ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մնացական Մարտիրոսյանը խուսափեց պատասխանատվությունից. ԲԴԽ-ն գործի քննությունը ձգձգեց՝ մինչև ժամկետների ավարտը (տեսանյութ) 11/03/2022 16:33 | Դատական ռեպորտաժներ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննությունը ԲԴԽ-ն ձգձգեց այնքան՝ մինչև օրենքով սահմանված եռամսյա ժամկետի ավարտը, ինչի արդյունքում իշխանությունների «սրտի դատավոր»-ը խուսափեց պատասխանատվությունից։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԲԴԽ-ում կայացած նիստի ընթացքում դատավորի ներկայացուցիչ Գ․ Մուղնեցյանը միջնորդություն ներկայացրեց՝ պահանջելով Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի վարույթը կարճել կամ ավարտել գործի քննությունը՝ մերժելով միջնորդությունը։
Նշենք, որ դատավոր Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ԲԴԽ ներկայացվել է 2022թ հուլիսի 29-ին, օգոստոսի 18-ի որոշմամբ առաջին նիստը նշանակվել է օգոստոսի 25-ին, սակայն նիստերը պարբերաբար հետաձգվել են՝ տարբեր պատճառներով և միջնորդության, ըստ էության, քննություն դեռևս տեղի չի ունեցել։ Փաստացի այս ամիսների ընթացքում կայացել է մեկ նիստ, որի ընթացքում դատավորը միջնորդություն էր ներկայացրել՝ գործի վարույթը կարճելու մասին, որը մերժվել է։ Նախորդ նիստերից մեկը հետաձգվել էր՝ դատավորի միջնորդությամբ, մյուսը՝ քվորումի բացակայությամբ, իսկ նախորդ նիստին չէր ներկայացել դատավորը՝վատառողջ լինելու պատճառով, բժշկական փաստաթուղթը ներկայացվել է այսօր՝ նիստի մեկնարկին։
Մինչ միջնորդության բուն քննությանն անցնելը՝ դատավորի ներկայացուցիչը միջնորդեց կարճել վարույթը կամ ավարտել գործի քննությունը՝ մերժելով միջնորդությունը։ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Հայկ Սանոյանն առարկեց՝ նշելով, որ օրենքով սահմանված է նաև ժամկետի երկարացում՝ հատուկ դեպքերում։
Դատավորի ներկայացուցիչ Գ․ Մուղնեցյանն էլ նշեց՝ կարծում էր այսօրվա նիստը նույնիսկ չէր կայանա, կստանային ծանուցում՝ գործի քննության ավարտի մասին՝ մերժման կամ կարճման տեսքով։
ԲԴԽ-ն խորհրդակցական սենյակում որոշեց բավարարել միջնորդությունը՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը թողնելով առանց քննության՝ ժամկետներն ավարտված լինելու հիմքով։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նկատմամբ հարուցվել էր կարգապահական վարույթ՝ ԲԴԽ նախկին նախագահ, ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի եղբոր՝ Վարդան Ջհանգիրյանի գործով 13 տարի առաջ կայացված որոշման համար։ Նշենք, որ Վարդան Ջհանգիրյանը 2009թ. մարտի 31-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանը հաստատված է համարել, որ 2008թ. փետրվարի 23-ին` ժամը 23-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից Էջմիածին-Երևան մայրուղու Արգավանդ գյուղի խաչմերուկում, «BMW X-5» մակնիշի ավտոմեքենայում գտնվող զինված անձանց զինաթափելու և բերման ենթարկելու ժամանակ նա չի ենթարկվել` չշարժվելու մասին իր ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանի օրինական պահանջին, ավտոմեքենան վարել է նրանց ուղղությամբ և բախվել ոստիկանության ավտոմեքենային, չի ենթարկվել իր մոտ պահվող հրազենը ներկայացնելու պահանջներին, վնասել է ոստիկանի համազգեստը, բռունցքով հարվածել վերջինիս դեմքին` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Դատավճռով Վ.Ջհանգիրյանը դատապարտվել է երեք տարի ժամկետով ազատազրկման, նշանակված պատիժը պայամանականորեն չի կիրառվել՝ սահմանվելով երեք տարի ժամկետով փորձաշրջան։ Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել դատավճիռը, Վճռաբեկ դատարանը՝ վարույթ չի ընդունել բողոքը: Վարդան Ջհանգիրյանը հետագայում ազատվել է պատժից՝ համաներմամբ: 2021թ մայիսի 18-ին ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել՝ արձանագրելով Վարդան Ջհանգիրյանի իրավունքների խախտումը, ինչն էլ հիմ է հանդիսացել գործը շուրջ 13 տարի առաջ քննող դատավորի նկատմամբ վարույթ հարուցելու։
Ըստ ԲԴԽ ներկայացված միջնորդության՝ Մնացական Մարտիրոսյանը, հաշվի չառնելով Վարդան Ջհանգիրյանի առողջական վիճակը, որոշում է կայացրել Վարդան Ջհանգիրյանի մասնակցությունը դատական նիստին ապահովելու համար բերման ենթարկելու մասին։ Ըստ ՄԻԵԴ-ի՝ Վարդան Ջհանգիրյանի իրավունքները խախտվել են, վերջինս ենթարկվել է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի։ ՀՀ արդարադատության նախարարությունը գտնում է, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից կոպիտ անփութություն է ցուցաբերվել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/03/2023 10:37 Խախտումներ՝ սելիտրայի բաշխման գործընթացում. «Ժողովուրդ»
- 02/03/2023 10:34 ՔՊ-ականները «կանտրոլնի» մի հատ էլ Մոսկվայում են մերժել ՀԱՊԿ-ին. «Իրավունք»
- 02/03/2023 10:31 9 ամիս անց նախարարի թեկնածուն դարձավ տեսչական մարմնի ղեկավար. «Ժողովուրդ»
- 02/03/2023 10:29 «Հարգանքը» «հասնում է» միայն Նիկոլ Փաշինյանին. «Հրապարակ»
- 02/03/2023 10:27 Ներքին թշնամիների բացահայտումը սկսված է. «Հրապարակ»
- 02/03/2023 10:25 Պատգամավորների գլխին «ստուգողներ» են նշանակվել. բացակաների հարցը՝ կռվախնձոր. «Ժողովուրդ»
- 02/03/2023 10:21 Մովսես Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործն ավարտական փուլում է. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 02/03/2023 16:46 Թուլացած թվացող Ռուսաստանի դեմ խոսելն անշառ բան է, արևմուտքը դա խրախուսում է, խոսում են․ Էլբակյան
- 02/03/2023 15:01 Անգամ Հայաստանի գործող իշխանությունների աշխարհաքաղաքական հովանավորները ամբողջությամբ չեն կարողանում նկարել ակնհայտ հաջողություններ ժողովրդավարության ոլորտում․ Աշոտյան
- 02/03/2023 14:51 Ես զարմանում ու զայրանում եմ, որ մոռանում եք․ Արցախը շրջափակված է, Արցախում աղետ է․ Մետաքսե Հակոբյան
- 02/03/2023 12:56 Լավրովը չէր կարող չիմանալ, որ Արցախի ինքնորոշման իրավունքը պատկանում է բացառապես Արցախի ժողովրդին. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 02/03/2023 23:58 Բժիշկը տարիներ շարունակ սեքսով է զբաղվել պացիենտների հետ եւ նրանց ափիոնատիպ դեղամիջոցների վրա նստեցրել
- 01/29/2023 22:46 Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ)
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը