ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աղվան Հովսեփյանի նկատմամբ դատաբժշակական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն ներկայացվեց․ դատարանը որոշումը կհրապարակի այսօր 07/07/2022 12:21 | Դատական ռեպորտաժներ

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ դատաբժշակական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն է ներկայացվել։
Նշենք, որ դատարանն ավելի վաղ հրատապ նիստ էր հրավիրել՝ Աղվան Հովսեփյանի առողջական վիճակով պայմանավորված Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման փոփոխման հարցը, սակայն մերժել է գրավի միջնորդությունը։ Ընդ որում, թեև դատախազները բարձրաձայնել էին հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու անհրաժեշտության մասին, դատարանը մերժել է գրավի կիրառումը՝ առանց նշանակելու փորձաքննություն։ Արդյունքում՝ պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով նշանակել դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այժմ ընթանում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի և Վրեժ Մարկոսյանի գործով դատական նիստը, որի ընթացքում քննարկվում է միջնորդությունը։
Պաշտպանության կողմը, ներկայացնելով Հովսեփյանի մոտ առկա հիվանդությունները, ևս մեկ արձանագրեց, որ առկա հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ։
Մեղադրող դատախազները չառարկեցին միջնորդության դեմ՝ գտնելով, որ առկա է բժշկական տեղեկանք և բժշկական փաստաթղթի հիմնավորվածությունը կարող է ստուգվել միայն դատաբժշկական փորձաքննություն նշանակելու եղանակով։
Լսելով կողմերին՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 12;30-ին։
Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբկալվել է 2021թ սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Ընդ որում՝ դատարանները բավարարել են քննիչի միջնորդությունները՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ այն երկարացնելու մասին՝ ընդունելով հանդերձ, որ հիմքեր չկան կարծելու , որ նա կարող է թաքնվել քննությունից։ Քրեական գործի շրջանակներում Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վրեժ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/16/2022 10:16 Ովքեր են մասնակցել Սեյրան Սարոյանի հոգեհանգստի արարողությանը․ «Հրապարակ»
- 08/16/2022 10:08 Բերձորից դուրս է եկել մոտ վեց ընտանիք, վաթսունից քիչ ընտանիք է մնացել․ համայնքապետ․ «Հրապարակ»
- 08/16/2022 10:01 Սուրմալու առևտրի կենտրոնում ավելի քան մեկ տարի առաջ բռնկված հրդեհի գործով եզրակացությունը ՀՀ քննչական կոմիտեն նոր է ստացել. «Ժողովուրդ»
- 08/16/2022 09:49 Սուրեն Պապիկյանը, բանակի ու պաշտպանական հարցերը թողած, զբաղված է յուրայիններին ՔՊ վարչություն խցկելու գործով. «Հրապարակ»
- 08/16/2022 09:38 Պատկան մարմիններն այստեղ մեղքի իրենց բաժինը չունե՞ ն. ԱԻ փոխնախարարի արձագանքը. «Հրապարակ»
- 08/16/2022 09:15 Սեպտեմբերին քաղաքական դաշտն ակտիվանալու է. «Ժողովուրդ»
- 08/13/2022 09:50 Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 68․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/16/2022 16:39 44-օրյա աղետալի պատերազմի հետևանքների համատեքստում մեր թշնամիների հակահայ գործելաոճը տեղափոխվել է այլ՝ հիբրիդային պատերազմի հարթություն.արաբագետ
- 08/16/2022 16:09 Թշնամին իրականացնում է հիբրիդային պատերազմ, որի նպատակը մի քանիսն է
- 08/16/2022 13:39 Երկրում չկա մարդկանց անվտանգության նվազագույն մակարդակ. որևէ մեկը վստա՞հ է, որ ինքը չի լինելու նոր լոկալ պատերազմի, ահաբեկչության, տեխնածին աղետի հաջորդ զոհը.Զաքարյան
- 08/15/2022 18:08 2022 թվականն է, իշխանական պատգամավորին պատկանող ընկերությունը հրապարակային հայտարարություն է արել, բայց այդպես էլ որևէ ՀԿ ծպտուն չի հանել.Բաբայան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/14/2022 10:44 Ծնվել է Արամ MP3-ի երրորդ զավակը` Շողերը
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը