Թեմաներ
Շաբաթ 06 / 08 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/08/2024   22:02 Կառավարությունը հեղեղումներից տուժած բնակչությանը միայնակ չի թողնելու. վարչապետն այցելել է աղետի գոտի 06/08/2024   21:56 Անխուսափելի է այս համակարգից հրաժարումը . քաղաքագետ 06/08/2024   21:28 Իմ մտքերը Մետեի և նրա ընտանիքի հետ են. Փաշինյանը դատապարտել է Դանիայի վարչապետի հետ տեղի ունեցած դեպքը 06/08/2024   20:48 Աննա Հակոբյանը մասնակցում է «Երևանի գինու օրեր» փառատոնին 06/08/2024   20:25 Մեր գործողությունները մտածված են. Սկսվում է շարժման վճռական փուլը. Սրբազան 06/08/2024   18:52 Բագրատ Սրբազանը գնացել էր Սարյան փողոց, պարզ ու անմիջական զրույցի՝ մեր հայրենակիցների հետ՝ ներկաների սահմանած սևուսպիտակից, բաժանումներից անդին 06/08/2024   18:29 Նիկոլ Փաշինյանը՝ Աբազյանի ուղեկցությամբ գնացել է Բաղանիս-Կիրանց 06/08/2024   18:25 Մեր մեղավորությունն է, որ թույլ ենք տվել այդպիսին լինելու. Բագրատ Սրբազան 06/08/2024   18:22 Լոռին էլ է դառնալու սահմանապահ, աչքերը փակենք, պատկերացնենք՝ մղձավանջ է.Սրբազան 06/08/2024   18:13 Մեզ չեն սպանելու, ստորացնելու են այնքան, որ հայ կնոջ աչքից հայ տղամարդն ընկնի․ Մանվել Եղիազարյան 06/08/2024   17:58 Քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանը ճաղերով բանտի մեջ է, մենք՝ առանց ճաղերի․ կփոխենք այս իրավիճակը․ Բագրատ Սրբազան 06/08/2024   17:39 Շատ քիչ ժամանակ ունենք․ Սրբազան 06/08/2024   17:33 Փաստորեն, Ախթալայի վնասը կամուրջն է մենա՞կ. Փաշինյան (տեսանյութ) 06/08/2024   17:18 Մասիս-Այնթապ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են ավտոմեքենաներ. կա երկու զոհ եւ վիրավորներ 06/08/2024   16:53 Մենք շարունակելու ենք տարածքներ տալ, միգուցե միջանցք էլ տան, 200-300 հազար ադրբեջանցի գան և օրեցօր փոքրացող Հայաստանի տարածքում ապրեն. Օսկանյան 06/08/2024   16:21 Չնայած վատ եղանակային պայմաններին՝ Սրբազանի ավտոերթը ուղեւորվում է Վանաձոր . ուղիղ 06/08/2024   16:15 Բագրատ Սրբազանը Վանաձորում է․ նրան վանաձորցիները դիմավորեցին աղ ու հացով, ցնծությամբ և վաղվա՝ հայրենիքի ակնկալիքով 06/08/2024   16:00 Ալավերդու Թումանյան փողոցի որոշ խանութներ վերսկսել են գործունեությունը. Նիկոլ Փաշինյան 06/08/2024   15:43 Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել իրենց պետական սահմանների հաստատման հարցում. Ալիեւ 06/08/2024   15:23 Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը կալանավորվել է 06/08/2024   15:19 Ոչ մեկին ոչ վիրավորում ես, ոչ էլ. մեռնեմ ես քո ջանին. քաղաքացին՝ Սրբազանին 06/08/2024   14:40 Սևանավանքում տեղատարափ անձրև է. Գագիկ Սուրենյան 06/08/2024   14:25 Բագրատ Սրբազանն ապարանցիների հետ միասին այցելեցին Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի 06/08/2024   14:08 Ապարանում