Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում

ՍԴ-ն կասեցրել է Աղվան Հովսեփյանի դիմումի գործով վարույթը 07/02/2022   18:20  |  ԼՐԱՀՈՍ


ՍԴ-ն կասեցրել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի դիմումի գործով վարույթը՝ պատճառաբանելով, թե լրացուցիչ փաստաթղթեր ստանալու անհրաժեշտություն կա։ Սա արդեն իսկ վկայում է, որ ՍԴ-ն ուղիներ է փնտրում դիմումը մերժելու համար, մինչդեռ բարձրացված հարցադրումներն ու հիմքերը բավարար հիմնավոր են։

Աղվան Հովսեփյանի ներկայացուցիչը՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը վիճարկել է դատարան ներկայացնելու պատճառաբանությամբ Աղվան Հովսեփյանին ձերբակալության սահմանադրականությունը։

Մասնավորապես ՍԴ-ից պահանջել է հակասահմանադրական ճանաչել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածը՝ այնքանով, որքանով այն չի նախատեսում հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի և դրա բովանդակության մասին ուղղակի (էքսպլիցի) ձևակերպված պայման, այնքանով որքանով հնարավորություն են տալիս ձերբակալման՝ որպես ինքնուրույն դատավարական գործիքի ինքնաշխատ կիրառմամբ մեղադրյալին զրկել ազատությունից, չի նախատեսում ձերբակալված մեղադրյալի՝ ազատությունից զրկվելու պատճառների մասին տեղեկացված լինելու իրավունքի, իր ընտրած անձին իր գտնվելու վայրի մասին տեղեկացնելու իրավունքի, իր պահանջով բժշկական հետազոտման ենթարկվելու իրավունքի, լռություն պահպանելու իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր։ Բացի այդ՝ փաստացի հնարավորություն չի տալիս մեղադրյալին ինքնաշխատ ձերբակալելու իրավաչափությունը դատական կարգով վիճարկելու, ինչպես նաև՝ ՀՀ քր․ դատ․ օր-ի 130-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերում նախատեսված ժամկետները հակասում են ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածին։

Ձերբակալման այս տեսակի միակ նպատակը անձին դատարան ներկայացնելն է։ Օրենքը թույլ է տալիս մեղադրյալին մինչև դատարան ներկայացնելը բերել քննիչի մոտ բացառապես այն նպատակով, որպեսզի քննիչը կազմի ձերբակալման մասին արձանագրություն, որից հետո նրան պետք է անհապաղ ներկայացնել դատարան։ Նշված հոդվածով նախատեսված չէ ձերբակալման այս տեսակի նպատակից չբխող որևէ գործողություն կատարելու մասին որևէ արգելք, որի հետևանքով գործնականում քրեական հետապնդման մարմինները ձերբակալման այս միջոցն օգտագործում են մեղադրյալի նկատմամբ տարաբնույթ դատավարական գործողություններ կատարելու կամ ՁՊՎ-ում պահելու համար։

Ըստ դիմումատուի՝ դատարան ներկայացնելու համար մեղադրյալին ձերբակալելը, օրենսդրական սահմանափակող երաշխիքների բացակայության հետևանքով, վերածվել է մեղադրյալին ապացուցողական տարաբնույթ գործողություններին հարկադրաբար ներգրավելու գործիքի։ Ընդ որում, եթե մեղադրյալը չի կատարում իր դատավարական պարտականությունները, ապա նրան ապացուցողական գործողությունների կատարմանը կարելի է ներգրավել բերման ենթարկելու միջոցով, որն անհամեմատ մեղմ միջոց է։ Մինչդեռ, ՀՀ քր․ դատ․ օր-ի 130-րդ հոդվածում համապատասխան սահմանափակող երաշխիքների բացակայության հետևանքով ձերբակալման այս տեսակը վերածվել է «անհնազանդ» մեղադրյալների նկատմամբ պատժիչ միջոցի։

Դիմումատուն արձանագրել է, որ ՀՀ քր․ դատ․ օր-ի 130-րդ հոդվածի հիման վրա Ա․ Հովսեփյանին ազատությունից զրկելով (ձերբակալելով), խախտվել է նրա ֆիզիկական ազատությունը, ազատությունից զրկվելու պատճառների մասին տեղեկացված լինելու իրավունքը, իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու իրավունքը (ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասություն, 2-րդ մաս, 5-րդ մաս)։

