Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

ՀԱԿ-ը դեմ է Սահմանադրական փոփոխությունների գործընթացին և ներկայացված նախագծին 04/11/2014   21:30  |  ԼՐԱՀՈՍ

 
«Հայ Ազգային Կոնգրեսը կտրուկ դեմ է Սահմանադրական փոփոխությունների գործընթացին և ներկայացված նախագծին, կոչ է անում քաղաքական ուժերին ու ողջ հանրությանը՝ չընդունել որպես խայծ նետված այս գաղափարը, համատեղ ջանքերով հանել այն այսօրվա քաղաքական օրակարգից ու կենտրոնանալ Սերժ Սարգսյանի հեռացման առաջնահերթ նպատակի վրա»,-մասնավորապես ասված է Սահմանադրական բարեփոխումների գործընթացի վերաբերյալ Հայ Ազգային Կոնգրեսի տարածած հայտարարության մեջ:

Ստորև ներկայացնում ենք ՀԱԿ-ի հայտարարությունն ամբողջությամբ.

«Սերժ Սարգսյանը ներկայացրել է սահմանադրական փոփոխությունների հայեցակարգ, որ կազմել է նրա իսկ հրամանագրով ստեղծված հանձնաժողովը։

Համաշխարհային պրակտիկայում եզակի դեպք է, երբ երկրի առաջին դեմքը կառավարման մոդելի փոփոխման խնդիր պարունակող (կիսանախագահականից խորհրդարանական կառավարման) սահմանադրական փոփոխությունների ծրագիր է ներկայացնում, ապա հայտարարում, որ ինքն իրականում դեմ է դրան։ Սա վկայում է նրա մասին, որ իշխանությունների իրական մոտիվները առնչություն չունեն կառավարման առավել արդյունավետ համակարգ ստեղծելու հետ, այլ պայմանավորված են ռեժիմի պահպանման և վերարտադրության նեղ շահերով:

Սահմանադրությունը քաղաքական փաստաթուղթ է, նրա ստեղծումն ու նրա մեջ փոփոխությունները՝ քաղաքական գործընթաց։ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն էլ ստեղծվել է երկրի քաղաքական թիվ մեկ պաշտոնյայի հրամանագրով։ Ոչ քաղաքական մարմին հանդիսացող եւ միայն գործող Սահմանադրության պահապանի գործառույթ ունեցող Սահմանադրական դատարանը որեւէ առնչություն չպետք է ունենա սահմանադրափոխության գործըթացին։Դա այլ բան չէ, քան ոտնձգություն իշխանությունների տարանջատման սահմանադրական սկզբունքի նկատմամբ։ Սահմանադրական դատարանի նախագահը ներգրավված է մի գործում, որտեղ քննարկվում եւ որոշվում են նաեւ նրա ղեկավարած մարմնի՝ Սահմանադրական դատարանի լիազորությունները։ Գագիկ Հարությունյանի՝ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի նախագահ լինելու փաստը շահերի բախման արտառոց մի դեպք է, անհեթեթություն, ինչը կարող էր տեղի ունենալ իրավագիտակցությունից բացարձակ զուրկ վարչախմբի պարագայում։

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.

1. Չմերժելով հանդերձ աշխարհում ընդունված ու տարածված ժողովրդավարական կառավարման որեւէ մոդել, Կոնգրեսը մշտապես եղել է եւ այսօր էլ կողմնակիցն է երկրում գործող կառավարման կիսանախագահական ճկուն մոդելի։

2. Սահմանադրության կարեւոր հատկանիշներից մեկը նրա կայունությունն է, մինչդեռ ահա երրորդ անգամ է այն փոփոխելու արհեստական խնդիր հարուցվում, ընդ որում՝ երեք անգամն էլ ոչ թե Սահմանադրությունն իսկապես բարեփոխելու կամ պետականությունն ամրապնդելու, այլ վարչախմբին հզորացնելու և նրա կյանքը երկարաձգելու համար:

