Թեմաներ
Երեքշաբթի 04 / 16 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/16/2024   11:42 Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը 04/16/2024   11:38 Սուտ է ասել, սուտ է ասում. Վահե Հովհաննիսյան 04/16/2024   11:26 ԱԺ-ն արտահերթ նիստ է անցկացնում. ուղիղ 04/16/2024   11:11 Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 280 մլն դրամ 04/16/2024   11:08 Պարո’ն Երիցյան, աստված մի արասցե, մի օր դուք կվարեք նիստը. ձեր ձևով կմեկնաբանեք. Տիգրան Ավինյան 04/16/2024   10:55 Հայկ Մարությանին կփոխարինի Գրիգորի Երիցյանը. Երևանի ավագանին նոր անդամներ ունի 04/16/2024   10:43 ԱԺ քննարկվելու է եզդիների ցեղասպանության օրը ՀՀ օրենսդրության մեջ ընդգրկելու հարցը 04/16/2024   10:41 Երևանի ավագանու հերթական նիստը կգումարվի մայիսի 14-ին 04/16/2024   10:39 Հիշե՛ք, ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքով է գնահատվում Ոստիկանությունը. Վահե Ղազարյանի ուղերձը 04/16/2024   10:25 ՔՊ պատգամավորի հետ տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի մասնակից քաղաքացին ձերբակալվել է 04/16/2024   10:17 Հրդեհ Արտենի գյուղում. 3 քաղաքացի է տարհանվել 04/16/2024   10:12 Տիգրան Ավինյանի գլխավորությամբ ավագանու նիստ է. ուղիղ 04/16/2024   08:17 Հերթական սրբապղծությունը․ «Հրապարակ» 04/16/2024   08:15 Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ» 04/16/2024   08:10 ՔՊ-ում վախ են «բռնում»․ «Հրապարակ» 04/16/2024   08:03 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․«Հրապարակ» 04/16/2024   07:50 Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին․ «Ժողովուրդ» 04/16/2024   07:40 Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ» 04/16/2024   07:27 «Freedom House»-ի տարեկան զեկույցի համաձայն՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ» 04/16/2024   07:23 Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ» 04/16/2024   00:05 Թբիլիսիում ոստիկանությունը շարունակում է ձերբակալել խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարներին․ կիրառվում են ջրցան մեքենաներ 04/15/2024   23:50 Ոչ ոք աշխարհում կասկածի տակ չի դրել Հայոց ցեղասպանության զոհերի թիվը, դա թուրքական գաղափար է․ Թաթոյան 04/15/2024   23:35 Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողը 04/15/2024   23:24 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/15/2024   23:04 Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության բաժնի պետի տեղակալին 04/15/2024   22:49 Փաշինյանի նյարդային ջղաձգումների հետևանքով բանտում հայտնված տղաները հստակ գիտակցում են՝ ինչի համար ճաղերի հետևում. Տիգրան Աբրահամյան 04/15/2024   22:36 Էրդողանը իսլամական աշխարհին կոչ է արել ակտիվացնել ջանքերը Գազայի շուրջ 04/15/2024   22:13 Հիբրիդային գործողություն, որով Իրանը կարողացավ ամրապնդել իր դիրքերը. Արա Պողոսյան 04/15/2024   22:07 Թբիլիսիում խորհրդարանի մուտքի մոտ հատուկ ջոկատայիններ են ժամանել 04/15/2024   21:52 Հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, թե ինչ վտանգավոր խաղի մեջ է մտնում և, այնուամենայնիվ, ապրիլի 24-ին նրանից կլսենք «Հայոց Ցեղասպանություն» եզրույթը. Ցեղասպանագետ 04/15/2024   21:42 Հարբած ռուս կինը հաշվեհարդար է տեսել տարեց մոր հետ 04/15/2024   21:25 Վրաստանի խորհրդարանի դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել 04/15/2024   21:17 Ո՞վ է հիշողությանդ գլխին ուղտի կաշի քաշել․․․ 04/15/2024   21:06 Թող Արթուր Հովհաննիսյանը որոշի, հնարենք Հայաստանի ժողովրդավարության մակարդակի չափողի պաշտոն և նրան նշանակենք․ Իոաննիսյան 04/15/2024   20:43 Նպաստառու դառնալ չեմ ցանկանում, կողմնակից չեմ, որ պետությունն ընտանիքի ամբողջ կեցության հարցը վերցնի իր վրա. բռնի տեղահանված ընտանիքն անորոշության մեջ է 04/15/2024   20:29 Սամվելին հնարավորություն տրվեց կապվել փաստաբանի հետ․ Ռուբեն Մելիքյան 04/15/2024   20:17 Էլմիրա Կարապետյանը կպայքարի նաև 25 մետր ատրճանակ մրցաձևում 04/15/2024   20:07 Հովհաննես Շահինյանն ու Արշակ Կարապետյանը սկանդալի կենտրոնում. Հայկ Բաղդասարյանի բացահայտումները 04/15/2024   19:54 Չենք գալիս՝ իշխանությունը վեկալենք, վայելենք. ես իշխանություն էի, էլի, Սիսիանի համայնքապետն էի, ինչի էր ինձ պետք դառնալ ընդդիմություն, հո դեբիլ չեմ. Արթուր Սարգսյան 04/15/2024   19:46 Իսրայելը պատերազմ չի փնտրում Իրանի հետ, հայտարարել է հրեական պետության նախագահը 04/15/2024   19:44 Վստահաբար պետք է իմանաք՝ ոչ մի վայրկյան կանգ չենք առնելու. շարունակելու ենք մեր պայքարը. Աննա Գրիգորյան 04/15/2024   19:34 Հայոց Ցեղասպանության մասին ճիշտ կլինի խոսեն մեր գործընկերները. ՔՊ-ական Բաքոյանը չի հետեւում Նիկոլ Փաշինյանի ելույթներին 04/15/2024   19:25 Վրաերթի ենթարկված 68-ամյա տղամարդը մահացել է 04/15/2024   18:45 Գիտնականները պարզել են, թե ինչու են մարդիկ ծանր տանում սպասումը 04/15/2024   18:45 Դիմանալու բան չի, պարոն Քոչարյան. Հրանուշ Խառատյանը՝ ՔՊ-ական պատգամավորին 04/15/2024   18:38 Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Երևանի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում 04/15/2024   18:34 Պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Վեսա Հակկինենի գլխավորած պատվիրակությանը 04/15/2024   18:28 Դաշնակցական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված․ ՔՊ-ականներին պատկանող տարածքներում պայթուցիկներ տեղադրելու գործով 5 ՔՊ-ական տուժող է ճանաչվել 04/15/2024   18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն 04/15/2024   17:47 Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» անվանած երիտասարդը ձերբակալվել է
04/15/2024   17:47 Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» անվանած երիտասարդը ձերբակալվել է 04/14/2024   20:39 Առեղծվածային դեպք՝ Երևանում. «կենսաբանական մահ» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 5-ամյա երեխա 04/15/2024   14:21 «Ուրալի» ղեկին որդիս է եղել. մեքենայի արգելակները չեն աշխատել. Նստացրել են, ասել են՝ քշի». Վթարից տուժածի մայր .NEWS.am 04/15/2024   16:03 «Հակահայ վիժվածք», «Մի խփի, արա»․ծեծկռտուք՝ Հակոբ Ասլանյանի և քաղաքացու մասնակցությամբ 04/14/2024   20:21 Վաաա՜յ, նայա հլա ինչ բնությու՜ն, նայա՜,Փաշինյան ջան, մեռնեմ գլխուդ դխկ ու ցխկին. Խոպանչին ուղերձով դիմել է Փաշինյանին 04/15/2024   16:09 Քարոզի ժամանակ հարձակվել են քահանայի վրա ու դանակահարել. կա ևս 5 տուժած (տեսանյութ) 04/14/2024   12:31 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան 04/15/2024   20:07 Հովհաննես Շահինյանն ու Արշակ Կարապետյանը սկանդալի կենտրոնում. Հայկ Բաղդասարյանի բացահայտումները 04/15/2024   21:17 Ո՞վ է հիշողությանդ գլխին ուղտի կաշի քաշել․․․ 04/15/2024   10:06 Առավոտ շուտ բերման են ենթարկվել «Անտիֆեյք» լրատվականի երկու աշխատակիցներ. Մելիքյան 04/15/2024   15:13 Ծեծկռտուք՝ Մոսկվայի շինհրապարակներից մեկում մի տուփ ամրանի համար (տեսանյութ) 04/14/2024   12:37 Իրանական հարձակման չեզոքացման նպատակով աշխատել են առնվազն չորս պետությունների՝ Իսրայելի, ԱՄն-ի, Մեծ Բրիտանիայի և Հորդանանի ՀՕՊ միջոցները. իրանագետ 04/14/2024   14:56 Իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Լիբանանին 04/15/2024   16:11 Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած 04/14/2024   17:36 Իրանի հարձակումից պաշտպանվելու համար մեկ գիշերն Իսրայելին արժեցել է մինչև 1,3 միլիարդ դոլար 04/16/2024   08:03 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․«Հրապարակ» 04/15/2024   18:28 Դաշնակցական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված․ ՔՊ-ականներին պատկանող տարածքներում պայթուցիկներ տեղադրելու գործով 5 ՔՊ-ական տուժող է ճանաչվել 04/15/2024   23:04 Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության բաժնի պետի տեղակալին 04/15/2024   15:17 Երևանում թալանել են Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանին. նա դիմել է ոստիկանություն 04/15/2024   23:24 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները

Հայկ Ալումյան. Դատավորը դառնում է երկրորդ մեղադրող, եթե դատական պրոցեսում չեն լինում երդվյալ ատենակալներ 03/18/2014   13:07  |  Հարցազրույց

 
1995թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց Սահմանադրությունը, հետագայում այն լրամշակելու երկու փորձ կատարվեց, որոնցից առաջինը` 2003 թ. մայիսի 25-ի հանրաքվեն, տապալվեց, իսկ Սահմանադրությունը բարեփոխելու նպատակով երկրորդ հանրաքվեն անցկացվեց 2005թ. նոյեմբերի 27-ին:
 
Ըստ մասնագետների` ներկայումս ևս Հայաստանում կա սահմանադրության բարեփոխումներ կատարելու անհրաժեշտություն: Այս մասին է «Փաստինֆո»-ի զրույցը փաստաբան Հայկ Ալումյանի հետ:
 
- Ինչպե՞ս եք վերաբերվում Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հերթական գործընթացին: 
 
- Սահմանադրությունը շատ կարևոր փաստաթուղթ է, այն  պետք է կանխորոշի երկրի գործունեության հիմնարար սկզբունքները հարյուրամյակների հեռանկարով, իսկ մեզ մոտ դա փոխվում է այնքան հաճախ, ինչպես անգամ իրեն հարգող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն իր կանոնադրությունը այդքան հաճախ չի փոփոխում:
 
Դա ստեղծում է իրավական ծայրահեղ անորոշություն, դա բերում է հսկայական ռեսուրսների վատնման: Վերջին հաշվով օրենքները կամ Սահմանադրությունը իրավաբանների համար չեն նախատեսված, դրանք նախատեսված են այլ մասնագիտության քաղաքացիների համար, նրանք իրենց մասնագիտությունը թողած՝ նորից պետք է Սահմանադրություն սերտեն:  
 
- Այդուհանդերձ, Ձեր որպես փաստաբանի կարծիքով, գործող Սահմանադրությունն ի՞նչ խնդիրներ է առաջացնում, փոփոխությունների անհրաժեշտություն չե՞ք տեսնում: 
 
- Իրավաբանական ոլորտին առնչվող հատվածներում` Սահմանադրության առաջին, երկրորդ գլուխներում՝ Սահմանադրական կարգի հիմունքները, Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքերն ու ազատությունները, ինչպես նաև Դատական իշխանության գլխում,  ես չեմ տեսնում լուրջ թերություններ, կան խմբագրական մանր հարցեր:  Կցանկանայի նշել, մասնավորապես,  դատախազությանը վերաբերող դրույթը,  որը Սահմանադրության «Դատական իշխանությունը» գլխի մաս է: Ստացվում է, որ ինչ-որ մեկը թյուրիմացաբար այդ գլխում մտցրել է նաև դատախազությանը: Այդ անախրոնիզմը մինչև հիմա պահպանվել է: 
 
Հարցերն էլի, իհարկե, կարելի էր լուծել, բայց ոչ այն ձևով՝ համատարած ու փաթեթով, ինչպես հիմա է նախատեսվում:
 
 
Փոփոխություններ կատարելու մեխանիզմն ինքն իրենով հակասահմանադրական է. նախագծում են սահմանադրական փոփոխությունների մի հսկայական փաթեթ, որը կարող է ընդունվել կամ չընդունվել միայն հանրաքվեով: Տարբեր հոդվածներ, դրանց տարբեր մասեր են փոփոխվում, քաղաքացին կարող է շատ կողմնակից լինել   առաջարկվող փոփոխություններից մեկին և կտրականապես դեմ լինել առաջարկվող մեկ ուրիշ փոփոխության, սակայն քաղաքացու՝ հանրաքվեի մասնակցի առջև խնդիր  է դրվում՝ կամ բոլորն  ընդունել կամ ոչ մեկը չընդունել:
 
Այսինքն՝ ինչ է ստացվում, ինձ թույլ չեն տալիս, որպեսզի ես քվեարկեմ ինձ դուր եկած փոփոխության օգտին, եթե ես ուզում եմ ինձ դուր եկած փոփոխության օգտին քվեարկել, ուրեմն պայման են դնում՝ ուրեմն  պետք է այս էլ ընդունես: Իմ կարծիքի վրա բռնանում են՝ որպես հանրաքվեի մասնակցի: Դա  այդպես պետք է չլինի: Նախ այդ փոփոխություններն այդքան զանգվածային չպետք է լինեն, բնականաբար, և ամեն փոփոխություն պետք է առանձին դրվի քվեարկության: 
 
Ցանկացած քվերակության մասնակցի առաջ դնում են երկընտրանք: Ստացվում է, որ մի դրական փոփոխությունը դառնում է խայծ, որ դրա տակ անցկացնեն այն, ինչ կամենում են: Քաղաքացուն գայթակղում են երեխայի պես. եթե ուզում ես պաղպաղակ ուտել, ճաշը կեր, նոր հետո մենք քեզ պաղպաղակ կտանք: Չպետք է այդպես լինի:  
 
Բացի այդ, ամեն հոդվածում եղած փոփոխություն պետք է դրվի նախ շատ լուրջ քննարկման, շատ լուրջ հիմնավորումներ պետք է բերվեն և հակափաստարկներ,  և հանրությունը պետք է արդեն կողմնորոշված լինի դրա վերաբերյալ, նոր այդ փոփոխությունը կարող է դրվել հանրաքվեի: Չի կարելի փաթեթային դնել ու քվեարկել: Սահմանադրությունը հարգալից վերաբերմունք է  պահանջում:   
 
- Ի՞նչ կուզենայիք տեսնել փոփոխությունների նախագծում: 
 
- Ես կուզենայի,  որ վերադարձվեր սահմանադրական այն դրույթը, որ գոյություն ուներ 1995թ. Սահմանադրության մեջ, որտեղ ասված էր, որ օրենքով սահմանված դեպքերում քրեական դատավարությունն իրականացվում է երդվյալ ատենակալների մասնակցությամբ: Սա շատ կարևոր դրույթ է, և վաղ թե ուշ մենք կգանք այդ մոդելին, գոնե վաղ թե ուշ կգանք այն գիտակցմանը, որ այդ մոդելն անհրաժեշտ է:  
 
ԱՄՆ-ում, երբ մենք ուսումնասիրում էինք դատարանների, փաստաբանների գործունեությունը ու առանձնահատկությունները, դատավորներից մեկը մի միտք հայտնեց, որն իմ մեջ տպավորվեց, մյուս դատավորները բոլորը համաձայնեցին այդ մտքի հետ. եթե մեզ մոտ չլինեին երդվյալներ, դատավորներից յուրաքանչյուրը կարճ ժամանակ անց   դատավարության ժամանակ կդառնար երկրորդ մեղադրող: Դա օբյեկտիվ պրոցես է, երբ որ քրեական գործեր քննող դատավորը քիչ-քիչ տեղափոխվում է մեղադրանքի կողմ, դառնում երկրորդ մեղադրողը, եթե դատական պրոցեսում չեն լինում երդվյալ ատենակալներ: Այդ ինստիտուտը շատ կարևոր է քրեական դատավարությունում:  
 
Ճիշտ է, դա չի նշանակում, որ բոլոր գործերը պետք է քննվեն երդվյալների մասնակցությամբ և անկախ մարդու ցանկությունից: Ոչ, այդտեղ կան մեխանիզմներ: Նախ՝ ոչ բոլոր գործերի դեպքում, և եթե մարդը ցանկանում է, որպեսզի իր գործը քննվի սովորական կազմով՝ առանց երդվյալների, ապա դա էլ իր իրավունքն է: Բայց երդվյալների ինստիտուտը պետք է լինի, մարդը պիտի կարողանա ընտրել և մարդը պիտի հնարավորություն ունենա ոչ թե չինովնիկներին ապացուցել, որ ինքը մեղավոր չէ, այլ հանրությանը:  
 
Պետությունը քրեական դատավարությունում, ըստ էության, պետք է ունենա երկու կարևոր գործառույթ. ապահովի, որպեսզի ցանկացած մարդ, նույնիսկ, եթե Սուրիկ Խաչատրյանը լինի կամ ուրիշը, եթե դրա անհրաժեշտությունը կա, կանգնի դատարանի առջև, և երկրորդ՝ եթե հանրությունն իրեն ճանաչեց մեղավոր (երդվյալներն ընտրվում են հանրության կողմից), ապա ցանկացած մարդ, ով ուզում է լինի՝ նույնիսկ Սուրիկ Խաչատրյանը, պետությունը պետք է ապահովի, որ նա գնա ու կրի իր պատիժը: Այդ երկու գործառույթների հետ միասին պետությունը նաև ինքն է որոշում այս մարդը մեղավոր է, թե՝ չէ, այստեղ տրամաբանական շղթան կտրվում է։ Հանրությունը պետք է որոշի՝ այդ մարդը մեղավոր է, թե՝ չէ:
 
- Այդ գաղափարի ընդդիմախոսներն ասում են, որ երդվյալ ատենակալների ինստիտուտը չի կարող աշխատել Հայաստանում. երկիրը փոքր է, բոլորն իրար ճանաչում են կամ կարող են ճանաչել, ուստիև՝ կան երդվյալների վրա անօրինական ազդեցությունների լծակներ: 
 
