Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից 04/26/2024   16:04 Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 04/26/2024   15:36 Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան. Ալիև 04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 04/26/2024   15:21 «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել Սեւանի հոգեկան առողջության կենտրոն 04/26/2024   15:01 Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց 04/26/2024   14:56 Մեր երկրում փաստորեն հեղինակություն չունենալն ավելի լավ է, քան՝ ունենալը․ Մելիքյան 04/26/2024   14:54 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   14:45 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով 04/26/2024   14:33 Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում ահաբեկչության հեղինակը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման 04/26/2024   14:23 Ալիևն ու Շոլցը բանակցություններ են սկսել Բեռլինում 04/26/2024   14:18 Ուկրաինային աջակցող իրանցի ռեփերը դատապարտվել է մահապատժի 04/26/2024   14:06 Էներգառեսուրս պետք է գնել այնտեղից, որտեղ ամենաէժանն է. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին 04/26/2024   13:47 Ակցիաները նոր երանգ են ստանում. 1930-ականների հագուստով ցուցարարները՝ իրենց ճամպրուկներով, կամրջի տակ 04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը 04/26/2024   13:38 Պայքարեք,որ ձեր տուն եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն. Զոհված զինծառայողի մայր 04/26/2024   13:32 Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան 04/26/2024   13:29 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   13:25 Մերժում ենք համակերպվելն այնպիսի կացությունների, երբ դատելին դառնում է դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը իրավատեր. Արամ Ա. Կաթողիկոս (տեսանյութ) 04/26/2024   13:24 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանից պահանջել է «չխառնվել» Բաքվի ներքին գործերին 04/26/2024   13:16 Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր 04/26/2024   13:07 «Ավրորան» եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են մայիսյան ֆորումի բանախոսներին 04/26/2024   13:04 Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 04/26/2024   12:56 ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   12:47 Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել. նա այսօր դուրս կգա ՁՊՎ-ից 04/26/2024   12:34 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան

Դիմում-բողոք չեն ներկայացրել, բայց պահանջում են ընտրություններն անվավեր ճանաչել 03/12/2013   00:35  |  Վերլուծություններ

Եվ այսպես՝ սահմանադրական արդարադատության գործընթացն սկսված է եւ առաջին օրվա քննարկումը թույլ է տալիս կատարել մի քանի  դիտարկումներ:

Նախ, նիստի հենց սկզբում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչը հանդես է գալիս միջնորդությամբ` հղում կատարելով վարչական դատարանի 7 օր առաջ արձակած վճռին, ավելի շուտ՝ ոչ թե վճռին, այլ դրանում տեղ գտած «ՀՀ նախագահի նախկին թեկնածու Սերժ Սարգսյան» արտահայտությանը: Ապա` հայտարարում է, թե նախկին թեկնածուն չի կարող ՍԴ-ում ունենալ իր ներկայացուցիչը: Սահմանադրական դատարանը բնականաբար մերժեց այդ  միջնորդությունը: Ի դեպ կա ևս մեկ այլ վճիռ, արձակված ավելի ուշ, որտեղ, նույն հաջողությամբ օգտագործված է «ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյան» արտահայտությունը: Եվ պատկերացրեք, եթե ՍԴ-ն դա ընդունելու լիներ որպես այդպիսին, ապա ՍԴ-ի մասին օրենքի պահանջն է՝  Նախագահի ընտրության հետ կապված վեճերով ՍԴ կարող է դիմել ՀՀ նախագահի թեկնածուն: Ընդ որում՝ երկու դեպքում էլ Վարչական դատարանում հայցվորը նույն կողմն է: Մնում է հարցը՝ եթե չկա թեկնածու, ապա ի՞նչ դիմում է քննվում ՍԴ-ում:

Այժմ հայցադիմումի մի քանի ուշագրավ դրվագների մասին:

Դիմող կողմը նշում է զանգվածային խախտումների, լցոնումների մասին,  ապա` ամենայն բարեխղճությամբ ծաղկաքաղ է արված ընտրական օրենսգիրքը, որից հետո անդրադարձ է կատարվում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի շտաբերի և դրանց վրա փակցված ցուցանակների խնդրին:

Դիմող կողմը նույնանման մեկ այլ դիմում ԿԸՀ էր ներկայացրել փետրվարի 25-ին` նշելով, որ շտաբերի վարձակալության և ցուցանակների արժեքը ներառված չէ հայտարարագրում, հետևաբար սա միանշանակ հիմք է պնդելու, որ թեկնածուի գրանցումը ճանաչվի ուժը կորցրած:

Ուշադրություն դարձրեք դիմումը ԿԸՀ ներկայացնելու ամսաթվին: Այն դեպքում, երբ դիմող կողմը (ներկայացուցիչը) փայլուն գիտեր, որ Ընտրական օրենսգիրքը պահանջում է գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջ ներկայացնել մինչև քվեարկության օրը:

Ինչևէ, ԿԸՀ-ն քննել է դիմումը, կայացվել է որոշում, որը վիճարկվել է Վարչական դատարանում, և դատարանը կայացրել է դատական ակտ՝ ուժի մեջ թողնելով ԿԸՀ-ի որոշումը:  Բայց դա չի խանգարել, որպեսզի սույն հայցադիմումը նույնությամբ տեղ գտնի նաև Սահմանադրական դատարան ներկայացված դիմումում: Թե երբվանի՞ց և ի՞նչ տրամաբանությամբ է ՍԴ-ն դարձել Վարչական դատարանի վերադաս օղակ, դա միայն  ըստ երևույթին դիմող կողմին և նրա ներկայացուցչին է հայտնի:

Ինչ վերաբերում է ԿԸՀ-ի հասցեին հնչեցված անգործության մեղադրանքին, ապա անհասկանալի է, թե ԿԸՀ-ն ինչ պիտի աներ, որ չի արել այն դեպքում, երբ դիմումի քննարկման արդյունքում կայացվել է որոշում: Այս պարագայում կարող էր քննարկման առարկա լինել ոչ թե անգործությունը, այլ առավելագույնը որոշման ճիշտ կամ սխալ լինելը:

Ի դեպ, առնվազն տարօրինակ է մեկ այլ բացթողում եւս. դիմողը չի պահանջել անվավեր ճանաչել ընտրության արդյունքները: Թեեւ տեղամասերում թեկնածուն ուներ մեծ թվով վստահված անձինք, այդուհանդերձ, թե նրանցից որևէ մեկը եւ թե  «Ժառանգության» տեղամասային հանձնաժողովների անդամները դիմում-բողոք չեն  ներկայացրել: Ընդամենը մեկ տեղամասում, որտեղ առկա է եղել հատուկ կարծիք, կատարվել է վերահաշվարկ:

Այս ֆոնի վրա մնում է հետևություն անել իրական անգործության և դրա մասին արվող անհիմն հայտարարությունների ներդաշնակության մասին: Այդ համատեքստում պետության ո՞ր պատասխանատվության մասին կարող է խոսք լինել, երբ պետությունը, ի դեմս համապատասխան մարմինների, ընթացք է տվել ստացված բոլոր դիմումներին: Այլ հարց է, որ խախտումների մասին հայտարարություններն ամրապնդված չեն լիարժեք ապացույցներով:

Տեսեք, շուրջ 70 դիմումներով ՀՀ նախագահի Թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջել է 120 տեղամասերում ոչ թե վերահաշվարկ կատարել (որի համար ապացույցներ ներկայացնելու կարիք չէր ունենա, եթե իր ներկայացուցիչը ներկա է եղել հաշվարկին), այլ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները:

«Ժառանգության» բոլոր վստահված անձինք ստացել են ընտրական ուղեցույցեր, որտեղ մանրամասն շարադրված է դիմումի ներկայացման կարգը, ձևավորված հանձնաժողովների կազմում մասնակցել են նաև ԿԸՀ-ի կազմակերպած դասընթացներին, սակայն այդպես էլ անհասկանալի է, թե ինչու նրանք որևէ դիմում չեն ներկայացրել:

Մի՞թե գործ ունենք կոլեկտիվ անգործության փաստի հետ: Չենք կարծում:  Բոլոր հիմքերը կան ասելու, որ այդ մարդիկ ուղղակի չեն կասկածել հաշվարկների օբյեկտիվությանը: Հատկանշական է, որ ներկայացվել է 7 տեղամասում վերահաշվարկ կատարելու 11 դիմում, որին էլ հաջորդ առավոտյան հետևեց իբր, առանց «Ժառանգության» ներկայացացուցիչների վերահաշվարկ կատարելու մասին քաղաքական հայտարարությունը: Այն դեպքում, երբ վերահաշվարկ կատարվել է ընդամենը 2 ընտրատարածքում, երկուսում էլ ներկա են եղել «Ժառանգության» ներկայացուցիչները: Առ ասօր անպատասխան է հարցը, թե նման համգամանքների պայմաններում ինչ նպատակ էր հետապնդում այդ հայտարարությունը:

Մեկ այլ հանգամանքի մասին.  մինչ սահմանադրական բարեփոխումները ՀՀ Սահմանադրական դատարանը քննում էր ընտրության արդյունքներով վեճերը, իսկ այսօր գնահատում է ընտրության արդյունքներով կայացված որոշումների իրավաչափությունը, որի համար սահմանված է 10-օրյա ժամկետ: Դրան քաջատեղյակ է դիմողի ներկայացուցիչը: Նույնպես և այն հանգամանքին, որ նշված ժամկետում պարզապես անհնար է վերահաշվարկ իրականացնել անգամ ամենաբուռն ցանկության դեպքում:

Դառնալով ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ բովանդակապես մեկը մյուսին կրկնօրինակող 70 դիմումներին, նշենք, որ դրանք, ըստ գործող օրենսդրության, կարող են ներկայացվել, եթե խախտումներն ունեցել են էական նշանակություն և եթե հնարավոր չէ վերականգնել իրական պատկերը և խախտումն էլ արտահայտված չէ անճշտություններում: Սակայն արի ու տես, որ այդ դիմումներին որևէ ապացույց կցված չէ (ի դեպ. հանձնաժողովում այդ դիմումների քննարկմանը ներկա են եղել նաև «Ժառանգության» ներկայացուցիչները): Ավելին, այսօր վիճարկման առարկա են նաև այն տեղամասում անցկացված քվեարկության արդյունքները, որտեղ «Ժառանգության» ներկայացուցիչները որևէ դիմում-բողոք, որևէ առարկություն, որևէ հատուկ կարծիք չեն ներկայացրել: Բայց պարզվում է կա մի «հզոր» ապացույցի տեսակ, որ կոչվում է «ենթադրություն»:

Մի ուշագրավ հանգամանքի մասին ևս. վկայակոչելով ընտրական օրենսդրությունը, դիմող կողմի ներկայացուցիչը նշում է, թե տեղամասային հանձնաժողովի անդամը չի ներկայացնում իրեն նշանակողին` ակնհայտորեն փորձելով մտայնություն ձեւավորել, թե  իրենց ներկայացուցիչներն իրենց հետ կապ չունեն: Հարց է առաջանում, եթե իրոք այդպես է խնդիրը, ապա Ազգային ժողովում ինչո՞ւ էին բոլոր խմբակցությունները պայքարում տեղամասերում նախագահ կամ քարտուղար ունենալու, հանձնաժողովների ձեւավորմանը մասնակցելու համար: Առնվազն լուրջ չէ նման պնդումը, ստացվում է, որ դա ինքնանպատա՞կ էր: Իսկ եթե անգամ այդպես է, ապա ինչպե՞ս է լինում, որ հանձնաժողովի ձևավորումից հետո ինքնաբացարկ հայտնած անդամին նոր անդամով փոխարինում է նույն կուսակցությունը («ժառանգության» դեպքում այդ թիվը հասնում է մոտ 80-ի):

Այսինքն ամեն ինչ այնքան էլ այնպես չէ, ինչպես ներկայացվում է:

Սրանք են փաստերը, որոնց իրավական գնահատական տալու իրավունք այս փուլում ունի Սահմանադրական դատարանը:

Հեղինակ` Նարինե Կարապետյան


Հարակից հրապարակումներ`

18:00 11/03/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱնդրիաս Ղուկասյան. 579 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անհավանական բարձր են
16:46 11/03/2013  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ի նիստը կշարունակվի մարտի 12-ին
14:45 11/03/2013  |  ԼՐԱՀՈՍՏ.Մուկուչյան. Դատարան պետք է բերվեն փաստարկված ապացույցներ և ոչ թե ենթադրություններ
12:22 11/03/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍԴ-ում դիմող կողմը ներկայացնում է իր փաստարկները
11:32 11/03/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԴիմող կողմի միջնորդությունները մերժվեցին
10:08 11/03/2013  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ին հարող տարածքն ուժեղացված հսկողության տակ է
08:36 08/03/2013  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՍԴ-ում ԿԸՀ-ն կներկայացնեն Տիգրան Մուկուչյանը, Արմեն Սմբատյանը և Նունե Հովհաննիսյանը
18:14 06/03/2013  |  Ընտրական իրավունքԿԸՀ-ն մերժեց դիտորդների պահանջը, բայց նյութերն ուղարկեց դատախազություն (լրացված)
22:02 05/03/2013  |  Ընտրական իրավունքՐաֆֆի Հովհաննիսյան. Դա ՍԴ-ի վերջին հնարավորությունն է
18:55 05/03/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՐ.Հովհաննիսյանի և Ա.Ղուկասյանի դիմումների հիման վրա միավորված գործի դատաքննությունը` մարտի 11-ին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]