Թեմաներ
Երկուշաբթի 05 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/20/2024   15:21 Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի վրա ադբեջանցիները վաղուց էին աչք դրել 05/20/2024   15:19 Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Արման Թաթոյան 05/20/2024   15:15 Ռուբեն Ռուբինյանը գերմանացի պատգամավորներին ներկայացրել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում 05/20/2024   15:12 Որպես Իրանի մերձավոր և բարեկամ երկիր՝ ՀՀ -ում մեծ ցավով ենք ընդունել նախագահ Ռայիսիի եւ նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու անժամանակյա ողբերգական մահվան լուրը. Պապիկյան 05/20/2024   15:05 Տիկին Խանումի ճնշումը հասել էր 200-ի. մեկի տունը որ խլեն, թշնամին՝ ռամիլսաֆարովը վայելի, դա նորմալ ա՞. Դանիելյան 05/20/2024   14:55 Սիրիան, Պակիստանը և Լիբանանը սուգ են հայտարարել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ 05/20/2024   14:48 Երեկ ԱԱԾ, ոստիկանական ստորաբաժանումները հետապնդում են պատգամավորներին, ԱԹՍ է բարձրացվել օդ․ Դանիելյան 05/20/2024   14:43 Այս պահին շինարարական տեխնիկա է աշխատում. Միջպետական ճանապարհի մաս կազմող կամուրջը հանձնվում է. փորձում են արագ տեմպերով նորը կառուցել 05/20/2024   14:38 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը Հայաստան 05/20/2024   14:36 Իրանը կարող է այս ընթացքում չկարողանա լիարժեքորեն պաշտպանել Կովկասում իր կարմիր գծերը. Ստեփան Դանիելյան 05/20/2024   14:23 «Ոսկին» Բագրատ Սրբազանի հետ հասել է Կիրանց 05/20/2024   14:22 ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ցավակցական նամակն ԻԻՀ նախագահի եւ նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու ողբերգական դեպքի կապակցությամբ 05/20/2024   14:18 ՀՀ ՆԳՆ-ն որոշել է եռաշերտ «ապահովել» ձեր անվտանգությունը․ Բագրատ Սրբազան 05/20/2024   14:01 Ոստիկանների կողմից Կիրանցի շրջափակման հետևանքով գյուղում սննդի խնդիր է առաջացել 05/20/2024   13:34 Կիրանցում բերետավորները շղթա կազմեցին 05/20/2024   13:15 Աննա Վարդապետյանի հրավերով՝ Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը 05/20/2024   13:14 Կիրանցը կրկին շրջափակված է ոստիկանական ուժերով. շարժման առաջնորդին թույլ չեն տալիս մուտք գործել գյուղ. ուղիղ 05/20/2024   13:08 «Իմ ճանապարհը ոչ ոք չի փակել այսքան ժամանակ»․ Բագրատ Սրբազանին Կիրանցը պաշարած ոստիկանները թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց 05/20/2024   12:49 Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքները պետք է լիարժեք պաշտպանված լինեն․ Անահիտ Մանասյան 05/20/2024   12:46 Բացահայտվել է 4 կգ «մարիխուանա», 24 գրամ «հաշիշի յուղ» և 66 գրամ «կոկաին» տեսակի թմրամիջոցների ապօրինի տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք. 6 անձ ձերբակալվել է 05/20/2024   12:34 Հրազդանում երկու անձի սպանության, ևս մեկ անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, երկու անձ է ձերբակալվել 05/20/2024   12:33 Ալի Բաղերի Քանին նշանակվել է Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար 05/20/2024   12:30 Սարսափելի լուրեր ենք իմանում. ՀՀ ԱԳ նախարարը ցավակցել է Իրանի ժողովրդին 05/20/2024   12:27 Հայկ Մարության. նոր իշխանությունը Հայաստանում պետք է ձեւավորի միայն ժողովուրդը՝ արտահերթ ընտրությունների արդյունքում 05/20/2024   12:10 Հայտնել են Ռաիսիի և նրա հետ զոհված իրանցի մյուս գործիչների հուղարկավորության օրը 05/20/2024   12:09 Ուղիղ մեկ ամիս առաջ Գերմանիայի դաշնային ՀԸ-ի ծաղրական հաղորդումներից մեկում Ռաիսիին արդեն մահացած են ներկայացրել՝ դրախտում այլոց հետ խոսելիս․ Գրիգորյան 05/20/2024   12:02 Երևանի մետրոպոլիտենում հիմնովին փոփոխարինվում են վճարային համակարգերը 05/20/2024   11:58 Ռաիսիի ուղղաթիռում գտնվողները մահացել են վթարի առաջին իսկ վայրկյաններին. կարմիր մահիկ 05/20/2024   11:55 Դժվարին այս պահին մեր բոլոր մտքերն ու աղոթքներն ԻԻՀ բարեկամ պետության և եղբայրական ժողովրդի հետ են․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցավակցական ուղերձը 05/20/2024   11:50 Երևանի քաղաքապետարանում նոր նշանակում է արվել 05/20/2024   11:44 Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռաիսիի հայտարարությունից մեկ ժամ անց նրան տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք կատարեց․ ինչ է հայտարարել Իրանի նախագահը 05/20/2024   11:39 Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին 05/20/2024   11:36 Մեր գործընկերներին խնդրում ենք գրանցվել «երկրորդ հերթափոխին. «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն 05/20/2024   11:32 Իսրայելը հայտարարել է, որ առնչություն չունի Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի դեպքի հետ 05/20/2024   11:28 Իրանում համազգային սուգ է հայտարարվել 05/20/2024   11:22 «Բա Արցախից ինչո՞ւ դուրս եկաք» հարցադրումն անում են դիտավորյալ՝ ցավեցնելու նպատակադրմամբ. Արցախի ՄԻՊ 05/20/2024   11:11 Կիրանց գյուղի մեջ սահմանային հենասյուններ են դրվել 05/20/2024   11:01 Բագրատ սրբազանին Ծովագյուղում հայկական գամփռ նվիրեցին 05/20/2024   10:51 Հրապարակվել են Իրանում ողբերգական վայրից զոհվածների աճյունների տարհանման կադրերը (տեսանյութ) 05/20/2024   10:41 Բացահայտվել է Ոստան գյուղում տեղի ունեցած սպանության դեպքը. մեկ անձ կալանավորվել է 05/20/2024   10:38 Բագրատ սրբազանը համախոհների հետ մեկնում է Կիրանց 05/20/2024   10:36 Ոստիկանական ուժերով ամբողջությամբ շրջափակված է Տավուշի մարզի Կիրաց գյուղը 05/20/2024   10:32 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ 05/20/2024   08:52 Իրանի փոխնախագահը պաշտոնապես հաստատել է նախագահ Ռաիսիի մահը 05/20/2024   08:42 Էբրահիմ Ռաիսին, ԱԳ նախարարը և ուղեկցող մյուս անձինք զոհվել են՝ ուղղաթիռի կործանման հետևանքով.«Միհր» 05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/19/2024   22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 05/19/2024   21:59 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 05/19/2024   21:51 Բագրատ Սրբազանը զորակցություն է հայտնել Իրանի նախագահին
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/20/2024   10:51 Հրապարակվել են Իրանում ողբերգական վայրից զոհվածների աճյունների տարհանման կադրերը (տեսանյութ) 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/20/2024   12:10 Հայտնել են Ռաիսիի և նրա հետ զոհված իրանցի մյուս գործիչների հուղարկավորության օրը 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/20/2024   11:44 Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռաիսիի հայտարարությունից մեկ ժամ անց նրան տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք կատարեց․ ինչ է հայտարարել Իրանի նախագահը 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան 05/19/2024   21:59 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 05/19/2024   21:46 Արթուր Դավթյանը ապաշխարե՞լ է իր մեղքերի համար

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համատեղ քննարկում 03/16/2015   19:24  |  ԼՐԱՀՈՍ

Մարտի 17-18-ին Հայաստանում տեղի կունենա Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Վեհաժողովի համատեքստում մարտի 16-ին Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահներ Հեիդի Հաուտալայի եւ Բորիս Տարասյուկի բարձր հովանու ներքո, Բաց հասարակության հիմնադրամների, Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի եւ Ժողովրդավարության Եվրոպական հիմնադրամի համագործակցությամբ տեղի է ունեցել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի եւ քաղաքացիական հասարակության համատեղ քննարկում:

Արեւելյան գործընկերության տարածաշրջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու գործընկեր երկրների խորհրդարանականները քննարկել են Արեւելյան գործընկերության ձեռքբերումներն ու մարտահրավերները: Բանախոսներն անդրադարձել են տարածաշրջանում ստեղծված ռազմավարական նոր իրավիճակին եւ որոշ երկրների նկրտումներին, ժողովրդավարական բարեփոխումների առաջխաղացման գործում արձանագրված հաջողություններին ու ձախողումներին:

Անդրադարձ է եղել Եվրոպական հարեւանության եւ ԵՄ տարածաշրջանային քաղաքականությանը, դրա գործիքների վերանայման վերաբերյալ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առաջարկներին ու տեսակետներին:

Բացման խոսքում Եվրանեսթի համանախագահ Բորիս Տարասյուկը ողջունել է քննարկման մասնակիցներին՝ նշելով, որ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը կարեւոր հարթակ է կարծիքներ փոխանակելու համար:

Արեւելյան գործընկերության քաղաքացիական ֆորումի ղեկավար, Լեհաստանը ներկայացնող Քշիշտոֆ Բոբինսկու խոսքով՝ Հայաստանում քաղաքացիական հասարակությունն առաջընթաց է գրանցել այս տարիներին, որը ողջունելի է: Նա կարեւորել է իրականացվող բարեփոխումները, անդրադարձել է նաեւ քաղաքացիական հասարակության եւ խորհրդարանների համատեղ աշխատանքին: Դիմելով ԵԽ անդամ երկրներին՝ նա կոչ է արել հավատարիմ մնալ որդեգրված սկզբունքներին, աշխատել քաղաքացիական ֆորումի ներկայացուցիչների հետ՝ ապահովելու համար ժողովրդավարական սկզբունքների իրականացումը:

Արեւելյան գործընկերության քաղաքացիական ֆորումի Ուկրաինայի ազգային պլատֆորմի ներկայացուցիչ Իրինա Սուշկոն, անդրադառնալով քաղաքացիական հասարակությանը, նշել է, որ այն Արեւելյան գործընկերության երկրներում նոր է ձեւավորվում եւ դեռեւս չունի իր ինստիտուցիոնալ կառուցվածքը, սակայն ապացուցել է իր հավատարմությունը ժողովրդավարությանը եւ մարդու իրավունքների գերակայությանը:

Բաց հասարակություն հիմնադրամի ներկայացուցիչ, Վրաստանը ներկայացնող Վանո Չխիկվաձեն խոսել է վերջին տարիներին Վրաստանի ձեռքբերումներից եւ թերացումներից, անդրադարձել մարտահրավերներին: Նա, մասնավորապես անդրադարձել է Վրաստանի դատական իշխանության, անձնական տվյալների, մարդու իրավունքների պաշտպանության հարցերին:

Վրաստանը ներկայացնող տնտեսական քաղաքականության հետազոտությունների կենտրոնի ղեկավար Նինո Եվգենիձեն խոսել է Վրաստանի՝ ԵՄ Ասոցացման համաձայնագրին անդամակցության մասին եւ նշել արձանագրած հաջողությունները:

Մոլդովայի ազգային պլատֆորմի ներկայացուցիչ Իոն Մանոլեն բարձր է գնահատել քաղաքացիական հասարակության դերը Արեւելյան երկխոսության համատեքստում:

Քաղաքացիական հասարակության ֆորումի չորրորդ խմբի համակարգող Հովսեփ Խուրշուդյանը ներկայացրել է հետազոտություն, որը վերաբերում է վեց երկրների՝ Արեւելյան գործընկերությանն ինտեգրման գործընթացներին:

Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի խոսքով՝ Եվրանեսթի աշխատանքը կլինի հաջողված միայն փոխադարձ վստահության մթնոլորտում: Արտակ Զաքարյանի խոսքով՝ շատ կարեւոր է փոխգործակցությունը քաղաքացիական հասարակության հետ, քանի որ եթե Արեւելյան գործընկերության անդամ երկրների հասարակությունների միջեւ չկա փոխադարձ վստահություն, ցանկացած աշխատանք անպտուղ կլինի:

Քննարկումն ամփոփել է Բաց հասարակություն հիմնադրամներ Հայաստան հասարակական գրասենյակի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը: Նա, անդրադառնալով քննարկման թեմային, նկատել է, որ քաղաքացիական հասարակությունը կարեւոր է յուրաքանչյուր երկրի համար:

 

 


Հարակից հրապարակումներ`

17:15 16/03/2015  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյան. Անցյալի ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը ապագայում դրանց կանխարգելման հիմնական գործոններից մեկն է
16:05 16/03/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՌիչարդ Կիրակոսյան. Հայաստանում մենք, կոպիտ ասած, տեսնում ենք քաղաքական անպտղաբերության որոշակի մակարդակ
15:21 16/03/2015  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյան. Հայաստանը մտադիր է զարգացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ
12:15 14/03/2015  |  ԼՐԱՀՈՍՄարտի 17-18-ը տեղի կունենա Եվրանեսթ միջխորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը
08:00 14/03/2015  |  ՄամուլԱդրբեջանական պատվիրակությունը Երևան է ժամանում՝ Եվրանեսթի նիստին մասնակցելու՝ Թուրքիայի խնդրանքով.«Հայկական ժամանակ»
15:23 12/03/2015  |  ԼՐԱՀՈՍ«Եվրանեսթ»-ի հերթական լիագումար նիստը տեղի կունենա Երևանում
16:01 19/12/2014  |  ԼՐԱՀՈՍՆախագահն ընդունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահին
17:07 10/11/2014  |  ԼՐԱՀՈՍՄամլո ասուլիս՝ Եվրանեսթ ԽՎ-ի 4 մշտական հանձնաժողովների հերթական նիստերի աշխատանքների արդյունքների վերաբերյալ
14:24 03/06/2013  |  ԼՐԱՀՈՍ«Եվրանեսթ» ԽՎ-ի 2014թ.-ի լիագումար նիստը Երևանում է

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]