3. Ոչ օրինակարգ իշխանությունը սահմանադրական հանրաքվե անցկացնելու իրավունք չունի։ Օրինակարգ իշխանությունն է, որ կարող է սահմանադրական փոփոխության, այդ թվում նաեւ կառավարման մոդելի փոփոխության հարց քննարկել։ Հետևաբար Սահմանադրական փոփոխություններին կարելի է անդրադառնալ միայն ազատ և արդար նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումից հետո:

4. Երկրում առաջացած խնդիրները՝ անխնա թալանի հետեւանքով հասարակության սոցիալական բեւեռացումը, բարձրաստիճան պաշտոնյաների ձեռքում հարստության գերկենտրոնացումը, ապօրինի մենաշնորհների ե իշխանական կամայականությունների հետեւանքով գործարար միջավայրի աղճատումը, իրավունքի եւ օրինականության բացակայությունը, ազգակործան արտագաղթը եւ այլն, կառավարման մոդելի հետեւանք չեն։ Դրանք, ինչպես նաև քաղաքական համակարգի արատները, հետեւանք են իշխանական վերնախավի կողմից ստեղծած կոռուպցիոն համակարգի, ընտրակեղծարարության կատարելագործված մեխանիզմների, ինչի հիմքում այլ բան չէ, քան իշխանության ոչ օրինակարգությունը և հանցագործ բնույթը։

5. Այս պահին Սահմանադրական փոփոխությունների փաթեթի հրապարակման պատճառը մեկն է. այսօր Սերժ Սարգսյանը հայտնվել է իշխանության կորստի իրական վտանգի առջև և փորձում է այս խայծի միջոցով շեղել հասարակության և քաղաքական ուժերի ուշադրությունը ստեղծված քաղաքական ճգնաժամից, Սահմանադրության փոփոխության կարևորագույն թեման դարձնել իշխանության պահպանման անձնական նկրտումների գործիք:

Հայ Ազգային Կոնգրեսը կտրուկ դեմ է Սահմանադրական փոփոխությունների գործընթացին և ներկայացված նախագծին, կոչ է անում քաղաքական ուժերին ու ողջ հանրությանը՝ չընդունել որպես խայծ նետված այս գաղափարը, համատեղ ջանքերով հանել այն այսօրվա քաղաքական օրակարգից ու կենտրոնանալ Սերժ Սարգսյանի հեռացման առաջնահերթ նպատակի վրա»։ 

Ի դեպ նշենք,որ ապրիլի 10-ին իրականում հրապարակվել է  սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը:

 


Հարակից հրապարակումներ`

17:46 10/04/2014  |  ԼՐԱՀՈՍ«Ժառանգությունը» մշտապես կողմ է եղել կառավարման խորհրդարանական համակարգին
14:37 10/04/2014  |  ԼՐԱՀՈՍՀանրապետության Նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից` յոթ տարի ժամկետով.Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ
13:15 10/04/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍերժ Սարգսյան. Այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար
12:10 10/04/2014  |  ԼՐԱՀՈՍՔննարկման առարկա է երդվյալ ատենակալների մասնակցությամբ դատավարությունների իրականացման հնարավորությունը
10:49 10/04/2014  |  ՓԱՍՏԱԹՂԹԵՐՍահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը պատրաստ է
13:07 18/03/2014  |  ՀարցազրույցՀայկ Ալումյան. Դատավորը դառնում է երկրորդ մեղադրող, եթե դատական պրոցեսում չեն լինում երդվյալ ատենակալներ
17:49 08/11/2013  |  ԼՐԱՀՈՍՏեղի ունեցել ՀՀ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքային խորհրդակցություն
18:25 11/10/2013  |  ԼՐԱՀՈՍՏեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի չորրորդ նիստը
18:32 04/10/2013  |  ԼՐԱՀՈՍՏեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի երրորդ նիստը
19:28 20/09/2013  |  ԼՐԱՀՈՍՔննարկումներ` Սահմանադրության կառուցվածքը փոխելու վերաբերյալ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]