ իրականացմանը:

Սահմանադրական դատարանը գտել է, որ բարոյական վնասի նյութական փոխհատուցման իրավունքը բխում է թե՛ ՀՀ Սահմանադրության և ՀՀ մի շարք օրենսդրական ակտերի դրույթների բովանդակությունից և թե՛ ՀՀ կողմից ստանձնված միջազգային պարտավորություններից, մասնավորապես` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (կից արձանագրություններով) դրույթներից և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավակիրառ պրակտիկայից:

Ավելին, հղում կատարելով  ՀՀ դեմ կայացրած մի շարք վճիռների, որոնցով անձին պատճառված բարոյական վնասի դիմաց նյութական փոխհատուցում չտրամադրելը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դիտել է որպես Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (կից արձանագրություններով) համապատասխան դրույթների խախտում, ՍԴ-ն արձանագրել է, որ ՀՀ օրենսդրությամբ բարոյական վնասի նյութական փոխհատուցման ինստիտուտի թերի կանոնակարգումը համահունչ չէ նաև ՀՀ կողմից ստանձնված միջազգային պարտավորություններին:

Նկատի ունենալով ՄԻԵԴ վճիռներով ամրագրված, ինչպես նաև Սահմանադրական դատարանի մեջբերված դիրքորոշումները, Օրենսդրի կողմից 2014թ. Մայիսի 19-ին ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կատարվեցին մի շարք փոփոխություններ և լրացումներ:

Մասնավորապես`  17-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրվեց հետևյալ խմբագրությամբ. Վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը:

Նույն օրենքով նշված հոդվածը լրացվեց 4-րդ մասով, համաձայն որի` ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման միայն սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում:

Ավելին, նույն օրենքով ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը լրացվել է 162.1 հոդվածով, որով, ըստ էության, սահմանվեց ոչ նյութական վնասի հասկացությունը և դրա հատուցումը, համաձայն որի` ոչ նյութական վնասը ֆիզիկական կամ հոգեկան տառապանք է, որն առաջացել է անձին ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող ոչ նյութական բարիքների դեմ ոտնձգող կամ նրա անձնական ոչ գույքային իրավունքները խախտող որոշմամբ, գործողությամբ կամ անգործությամբ:

2015թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված օրենքով կատարված փոփոխություններով ու լրացումներով վերը նշված հոդվածում կատարված լրացումներով ու փոփոխությունների համաձայն ամրագրվեց հետևյալը`

Անձը, իսկ նրա մահվան կամ անգործունակության դեպքում նրա ամուսինը, ծնողը, որդեգրողը, երեխան, որդեգրվածը, խնամակալը, հոգաբարձուն իրավունք ունեն դատական կարգով պահանջելու պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, եթե քրեական հետապնդման մարմինը կամ դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել են այդ անձի՝ ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված հետևյալ հիմնարար իրավունքները.

1) կյանքի իրավունքը.

2) խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքը.

3) անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը.

4) արդար դատաքննության իրավունքը.

5) անձնական և ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնմխելիության իրավունքը.

6) մտքի, խղճի և կրոնի ազատության, սեփական կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը.

7) հավաքների և միավորման ազատության իրավունքը.

8) իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը.

9) սեփականության իրավունքը:

Ավելին, նույն հոդվածի 3-րդ կետով հստակ ամրագրվեց, որ եթե դատապարտյալն արդարացվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից թիվ 7 Արձանագրության 3 հոդվածով նախատեսված պայմաններում, ապա նա իրավունք ունի դատական կարգով պահանջելու իրեն պատճառված ոչ նյութական վնասի հատուցում (սույն օրենսգրքի իմաստով՝ հատուցում անարդարացի դատապարտման համար):

Իսկ նույն հոդվածի 4-րդ կետով սահմանվեց, որ Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասը հատուցվում է սույն օրենսգրքի 1087.1 հոդվածով, իսկ հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը՝ 1087.2 հոդվածով սահմանված կարգին և պայմաններին համապատասխան»:

Այս փոփոխություններով ու լրացումներով, ըստ էության, ամբողջացավ քննարկվող ինստիտուտի իրավակարգավորումների այն ողջ շրջանակը, որը սահմանված է թե՛ Կոնվենցիայի հիշատակված արձանագրության թիվ 3-րդ հոդվածով, թե՛ ՄԻԵԴ վճիռներով արտահայտված իրավական դիրքորոշումներով:

Անհրաժեշտ է նշել, որ նույն օրենքով ՀՀ քաղաքացիական Օրենսգիրքը լրացվեց 1087.2 հոդվածով, որով սահմանվեց հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման կարգը և պայմանները, մասնավորապես, որ դրանք որոշվում են սույն հոդվածին և սույն օրենսգրքի 162.1 հոդվածին համապատասխան:

Նշված հոդվածով ամրագրվել է, որ ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման պետական բյուջեի միջոցների հաշվին` անկախ հատուցման ենթակա գույքային վնասից և անկախ վնաս պատճառելիս պաշտոնատար անձի մեղքի առկայությունից:

Օրենքով ամրագրվել է, որ ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշում է դատարանը՝ ողջամտության, արդարացիության (equitableness) և համաչափության սկզբունքներին համապատասխան` հաշվի առնելով ֆիզիկական կամ հոգեկան տառապանքի բնույթը, աստիճանը և տևողությունը, պատճառած վնասի հետևանքները, վնասը պատճառելիս մեղքի առկայությունը, ոչ նյութական վնաս կրած անձի անհատական հատկանիշները, ինչպես նաև այլ վերաբերելի հանգամանքներ:

Բացի այդ, նույն հոդվածով ամրագրվել են նաև հատուցման չափը, որը չի կարող գերազանցել`

1) նվազագույն աշխատավարձի հազարապատիկը` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 2 կամ 3 հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտման պարագայում, ինչպես նաև սույն օրենսգրքի 162.1 հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում.

2) նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 5 հոդվածով երաշխավորված իրավունքի խախտման պարագայում:

Հատուցման չափը բացառիկ դեպքերում կարող է գերազանցել նախատեսած առավելագույն սահմանը, եթե պատճառված վնասի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ:

Հատկանշական է, որ օրենսդրորեն ամրագրվել է նաև ոչ նյութական վնասի հատուցման պահանջի ներկայացման ժամկետները:

Այսպես` ՀՀ քաղաքացաիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն` ոչ նյութական վնասի հատուցման պահանջը դատարան կարող է ներկայացվել ինչպես սույն օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքի խախտումը հաստատելու պահանջի հետ` խախտման մասին անձին հայտնի դառնալու պահից մեկ տարվա ընթացքում, այնպես էլ այդ իրավունքի խախտումը հաստատող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում, իսկ քրեական հետապնդման մարմնի կողմից խախտումը հաստատվելու դեպքում` դրա մասին անձին հայտնի դառնալու պահից ոչ շուտ, քան երկու ամսվա, բայց ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում:

Բացի այդ, մեկ անգամ ևս ցանկանում եմ կարևորել ու ընդգծել, որ այս ինստիտուտի հետ շաղկապված է հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունքը, որն իր օրենսդրական կարգավորումն է գտել նույն հոդվածի 10-րդ կետով, ըստ որի` ՀՀ-ը կամ համայնքը, որը հատուցել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով պատճառած վնասը, հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այդ անձի նկատմամբ` իր վճարած հատուցման չափով:

Հետադարձ պահանջ ներկայացնելու հիմք է հանդիսանում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձի մեղքի առկայությունը:

Սա կարևորագույն ու առանցքային դրույթ է այն մասին, որ այսուհետ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, կամ դրանց պաշտոնատար անձինք հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունքի կիրառման արդյունքում կհատուցեն իրենց որոշման, գործողության կամ անգործության հետևանքով պատճառած վնասը, եթե հիմնավորվի նրանց մեղքը:

Այս ամենին պետք է հավելել նաև հետևյալը. Սահմանադրական վերջին փոփոխություններով հստակեցվեց նաև վնասի հատուցման իրավունքը, որն իր արտացոլումն է գտել 62-րդ հոդվածում, ըստ որի`

1. Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաև իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունք: Վնասի հատուցման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով:

2. Եթե հանցանք կատարելու համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված անձն արդարացվել է այն հիմքով, որ նոր կամ նոր երևան եկած որևէ հանգամանք ապացուցում է նրա դատապարտման ոչ իրավաչափ լինելը, ապա այդ անձն ունի օրենքին համապատասխան հատուցում ստանալու իրավունք, եթե չի ապացուցվում, որ այդ հանգամանքի ժամանակին բացահայտումը լիովին կամ մասամբ կախված էր տվյալ անձից:

Հիշատակված իրավակարգավորումներից զատ, անհրաժեշտ է նկատի ունենալ նաև, որ մի շարք նորմատիվ իրավական ակտերով նախատեսված են դրույթներ` պատճառված բարոյական վնասի, ինչպես նաև դրանց նյութական փոխհատուցման վերաբերյալ:

Ակնառու դարձնելու համար անհրաժեշտ ենք համարում ընդգծել դրանք:

Մասնավորապես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 268-րդ հոդվածի համաձայն` Տուժող համարվում է այն անձը, որին վարչական իրավախախտման հետևանքով բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս է պատճառվել:

Առավել ընդգրկուն ընդգծում է առկա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, մասնավորապես` 6-րդ հոդվածի 45-րդ կետում, որում «վնաս» եզրույթը դիտարկվում է որպես «դրամական չափման ենթակա բարոյական, ֆիզիկական, գույքային վնաս»: Իսկ նույն օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Տուժող է ճանաչվում այն անձը, ում քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով անմիջականորեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս: Տուժող է ճանաչվում նաև այն անձը, ում կարող էր անմիջականորեն պատճառվել բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս, եթե ավարտվեր քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարելը:

Բացի այդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի` 104-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ոչ իրավաչափ վարչարարությամբ ֆիզիկական անձի ազատությունը սահմանափակելու, նրա անձեռնմխելիությունը, բնակարանի անձեռնմխելիությունը, անձնական կամ ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը խախտելու, նրա պատիվը, բարի համբավը կամ արժանապատվությունն արատավորելու միջոցով ոչ գույքային վնաս պատճառելու դեպքերում այդ անձն իրավունք ունի պահանջելու դրամական միջոցներով հատուցում կամ առաջացած հետևանքների վերացում` պատճառված ոչ գույքային վնասին համարժեք չափով:

Որպես ասվածի ամփոփում կցանկանայի ընդգծել, որ, ինչ խոսք, «Բարոյական վնասի հատուցման» ինստիտուտի ուղիղ ու ամբողջական ներդրումը համահունչ է ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով և դրանց կից արձանագրություններով ամրագրված դրույթներին:

Ավելին, ՀՀ դեմ հրապարակված ՄԻԵԴ վճիռները նույնպես էական նշանակություն են ունեցել իրավունքի այս ոլորտի զարգացման ներկայիս մակարդակի վրա:

Թեև այս ամենին, իմ կարծիքով, ինտիտուտն այս պահին կայանալու խնդիր ունի, քանի որ, ըստ էության, դեռևս բացակայում է դատական պրակտիկան, իսկ դրա հիմքերի ճիշտ կառուցումը, կայացումն ու ամրապնդումը շատ կարևոր խթան կհանդիսանա ինստիտուտի հետագա զարգացման համար:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:22 29/04/2016  |  Բարոյական վնասի հատուցումՈչ նյութական վնասի հատուցման պահանջով հայցադիմում կա. Դատական դեպարտամենտն այլ կարծիքի է
14:19 28/04/2016  |  Բարոյական վնասի հատուցումՔաղօրենսգրքով սահմանվեց ոչ նյութական վնասի հատուցումը. «բարոյական վնաս» տերմինն այս անգամ ևս չկիրառվեց. Յուրի Շիրինյան
16:18 25/04/2016  |  Բարոյական վնասի հատուցումԲարոյական վնասի փոխհատուցման պահանջով՝ ընդհուպ մինչև Մարդու իրավունքների Եվրոպական դատարան
14:33 18/04/2016  |  ՄեկնաբանությունՆորայր Նորիկյան. Անհրաժեշտ է ճիշտ վայրում և ճիշտ կերպով օգտագործել ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ ապացույցները
01:11 04/04/2016  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը պետք է հայտարարի, որ ստանձնում է ռազմական և քաղաքական պատասխանատվություն ԼՂՀ անվտանգության ապահովման գործում. Նորայր Նորիկյան
11:44 02/02/2016  |  ՎերլուծություններՌազմական օմբուդսմենի ինստիտուտը՝ որպես զինված ուժերի մարտունակության գրավական. Կամ ինչո՞ւ է անհրաժեշտ ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ստեղծումը
10:41 03/01/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄենք սովոր ենք այլ արժեհամակարգի հիման վրա կառուցված նորմատիվային բազայի, իսկ այժմ առաջարկվել են այլ միջավայրում ապրելու կանոններ
15:38 09/09/2015  |  Քրեական խրոնիկոնՓաստաբան Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան էջը կոտրելու փաստով հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել է
11:19 20/08/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՓաստաբանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մարտահրավեր է. Նորայր Նորիկյան
12:07 16/12/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՓաստաբան Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան էջը կոտրելու դեպքով հարուցվել է քրեական գործ

Տեսանյութեր

11/29/2023   17:12 Գինու գետ էր հոսում մեր բակում. թափել եմ բոլորը, որ թուրքը իր հաղթանակը չխմի իմ գինով. արցախցի

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]