Թեմաներ
Չորեքշաբթի 06 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/19/2024   00:00 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 06/18/2024   23:40 Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ. քննարկվել են տարածաշրջանի և միջազգային օրակարգի վերջին զարգացումները 06/18/2024   23:27 Իսրայելի բանակը հայտարարել Է Լիբանանում ռազմական թիրախներին հարվածելու մասին 06/18/2024   23:10 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 06/18/2024   22:53 Սթոլթենբերգը Չինաստանին վերջնագիր է ներկայացրել 06/18/2024   22:33 ԱՄԷ-ի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվե է «Զվարթնոց» օդանավակայանում 06/18/2024   22:18 Հանրաքվեով քպ-ն իր շանսե՞րն է ուզում հաշվարկել և արտահերթով պարտության քղամիդ հագած՝ լեգիտիմացվե՞լ 06/18/2024   22:01 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ BMW X5-ը բախվել է քարերին, հողաթմբերին 06/18/2024   21:46 Այս ժամանակների դատախազները ի բնե չեն կարողանում համակերպվել օբյեկտիվ դատավորի գոյությանը․ Բaբայան 06/18/2024   21:24 ՆԱՏՕ-ում մոտ են նոր գլխավոր քարտուղարի թեկնածության համաձայնեցմանը. Սթոլթենբերգ 06/18/2024   21:06 Վրաստանում ԼԳԲՏ քարոզչության համար տուգանքներ կսահմանվեն 06/18/2024   20:57 ՔՊ-ում հոգին ծախող շատ մարդիկ կան, բոլորը Իշխան Զաքարյաններ են․ Հովսեփյան (Տեսանյութ) 06/18/2024   20:47 Շատ լավ կլիներ, եթե Հայաստանը մտներ ՆԱՏՕ-ի հովանոցի տակ, հարցն այն է՝ կմտնի՞. ՀԱՊԿ-ն էլ իր խնդիրներն ունի. Մհեր Հակոբյան 06/18/2024   20:45 Վրաերթի ենթարկված 41-ամյա տղամարդը մահացել է 06/18/2024   20:30 Դատախազությունը երկու քարի արանքում է. Շուռնուխի և Որոտանի կեսն Ադրբեջանին հանձնելով Փաշինյանը հանցանք է կատարել եւ այն սրի նման կախված է դատախազության գլխին 06/18/2024   20:11 Արամ Ա. կաթողիկոսը Իրանի դեսպանի հետ քննարկել է արցահայության հետ վերադարձի իրավունքը 06/18/2024   19:55 Թուրքիայի և Վրաստանի հավաքականների երկրպագուները զանգվածային ծեծկռտուք են սարքել 06/18/2024   19:38 Հաղթանակը Ռուսաստանինն է լինելու․Պուտին 06/18/2024   19:26 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հարավային Կորեայի Մեթոդիստ եկեղեցու անդամներին 06/18/2024   19:23 Դատարանը զարմացած էր նման հիմքով ինքնաբացարկի միջնորդության ներկայացմամբ. դատավոր Արման Հովհաննիսյանը մերժեց իրեն ուղղված ինքնաբացարկի միջնորդությունը (տեսանյութ) 06/18/2024   19:14 Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Համելտ Գևորգյանը 06/18/2024   19:04 Մեկնարկել է Միգրացիոն քաղաքականության երկխոսության հարթակը. տեղի է ունեցել առաջին համակարգող հանդիպումը 06/18/2024   18:42 Երևանում կկազմակերպվի վճարովի նոր ավտոկայանատեղի 06/18/2024   18:42 Բաքուն կրկին սպառնում է. այս անգամ ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ Ֆրանսիային 06/18/2024   18:26 Երևանում ավտոլվացման կետի տանիքը քամին պոկել ու շպրտել է՝ փակելով ճանապարհը 06/18/2024   18:07 Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել նվիրատուներին 06/18/2024   18:00 Մեսրոպ Պապիկյանը հեռացվել է Մարտական եղբայրության շարքերից 06/18/2024   17:59 Տարածաշրջանային երկրները, կարծես թե, սկսում են խմբավորվել՝ տարածաշրջանից դուրս գտնվող երկրներից հնարավոր սպառնալիքներին դիմակայելու համար . Բալասանյան (տեսանյութ) 06/18/2024   17:45 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հարավային Կորեայի Մեթոդիստ եկեղեցու անդամներին 06/18/2024   17:42 ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը և նրա ընտանիքի անդամները դատի են տվել ՊՆ-ին 06/18/2024   17:37 Իշխանության ապօրինությունների հետևանքով անազատության մեջ հայտնված բազմաթիվ քաղաքացիների տեսակցության վրա արգելք է դրված․ Աբրահամյան 06/18/2024   17:35 Ստամբուլի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել 06/18/2024   16:58 Սուրեն Պապիկյանը շրջայցը է կատարել EUROSATORY միջազգային ցուցահանդեսի տաղավարներում 06/18/2024   16:57 Կարո՞ղ է անձրևը դառնալ մազաթափության պատճառ. մասնագետի մեկնաբանությունը 06/18/2024   16:56 Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը կհանդիպի արցախահայության հետ 06/18/2024   16:41 Լավ, սյունեցիները Նիկոլին ոչ մի հարց չունե՞ն, ոչ մեկը չհարցրեց Նիկոլ, բա որ մեր հողերը տվել ես, ի՞նչ ես ստացել. Վոլոդյա Հովհաննիսյան 06/18/2024   16:30 Իրանում հաղորդում են երկրաշարժի հետևանքով զոհերի մասին 06/18/2024   15:59 «Ժուչոկ» է տեղադրվել՝ առանց դատարանի թույլտվության․ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի՝ ապօրինի գաղտնալսման և ձայնագրության տարածման առթիվ 06/18/2024   15:58 Նիկոլ Փաշինյանը եթե որևէ դերակատարմամբ լիներ փողոցում, հունիսի 12-ին հաստատ մահ էր լինելու. Մինասյան 06/18/2024   15:48 Երկխոսությունն առանցքային նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության և խթանման պատշաճ համակարգ ունենալու տեսանկյունից. Անահիտ Մանասյան 06/18/2024   15:48 Ուժգին երկրաշարժ Իրանում. հաղորդվում է տասնյակ տուժածների մասին 06/18/2024   15:30 Այս պահին Տաշիրի շրջակայքում առկա է պտտահողմ. Սուրենյան 06/18/2024   15:21 ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին 06/18/2024   15:15 Որևէ իշխանական քմահաճույքով , գծած սցենարով չենք գնալու . Մինասյան 06/18/2024   15:04 Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմային 06/18/2024   14:48 Ցնցվել ու տպավորվել եմ մարդկանց ընկալումից և արձագանքից. Փաշինյան 06/18/2024   14:48 Թուրքիան Ռուսաստանին օգնել է կանխել «Կրոկուսից» հետո երկրորդ ահաբեկչությունը 06/18/2024   14:38 Երևանում շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց 06/18/2024   14:35 Դաշնակցական գործիչների դեմ իրականացվող հետապնդումներ են իրականացվում սահմանադրականության հետ խնդիր ունեցող հոդվածով․ դիմում կներկայացվի ՍԴ 06/18/2024   14:21 Վերին Պտղնիում գործող ավտոլվացման կետում հայտնաբերվել է Հնդկաստանի Հանրապետության 34–ամյա քաղաքացու մարմինը
06/17/2024   18:45 Զարգանում է նոր հիվանդություն, որը մարդուն կարող է սպանել 48 ժամվա ընթացքում 06/17/2024   18:44 4 ժամ՝ քվորումն ապահովելու համար 06/17/2024   13:24 Հեռախոսների կարիք չի լինի. Իլոն Մասկը ապագայի կանխատեսում է արել 06/18/2024   18:07 Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել նվիրատուներին 06/17/2024   20:05 Աբրահամ Գասպարյանը դուրս է գրվել հիվանդանոցից 06/17/2024   14:51 ԱԱԾ-ն զրույց է ունեցել Սուրեն Պետրոսյանի հետ, ինչից հետո նա մեկնել է Հայաստանից 06/17/2024   17:26 Սոչիի լողափում օրգիայից հետո ՀՀ քաղաքացին արտաքսվել է Ռուսաստանից 06/18/2024   15:48 Ուժգին երկրաշարժ Իրանում. հաղորդվում է տասնյակ տուժածների մասին 06/17/2024   16:57 Ուրախանալու բան չկա, իմ տունը, այգիները, ամեն ինչը մնացել է թուրքին, հիմա էլ փոխհատուցում են. Շուռնուխի բնակիչ 06/17/2024   23:28 Հունիսի 17-ի հանրահավաքի մասնակիցների քանակն՝ ըստ ԻՔՄ-ի 06/17/2024   16:13 Մոսկվայում տարհանում են 2 ադրբեջանցի գործարարներին պատկանող առևտրի կենտրոնը. ռումբի ահազանգ է եղել 06/18/2024   23:10 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 06/18/2024   20:30 Դատախազությունը երկու քարի արանքում է. Շուռնուխի և Որոտանի կեսն Ադրբեջանին հանձնելով Փաշինյանը հանցանք է կատարել եւ այն սրի նման կախված է դատախազության գլխին 06/18/2024   12:03 Որոշել եմ իմ այգում փոքրիկ սրճարան բացել. հրավիրում եմ սուրճ խմելու բոլոր այն մարդկանց, որոնք մեզ համոզում էին, որ պետք է ուրախ լինենք, որ 50 մետր այն կողմ Ադրբեջան է. Կիրանցեցի 06/17/2024   17:23 Ով է գործակալը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 06/18/2024   17:42 ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը և նրա ընտանիքի անդամները դատի են տվել ՊՆ-ին 06/17/2024   19:03 Ամենահեշտը հենց մանդատը թողնելն է, բայց դրանից ի՞նչ հարց ենք լուծում՝ քաղաքական առումով. Լևոն Քոչարյան 06/17/2024   14:05 Նիկոլ Փաշինյանը երեկվանից Սյունիքում է, նրան ուղեկցում է Առուշանյանը 06/18/2024   18:00 Մեսրոպ Պապիկյանը հեռացվել է Մարտական եղբայրության շարքերից 06/18/2024   08:02 Բենզինի շուկայում նոր խաղացող է հայտնվել․ «Հրապարակ»

Սերժ Սարգսյան. Հայոց ցեղասպանությունը ոչ միայն մեր ժողովրդի ողբերգությունն է, այլև քաղաքակրթության և մարդկության դեմ համաշխարհային մասշտաբի հանցագործություն 03/17/2015   16:25  |  ԼՐԱՀՈՍ

 
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ազգային ժողովում մասնակցել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի բացմանը, որտեղ հանդես է եկել ելույթով:
 
***
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի բացմանը
 
 
ՀՀ ազգային ժողովի հարգարժա՛ն նախագահ,
Վեհաժողովի հարգարժա՛ն համանախագահներ,
«Եվրանեսթ»-ի հարգելի՛ պատգամավորներ,
 
Հաճույքով ողջունում եմ ձեզ Երևանում` «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նստաշրջանին մասնակցելու առիթով:
 
Այս շաբաթը կարելի է մեզ համար իսկապես «եվրոպական շաբաթ» համարել. ուրախ ենք Երևանում հյուրընկալել «Եվրանեսթ»-ի նիստը, որից հետո մեկնելու եմ Բրյուսել՝ մասնակցելու ԵԺԿ գագաթնաժողովին: Երևանում և Բրյուսելում նախատեսվում են իմ հանդիպումները ԵՄ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ, իսկ մի քանի օրից Երևանում տեղի կունենա նաև Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը: Լավ է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով:
 
Վստահ եմ, որ «Եվրանեսթ»-ի նստաշրջանի ծավալուն օրակարգում ընդգրկված կարևոր հարցերի շուրջ խորհրդարանական ձևաչափով ընթացող քննարկումները և որոշումները կնպաստեն Եվրոպական միության և գործընկեր երկրների միջև համագործակցության խորացմանը տարբեր բնագավառներում:
 
Այդպիսի հարցերից են ենթակառուցվածքային և տրանսպորտային համագործակցությունը, էներգաարդյունավետությունն ու էներգիայի վերականգնվող աղբյուրները, մշակութային երկխոսությունը: Ճիշտ ժամանակն է նաև մտքեր փոխանակել Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման և Արևելյան գործընկերության գալիք գագաթնաժողովի նախապատրաստման հարցերի շուրջ:
 
Մեծապես կարևորում եմ Արևելյան գործընկերության շրջանակներում միջխորհրդարանական համագործակցությունը: Դրա տեղն ու դերը Եվրոպական միության հետ մեր հարաբերությունների ողջ համակարգում իսկապես մեծ է: «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի երևանյան հանդիպումը լավ առիթ է՝ մեր հասարակություններին հուզող հարցերի շուրջ մտքերի և տեսակետների անկաշկանդ փոխանակման, անկեղծ երկխոսության համար:
 
Վստահ եմ, որ միջխորհրդարանական քննարկումները թույլ կտան ճիշտ պատկերացումներ կազմել մեր ժողովուրդների առջև կանգնած մարտահրավերների մասին և փորձել միասին գտնել դրանց հաղթահարման ուղիները:
 
Ուրախալի է, որ համաեվրոպական արժեքային համակարգի տարածմանն ու արմատավորմանն ուղղված մեր համագործակցությունն ընդգրկում է թե՛ խորհրդարանական և թե՛ քաղաքացիական հասարակության շրջանակները: Հայաստանն այսօր ազատ խոսքի ու ազատ մամուլի երկիր է, մենք ունենք հավաքների ազատություն, կայացած քաղաքացիական հասարակություն, որը գիտի, թե ինչպես կարող է պայքարել և իր տեսլականը կյանքի կոչելու համար մեծ դերակատարում ունենալ:
 
Հայաստանում ժողովրդավարական գործընթացներն ավելի խորացնելու նպատակով մենք նախաձեռնել ենք սահմանադրական բարեփոխումներ՝ նպատակ ունենալով կատարելագործել իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը:
 
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
 
Հենվելով ընդհանուր արժեքների վրա՝ Հայաստանը հանձնառու է զարգացնել համագործակցությունը Եվրամիության հետ՝ ուղղված ժողովրդավարական հաստատությունների և դատական համակարգի շարունակական բարելավմանը, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության խթանմանը, արդյունավետ կառավարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, առևտրի ու ներդրումների ընդլայնման համար գործարար միջավայրի հետագա կատարելագործմանը, շարժունակության և գործընկերության շարունակական իրականացմանը և ոլորտային համագործակցության ընդլայնմանը:
 
Մենք կարևորում ենք քաղաքացիների շփումները խթանելու և ԵՄ հետ ազատ տեղաշարժ ապահովելու ուղղությամբ քայլերը: Ակնկալում ենք նաև խորհրդարանականների աջակցությունը՝ առաջիկայում ԵՄ հետ մեր քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի ռեժիմ ունենալու շուրջ երկխոսություն սկսելու հարցում:
 
Համոզված ենք, որ միասնական ջանքերով հնարավոր կլինի ձևավորել նոր մոտեցումներ և ապահովել մեր քաղաքացիների համար տարբեր ինտեգրացիոն ձևաչափերից փոխադարձաբար լավագույնս օգտվելու հնարավորություն` ամրապնդելով համագործակցությունը և խուսափելով նոր առճակատումներից եվրոպական մայրցամաքում:
 
Մենք ելնում ենք այն սկզբնակետից, որ հնարավոր է համատեղել Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի անդամակցությունը՝ դրանից բխող պարտավորություններով հանդերձ, և Եվրոպական միության հետ խոր և ընդգրկուն օրակարգը: Ավելին, մենք փորձելու ենք համադրելի եզրեր գտնել և տարբեր ինտեգրացիոն գործընթացների միջև սերտ կապեր հաստատելու միջոցով նպաստել համագործակցությանը և երկխոսությանը:
 
Հարգելի՛ պատգամավորներ,
 
Այս տարի ողջ հայ ժողովուրդը, քաղաքակիրթ աշխարհի հետ միասին ոգեկոչում է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
 
Մենք միշտ հիշում և արժևորում ենք Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում Եվրոպական խորհրդարանի դերը, որը համաեվրոպական կառույցներից առաջինն էր, որ 1987 թվականի իր բանաձևով դատապարտեց Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ կատարված ոճրագործությունը` Թուրքիայի կառավարությանն այն ճանաչելու կոչ անելով:
 
Հայոց ցեղասպանությունը ոչ միայն մեր ժողովրդի ողբերգությունն է, այլև քաղաքակրթության և մարդկության դեմ համաշխարհային մասշտաբի հանցագործություն, որը հիշեցում է մեզ պատմության դասերը չսերտելու, ցեղասպանությունը ժխտելու վտանգների, ինչպես նաև հանցագործություններն անպատիժ և չճանաչված թողնելու երկարաժամկետ բացասական հետևանքների մասին:
 
Մարդու իրավունքների հանդեպ հարգանքը եվրոպական արժեհամակարգի այն հենասյունն է, որն ընկած է մեր համագործակցության հիմքում: Այդ համատեքստում մեծապես կարևորում եմ Եվրոպական խորհրդարանի կողմից ս.թ. մարտի 12-ին ընդունված «Մարդու իրավունքները, ժողովրդավարությունն աշխարհում և ԵՄ քաղաքականությունը. 2013» զեկույցը, որտեղ առանձին կետով անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և կոչ արվել ԵՄ անդամ պետություններին ճանաչել այդ ողբերգությունը, իսկ ԵՄ կառույցներին՝ նպաստել այդ գործընթացին:
 
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացին՝ ցանկանում եմ ընդգծել, որ մենք չենք պատրաստվում այս հարթակը վերածել քարոզչության կամ ժողովուրդների միջև թշնամանք սերմանելու միջոցի, ինչպես դա տեղի ունեցավ Ադրբեջանում, այլ փորձում ենք վեհաժողովի ընձեռած հնարավորությունները լավագույնս ծառայեցնել մեր ժողովուրդների խաղաղ գոյակցության և համագործակցության ընդլայնման գործին: Ասածիս վկայությունն է հայկական պատվիրակությունների ակտիվ մասնակցությունը Ադրբեջանում կայացած բազմաթիվ միջոցառումներին, ներառյալ՝ 2012 թվականի Բաքվի լիագումար նիստին:
 
Ցավում եմ, որ ադրբեջանական կողմն ընդառաջ չի գնում մեր կառուցողական երկխոսության հաստատմանն ուղղված քայլերին:
 
Առավել մտահոգիչ է սակայն, որ մեր հարևան պետությունը ապակառուցողական և առավելապաշտական կեցվածք է դրսևորում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բուն գործընթացում՝ հետ կանգնելով արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություններից, հետևողականորեն փորձելով կամ փոխել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը, կամ էլ առաջ մղել պայմանագրի շուրջ բանակցությունների գաղափարը՝ առանց համաձայնության գալու հիմնարար սկզբունքների շուրջ: Մի բան պարզ է, որ խնդրի լուծման բանալին գտնվում է ոչ թե Փարիզում, Մոսկվայում կամ Վաշինգտոնում, այլ՝ Բաքվում, Ստեփանակերտում և Երևանում: Մինչդեռ Ադրբեջանը մտացածին պատրվակներ է գտնում համանախագահողների առաջարկած սկզբունքների հիման վրա կարգավորումից խուսափելու նպատակով:
 
Կարծում եմ՝ անհրաժեշտ է միջազգային հանրության, եվրոպական կառույցների աներկբա գնահատականը այդ երկրի նման գործելակերպին:
 
Անկախ Ադրբեջանի անիրատեսական պահանջներից և շփման գծում իրականացվող պարբերական սադրանքներից՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Միջազգային հանրության մոտեցումը, հատկապես վերջին տարիներին, այն է, որ եվրոպական ու համամարդկային արժեքների վրա հիմնված` ժողովուրդների ազատ կամարտահայտությունն ու ինքնորոշման իրավունքը այլընտրանք չունեն: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ևս այդ իրավունքի ազատ իրականացումն է, որ կարող է հանգեցնել այս հարցի համապարփակ լուծմանը: Այդ մոտեցումն է ընկած նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների առաջարկությունների հիմքում:
 
Հարգելի՛ պատգամավորներ,
 
Կրկին ողջունելով «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի անցկացման կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ կառուցողական քննարկումներ և արդյունավետ աշխատանք:
 
Շնորհակալ եմ ուշադրության համար:
 
 

Հարակից հրապարակումներ`

16:00 17/03/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍերժ Սարգսյան. Անհրաժեշտ է միջազգային հանրության, եվրոպական կառույցների աներկբա գնահատականը Ադրբեջանի նման գործելակերպին
14:32 17/03/2015  |  ԼՐԱՀՈՍՆախագահն ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամներին
10:59 17/03/2015  |  ԼՐԱՀՈՍՀՀ-ԵՄ նոր համաձայնագիր է պատրաստվում (Տեսանյութ). Azatutyun
22:27 16/03/2015  |  ԼՐԱՀՈՍԵրևանում կայացել է Եվրանեսթ ԽՎ-ի էներգետիկ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
22:19 16/03/2015  |  ԼՐԱՀՈՍՋորջ Պիրինսկի. Ադրբեջանցի գործընկերները բացակայությունը բացատրում են իրենց առաջարկների և դիտարկումների մերժման փաստով
22:07 16/03/2015  |  ԼՐԱՀՈՍԵվրանեսթ ԽՎ-ի քաղաքական հարցերի հանձնաժողովը մերժել է Հայաստանի համար անընդունելի առաջարկները
20:28 16/03/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԵվրանեսթ ԽՎ-ի հանձնաժողովը մերժել է Ադրբեջանի առաջարկը
19:24 16/03/2015  |  ԼՐԱՀՈՍԵվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համատեղ քննարկում
17:15 16/03/2015  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյան. Անցյալի ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը ապագայում դրանց կանխարգելման հիմնական գործոններից մեկն է
16:05 16/03/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՌիչարդ Կիրակոսյան. Հայաստանում մենք, կոպիտ ասած, տեսնում ենք քաղաքական անպտղաբերության որոշակի մակարդակ

Արխիվ

[]