Գործը քննվել է գրավոր ընթացակարգով, ՍԴ-ի համապատասխան նյութեր է պահանջել իրավասու մարմիններից ու ստացել։ Այլ խոսքով՝ քննությունն ավարտվել է ու պետք է որոշումը հրապարակվեր։ ՍԴ-ն անկախ ու ապաքաղաքական որոշում կայացնելու դեպքում նշված կարգավորումը պետք է ճանաչի ՀՀ Սահմանադրությանը հակասող, բայց այդ դեպքում նախ կարձանագրվի ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի իրավունքների խախտումը, երկրորդ՝ քննչական մարմինները կզրկեն քաղաքական հետապնդումների կարեւոր գործիքից։ Ինչպես հայտնի է՝ այսօր նախաքննական մարմինը բոլոր ընդդիմախոսներին ձերբակալում է հենց այդ հիմնավորմամբ, իբր, կալանավորման նպատակով դատարան ներկայացնելու համար ու մարդիկ փաստացի զրկվում են այդ որոշումները բողոքարկելու հնարավորությունից, իսկ միջնորդություններն էլ քննարկվում են հատուկ ընտրված դատավորների կողմից՝ երաշխավորելով քաղաքական իշխանության կամքի դակումը։

ՍԴ-ն այսօր երկընտրանքի առաջ է՝ գործել իրավական հարթությունում ու բավարարել դիմումը, թե քամուն տալ սահմանադրական արդարադատության վերջին փշրանքներն ու մերժել այն՝ սպասելով համալրման՝ ի դեմս նախկին գլխավոր դատախազի նկատմամբ ակնհայտ անբարյացակամ վերաբերմունք ունեցող ՍԴ դատավորի նոր թեկնածուների։ Ի դեպ, գործող ՍԴ դատավորներից առնվազն մեկը եւս ունի հստակ անբարյացակամ վերաբերմունք, որի հիմքով առնվազն պետք է ինքնաբացարկ հայտներ, բայց չի հայտնել, քանի որ նա ՍԴ-ում է հայտնվել հենց քաղաքական իշխանության քիմքին հարիր որոշումներ կայացնելու համար։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:51 30/06/2022  |  ԼՐԱՀՈՍԱղվան Հովսեփյանի պաշտպանները պահանջում են նրա նկատմամբ նշանակել դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն
15:33 30/06/2022  |  ԼՐԱՀՈՍԴատարանը մերժեց Աղվան Հովսեփյանի կալանավորումը փոխելու մասին միջնորդությունը
14:43 30/06/2022  |  ԼՐԱՀՈՍԴատարանը գնաց խորհրդակցական սենյակ. Աղվան Հովսեփյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
13:23 30/06/2022  |  ԼՐԱՀՈՍԱղվան Հովսեփյանի մոտ առկա հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ․պաշտպանը միջնորդեց գրավ կիրառել (տեսանյութ)
12:07 30/06/2022  |  ԼՐԱՀՈՍԱղվան Հովսեփյանի գործով հրատապ նիստ է հրավիրվել.քննարկվում է խափանման միջոցի փոփոխման հարցը՝ ուղիղ
11:55 29/06/2022  |  ԼՐԱՀՈՍԱղվան Հովսեփյանի խափանման միջոցի փոփոխման հարցով հրատապ նիստ է հրավիրվել. դատական նիստը կկայանա վաղը
11:16 29/06/2022  |  ԼՐԱՀՈՍԱղվան Հովսեփյանի կալանքի տակ գտնվելը ոչ միայն ապօրինի է, այլեւ իր մեջ պարունակում է խոշտանգման տարր. պաշտպանները միջնորդել են նիստ հրավիրել՝ Հովսեփյանի խափանման միջոցի փոփոխման հարցով
17:15 15/06/2022  |  Դատական ռեպորտաժներԴատավորներ Դավիթ Արղամանյանը և Արմեն Դանիելյանը ծանուցվել են՝ իրենց դեմ քրգործ հարուցելու պահանջով բողոքի քննությանը ներկայանալու համար
13:53 10/06/2022  |  ԼՐԱՀՈՍԱղվան Հովսեփյանը վիրահատվել է. դատական նիստը հետաձգվեց
19:52 02/06/2022  |  ԼՐԱՀՈՍԱյդ մասին կխոսեմ, բայց ավելի ուշ. Սասուն Խաչատրյանը խուսափեց արձագանքել Աղվան Հովսեփյանին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]