ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. Աղվան Հովսեփյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր 06/30/2022 14:43 | ԼՐԱՀՈՍ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ ՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դատարանն այսօր հրատապ նիստ է հրավիրել՝ քննության առնելու Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի փոփոխման հարցը՝ պայմանավորված նրա առողջական վիճակի վատթարացմամբ։ Պաշտպաններն արձանագրել են, որ Աղվան Հովսեփյանի մոտ առկա հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ, նրան կալանքի տակ պահելը խոշտանգում է և միջնորդել են դատարանին՝ Ա․ Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել գրավով՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը, միևնույն ժամանակ տեղեկացնելով, որ կարող են վճարել որպես գրավի չափ՝ սկսած 80 մլն ՀՀ դրամից։
Մեղադրող դատախազ Գևորգ Սաֆարյանն առարկություններ ներկայացրեց՝ հայտարարելով, թե անհրաժեշտ է փորձաքննություն իրականացնել՝ պարզելու, թե արդյոք առկա հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ, թե ոչ։ Ըստ մեղադրողների՝ պետք է միջնորդության լուծումը հետաձգել՝ մինչև փորձաքննության եզրակացությունը։
Պաշտպանության կողմը,սակայն, հակադարձեց՝ դատարանը պետք է այս փուլում քննարկի խափանման միջոցի հարցը, իսկ առողջական վիճակի վատթարացումը նոր հանգամանք է դիտարկվում՝ խափանման միջոցի փոփոխման հարցը։ Պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ, անդրադառնալով դատախազների փաստարկներին, նշեց՝ եթե Աղվան Հովսեփյանին կալանքի տակ պահելն ինքնանպատակ չէ, ապա ինչ տարբերություն կա՝ խափանման միջոցը կփոխվի հիմա, թե մի քանի ամսից՝ փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո։
Լսելով կողմերի դիրքորոշումը՝ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 15:30-ին։
Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021թ սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Ընդ որում՝ դատարանները բավարարել են քննիչի միջնորդությունները՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ այն երկարացնելու մասին՝ ընդունելով հանդերձ, որ հիմքեր չկան կարծելու , որ նա կարող է թաքնվել քննությունից։ Քրեական գործի շրջանակներում Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վրեժ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/18/2022 09:42 Արբանյակի մասին տարբեր հայտարարություններ. Փաշինյանը խաբել է. մաս 71. «Ժողովուրդ»
- 08/18/2022 09:21 Նախորդ տարի Սուրմալու կենտրոնի գործունեությունը դադարեցնելու մասին միջնորդություն է եղել. «Ժողովուրդ»
- 08/18/2022 09:15 Ամենաշատ ձայներ ստացել է Աղազարյանի որդին,սակայն խորհրդի նախագահ դարձել է Կոտոլյանը. «Հրապարակ»
- 08/18/2022 09:10 Նորաստեղծ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները հավելավճարներ կստանան. «Ժողովուրդ»
- 08/18/2022 09:01 Շիրակի մարզպետը կատաղի պայքար է մղում Պապիկյանի կադրերի դեմ. «Հրապարակ»
- 08/17/2022 10:57 Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 70..«Ժողովուրդ»
- 08/17/2022 10:52 Ռումբի մասին ահազանգերի մասով իրավապահները դիմել են արտերկրի գործընկերներին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/18/2022 13:46 Հայաստանն ու Արցախն ապրում են աղետից–աղետ ռեժիմի մեջ.Թևանյան
- 08/18/2022 13:27 Այս կառավարությունը չունի վստահություն հանրության արդեն մեծամասնության մոտ, դա այլեւս փաստ է.Դանիելյան
- 08/18/2022 10:30 Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես վերացրել է Հայաստանի Հանրապետությունը.Ղազարյան
- 08/17/2022 16:16 Այդպիսի քանակությամբ դյուրավառ, հրավտանգ նյութերի՝ նման պայմաններում պահպանումը հնարավոր չէր առանց պաշտոնական լծակների օգտագործման. Ասլանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 08/17/2022 23:39 Երեւանի Ծարավ Աղբյուր փոոցի տներից մեկում 21-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
- 08/17/2022 21:21 Հրդեհ՝ Երևանի Աղբյուր Սերոբ փողոցում
- 08/17/2022 20:22 Ժամը 19։30-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են․ զոհերի թիվը 16 է
- 08/17/2022 20:20 Եղվարդի երկհարկանի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/14/2022 10:44 Ծնվել է Արամ MP3-ի երրորդ զավակը` Շողերը
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը