ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ուրախանալու բան չկա, իմ տունը, այգիները, ամեն ինչը մնացել է թուրքին, հիմա էլ փոխհատուցում են. Շուռնուխի բնակիչ 06/17/2024 16:57 | ԼՐԱՀՈՍ
Էնպես չի, որ էդ տունը իմ գեղեցիկ աչքերի համար են տվել, կամ էլ նվիրատվություն են արել, էդ տունը փոխհատուցում է։ Իմ տունը վերցրին տվին թուրքին, հիմա էլ փոխհատուցել են, նվիրատվություն չեն արել։
Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Շուռնուխի բնակիչ, համայնքի նախկին ղեկավարի եղբայրը՝ Արարատ Աղաբեկյանը՝ անդրադառնալով նախօրեին Շուռնուխում 13 տների սեփականատերերին Փաշինյանի կողմից բանակիները հանձնելու հանդիսավոր արարողությանը։
«Իմ տունը, իմ սեփականությունը, իմ այգիները, ամեն ինչը մնացել է թուրքին, հիմա էլ փոխհատուցում են, էդտեղ ուրախանալու բան չկա։ Մի ամբողջ պետություն են կորցրել, դե թող դա էլ փոխհատուցեն»,- ասաց ազատամարտիկը։
Դիտարկմանը, թե Շուռնուխի ժողովուրդը կարծես գոհ էր՝ նա պատասխանեց. «Դե, դրա համար էլ ասում են ժողովուրդ, այ, որ ազգ լինեին, ազգի նման մտածեին՝ էսպես չէր լինի։ Ամերիկայում էլ են ժողովուրդ, Ռուսաստանում էլ։ Ազգ չկա էնտեղ, էստեղ էլ չկա արդեն, եկեք չշփոթենք ժողովրդին՝ ազգի հետ։
Ուզում է վիլլա կամ դղյակ լինի, իմ ինչի՞ն է պետք, որ առավոտ բալկոնից նայեմ՝ թշնամուս ծածանվող դրոշները տեսնեմ։ Թող իմ տունս լիներ, իմ այգիները լինեին, իմ ջրառատ ակունքը լիներ, որ մնացել է թշնամու վերահսկողության տակ»։
Անդրադառնալով տների ջրամատակարարման խնդիրներին՝ նա նշեց, որ արդեն մի քանի ամիս է 60 տոննայանոց բետոնե ավազան են կառուցել, բայց դրանում հավաքված ջուրը նախատեսված չի եղել այս 13 տների համար, նախատեսված էր որպես օժանդակ ջուր՝ ներքևի թաղամասը սնուցելու համար։ «Հիմա 13 տներից որի ծորակը բացեցիր՝ ճնշումով ջուր է գալիս, բոլորիս էլ պարզ է, որ օգոստոսին խայտառակ վիճակ է լինելու։ Իսկ մեր մոտ ջրառատ ակունք չունենք, մերը ձնհալներից անձրևաջրերից գոյացած ջրեր են։
Անցած տարի Սանոսյանը, մարզպետը, քաղաքապետը, բոլորը իրազեկված էին խնդրի շուրջ, ասում էին՝ ջրի տեղն ասեք՝ մենք կբերենք։
Եղբայրը՝ Հակոբը Արշակյան գնաց ակունքը ճարեց Տաթև համայնքում, եկավ ներկայացրեց, որ մոտ 30 կմ հեռավորության վրա ջուր էր ճարել մաքուր, իսկական ձնհալի, սարի ջուր է, ասեց, որ եթե էդ ջուրը բերեն գյուղ, կկարողանան նաև Բարձրավանի ջրի խնդիրը լուծել։
Բայց դե՝ էս ծրագիրը սառույցի վրա գրվեց ու ոչ մի բան էլ չարվեց։ Հիմա սպասում ենք օգոստոսին, գյուղին պիտի ուղտեր տան, որ կարողանանք ուղտերով ջուր բերենք, ու ջրի սակավությունը լրացնենք, իսկ էն ջուրը, որ Արշակյանը ճարել էր՝ հոսում է Որոտանով՝ գնում է Ադրբեջան։ Մինչդեռ կարելի էր բերել՝ 2 գյուղի խնդիրը լուծել»։
Նա նաև նշեց, որ տները եվրոպական ոճով են կառուցել, իսկ տեղի կլիմայի առանձնահատկությունները հաշվի չեն առել։ «Եվրոպական սիլով են սարքել, ընդամենը, եթե նկարներն նայեք տանիքի՝ կտեսնեք, որ տանիքն էնպես է սարքած, որ անձրևաջրերը լցվելու են ուղիղ դռան մուտքի ու նկուղի մեջ, այսինքն, ձնապատնեշներ, հորդարաններ չկան դրված տանիքի վրա, որ եթե ձյուն գա՝ չլցվի բնակչի գլխին։
Հիմա էսպես ձմռանը 100 –ավոր սառույցներ է կապվելու ու հենց դռան մուտքի շեմից, հիմա ամեն անգամ տան դուռը բացելուց՝ բացառված չէ, որ սառույցները ուղիղ մարդու գլխին ընկնեն, բնական զենք է։ Շինարարաներին, որ ասում ենք, ասում են՝ գլխներիցս ձեռ չենք վերցրել, որ նախագծով լինի՝ մենք չանենք, էլ չեմ ասում, որ ավելացնենք»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 10/23/2024 08:18 Քյարամյանի ուսուցիչը Գևորգ Կոստանյանն է․ «Հրապարակ»
- 10/23/2024 08:15 Ինչպիսի ժառանգություն թողեց «Եվրոասֆալտ ՓԲԸ»-ին Ալեն Սիմոնյանի եղբոր գործունեությունը` ողբալի…. «Ժողովուրդ»
- 10/23/2024 08:12 Գյումրին կզիջեն ՔՊ-ին․ «Հրապարակ»
- 10/23/2024 08:09 Բանակում «բարդակ» է․ կադրային դեֆիցիտ կա․ «Հրապարակ»
- 10/23/2024 08:06 Նոր սկանդալ Հակակոռուպցիոն կոմիտեում. Կենտրոնի թաղապետարանի 2 պաշտոնյա է ձերբակալվել. «Ժողովուրդ»
- 10/23/2024 08:04 Տեղի համայնքապետին ձերբակալել են բարբարոսաբար՝ «մասկի շոու»-ով ․ «Հրապարակ»
- 10/23/2024 07:58 Համատարած անգրագիտության մասին խոսող Ատոմ Մխիթարյանի ղեկավարությամբ է ԱԺ աշխատակազմի ղեկավարը մագիստրոս դարձել` անարգելով կրթական համակարգը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 10/23/2024 16:27 ՔՊ-ական ԱԺ նախագահը ծանրագույն հանցագործության մասին հաղորդում է տվել. Դանիելյան
- 10/23/2024 12:26 Կա՞ գեթ մեկ ադրբեջանցի, որ գոնե մեծ զգուշավորությամբ արտահայտվի Հայաստանի անգամ արդարացի, օրինական շահերի մասին. Դանիելյան
- 10/23/2024 11:49 100 դրամանոց անգրագիտություն. նոյեմբերի 1-ից քաղաքը կաթվածահար անելուն մնաց մի քանի օր. Հրայր Կամենդատյան
- 10/22/2024 18:07 Ամենօրյա ռեժիմով լրատվադաշտ է նետվում իրականության հետ կապ չունեցող կոնտենտ, որը նայելիս քեզ թվում է, թե տեղահանվածների բոլոր խնդիրները կարգավորված են. Արցախի ՄԻՊ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 10/23/2024 11:07 «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզիկի մարզակոշիկից թմրանյութ ու կաթուցիչ է հայտնաբերվել. shamshyan.com
- 10/23/2024 10:28 Հանրակացարանային սենյակներում հրդեհ է բռնկվել
- 10/22/2024 23:26 Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքում․ մեծ թվով ավտոմեքենաներ են արգելափակվել. Shamshyan.com
- 10/22/2024 20:02 Երևանում «ԶԻԼ»-ը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղային. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 10/21/2024 22:33 Ուզբեկստանի երեք քաղաքացիներ մոսկովյան այգում բռնաբարել են հայրենակցուհուն
- 10/21/2024 18:46 Կարլ երրոորդ թագավորը Ավստրալիայում հայտնվել է սկանդալի կենտրոնում
- 10/21/2024 17:35 Փի Դիդիի դեմ դեմ նոր հայցեր են ներկայացվել. հայցվորների շարքում առաջին անգամ աստղային դեմքեր են
- 10/18/2024 23:30 Հնդկաստանում հանրային սննդի աշխատակիցներին կարգելեն միզել եւ թքել հաճախորդների սննդի մեջ