Բագրատ Սրբազանին աղ ու հացով դիմավորեցին 06/08/2024   14:00 Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով 06/08/2024   13:56 S&P Global Ratings-ը Խաղաղության պայմանագրի ստորագրումը հավանական է համարել մինչեւ նոյեմբեր 06/08/2024   13:22 Այցելեցի Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցեցի բնակիչների հետ. Փաշինյան 06/08/2024   13:15 «Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին 06/08/2024   13:09 Ալիեւը պահանջել է փոխել Սահմանադրությունը, մինչեւ օգոստոս հանձնել անկլավները, ինչ են անելու. Մանվելյան 06/08/2024   13:05 Մենք հո կոչված չենք՝ իրենց պատասխանելու, իրենք «չգոյ» են, գոյություն չունեն, թող իրենց յուղով տապակվեն․ Բագրատ Սրբազանը՝ իշխանությունների մասին 06/08/2024   12:50 Կառավարությունը ոչ կոմպետենտ է, չկարողացան կանխարգելել, որ այդ աստիճանի աղետ տեղի չունենա․ Բագրատ Սրբազան 06/08/2024   12:49 Շիրակի մարզից մեկնած կամավորները միացել են Ախթալայի կայարանի տարածքում կատարվող մաքրման աշխատանքներին 06/08/2024   12:46 Իրավունքի ուժը ավելին է, քան օրենքի ուժը. Սրբազանը՝ իշխանափոխության եղանակների մասին 06/08/2024   12:44 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ավտոերթ՝ դեպի Վանաձոր՝ ուղիղ 06/08/2024   12:29 Կառավարությունը վեկտորի փոփոխության խնդիր չունի, պարզապես տարերային, աջ ու ձախ, իրադարձային հարաբերություններ են․ Բագրատ Սրբազան 06/08/2024   12:25 Տարադրամի փոխարժեքը ՀՀ բանկերում. դոլարը թանկացել է 06/08/2024   12:20 «Մալիբու» այգում 21-ամյա երիտասարդի են դանակահարել 06/08/2024   12:09 Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում 06/08/2024   12:06 Միջազգային լրագրողների խումբը Տաթևում. այցելություն «ՏաԹևեր» ճոպանուղի և Տաթևի վանական համալիր 06/08/2024   11:59 Մեր խնդիրն է՝ իրական բանակցությունների հասնել, ԵԱՀԿ ներկայությունը կարևոր է․ Սրբազան 06/08/2024   11:56 Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ 06/08/2024   11:44 Այսօր բանակցություններ գոյություն չունեն, Ադրբեջանը խոսում է սպառնալիքի և պարտադրանքի լեզվով, մեր խնդիրն է՝ բանակցությունները դարձնել իրական և բազմակողմանի․ Բագրատ Սրբազան 06/08/2024   11:38 Հարցեր ունենալով ռուսական կողմին՝ պատրաստակամություն ունենալ այդ հարցերը լուծել՝ փոխադարձ համագործակցության և երկխոսության մակարդակով՝ առանցք ունենալով հայկական օրակարգը և ՀՀ շահը․ Սրբազան 06/08/2024   11:34 Այսօր Ս. Ներսես Մեծ Հայրապետի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օրն է 06/08/2024   11:28 ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը կայցելի Հայաստան 06/08/2024   11:25 Տավուշի մարզում․ 28-ամյա տղամարդը սեռական հարաբերություն ունենալու առաջարկություն է արել 44-ամյա կնոջը․ մերժում ստանալով՝ հարվածել է կնոջ դեմքին, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 06/08/2024   11:18 Բագրատ սրբազանի ասուլիսը՝ միջազգային լրատվականներին՝ ուղիղ 06/08/2024   11:16 Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին 06/08/2024   11:04 Արցախի սուբյեկտայնության և արցախցիների դեմ տարբեր մասշտաբի հակաբարոյական արշավներն այնքան կձգվեն քանի իշխանության ղեկին անձինք են ովքեր ողջ էության ատում են հայի տեսակը. Աբրահամյան 06/08/2024   10:54 «30 արծաթով հայրենիքը վաճառածների նկարները»՝ Երևանի տարբեր հատվածներում
06/06/2024   23:48 Պայթյուն է տեղի ունեցել Երեւան-Սեւան ճանապարհի գազալցակայաններից մեկում (տեսանյութ) 06/08/2024   08:04 ԱԱԾ-ը տնօրենը մերժում է Փաշինյանի՝ Կոնդի առանձնատուն տեղափոխվելու առաջարկը․«Հրապարակ» 06/07/2024   08:27 Փակ է Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը 06/07/2024   12:15 Պայթյունի ձայնը շատ ուժեղ էր, հարևան գյուղերում էլ է լսվել, ինձ թվաց՝ երկրաշարժ է. ականատես 06/07/2024   16:51 Բագրատ Սրբազանն առցանց ասուլիս է տալիս միջազգային մոտ 50 լրատվամիջոցների 06/07/2024   12:23 280 հազար հայաստանցու հեռախոսահամարների արտահոսք է եղել . Սամվել Մարտիրոսյան 06/07/2024   12:46 Ո՞ւմ է պատկանում պայթած լցակայանը. «Հետք» 06/07/2024   11:41 Պայթյունը եղել է հեղուկ գազի 37 տ․ քաշով ցիստեռնում՝ հրդեհի բռնկումով, ապա՝ արտահոսք է եղել ևս երեք 37 տ․ քաշով հեղուկ գազի, 1 հատ 8 տ․ դիզելի և 1 բենզինի՝ 12 տ․ ցիստեռներից՝ հրդեհի բռնկումով, ՆԳՆ 06/07/2024   16:32 Ռուսաստանը հայ խորհրդարանականներին կոչ է անում իրենց էլ տալ «Բուչայի զոհերի ցուցակը» 06/07/2024   10:56 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարն ԱԺ-ում բավականին վտանգավոր հայտարարություն է արել դելիմիտացիայի մասով. Աբրահամյան 06/08/2024   14:40 Սևանավանքում տեղատարափ անձրև է. Գագիկ Սուրենյան 06/07/2024   16:59 Դոլարի եւ եվրոյի փոխարժեքներն աճել են 06/07/2024   14:33 Գեներալական կոչում է տրվել մի ծառայության պետի, որի պաշտոնը բարձրագույն սպայական չէ. Մանուկյան 06/06/2024   22:27 Ալիևը հերթական նախապայմանն է առաջադրոմ խաղաղության համար 06/08/2024   12:25 Տարադրամի փոխարժեքը ՀՀ բանկերում. դոլարը թանկացել է 06/08/2024   10:54 «30 արծաթով հայրենիքը վաճառածների նկարները»՝ Երևանի տարբեր հատվածներում 06/08/2024   15:23 Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը կալանավորվել է 06/07/2024   19:03 Հարկ եղավ՝ փակագծեր կբացեմ, թե ով ինչ անցյալ է ունեցել, ինչպես է ծառայել ԶՈՒ-երում և ինչպես է այսօր արժանացել այդ կոչմանը․ Մախսուդյանը՝ Փաշինյանի կողմից գեներալի կոչում ստացած անձանց մասին 06/07/2024   14:11 Ո՞ր մի դատավորը կուզի Գրիգոր Մինասյանի և Կարեն Անդրեասյանի ձեռքը ընկնել․ Աննա Մկրտչյան 06/07/2024   00:19 Պայթյունի հետեւանքով կան տուժածներ. ՆԳՆ

