Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   15:14 Տավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան 04/20/2024   15:08 Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին 04/20/2024   14:49 Արգավանդի մի շարք հասցեներում երեկվանից դադարեցվել է գազամատակարարումը 04/20/2024   14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան 04/20/2024   14:33 Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. shamshyan.com 04/20/2024   14:26 Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ 04/20/2024   14:18 Հային քնած ժամանակ սպանող ադրբեջանցուն ուզում են բերեն Կիրանցի դպրոցի մոտ տեղակայեն, իրավիճակը լարված է. Իշխանյան (տեսանյութ) 04/20/2024   14:05 Ռուսական հենակետերը դուրս կգան Տավուշից. Փաշինյանը հայտարարել է, թե առաջնագիծ չի լինելու, այլ՝ սահման (տեսանյութ) 04/20/2024   13:49 Փաշինյանը բացում է խաղաքարտերը. կոնկրետ մի թվականի քարտեզով չի իրականացվելու սահմանազատումը (տեսանյութ) 04/20/2024   13:38 Ադրբեջանում հացի փռի աշխատողները դանակահարել են միմյանց. կա 1 զոհ 04/20/2024   13:22 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան 04/20/2024   13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com 04/20/2024   13:05 Ոսկեպարում արձանագրվել է այն, ինչ պայմանավորվել ենք, Կիրանցում աշխատանքային դետալների մեջ շատ չենք խորացել. Փաշինյան 04/20/2024   12:59 Էական ձեռքբերում է Հայաստանի համար. Փաշինյանը՝ Տավուշում տարածքները հանձնելու մասին 04/20/2024   12:57 Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար. գուցե Բրյուսելներում հենց դա՞ էր համաձայնեցվում՝ զիջումներ գովասանքի դիմաց. Հովհաննիսյան 04/20/2024   12:54 Չի կարող լինել ժողովրդին ահաբեկող իշխանություն. Բագրատ սրբազանը դիմել է իրավապահներին 04/20/2024   12:41 Առաջին անգամ սեղանի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը լուծել են հարց. Փաշինյան (տեսանյութ) 04/20/2024   12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան 04/20/2024   12:15 Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար 04/20/2024   12:05 Լարված իրավիճակ Կիրանցում. սահմանազատման արդյունքում գյուղը կիսվելու է. բնակիչները կրկին ճանապարհ են փակել 04/20/2024   11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ 04/20/2024   11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ 04/20/2024   11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով 04/20/2024   11:21 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը 04/20/2024   11:10 Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին. Աբրահամյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել 04/20/2024   10:42 Բաքվում 21-ամյա երիտասարդը խանդի հողի վրա սպանել է սիրած աղջկան 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/20/2024   10:18 Փակ ավտոճանապարհներ կան 04/20/2024   10:13 Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը 04/20/2024   10:08 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում

Քննարկման առարկա է երդվյալ ատենակալների մասնակցությամբ դատավարությունների իրականացման հնարավորությունը 04/10/2014   12:10  |  ԼՐԱՀՈՍ

 
ՀՀ արդարադատության նախարարության կողմից հանրությանն է ներկայացվել Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների  հայեցակարգի  նախագիծը, որը մշակվել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների  մասնագիտական հանձնաժողովի կողմից:  
 
Հաշվի առնելով փաստաթղթի կարեւորությունը՝ ներկայացնում ենք նախգծով՝ դատական իշխանությանը վերաբերող առաջարկվող հայեցակարգային մոտեցումները։
 
 Նախագծի հեղինակներն արձանագրում են, որ  իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրական համակարգում դատական իշխանությունը գլխավորապես ունի հավասարակշռող կամ կայունացնող դեր, այդ առաքելության իրացման առաջնային   նախադրյալը ոչ իրավաչափ ցանկացած ներգործությունից կամ միջամտությունից   դատական իշխանության պաշտպանվածությունն է՝ դրա անկախության տեսքով: 
 
«Միայն գործառութային, կառուցակարգային, նյութական ու սոցիալական   անհրաժեշտ ու բավարար անկախությամբ օժտված դատական իշխանությունը  կարող է երկրում իրավունքի գերակայության, արդյունավետ արդարադատության և  արդար դատաքննության երաշխավոր հանդիսանալ», - նշվում է Հայեցակարգի նախագծի «Դատական իշխանության» բաժնում:   
 
Ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը, միջազգայնորեն ճանաչված սկզբունքների հիման վրա, 1995թ. Սահմանադրության ընդունումով նախաձեռնել և 2005թ.  կատարված բարեփոխմամբ շարունակել է անկախ դատական իշխանության և   արդարադատության արդյունավետ համակարգի ձևավորմանն ու զարգացմանն  ուղղված քայլերի իրականացումը, նախագծի հեղինակները միաժամանակ նկատում են, որ վերջին տարիներին, հասարակության   իրավագիտակցության բարձրացման, քաղաքացիական հասարակության զարգացման պայմաններում այս ոլորտում բացահայտվել կամ ընդգծվել են մի շարք առանցքային խնդիրներ, որոնք ժողովրդավարական և իրավական պետությունների լավագույն ավանդույթներին համահունչ արդյունավետ լուծումներ են պահանջում  հենց Սահմանադրության մակարդակով: 
 
Այդ խնդիրներից հիմնականն, ըստ մասնագիտական հանձնաժողովի եզրահանգման,  դատական իշխանության գործունակության   ցածր մակարդակն է, որը պայմանավորված է դատական իշխանության գործառութային անհստակություններով, կառուցակարգային անկայունությամբ, ոչ   լիարժեք անկախությամբ, դատավարական ընթացակարգերի թերություններով, ինչպես նաեւ սուբյեկտիվ գործոններով պայմանավորված մի շարք բացասական   դրսեւորումներով: Դրանց հետեւանքով ցածր է նաև դատարանների հանդեպ հանրային վստահությունը: 
 
Դրա  սահմանադրական պատճառներից մեկն այն է, որ ՀՀ Սահմանադրության վեցերորդ գլուխն («Փաստինֆո»՝  «Դատական իշխանությունը»)  առավելապես բացահայտում է դատական իշխանության ոչ թե գործառութային հատկանիշներն ու հնարավորությունները, այլ դրա կառուցվածքային (դատարանակազմական) կողմը:   
 
Հետևաբար,  գտնում են նախագծի հեղինակները, դատական իշխանության գործառութային ամբողջականությունն ապահովելու համար անհրաժեշտ է, որպեսզի դատական իշխանության հասկացությունը, առաքելությունը, հիմնական գործառույթները, այն մարմնավորող կառույցի   կազմակերպման և գործունեության հիմքերն ունենան սահմանադրական ամրագրում: Այդպիսի իրավակարգավորումը (դատարանակազմական և դատավարական   ընդհանուր սկզբունքների հաշվառմամբ) հիմք կծառայի նաև դատական իշխանության մարմինների համակարգի ձևավորման համար: Միաժամանակ, դրանով կբացառվեն ընթացիկ օրենքների օգնությամբ քաղաքական, տակտիկական, իրավիճակային կամ այլ նկատառումներից ելնելով դատական համակարգի կառուցվածքը  փոխելու և դատական իշխանության համակարգային ամբողջականությունն ու կայունությունը խաթարելու հնարավոր փորձերը:
 
Սահմանադրական բարեփոխումների առաջնահերթ հայեցակարգային   խնդիրներից մեկն անկախ, ինքնուրույն և հաշվետու դատական իշխանության   կայացումն է՝  այս առումով բարեփոխումների արդյունավետությունը կապվում է ոչ   թե նոր ինստիտուտների ստեղծման, այլ արդեն կայացած կառույցների կատարելագործման հետ: Այս համատեքստում կարևորվում է արդարադատության խորհրդի դերի և գործունեության արդյունավետության բարձրացումը:
 
Սահմանադրական այս  մարմինն առաջին հերթին պետք է ունենա կառուցակարգային անկախության այնպիսի մակարդակ, որով ապահովագրված կլինի ոչ իրավաչափ կամ հայեցողական   ազդեցություններից: Բացի դրանից, արդարադատության խորհրդին հարկ է օժտել սահմանադրական այնպիսի գործառույթներով, որոնցով այն ի զորու կլինի գործուն դեր կատարել դատական իշխանության անկախության ու ինքնուրույնության ապահովման հարցերում: Այս առումով, ի թիվս այլնի, նոր իրավակարգավորման կարիք  ունեն արդարադատության խորհրդի ձևավորմանը, իշխանության այլ ինստիտուտների (այդ թվում՝ ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ Նախագահի, ՀՀ կառավարության) հետ  դրա փոխհարաբերություններին, ինչպես նաև այս մարմնի կազմին և  լիազորությունների շրջանակին վերաբերող հարցերը: 
 
Դատարանների կողմից իրականացվող արդարադատության արդյունավետության բարձրացումն, ըստ նախագծի հեղինակների, սահմանադրական կարգավորումների մակարդակում այն առաջին հերթին կապվում է դատական համակարգի կառուցվածքի, այսինքն՝ դատական ատյանների և օղակների քանակի ու դրանց գործառութային կապի օպտիմալ ձևաչափի ընտրության հետ: 
 
Մասնագետները նշում են, որ ժամանակակից աշխարհում դատական համակարգի որևէ մոդել չունի   ընդգծված նախապատվություն կամ ակնհայտ առավելություններ: Երկաստիճան,   եռաստիճան կամ բարդ կառուցվածք ունեցող դատական համակարգերի ձևավորումը կարող է պայմանավորված լինել կոնկրետ երկրի տարածքային,  պատմական, տնտեսական, ազգային կամ այլ յուրահատկություններով: Սակայն բոլոր դեպքերում ժողովրդավարական և իրավական պետությունում դատական համակարգը պետք է կառուցվի որոշակի օրինաչափություններից բխող հստակ սկզբունքների վրա: 
 
Ուստի դատական ատյանների տեսակը, քանակը, իրավասությունը կամ  դրանց հարաբերակցությունը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել, թե դրանց ամբողջությունը որքանով կարող է երաշխավորել անձի դատական պաշտպանության իրավունքի իրացումը, դատարանի մատչելիությունը, դատավարության խնայողականությունն ու արագությունը, դատական վերանայման արդյունավետությունը, իսկ վերջնարդյունքում՝ նաև երկրում իրականացվող արդարադատության պատշաճ որակը: 
 
Վերոնշյալ արդյունքի նվաճման հայեցակարգային մոտեցումները (առանձին-առանձին կամ համակցության մեջ) հանգում են հետևյալներին, որոնց հանգամանորեն անդրադարձ կկատարվի սահմանադրական բարեփոխումների փաթեթի մշակման փուլում: Մասնավորապես, առաջին ատյանի դատարանում կարող է ստեղծվել  ինքնուրույն դատական օղակ (օրինակ՝ տեղական դատարաններ), որոնք հատուկ  կամ մասնագիտացված գործառույթ   (օրինակ՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն) իրականացնելով կբեռնաթափեն ընդհանուր իրավասության դատարանները՝ ապահովելով նաև կոնկրետ հարցերով դատական գործունեության պատշաճ որակը: Ուշադրության է արժանի նաև դատական ատյանների քանակի կրճատումը (եռաստիճանից՝ երկաստիճան)՝ երկրորդ ատյանում վերաքննության և վճռաբեկության լիազորությունները ներառելու պայմանով:
 
Քննարկման առարկա է նաև ազգային արդարադատական համակարգում դեռևս չփորձարկված այնպիսի ինստիտուտի ներմուծումը, ինչպիսին է, օրինակ, երդվյալ ատենակալների  մասնակցությամբ դատավարությունների իրականացման հնարավորության նախատեսումը: Սակայն, ամեն դեպքում, նկատի է առնվում, որ արդարադատության   իրականացման հիմնական ծանրությունը կրելու է դատական համակարգի առաջին ատյանը՝ որպես ցանկացած իրավական վեճ ըստ էության քննող դատարան: 
 
 Հայեցակարգային մակարդակում մեթոդաբանական նոր մոտեցումը ենթադրում է առաջին հերթին սահմանադրորեն ամրագրել դատական իշխանության գործառութային ամբողջականությունը երաշխավորող անհրաժեշտ ու բավարար նախադրյալներ, որոնք, դատավարական և դատարանակազմական ընդհանուր սկզբունքներից ելնելով, հիմք կծառայեն նաև դատական իշխանության մարմինների համակարգի ձևավորման համար։ 
 
 ՀՀ դատական իշխանության կողմից իրականացվող պետական գործունեության կարևորագույն տեսակներից մեկը սահմանադրական   արդարադատությունն է:
 
Թեև  2005թ. իրականացված բարեփոխումները  (մասնավորապես, անհատական գանգատի ինստիտուտի նախատեսումը, սահմանադրական դատարան դիմելու իրավասություն ունեցող սուբյեկտների շրջանակի ընդլայնումը և այլն) էապես ուժեղացրեցին անձի սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանության կառուցակարգերը, սակայն   սահմանադրական դատարանի կարգավիճակի բացահայտումը սահմանափակվեց միայն հետևյալ ձևակերպմամբ. «Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական արդարադատությունն իրականացնում է սահմանադրական   դատարանը» (ՀՀ Սահմանադրության հոդված 93):
 
Մինչդեռ, հաշվի առնելով սահմանադրական դատարանի առաքելությունը և գործունեության յուրահատուկ ուղղվածությունը, սահմանադրական մակարդակում պետք է հստակ ամրագրվի նաև սահմանադրական վերահսկողություն իրականացնող դատական այս մարմնի հիմնական գործառույթը՝ Սահմանադրության գերակայության ու անմիջական գործողության ապահովումը, դրա իրականացման համար նախատեսելով անհրաժեշտ ու բավարար սահմանադրաիրավական երաշխիքներ: 
 
Նախագծի հեղինակները նշում են, որ  սահմանադրական արդարադատության ոլորտում ևս  բացահայտվել են  սահմանադրական կարգավորումներում առկա որոշակի բացեր:  Այսպես, ՀՀ   Սահմանադրությունը չի նախատեսում սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների վերաբերյալ վեճերի լուծման հնարավորություն:
 
Թեև նման վիճակը դեռևս չի հանգեցրել գործնական դժվարությունների, սակայն, հաշվի առնելով սույն բարեփոխման արդյունքում սահմանադրական մարմինների քանակի ավելացման հնարավորությունը և դրանց լիազորությունների հարաբերակցության հավանականությունը, ապագայում ճգնաժամային իրավիճակներից խուսափելու համար անհրաժեշտ է ընդլայնել սահմանադրական դատարանի լիազորությունների շրջանակը՝ հնարավորություն տալով լուծել նաև սահմանադրական մարմինների միջև նրանց լիազորությունների առնչությամբ առաջացող սահմանադրական վեճերը: 
 
 Սահմանադրական բարեփոխումները, ըստ մասնագիտական հանձնաժողովի եզրահանգման,  պետք է նախադրյալներ ստեղծեն նաև Հայաստանի Հանրապետության կողմից 1998թ. հուլիսի 17-ին Հռոմում   ստորագրված՝ «Միջազգային քրեական դատարանի կանոնադրության մասին» համաձայնագրի վավերացման համար՝   նկատի ունենալով, որ ՀՀ սահմանադրական   դատարանի 2004թ. օգոստոսի 13-ի ՍԴՈ-502 որոշմամբ հիշյալ համաձայնագրով   ստանձնված որոշ պարտավորություններ ճանաչվել են ՀՀ Սահմանադրությանը  հակասող։
 
 

Հարակից հրապարակումներ`

10:49 10/04/2014  |  ՓԱՍՏԱԹՂԹԵՐՍահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը պատրաստ է
13:07 18/03/2014  |  ՀարցազրույցՀայկ Ալումյան. Դատավորը դառնում է երկրորդ մեղադրող, եթե դատական պրոցեսում չեն լինում երդվյալ ատենակալներ
17:49 08/11/2013  |  ԼՐԱՀՈՍՏեղի ունեցել ՀՀ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքային խորհրդակցություն
18:25 11/10/2013  |  ԼՐԱՀՈՍՏեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի չորրորդ նիստը
18:32 04/10/2013  |  ԼՐԱՀՈՍՏեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի երրորդ նիստը
19:28 20/09/2013  |  ԼՐԱՀՈՍՔննարկումներ` Սահմանադրության կառուցվածքը փոխելու վերաբերյալ
14:57 06/09/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀրայր Թովմասյան. «Հայաստանում կար Սահմանադրության բարեփոխումներ կատարելու անհրաժեշտություն»
10:40 06/09/2013  |  Մամուլ«ԺԱՄԱՆԱԿ»: Գ.Դանիելյան. «Որպես առանցքային հարցադրում կարող է առանձնացվել մարդու իրավունքների պաշտպանվածության երաշխավորվածությունը»
15:05 04/09/2013  |  ՓԱՍՏԱԹՂԹԵՐՀաստատվել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի գործունեության կարգը
13:09 04/09/2013  |  ԼՐԱՀՈՍ6,5 ամիս՝ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը մշակելու համար

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]