- Վրաստանն էլ նույն առանձնահատկություններն ունի, ինչ և Հայաստանը: Վրաստանում ինչպե՞ս է աշխատում, աշխատում է, չէ՞: Մենք, ցավոք մեր մասին ավելի վատ կարծիք ունենք, քան թե ուրիշ ազգեր՝ մեր մասին: Հայաշատ Գլենդելում դատավարության ժամանակ որևէ մեկի մտքով չի անցնի ասել, որ երդվյալների մեջ հայ չընտրենք, որովհետև նրանց մեջ կապերը մի քիչ շատ են: Մեզ վստահում են, մեր մենթալիտետի մասին այդքան վատ կարծիք չունեն: Բացի այդ, դահլիճ մտնելուց հետո ատենակալները կերպարանափոխվում են. երբ ստանձնում են պատասխանատվությունը՝ որոշելու մարդու ճակատագիրը, բոլորովին ուրիշ կատեգորիաներով են սկսում մտածել: Եվ, ի վերջո, հասարակությունը, եթե չարագործին արդարացնի, թող գնա նրա հետ էլ ապրի:
 
- Ըստ  Ձեզ, ի՞նչ պետք է արվի՝ անկախ դատական համակարգ ունենալու համար: 
 
- Երկրորդ առաջարկությունս, որը նույնպես սահմանադրական փոփոխությունների խնդիր է, հենց դրան է առնչվում: Գուցե սա թվա մի քիչ ծայրահեղական գաղափար, բայց համոզված եմ, շուտ թե ուշ այս գաղափարին էլ ենք գալու: «Դատարանները, դատավորը արդարադատություն իրականացնելիս պետք է լինեն անկախ» սկզբունքը  շատ հետաքրքիր տրանսֆորմացիա ապրեց մեզանում, վերածվեց իր հակապատկերին։ Մեզ մոտ այդ դրոշի տակ ի՞նչ արեցին. դատական համակարգը փորձեցին անկախացնել, ստեղծեցին, ըստ էության, ավտոնոմ գործող մի համակարգ։
 
Եթե չխոսենք ստվերային ճնշման մեխանիզմների մասին, զուտ օրենքի տեսանկյունից, դատական համակարգն այսօր այնքան անկախ է, որ արդեն մի ավտոնոմ համակարգ է, բայց արդյունքում չլուծվեց դատավորի անկախության հարցը. դատական համակարգը դարձավ անկախ, իսկ դատական համակարգի անկախությունը ոչ մի կիրառական նշանակություն չունի, անիմաստ բան է: Կարևորը, որ կոնկրետ դատավորը կոնկրետ գործով արդարադատություն իրականացնելիս անկախ լինի:
 
Դատավորը ոնց որ կախյալ էր, մնաց կախյալ և մի քիչ էլ ավելի կախյալ դարձավ, որովհետև ունենք մտրակ՝ ի դեմս Արդարադատության խորհրդի. գիտենք, թե որտեղ են Արդարադատության խորհրդի որոշումներն ընդունվում: Եթե ինչ որ մեկն էլ չգիտե, լավագույնս ներկայացված է Մարդու իրավունքների պաշտպանի  անցյալ տարվա զեկույցում:
 
Դատավորները չանկախացան, ընդհակառակը՝ ավելի կաշկանդված են իրենց դատական ակտերն ընդունելիս, հատկապես, երբ  հասարակական հնչեղություն ունեցող կամ, ասենք, գործադիր իշխանության համար նշանակություն ունեցող  գործեր են: 
 
Բայց որտե՞ղ է դատավորին անկախացնելու հնարավորությունը: Արդարադատության խորհուրդը դատավորների նշանակման, առաջխաղացման, պաշտոնավարման դադարեցման հարցում պետք է լինի գլխավոր մարմինը, եւ դատավորը կախված է այդ մարմնից։ Գործող կարգավորումների պարագայում խոսել արդարադատություն իրականացնելիս դատավորի անկախության մասին, անհնարին է։
 