Էդվարդ Նալբանդյան. Անցյալի ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը ապագայում դրանց կանխարգելման հիմնական գործոններից մեկն է 03/16/2015   17:15  |  ԼՐԱՀՈՍ


ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Եվրանեսթ ԽՎ Քաղաքական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստին:
 
ԱԳ նախարարը ելույթում մասնավորապես ասել է.
 
Հարգելի պատգամավորներ,
 
Շնորհակալություն եմ հայտնում՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստին ելույթ ունենալու հնարավորության համար:
 
Հայաստանը բարձր է գնահատում Եվրոպական միության հետ իրականացվող համապարփակ և բազմակողմանի համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, հիմնարար ազատությունների պաշտպանությունը, կայուն զարգացման ու արդյունավետ կառավարման համատեղ ծրագրերը և այլն: Այս փոխգործակցության մեջ մեծապես կարևորվում է խորհրդարանական ներգրավվածությունը:
 
Հարգելի պատգամավորներ,
 
Ինչպես արձանագրված է վիլնյուսյան գագաթաժողովի շրջանակներում Հայաստան-Եվրոմիություն համատեղ հայտարարությունում` կողմերը համաձայնել են հարաբերությունները կարգավորող իրավական նոր հիմքերի ստեղծման անհրաժեշտության շուրջ: Հայաստանը մտադիր է զարգացնել համագործակցությունը Եվրոմիության հետ՝ ուղղված մարդու իրավունքների խթանմանը, ժողովրդավարության ամրապնդմանը, դատական համակարգի շարունակական բարելավմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, առևտրի ու ներդրումների համար միջավայրի հետագա կատարելագործմանը, շարժունակության ընդլայնմանը և ոլորտային համագործակցության զարգացմանը:
 
Ներկայումս եզրափակիչ փուլում են գտնվում Եվրոմիության գործընկերների հետ խորհրդակցությունները՝ որոշելու մեր համագործակցության հետագա իրավական շրջանակը` հիմնված այն առաջընթացի վրա, որն արձանագրվել է նախորդ շրջանում: Հայաստանը պատրաստ է բոլոր ձևաչափերով, հնարավոր ոլորտներով և ուղղություններով շարունակել Եվրոմիության հետ համապարփակ համագործակցությունը՝ նկատի ունենալով մեր պարտավորությունները այլ ինտեգրացիոն գործընթացներում:
 
Համագործակցության առաջնահերթություններից է հանդիսանում շարժունակության խթանումը: Խրախուսելով մարդկային շփումները Եվրոմիության անդամ երկրների հետ` առավել նախադրյալներ կստեղծվեն գործընկերային հարաբերությունների խորացման համար: Ինչպես, հավանաբար, տեղյակ եք, 2014թ. hունվարից ուժի մեջ են մտել Եվրոմիության հետ վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերը: Հայաստանի կառավարության որոշմամբ 2013թ.-ից Եվրոմիության անդամ երկրների քաղաքացիներն ազատված են Հայաստան մուտքի արտոնագրի պահանջից: Ակնկալում ենք, որ մոտակայում հնարավոր կլինի սկսել բանակցությունների նոր փուլ` ուղղված արտոնագրային ռեժիմի ազատականացմանը: 
 
Մենք կարևորում ենք նաև Եվրոպական միության հետ ոլորտային համագործակցության ընդլայնումը: Այդ նպատակով կնքվել է Եվրոմիության ծրագրերին Հայաստանի մասնակցության ընդհանուր սկզբունքների վերաբերյալ արձանագրությունը, որը ուժի մեջ է մտել 2014թ. մարտին: Այն հնարավորություն է ընձեռում մասնակցելու Եվրոմիության կրթական, առողջապահական, մշակութային և մի շարք այլ ծրագրերի:
 
Խորհրդարանական և միջկառավարական հարթություններին զուհագեռ Եվրոպական միության հետ մեր օրակարգն իրականցնելիս մեծապես արժևորում ենք քաղաքացիական հասարակության դերը, ինչի ապացույցն է նաև նրանց մեծաթիվ մասնակցությունը Երևանում անցկացվող այս Վեհաժողովի նիստին:
 
Տիկնայք և պարոնայք,
 
Այսօր միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած է ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման ուղիների որոնման վրա: Հայաստանին և Ուկրաինային կապում է ոչ միայն բազմադարյա բարեկամությունը մեր երկու ժողովուրդների միջև, այլև՝ Ուկրաինայում ապրող բազմահազարանոց հայ համայնքի առկայությունը: Հայաստանը ողջունել է Մինսկի գագաթաժողովի արդյունքները՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի Նախագահների և Գերմանիայի Կանցլերի կողմից համատեղ հռչակագրի ընդունումը, ինչպես նաև՝ Մինսկի պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ Կոնտակտային խմբի կողմից ստորագրված փաստաթուղթը: Լիահույս ենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը ճանապարհ կհարթի ճգնաժամի համապարփակ կարգավորման համար:
 
Տիկնայք և պարոնայք,
 
Հակամարտությունների խաղաղ հանգուցալուծումը առաջնային նշանակություն ունի՝ բարիդրացիական հարաբերություններ կառուցելու և կայուն զարգացում ապահովելու համար: Միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունները, և հնարավոր չէ մեկ ընդհանրական բանաձև կիրառել դրանց կարգավորման նպատակով: Հակամարտությունների հանգուցալուծմանն ուղղված ջանքերը պետք է ընթանան համաձայնեցված հատուկ բանակցային ձևաչափերի շրջանակներում և պետք է զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են վնասել այդ բանակցային գործընթացները:
 
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող ձևաչափը Մինսկի խմբի համանախագահությունն է, և կարևոր է սատարել եռանախագահների կողմից գործադրվող ջանքերին` ուղղված հիմնահարցի խաղաղ կարգավորմանը: Մինսկի խմբի համանախագահների օգտագործած ձևակերպումներին հակասող հայտարարությունները կարող են որպես կողմնապահություն դիտարկվել և վնասել խաղաղության գործընթացին:
 
Անդրադառնալով ԼՂ հակամարտության ներկա փուլին՝ պետք է նշել, որ Բաքուն շարունակում է հակադրվել Մինսկի խմբի համանախագահներին և անում է առավելագույնը՝ խաղաղ բանակցությունները ձախողելու համար: Նա մերժում է Մինսկի խմբի համանախագահների առաջարկները ոչ միայն հիմնահարցի կարգավորման հիմնարար սկզբունքների, այլև՝ վստահության ամրապնդման միջոցների իրականացման վերաբերյալ: Այդ առաջարկներն արդյունքն են նախորդ վեց տարիների անխոնջ ջանքերի` շուրջ քսան գագաթաժողով, նախարարական մակարդակի մի քանի տասնյակ հանդիպում, համանախագահների անթիվ այցեր տարածաշրջան:
 
Վերջին մեկ տարում Բաքուն լրջորեն սրել է իրավիճակը` զգալիորեն մեծացնելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և թիրախավորելով քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ ծանր զինատեսակների օգտագործմամբ: Բաքվի այս քաղաքականությունը պատճառ է հանդիսացել աննախադեպ մեծ թվով կորուստների՝ հակամարտության բոլոր կողմերի համար:
 
Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման հետևանք հանդիսացող շարունակական լարվածության պայմաններում համանախագահները Բաքվին «խիստ մտահոգություն հայտնեցին շփման գծի և Հայաստան - Ադրբեջան սահմանի երկայնքով ներխուժումների առնչությամբ»: Նրանք ուղղակիորեն կոչ արեցին «Ադրբեջանին հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման իր պարտավորություններին»: Համանախագահները հարկադրված էին Բաքվին հիշեցնել իրենց մանդատի մասին և մտահոգություն հայտնել ընթացող բանակցային գործընթացի, Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ դիտորդների պարտականությունների նկատմամբ Բաքվից հնչող քննադատության վերաբերյալ: Կարևոր է, որ համանախագահները հստակորեն մատնանշեցին բռնության պատասխանատու, ապակառուցողական կողմին: Սակայն, ոչինչ չի զսպում Ադրբեջանին: 
 
Ադրբեջանական սադրանքները արտահայտվում են նաև մշտական ռազմատենչ հռետորաբանությամբ և հակահայկական ատելության քարոզով: Ադրբեջանը, որը վերջին 10 տարում 30 անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն, շարունակաբար սպառնում է լուծել հակամարտությունը ռազմական ճանապարհով: Ադրբեջանում այն քաղաքացիական ակտիվիստները, մտավորականները և լրագրողները, ովքեր խաղաղության և հաշտեցման ջատագովներ են, հետապնդվում են որպես «հայկական լրտեսներ» և հայտնվում ճաղերի հետևում:
 
Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, մշտապես կողմ է եղել և մնում համանախագահ երկրների առաջարկների վրա հիմնված բանակցությունների շարունակմանը` ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը:
Հարգելի պատգամավորներ,
 
Ինչպես հայտնի է, այս տարի նշվում է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը: Անցյալի ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը ապագայում դրանց կանխարգելման հիմնական գործոններից մեկն է։ Ահա թե ինչու պետությունները չպետք է ստորադասեն այս վեհ նպատակը որևէ աշխարհաքաղաքական հաշվարկների։
 
Դեռևս 1987թ. Եվրոպական խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և 2000, 2002, 2005 թվականներին վերահաստատել Ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշումը` դրանով իսկ իր մեծ ներդրումն ունեցել այս ուղղությամբ իրականացվող ջանքերում:
 
Մենք մեծապես գնահատում ենք նաև, որ Եվրոպական խորհրդարանը իր տարբեր բանաձևերում կոչ է արել Թուրքիային բացել սահմանը հարևան Հայաստանի հետ և հաստատել բնականոն դիվանագիտական հարաբերություններ: 
 
Մարտի 3-ին Եվրոպական ժողովրդական կուսակցությունն ընդունել է բանաձև, որը կոչ է անում Թուրքիային ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունը և դիմում է միջազգային կազմակերպություններին, Եվրոմիության և Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին՝ վերականգնելու պատմական արդարությունը և հիշատակի տուրք մատուցել զոհերին: 
 
Չորս օր առաջ` մարտի 12-ին, Եվրախորհրդարանը ընդունել է Մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ 2013 թվականի իր տարեկան զեկույցը, որում «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Եվրոպական խորհրդարանը կոչ է անում ԵՄ բոլոր անդամ պետություններին ընդունել Ցեղասպանությունը և խրախուսում ԵՄ կառույցներին՝ նպաստելու Ցեղասպանության ճանաչմանը»: 
 
Ցանկանում եմ օգտագործել այս առիթը` ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելու բոլոր նրանց ովքեր նպաստել են այս ձևակերպումների ընդունմանը: Մեր բոլորի համատեղ ջանքերի միջոցով է միայն հնարավոր էական ներդրում ունենալ ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում: 
 
Մեծարգո պատգամավորներ,
 
Խորհրդարանների առջև կարևոր առաքելություն է դրված` կապեր հաստատել հասարակությունների միջև, խթանել միջպետական հարաբերությունների զարգացումը: Լիահույս ենք, որ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի երևանյան նիստի աշխատանքներն իրենց կարևոր ներդրումը կունենան այս ուղղությամբ իրականացվող ջանքերում:
 
Թույլ տվեք արդյունավետ քննարկումներ մաղթել ձեզ:
 
Շնորհակալություն: 
 
 

Հարակից հրապարակումներ`

16:05 16/03/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՌիչարդ Կիրակոսյան. Հայաստանում մենք, կոպիտ ասած, տեսնում ենք քաղաքական անպտղաբերության որոշակի մակարդակ
15:21 16/03/2015  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյան. Հայաստանը մտադիր է զարգացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ
12:15 14/03/2015  |  ԼՐԱՀՈՍՄարտի 17-18-ը տեղի կունենա Եվրանեսթ միջխորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը
08:00 14/03/2015  |  ՄամուլԱդրբեջանական պատվիրակությունը Երևան է ժամանում՝ Եվրանեսթի նիստին մասնակցելու՝ Թուրքիայի խնդրանքով.«Հայկական ժամանակ»
15:23 12/03/2015  |  ԼՐԱՀՈՍ«Եվրանեսթ»-ի հերթական լիագումար նիստը տեղի կունենա Երևանում
16:01 19/12/2014  |  ԼՐԱՀՈՍՆախագահն ընդունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահին
17:07 10/11/2014  |  ԼՐԱՀՈՍՄամլո ասուլիս՝ Եվրանեսթ ԽՎ-ի 4 մշտական հանձնաժողովների հերթական նիստերի աշխատանքների արդյունքների վերաբերյալ
14:24 03/06/2013  |  ԼՐԱՀՈՍ«Եվրանեսթ» ԽՎ-ի 2014թ.-ի լիագումար նիստը Երևանում է

Արխիվ

[]