Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից 04/26/2024   16:04 Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 04/26/2024   15:36 Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան. Ալիև 04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Սպասվող ամենավտանգավոր բաժանումները. Վահե Հովհաննիսյան 02/21/2022   11:16  |  Վերլուծություններ

34 տարի առաջ պետության վերածննդի հիմքում միացումն էր։ Պարզ գաղափար էր, որը ենթադրում էր միասնական ջանք, նպատակներ, դժվարություններ, ապրումներ և այլն։ Այս մասին իր վերլուծության մեջ գրել է Վահե Հովհաննիսյանը

Այսօրվա Հայաստանի փլուզման հիմքում բաժանումն էր։ Դարձյալ՝  պարզ մի գաղափար, որը ենթադրում է հասարակության տրոհում՝ մինչև ընտանիք։

15-20 տարի համառորեն աշխատում էին հայաստանցի-ղարաբաղցի բաժանման վրա։ Հասան որոշակի հաջողության, բայց փլուզման համար պետք էր բացարձակ հաջողություն։ Դա բավարար չէր։

2018-ին հրեշավոր աշխատասենյակներում գտնվեց լավ ձևակերպումը՝ նախկիններ և հեղափոխականներ, իսկ դերասանը պոդիումից շրջանառության դրեց դրա քաղաքագիտական բանաձևը՝ սևեր-սպիտակներ։ Ու թափանիվը սկսեց աշխատել։ Պառակտումը ստացավ աշխարհագրական, արժեհամակարգային, կրթական երանգներ։ Հասավ աշխարհի բոլոր երկրները և մտավ ընտանիքներ։ Ընդամենը 27-28  տարվա անկախ պետության մեջ հինը ու նորը ո՞րն էր։ Սա այնքան սուտ և արհեստական գաղափար էր, որ փայլուն աշխատեց։ Ակնհայտ է, որ դա դերասանի միտքը չէր, բայց պարտության գնացքը այդ հայտարարության օրից ճանապարհ ընկավ։

Գալիք բաժանումները

Այսօր սև ու սպիտակն արդեն մարել է։ Իներցիայով ինչ-որ բան դեռ կա, բայց նոր փուլի, նոր աղետների համար այն չի աշխատելու։ Հիմա նոր բաժանման ձևակերպումներն են փնտրում, ապրոբացիա անում։

Նրանք, ովքեր բաժանել են ու գիտեն դրանից ստացվող օգուտի չափը, երբեք կանգ չեն առնելու։ Գտնելու են նոր ձևակերպումներ՝ Հայաստանի նոր պարտությունների համար։

Լինելու է մի քանի գաղափարի ալիքաձև կիրառում։ Խնդրի էությունն արդեն փոխվել է, և բաժանումների տարբերակները գալու են՝ լուծելու խնդիրներ՝ կոնկրետ ժամանակահատվածի համար, հետո իրենց տեղը զիջելու են հաջորդին։

Տարբերակ 1.   Խաղաղության և պատերազմի կողմնակիցներ

Հրեշավոր աշխատասենյակներից, ամենայն հավանականությամբ, այս թեզն առաջիկայում կդրվի շրջանառության. դրա փորձարկումները արդեն կան։ Ովքեր դեմ են անարժանապատիվ թրքացմանը, անզուսպ զիջումերին և չհաշվարկված ծրագրերին, որակվելու են որպես պատերազմի կողմնակիցներ, իսկ հակառակ կողմը՝ խաղաղասերներ։ Սա բացարձակ սուտ և արհեստական  բաժանում է, և նաև այդ պատճառով է վտանգավոր։ Ո´չ ոք չի ուզում պատերազմ, և ոչ մի բանական մարդ Հայաստանը չի տանի պատերազմի։ Խնդիրը արժանապատիվ հարաբերությունների և «ծնկաչոք պացիֆիստների» միջև է։ Բայց վստահաբար գտնվելու է մի «նոր դերասան», որն ազդարարելու է նոր հրեշավոր բաժանման մասին։