Մենք ինքներս մեզ ենք խաբում և, իհարկե, մի քիչ էլ խաբում ենք միջազգային հանրությանը, ասում ենք՝ տեսեք մենք ինչքան լավ երաշխիքներ ենք ստեղծել: Բայց իրականությունը դա չէ իհարկե: Իրականությունը նա է, որ մեր դատավորները կախյալ են, շատ կախյալ: Դրա միակ ելքը,  համենայն դեպս Հայաստանի պայմաններում գոյություն ունեցող դաշտում, եթե ուզում ենք դատավորին դարձնել անկախ, ապա միակ ելքն ընտրովի դատական համակարգ ունենալն է. գոնե առաջին ատյանի դատարանների դատավորի պաշտոնը պետք է լինի ընտրովի պաշտոն: Գուցե երկրորդ ատյանը լինի այդ դատավորների կողմից ընտրվող, գուցե երրորդ ատյանը լինի խառը սկզբունքով՝ ընտրվող, նշանակվող։ Կարելի է ուրիշ մեխանիզմների շուրջ մտածել: 
 
Եթե ընտրությունները մեզ մոտ վարկաբեկված են,  դա չի նշանակում, որ ընտրական մեխանիզմներից պետք է հրաժարվել,  ընտրությունների մեխանիզմն է պետք կատարելագործել: Մեր դատական համակարգը հիմա մի տարօրինակ ձևով է ձևավորում, ինքն իրեն վերարտադրող մի կառույց է: Մենք ունենք դատական համակարգ, որն ինքն է իրեն ձևավորում՝ հենց որ դատավորի ժամկետը լրանում է, իրենք են որոշում հաջորդ դատավորն ով պետք է լինի: Դա նույնն է, որ պատգամավորները ընտրեն հաջորդ պատգամավորներին կամ էլ նախագահը՝ հաջորդ նախագահ:
 
Առայժմ ոչ Սահմանադրությունում փոփոխություններ նախապատրաստողներն են պատրաստ այդ գաղափարը քննարկել, ոչ երկրի իշխանություններն են պատրաստ այդ գաղափարն ընդունել, ոչ էլ՝ հասարակությունը, ցավոք: Սակայն անպայման գալու ենք այս մտքին: 
 
Ես համոզված եմ, որ հաջորդ սահմանադրական փոփոխությունների փաթեթում ընտրովի դատական համակարգ կնախատեսվի, և Դուք էլ կհիշեք, որ տարիներ առաջ Դուք եք առաջինն այդ մասին գրել:      
 

    Հարցազրույցը՝ Սոնա Մաշուրյանի                         
 
 
 
 

Հարակից հրապարակումներ`

12:40 07/03/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀայկ Ալումյան. Քրեական դատավարության նոր օրենսգրքով դատարանին ավելի մեծ դերակատարություն է վերապահված
10:40 21/01/2014  |  ՄամուլՔննիչը դատարանի չէր ներկայացրել նույնիսկ մի քանի կարևոր ցուցմունքներ
22:18 14/01/2014  |  ԼՐԱՀՈՍԵրաշխավորվել է փաստաբան Հայկ Ալումյանի «Դատավարական հմտություններ» ուսումնական ձեռնարկը
14:25 13/01/2014  |  Քրեական խրոնիկոն Հայկ Ալումյանի բողոքների քննության գործով դատարանին քննիչը տրամադրեց փաստաթղթերի ցուցակները
17:49 08/11/2013  |  ԼՐԱՀՈՍՏեղի ունեցել ՀՀ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքային խորհրդակցություն
12:01 04/11/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀայկ Ալումյանի երկրորդ դիմումի գործով եւս դատավորը դիմեց դատարանի նախագահին
18:25 11/10/2013  |  ԼՐԱՀՈՍՏեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի չորրորդ նիստը
18:32 04/10/2013  |  ԼՐԱՀՈՍՏեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի երրորդ նիստը
19:28 20/09/2013  |  ԼՐԱՀՈՍՔննարկումներ` Սահմանադրության կառուցվածքը փոխելու վերաբերյալ
14:57 06/09/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀրայր Թովմասյան. «Հայաստանում կար Սահմանադրության բարեփոխումներ կատարելու անհրաժեշտություն»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]