ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բացահայտվել է 4 կգ «մարիխուանա», 24 գրամ «հաշիշի յուղ» և 66 գրամ «կոկաին» տեսակի թմրամիջոցների ապօրինի տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք. 6 անձ ձերբակալվել է 05/20/2024 12:46 | Քրեական խրոնիկոն
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակելով պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ, օրերս բացահայտել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության փոխկապակցված մի քանի դեպք:
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, ինչպես նաև ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության, ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ, «Ապավեն Տերմինալ» ընկերության մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից` «Տրանս Շիփփինգ» ընկերության միջոցով ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին:
Բացի անձնական օգտագործման առարկաներից հայտնաբերվել է 23 գրամ և 507 գրամ ընդհանուր քաշով 2 փաթեթ` «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի զանգվածների պարունակությամբ և «հաշիշի յուղ»` 24 գրամ քաշով:
Հիշյալ մաքսանենգության դեպքով ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում թմրամիջոցների փոխարեն նմանատիպ այլ զանգվածների պարունակությամբ փոխարինված սուրհանդակային առաքանին ստանալուց հետո ձերբակալվել և մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ 3 քաղաքացի: Նրանք ենթարկվել են ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության, որից հետո տեղափոխվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն: Հարուցված քրեական վարույթի շրջանակներում քաղաքացիները ձերբակալվել են:
Տվյալ առաքանին ՀՀ ուղարկող անձի տվյալները պարզվել են: Ճշտվել է նաև, որ նշված թմրամիջոցները պետք է իրացվեին տելեգրամյան ալիքի միջոցով:
Դատարանի որոշմամբ, ձերբակալվածներից մեկի` Ն. Ա.-ի բնակության վայրում կատարված խուզարկության ժամանակ, վերջինս ներկայացրել է 1 կիլոգրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, ինչպես նաև «կոկաին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ ինքնակպչուն ժապավենով ամրացված 38 փաթեթ` ընդհանուր 66 գրամ քաշով:
Օպերատիվ Հետախուզական միջոցառումների ընթացքում տեղեկություններ են նաև ստացվել, որ ՀՀ են ներմուծվելու նույն անձի անունից ուղարկված թմրամիջոցով առկա ևս երկու առաքանի։
Նշված տեղեկություններն իրացնելիս, ՊԵԿ և ԱԱԾ աշխատակիցները «Ապավեն Տերմինալ» ընկերության մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված սուրհանդակային առաքանիները:
2 ծանրոցում էլ բացի անձնական օգտագործման առարկաներից հայտնաբերվել են 1035 և 492 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ փաթեթներ:
Մաքսանենգության այս դեպքով Երևանի թաղամասերից մեկում «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի փոխարեն նմանատիպ այլ զանգվածների պարունակությամբ առաքանին ստանալուց հետո ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ քաղաքացի Լ. Խ-ն: Վերջինս ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության և տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ հարուցված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է:
Տեղեկություններ են ստացվել նաև, որ ԱՄՆ-ից, նույն անձի անունից, կրկին ՀՀ է ներմուծվելու թմրամիջոցի պարունակությամբ ևս մեկ առաքանի:
Նշված օպերատիվ տվյալներն իրացնելիս ՊԵԿ և ԱԱԾ աշխատակիցները համատեղ «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից` ուղարկված միջազգային սուրհանդակային առաքանին: Հայտնաբերվել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ 2 փաթեթ, յուրաքանչյուրը` 530 գրամ քաշով:
Հիշյալ մաքսանենգության դեպքով թմրամիջոցի փոխարեն նմանատիպ այլ զանգվածների պարունակությամբ փոխարինված ծանրոցը ստանալուց հետո ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ քաղաքացի Ա. Ա.-ն, որտեղ վերջինս ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության: ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցների հսկողությամբ Ա.Ա-ն իրեն պատկանող բջջային հեռախոսահամարից կապ է հաստատել, ոմն Գ. Մ-ի հետ և վերջինիս հայտնել, որ առաքանին ստացել է և պետք է փոխանցի նրան:
Այնուհետև Երևանի թաղամասերից մեկում «մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող փոխարինված զանգվածների պարունակությամբ սուրհանդակային առաքանին վերցնելուց հետո ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ քաղաքացի Գ. Մ.-ն: Վերջինս ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության, որից հետո տեղափոխվել է Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ հարուցված քրեական վարույթի շրջանակներում վերջինս ձերբակալվել է:
Հիշյալ դեպքերով, ընդհանուր առմամբ, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում շրջանառությունից դուրս է բերվել ավելի քան 4 կգ «մարիխուանա», 24 գրամ «հաշիշի յուղ» և 66 գրամ «կոկաին» տեսակների թմրամիջոցներ:
Փաստի առթիվ Քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են` վերոնշյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու ուղությամբ:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 10/23/2024 08:18 Քյարամյանի ուսուցիչը Գևորգ Կոստանյանն է․ «Հրապարակ»
- 10/23/2024 08:15 Ինչպիսի ժառանգություն թողեց «Եվրոասֆալտ ՓԲԸ»-ին Ալեն Սիմոնյանի եղբոր գործունեությունը` ողբալի…. «Ժողովուրդ»
- 10/23/2024 08:12 Գյումրին կզիջեն ՔՊ-ին․ «Հրապարակ»
- 10/23/2024 08:09 Բանակում «բարդակ» է․ կադրային դեֆիցիտ կա․ «Հրապարակ»
- 10/23/2024 08:06 Նոր սկանդալ Հակակոռուպցիոն կոմիտեում. Կենտրոնի թաղապետարանի 2 պաշտոնյա է ձերբակալվել. «Ժողովուրդ»
- 10/23/2024 08:04 Տեղի համայնքապետին ձերբակալել են բարբարոսաբար՝ «մասկի շոու»-ով ․ «Հրապարակ»
- 10/23/2024 07:58 Համատարած անգրագիտության մասին խոսող Ատոմ Մխիթարյանի ղեկավարությամբ է ԱԺ աշխատակազմի ղեկավարը մագիստրոս դարձել` անարգելով կրթական համակարգը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 10/23/2024 16:27 ՔՊ-ական ԱԺ նախագահը ծանրագույն հանցագործության մասին հաղորդում է տվել. Դանիելյան
- 10/23/2024 12:26 Կա՞ գեթ մեկ ադրբեջանցի, որ գոնե մեծ զգուշավորությամբ արտահայտվի Հայաստանի անգամ արդարացի, օրինական շահերի մասին. Դանիելյան
- 10/23/2024 11:49 100 դրամանոց անգրագիտություն. նոյեմբերի 1-ից քաղաքը կաթվածահար անելուն մնաց մի քանի օր. Հրայր Կամենդատյան
- 10/22/2024 18:07 Ամենօրյա ռեժիմով լրատվադաշտ է նետվում իրականության հետ կապ չունեցող կոնտենտ, որը նայելիս քեզ թվում է, թե տեղահանվածների բոլոր խնդիրները կարգավորված են. Արցախի ՄԻՊ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 10/23/2024 11:07 «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզիկի մարզակոշիկից թմրանյութ ու կաթուցիչ է հայտնաբերվել. shamshyan.com
- 10/23/2024 10:28 Հանրակացարանային սենյակներում հրդեհ է բռնկվել
- 10/22/2024 23:26 Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքում․ մեծ թվով ավտոմեքենաներ են արգելափակվել. Shamshyan.com
- 10/22/2024 20:02 Երևանում «ԶԻԼ»-ը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղային. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 10/21/2024 22:33 Ուզբեկստանի երեք քաղաքացիներ մոսկովյան այգում բռնաբարել են հայրենակցուհուն
- 10/21/2024 18:46 Կարլ երրոորդ թագավորը Ավստրալիայում հայտնվել է սկանդալի կենտրոնում
- 10/21/2024 17:35 Փի Դիդիի դեմ դեմ նոր հայցեր են ներկայացվել. հայցվորների շարքում առաջին անգամ աստղային դեմքեր են
- 10/18/2024 23:30 Հնդկաստանում հանրային սննդի աշխատակիցներին կարգելեն միզել եւ թքել հաճախորդների սննդի մեջ