ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շուռնուխի՝ Ադրբեջանի զավթած տարածքը երբեք թշնամունը չի եղել, բայց մենք մենակ մնացինք, մեզ թևութիկունք չեղան, եթե լինեին՝ կարող էինք մեր տները պահել. Արարատ Աղաբեկյան 03/20/2024 15:27 | ԼՐԱՀՈՍ
Ես երեկ լուրերում տեսա, թե ինչ իրավիճակում են տավուշցիները, Ոսկեպարի բնակիչները, հիմա մեզ են հավասարվել, իրենց մոտ էլ նույն իրավիճակն է, ինչ մեր մոտ էր մի քանի տարի առաջ, երբ թուրքը GPS-ով սահման էին գծում։ Էն ժամանակ աղաղակում էինք, ասում էինք՝ ժողովուրդ խայտառակ իրավիճակ է եկեք, հասեք, մեզ պադերժկա արեք, տիրություն արեք, բայց ոչ ոք չեկավ։ Այսօր տեսա՞ք, շարունակական գնում է, հիմա էլ Տավուշը, վաղը ինչ իմանամ, որտեղ նույնը կլինի։ Չեկան, տիրություն չարեցին, ժողովրդի անտարբերության արդյունքն էլ սա է։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Շուռնուխի բնակիչ, համայնքի նախկին ղեկավարի եղբայրը՝ Արարատ Աղաբեկյանը։
Շուռնուխն առաջին բնակավայրն էր, որը GPS-ով կիսվեց, թեև թշնամու հսկողությանը հանձնված 13 տները երբեք չեն եղել ադրբեջանական հողում։
«Անգամ գենշտաբի քարտեզներներով այդ տարածքները եղել են հայկական վարչական տարածքում։ Իսկ սահմանը անցնում էր այդ 13 տանից ներքև անցնող ձորակի երկայնքով։ Երբևէ նման սահման, որ անցնի գյուղի միջով ու կիսի գյուղը չէր կարող լինել, սահմանն անցնում էր ձորերի կամ սարերի եզրով, ո՞նց կարող էր սահմանը լիներ այնպես, որ գյուղի կեսը կտրեր երկու մասի։ 13 տունը մեր վարչական տարածքում էր։ էն ժամանակ, որ թուրքերը եկան՝ մեր համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը հանեց գենշտաբի քարտեզները, դրեց թուրքի դեմը, ասեց՝ ռուսական գենշտաբի քարտեզ է, միակ հարցը, որ տալիս էին, թե էդ քարտեզն իրեն որտեղից։ Ասեցինք՝ մերն են այդ տները, մեր վարչական տարածքում են, ասեցին՝ արդեն պայմանավորված ենք, ու ժամկետ տվեցին, որ դուրս գանք։ Հիմա էլ այդ տները քանդուքարափ են արել։ Միայն պատերն են կանգնած»,- պատմեց Աղաբեկյանը։
Դիտարկմանը, թե ինչու սահմանազատումը չեն շարունակում, օրինակ, հենց Շուռնուխից, առավել եւս որ հստակ քարտեզներ կան, ու տարածքների պատկանելիության մասին էլ կասկածներ չեն կարող լինել՝ Աղաբեկյանն ասաց. «Շատ ծիծաղելի բան եք ասում, թե թուրքերը կարող են տարածք վերադարձնել, իհարկե, շատ լավ կլիներ, եթե վերադարձվեր։ Ամեն դեպքում՝ մենք այդ ցավն ապրեցինք, արդեն 4 տարի է ապրում ենք, մյուս բնակավայրերի բնակիչները չէին հասկանում մեր սրտի ցավը, հիմա շատերն են իրենց կաշվի վրա զգալու մեր ցավը։ Եթե ուզում ես իմանալ, այն ժամանակ մեր հնարավորությունները շատ էին դիմակայելու, բայց մեզ թևութիկունք չեղան, մենք այդ հնարավորությունն ունեինք։ Պատերազմը նոր էր ավարտվել, արսենալը կար, ոգին մեռած չէր, տրամադրությունն էլ այնպիսին էր, որ պատրաստ էինք դիմակայել, բայց մենակ մնացինք այն ժամանակ։ Այն ժամանակ էլ զգուշացնում էինք։ Մինչև հիմա էլ ամեն անգամ որ մեր տները տեսնում ենք, էլի նույն կսկիծը, նույն դառնությունն ենք զգում»։
Անդրադառնալով կառավարության խոստմանը, թե 13 հանձնված տների փոխարեն նորերն են կառուցվելու՝ Աղաբեկյանն ասաց, որ դրա մասին ոչ մի զրույց հիմա չկա, այսինքն, տները թերի սարքած՝ թողած է։ «Ավելի լավ էր իմ տունն ինձ մնար, քան այն նորակառույցները, որ պիտի տան։ Տները սարքել են, բայց շատ կարևոր 2 խնդիր կա, որ առանց դրանց լուծման այդ տներում հնարավոր չի լինի ապրել։ Առաջինը ջրի խնդիրն է։ Տներում ջուր չկա։ Իշխանավորները եկան՝ իրար վրա գցեցին, Արշակյանին ասեցին՝ տարածքում, եթե ջուր ճարես՝ քաշելը խնդիր չի։ Հիմա էդ ջուրը Արշակյանը ճարել է, դիմել է կառավարությանը, թե ջուրը ճարել եմ, դա էլ էն կարգի ջուր է, որ կարող է ոչ միայն մեզ հերիքի, այլև մեր հարևան գյուղին։
Հարևան Բարձրավանում էլ հիմա ջրի խնդիր կա։ Առաջարկեց՝ ասեց գյուղի վերևում բաժանարար դրենք, մի մասը տանք Բարձրավանին, մի մասն էլ Շուռնուխ գա, էդ էլ չարեցին, աչք փակեցին, մեկը՝ մեկի վրա գցեցին, էդպես էլ մնաց։ Ջրի խնդիրն էլ հնարավոր չի լուծել 3 օրում կամ մի ամսում։ 15 կիլոմետր ջրագիծ պիտի քաշվի։ Իրականում շինարարության հետ նաև ջրի հարցը պիտի լուծվեր։ Դրա համար պիտի ավելի շուտ սկսեին աշխատել։ Այսինքն՝ էդ տներում ապրելու հնար չկա։ Հոսանքն էլ մինչև հիմա քաշած չի, էնպես որ շատ լավ տներ են, բայց ապրելու պիտանի չեն։
Հիմա իմ խորհորդը մեկն է, պետք է համախմբվենք, հասնենք մեր սահմաններին, մեր թևն ու թիկունքը պահենք, բայց նախ էս վախկոտ իշխանությունից պիտի ազատվենք»,-ասաց Աղաբեկյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/08/2024 08:21 Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204. «Ժողովուրդ»
- 05/08/2024 08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
- 05/08/2024 08:09 Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ․«Հրապարակ»
- 05/08/2024 08:04 Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու․«Հրապարակ»
- 05/08/2024 08:01 2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններուն մահվան 32, 2023-ին`53, 2024-ի առաջին 5 ամսում` 30 դեպք. ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը. «Ժողովուրդ»
- 05/08/2024 07:58 Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
- 05/08/2024 07:56 Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/08/2024 12:30 Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
- 05/08/2024 10:19 Իշխանությունը կոնկրետացումից խուսափելու նպատակով մշտապես զրույցը տեղափոխում է վիրավորանքի դաշտ. Աբրահամյան
- 05/07/2024 11:07 Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլները. Արշավիր Ղարամյան
- 05/07/2024 10:51 Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը, անհեռանկար էժանագին զբաղմունք է. Դանիելյանը՝ ՀԱԵ դեմ արշավի մասին
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/06/2024 23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն