ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Դուք չեք պաշտպանել Արցախի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը»․ մտավորականների բաց նամակը՝ Արցախի նախագահին 02/01/2023 15:59 | ԼՐԱՀՈՍ

Հենց Դուք եք գլխավոր պատասխանատուն, որ տարածքային ու մարդկային աննախադեպ մեծ կորուստներից բացի մսխվեց նաև այն Հաղթանակը, որ 1994թ. ձեռք էր բերվել տասնյակ հազարավոր հայորդիների արյան ու կյանքի գնով, այս մասին ասված է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին ուղղված մտավորականների բաց նամակում։
«Պարոն Հարությունյան
Սույն նամակը կազմել և ստորագրել ենք ազգությամբ հայ Արցախի ու Հայաստանի քաղաքացիներս, ինչպես նաև` արտերկրում ապրող ճանաչված մտավորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ` ելնելով այն իրողությունից, որ Արցախի ճակատագիրը վերաբերում է ոչ միայն Արցախի Հանրապետությունում ապրող քաղաքացիներին, այլև ՀՀ քաղաքացիներին ու աշխարհասփյուռ հայությանը։ Արցախի ճակատագրից է կախված ոչ միայն արցախցիների, այլև Հայաստանի Հանրապետության գոյության փաստը, ինչպես նաև արտերկրում ապրող միլիոնավոր հայերի որպես հայ ապրելու, հայկականությունը սերունդներին փոխանցելու հարցը։ Միևնույն ժամանակ, հիշեցնենք, որ հենց ՀՀ ղեկավարի ստորագրած փաստաթղթերն են ճակատագրական ազդեցություն ունեցել Արցախի ժողովրդի վրա։ Այնպես որ` մենք բոլորս որպես հայ, գտնվում ենք մի հսկա նավում։
Որպես ԱՀ նախագահ Ձեր պաշտոնավարման ժամանակ 2020 թ. 44-օրյա պատերազմում Արցախը, բնականաբար նաև Հայաստանի Հանրապետությունը, աննախադեպ խայտառակ պարտություն է կրել, ստորագրվել է կապիտուլյացիոն փաստաթուղթ, որի արդյունքում Արցախի Հանրապետությունը կորցրել է ԱՀ Սահմանադրությամբ վավերացված իր տարածքի շուրջ 70 տոկոսը, հայկական բանակը տվել 5 հազարից ավելի զոհ, իսկ հազարավոր ընտանիքներ զրկվել են իրենց ծննդավայրից, այն բնակավայրերից, որտեղ սերնդեսերունդ ապրել են հարյուրավոր, հազարավոր տարիներ։
ԱՀ նախագահ ընտրվելով, Դուք երդվել էիք`
«Ստանձնելով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը` երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը», որը ամրագրված է ԱՀ Սահմանադրությամբ (հոդված 91)։
Նույն Սահմանադրության Հոդված 94-ի համաձայն՝ «Հանրապետության նախագահը Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է», ինչպես նաև «Հանրապետության նախագահը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է»:
Որպես ԱՀ նախագահ, ինչպես նաև զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, Դուք խախտել եք ԱՀ Սահմանադրության հոդված 91-ի և հոդված 94-ի Ձեզ վերապահված գործառույթները` չեք պաշտպանել Արցախի թե տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը, թե քաղաքացիների իրավունքները, որոնց մի մասը զոհվել են, մյուսները զրկվել իրենց հայրենի օջախներում ապրելու իրավունքից։
Վերջին 16 տարում լինելով ԱՀ առանցքային, գլխավոր քաղաքական դեմքը (2007-2017 թվականներին եղել եք վարչապետ, պետնախարար, իսկ 2020 թ.` ԱՀ նախագահ), հենց Դուք եք գլխավոր պատասխանատուն, որ տարածքային ու մարդկային աննախադեպ մեծ կորուստներից բացի մսխվեց նաև այն Հաղթանակը, որ 1994թ. ձեռք էր բերվել տասնյակ հազարավոր հայորդիների արյան ու կյանքի գնով։
Հիշեցնենք, որ մարդկության պատմությունը լի է տարբեր երկրների և ժողովուրդների հաղթանակներով ու պարտություններով։ Սովորաբար մեկի հաղթանակը մյուսի պարտությունն է։ Դեռևս անտիկ ժամանակներից սկսած պարտված արքաները, զորավարները, գերագույն հրամանատարները խայտառակ պարտությունից հետո կամ ինքնասպան են լինում, կամ հրաժարական են տալիս` կախված իրենց բարոյական նկարագրից ու խղճի, պատվի զգացումից։
Մենք ընդամենը փաստ ենք արձանագրում, ներկայացնում ենք իրողությունը։ Ուզում ենք հիշեցնել նաև, որ անկախ նրանից, Դուք ցանկանում եք թե ոչ, հաճելի է Ձեզ թե ոչ, մարդիկ, հանրությունը, ժողովուրդը ի դեմս Ձեզ տեսնում է կորցրած զավակների, կորսված օջախների, իր դժբախտությունների և ողբերգությունների գլխավոր մեղավորին։
Կրկին հիշեցնենք, որ մենք ընդամենը ներկայացրինք իրողությունը, այն, ինչ կա։ Ինքներդ որոշեք Ձեր անելիքը։
Սերժ Սրապիոնյան - բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
Վարդգես Օվյան - գրող, հրապարակախոս
Հասմիկ Պապյան - Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ
Վալերի Խաչատրյան - իրավաբան
Սերգեյ Համբարձումյան - «Կատարոտ» հ/կ նախագահ, գնդապետ
Յուրի Հովհաննիսյան- արվեստագետ, քանդակագործ
Վարդան Հովհաննիսյան - Արցախյան պատերազմի վետերան, գնդապետ
Նազելի Մարգարյան - բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
Սեդրակ Երկանյան - երաժիշտ, դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
Գագիկ Հարությունյան - գործարար
Նարինե Կռոյան - արձակագիր, թարգմանիչ, տնտեսագիտության թեկնածու
Ժիրայր Շահրիմանյան - կոմպոզիտոր
Խորեն Գասպարյան - գրող, թարգմանիչ
Արամ Խաչատրյան - իրավաբան
Վաչագան Ա. Սարգսյան - գրող, թարգմանիչ, մանկավարժ, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի խմբագիր
Դիանա Համբարձումյան, գրող, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Սամվել Հարոյան, - մշակութային գործիչ, «Նաիրի» համահայկական փառատոնի հիմնադիր֊ղեկավար
Թաթուլ Պետրոսյան - արդարադատության գեներալ֊մայոր
Գագիկ Սարգսյան - արևելագետ, իրանաթալիշական հետազոտությունների կենտրոնի ղեկավար
Սամվել Թադևոսյան- ռեժիսոր, Արցախյան պատերազմի մասին «Խրամատային ակնթարթներ» ֆիլմաշարի հեղինակ
Գոհար Սրապիոնյան - լրագրող, Հ2 հեռուստաընկերության միջազգային լուրերի մեկնաբան
Մելս Զաքարյան - վաստակաշատ մանկավարժ
Գևորգ Բալյան - ճարտարապետ, ԱՄՆ
Աշոտ Միրզոյան - բանաստեղծ, հրապարակախոս
Իրինա Արամյան - բանաստեղծ
Կարինե Ստեփանյան - ՀՀ վաստակավոր մանկավարժ», - նշված է նամակում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/23/2023 08:08 «Իրավիճակ է փոխվել». էլ չի պահանջում Փաշինյանի հրաժարականը․ «Փաստ»
- 03/23/2023 08:04 Ում թեկնածությունը կառաջադրի ընդդիմությունը՝ ՄԻՊ պաշտոնի համար․ «Ժողովուրդ»
- 03/23/2023 08:02 Խփիր գրպանին․ «Հրապարակ»
- 03/23/2023 07:58 Ինչ որոշում կկայացնի ՍԴ-ն՝ Սեդա Սաֆարյանի մասով․ «Ժողովուրդ»
- 03/23/2023 07:54 Արևմուտքից «հյուրեր» են սպասվում․ «Փաստ»
- 03/23/2023 07:51 ՔՊ խմբակցության ղեկավարությանը ՔՊ-ականները «պրիզնատ» չեն գալիս․ «Հրապարակ»
- 03/23/2023 07:37 Սահմանադրական փոփոխությունների նախագծերի քննարկումը՝ այսօր․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/20/2023 14:04 Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան
- 03/19/2023 17:37 Փաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան
- 03/16/2023 22:05 Վարչապետ կոչեցյալը հիանալի գիտակցում է խաղապահ ուժերի լիազորությունների շրջանակը, ու գործում է Ադրբեջանի նախագահի հետ համատեղ՝ ռուսական խաղաղապահներին հեռացնելու ուղղությամբ. Իշխանյան
- 02/13/2023 20:02 Գերմանիայի դեմ հատուցման պահանջով հարկ է դատ բացել. Արա Քեթիպյան
Մեկնաբանություն
- 03/23/2023 21:49 Արսեն Թորոսյանի շանտաժն է՞ տեղ է հասել , թե նրա վախն են բռնել. «Քովիդի» գործը փորձ է արվում մոռացության մատնել
- 03/23/2023 18:59 Ադրբեջանցիները հայկական զինված ուժերի դաշտային համազգեստով 2020-ի հոկտեմբերին` Ֆիզուլիի Դովլաթյարլը կոչվող տեղանքում (տեսանյութ)
- 03/23/2023 18:44 Վերջին մեծ հայը
- 03/23/2023 18:04 Ինչո՞ւ պառկած չեն Կասկադի ծառերի տակ. Զոհրաբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/23/2023 22:10 «Opel Astra» -ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 60 մետր գլորվել ձորը․ կա զոհ
- 03/23/2023 19:34 Մեղրիում ավտոմեքենան հայտնվել է բետոնե պարսպի ու ծառի արանքում. վարորդը տեղում մահացել է. կան վիրավորներ
- 03/22/2023 21:50 Խոշոր հրդեհ Վայոց ձորի մարզում. կցորդիչով բեռնատարը վերածվել է մոխրակույտի
- 03/22/2023 21:00 Այրված ավտոտնակում դի է հայտնաբերվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 03/21/2023 23:04 Բանտի բուժքույրը հարաբերություններ է հաստատել բանտարկյալի հետ եւ դարձել նրա երեխայի մայրը
- 03/21/2023 14:40 Հնդկաստանում փեսացուն հարսանիքը չեղարկել է հարսնացուի դպրոցի վատ գնահատականների պատճառով
- 03/13/2023 23:02 80-ամյա թոշակառուն պարզվել է պոռնոբարոն է
- 03/13/2023 19:59 Ծովից ծով Հայաստանի մասին՝ համացանցից հայթայթած ինֆորմացիան չինացի երիտասարդին հուշել է՝ Հայաստանը սովորական երկիր չէ (տեսանյութ)
Հետաքրքիր է իմանալ
- 03/18/2023 21:55 Այս ամիս մոլորակների «շքերթ» է սպասվում՝ միանգամից 5 մոլորակներ մեկ գծի վրա կկանգնեն
- 03/18/2023 13:17 10 արտահայտություն, որոնք երբեք չպետք է ասեք ձեր սիրելիին, եթե չեք ցանկանում, որ նա լքի ձեզ
- 03/16/2023 15:07 Պարզվել է՝ զուգարանի թուղթը վտանգավոր է մարդու առողջության համար
- 03/14/2023 18:29 Ռուս գիտնականները պարզել են որտեղից է Երկրի վրա հայտնվել ջուրը