Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ 04/18/2024   17:01 Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն 04/18/2024   16:57 Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին 04/18/2024   16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին 04/18/2024   16:43 Իրանը Իսրայելին սպառնացել է հայելային հարվածով՝ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների դեպքում 04/18/2024   16:36 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/18/2024   16:17 Անահիտ Մանասյանն ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի Մարդու իրավունքների, հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի տնօրեն Սառա Ֆորտին և դեպարտամենտի գլխավոր խորհրդական Փոլ Դալթոնին 04/18/2024   16:10 Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես 04/18/2024   16:06 Եպիսկոպոսաց հայտարարության ուղերձն էր ՀՀ իշխանություններին՝ ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական, նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը․պարզաբանում 04/18/2024   15:48 Իրանը բացահայտել է Իսրայելի «բոլոր միջուկային օբյեկտների տեղակայման վայրը»
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ) 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ

Բարոյական վնասի ինստիտուտի կիրառման ընթացքում դժվարությունների առջև կկանգնենք. Յուրի Շիրինյան 06/01/2016   18:33  |  Բարոյական վնասի հատուցում

ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կատարված փոփոխություններով ու լրացումներով անձին հնարավորություն չի տրվում դիմել դատարան և պահանջել բարոյական վնասի հատուցում, եթե վնասը պատճառվել է այլ անձի՝  ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից: Այդ հարցը բաց է մնում:

«Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց փաստաբան, քաղաքացիական իրավունքի մասնագետ Յուրի Շիրինյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ Քաղաքացիական օրենսգրքում կատարված փոփոխություններն ու լրացումները նպատակ էին հետապնդում ոչ նյութական վնասի հատուցման շրջանակը դարձնել ամբողջական, այսինքն՝ չունենալ այլևս որևէ տեսակի բաց: Այդ նպատակն էր նշվում նաև Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հայեցակարգում (այն հիմնականում վերաբերվում էր Քաղաքացիական օրենսգրքի՝ վնասի հատուցման իրավունքը նախատեսող 60-րդ գլխին):

Յուրի Շիրինյանը պարզաբանեց, որ ոչ նյութական վնասի հասկացությունը և վնասի հատուցման իրավունքի ծագման դեպքերը սահմանող  ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածում նշվում է, որ «անձը, իսկ նրա մահվան կամ անգործունակության դեպքում նրա ամուսինը, ծնողը, որդեգրողը, երեխան, որդեգրվածը, խնամակալը, հոգաբարձուն իրավունք ունեն դատական կարգով պահանջելու պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, եթե քրեական հետապնդման մարմինը կամ դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել են այդ անձի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված  հետևյալ իրավունքները»:

Այսինքն, ըստ Յուրի Շիրինյանի, «եթե»-ի պահից սկսած՝  հոդվածը սահմանում է, որ միայն այդ դեպքում, երբ քրեական հետապնդման մարմնի կամ դատարանի կողմից հաստատված է փաստը, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձն իր որոշմամբ, գործողությամբ կամ անգործությամբ խախտել է անձի տվյալ իրավունքները, այդ դեպքում առաջանում է ոչ նյութական վնասի հատուցման իրավունք: Սակայն եթե մեկ այլ անձ է խախտում, օրինակ, քո կյանքի իրավունքը, կամ խախտվում է  խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկելու իրավունքը,  այլևս հնարավորություն չունես դիմելու դատարան և ստանալու ոչ նյութական վնասի հատուցում:

Նշելով, որ պատճառված վնասը հատուցելու պահանջով քաղհայցեր են ներկայացվում ինչպես քրեական գործերի շրջանակում, այնպես էլ դատավճռի կայացումից հետո՝ քաղաքացիաիրավական կարգով, փաստաբանը նկատեց, որ այս դեպքում ևս անձը չի կարող պահանջել ոչ նյութական վնասի հատուցում: «Ըստ էության, ըստ իս, սահմանափակված է գործող քաղաքացիական օրենսդրությամբ այդ իրավունքը»,- ասաց նա:

Յուրի  Շիրինյանը նշեց, որ ներպետական օրենսդրությունը գնացել  է փոփոխություններ կատարելու ճանապարհով՝ ՄԻԵԴ իրավական դիրքորոշումներին համապատասխան: Տարբեր սահմաններ կան, մասնավորապես, կապված փոխհատուցման չափերի հետ: Դրա վերաբերյալ  Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ևս իր որոշումներում անդրադարձ է կատարել և սահմանել է, որ փոխհատուցման չափերը բոլոր ազգային դատարանների կայացված վճիռներով ու դատավճիռներով չեն կարող լինել նույնպիսի, դա կախված է երկրի սոցիալական վիճակից, ինչպես նաև տնտեսական զարգացման մակարդակից: Իր կայացրած որոշումներից մեկում Եվրոպական դատարանը նշում է, որ, օրինակ, Գերմանիայի և Բուլղարիայի դեպքում չի կարող լինել փոխհատուցման հավասար չափանիշներ: Որպես տնտեսապես զարգացած երկիր՝ Գերմանիայի համար հատուցման չափը պետք է լինի ավելի բարձր, քան Բուլղարիայի դեպքում:

Յուրի Շիրինյանը նշեց, որ 2016թ. հունվարի մեկից ուժի մեջ մտած փոփոխություններից հետո դեռևս որպես այդպիսին դատական պրակտիկա չի հասցրել ձևավորվել և «մենք չենք կարող ասել, թե նոր կարգավորումների շրջանակներում ինչպես են հատուցման պայմանները, կարգը կամ չափերը կիրառվում»:

Սակայն մինչ այդ նախատեսված պատվի, արժանապատվության և գործարար համբավի պատճառված վնասի հատուցման վերաբերյալ գործերով արդեն առկա է դատական պրակտիկա: Կարելի է ասել, որ որոշ դեպքերում հայցերը բավարարվում են, սակայն ոչ առավելագույն չափով՝ համապատասխանաբար՝ մեկ մլն դրամ վիրավորանքի և երկու մլն դրամ զրպարտության համար:

Եվրոպական դատարանի որոշմամբ տրված իրավական գնահատականների շրջանակներում շատ հաճախ վեճի առարկա արտահայտությունները ձևակերպվում են որպես գնահատող դատողություններ, և որպես այդպիսին այլևս չեն հանդիսանում վիրավորանք: «Օրենսգրքի փոփոխություններից հետո ինձ ևս շատ հետաքրքիր կլինի տեսնել, թե մեր դատական պրակտիկան ինչպե՞ս է զարգանալու և, արդյոք, կիրառվելո՞ւ են այդ փոփոխություններով նախատեսված հատուցման չափերը»,- ասաց փաստաբանը:

Անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտման համար, ըստ Յուրի Շիրինյանի, անձը  փոխհատուցման  հնարավորություն է ստանում արդար դատաքննության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքների խախտումների դեպքում:

Բոլորն են գիտակցում բարոյական վնասի հատուցման ինստիտուտի կարևորությունը և բավականին երկար ժամանակ պայքար է մղվում ինստիտուտի ներդրման համար, սակայն, ըստ Յուրի Շիրինյանի, ՀՀ առանձնահատկությունները ու ազգային մտածելակերպը հաշվի առնելով՝ «որոշակի առումով դժվարությունների առջև կկանգնենք այդ ինստիտուտի կիրառման ընթացքում»: Ժամանակի ընթացքում համապատասխան շտկումներ կիրականացվեն և արդեն միջազգային փորձին համահունչ կկիրառվեն համապատասխան հատուցման բոլոր հնարավոր տարբերակները  նաև Հայաստանի Հանրապետությունում, ասաց Յուրի Շիրինյանը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:42 24/05/2016  |  Դատական ռեպորտաժներՊահանջում են 200 հազար ՀՀ դրամ փոխհատուցում՝ երեք ժամից ավելի ոստիկանությունում պահվելու համար
14:37 21/05/2016  |  Բարոյական վնասի հատուցումՄենք դեռ պրոցեսի սկզբում ենք. Արա Ղազարյան
12:14 18/05/2016  |  Բարոյական վնասի հատուցումԲարոյական վնասի հարցում Հայաստանի օրենսդրության ու ՄԻԵԿ-ի միջև կան անհամապատասխանություններ. Հայկ Ալումյան
21:17 12/05/2016  |  Բարոյական վնասի հատուցումՍտրատեգիական դատավարության կարգով ՄԻԵԴ և ՍԴ դիմելը միգուցե կբերի բարոյական վնասի հատուցման ինստիտուտի զարգացմանը. Կարեն Մեժլումյան
23:14 04/05/2016  |  Բարոյական վնասի հատուցումՄենք ասելու ենք՝ քիչ է բարոյական վնասի հատուցման գումարի չափը, գնանք Եվրոպական դատարան. Հայկ Ալումյան
11:21 03/05/2016  |  Բարոյական վնասի հատուցումՀայաստանի դատական համակարգը կքննի բարոյական վնասի հատուցման պահանջով առաջին երկու հայցադիմումները
11:47 01/05/2016  |  Բարոյական վնասի հատուցումԲարոյական վնասի հատուցման ինտիտուտը կայանալու խնդիր ունի. դեռևս բացակայում է դատական պրակտիկան. Նորայր Նորիկյան
14:22 29/04/2016  |  Բարոյական վնասի հատուցումՈչ նյութական վնասի հատուցման պահանջով հայցադիմում կա. Դատական դեպարտամենտն այլ կարծիքի է
14:19 28/04/2016  |  Բարոյական վնասի հատուցումՔաղօրենսգրքով սահմանվեց ոչ նյութական վնասի հատուցումը. «բարոյական վնաս» տերմինն այս անգամ ևս չկիրառվեց. Յուրի Շիրինյան
16:18 25/04/2016  |  Բարոյական վնասի հատուցումԲարոյական վնասի փոխհատուցման պահանջով՝ ընդհուպ մինչև Մարդու իրավունքների Եվրոպական դատարան

Արխիվ

[]