Տարբերակ 2. Արևմտամետներ- ռուսամետներ

Հայաստանը անապատացնելու և ֆիզիկական գոյությունը իրապես վտանգելու ամենահարմար գաղափարը սա է։ Հայտնի սխեմաներով և պետական աջակցությամբ հակառուսականության խրախուսման համակարգի ստեղծման աշխատանքները թափով ընթացքի մեջ են։ Մի օր, մի ամենավտանգավոր պահի, լինելու է դրա շնորհանդեսը և թափանիվը սկսվելու է։ Եվ հարյուր հազարներով, ուղեղները անջատած (ինչպես 2018-2020 -ին, իսկ հիմա՝ մղկտալով) ուտելու են այս խայծը։ Ու հարյուր հազարներով հարց չեն տալու. եթե քո սահմանը պահում է և քո ժողովրդի անվտանգությունն ապահովում է ռուս զինվորը, իսկ հակառակորդը չի թաքցնում, որ սպասում է քեզ ոչնչացնելու հարմար պահին, ի՞նչ հակառուսականության մասին կարող է խոսք լինել։ Ընդհանրապես ի՞նչ «մետություն», երբ խնդիրը քո ֆիզիկական գոյությունն է ու պետության գոյությունը։

Տնային տնտեսուհիներից մինչև ԱԺ ամբիոն սողալու է հակառուսականությունը, որի վերջը կարող է լինել Հայաստանը ДНР-ЛНР վերածելը։

Տարբերակ 3. Հայաստանցի-արցախցի

Այս հին ու չարագույժ բաժանումը դարակում դրած է։ Պարբերաբար որևէ անուղեղի տալիս են թարմացման, բայց սրա իրական ժամանակը դեռ չի եկել։ Սա շատ լավ աշխատելու է ռուսամետ-արևմտամետի հետ փաթեթում։ Երեկ էլ մեկը խայծ գցեց. ինքը դա անում էր «կոռմի» դիմաց, պատվիրատուն՝ փորձարկման համար։ Ստուգում էին ռեակցիաները, աջակցության մշտարթուն թիմերի մարզավիճակը, հակազդեցության չափը և ձևերը։

Այս գաղափարը դրվելու է շրջանառության, երբ գա անդառնալի զիջումների փուլը։ Նրանք լինելու են քիչ, բայց ագրեսիվ ու առանց կարմիր գծերի։ Նացիստական քարոզչամեքենայի փորձարկված ավանդույթներով։

Ինչպես կանխել աղետը

2018-ին սև ու սպիտակը շոկային էր, ու մենք պատրաստ չէինք դրան։ Այսօր շատ բան է փոխվել, և գրագետ աշխատելու դեպքում հնարավոր է խափանել հրեշավոր սցենարները։ Կա հասարակության մի լուրջ հատված՝ մի քանի հարյուր հազար մարդ, որ ամեն ինչ շատ լավ հասկանում է, ու համբերության բաժակը լցված է։ Բայց կա նաև համակարգման մեծ խնդիր, հասարակության հետ, մարդկանց հետ խոսելու ճիշտ ձևակերպումներ են պետք, ճիշտ աշխատել է պետք։ Եվ այս հարցում վճռորոշ դերակատարում ունեն հանրային դեմքերը։ Իմ խնդրանքն է նրանց՝ լինել ավելի զգոն, մտածել միասնական աշխատանքի մասին. բեռը նրանց վրա է, մեզ վրա է լինելու։ Ռեսուրս կա -չկա, ով ինչ ներդրում կունենա իր կողմից. բոլոր նման հարցերն ի վերջո լուծվող են, եթե ստեղծվի միասնական աշխատանքի մթնոլորտ և տրամաբանություն։ Այսօրվա քաղաքական ձևաչափերից լուրջ  ակնկալիք չկա, նրանք այդ խնդիրը չեն կարողանալու լուծել։ Որպեսզի հանրային տրամադրությունները վերաճեն արդյունքի և պատնեշ դառնան վտանգների դեմ, պետք է այդ ուղղությամբ համակարգված աշխատել։ Հակառակ կողմը, ինչպես տեսնում եք, շատ համակարգված է մոտենում իր առջև դրված խնդրին։

 

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:30 10/02/2022  |  ՎերլուծություններՍալեմի վհուկները և հարեմի դատավորները․ Վահե Հովհաննիսյան
17:09 07/02/2022  |  ՎերլուծություններՀայաստանում դիմադրության պրոցեսը ոչ թե միտինգի խրոխտ ելույթով պետք է լինի, այլ` գրագետ աշխատանքով. Վահե Հովհաննիսյան
12:32 04/02/2022  |  ԼՐԱՀՈՍՆոր, սոլիդ, համերաշխ իշխանություն բոլորին է պետք՝ բոլոր ընտրազանգվածներին, պետական համակարգին, ուժայիններին․ Վահե Հովհաննիսյան
12:59 03/02/2022  |  ԼՐԱՀՈՍՈ՞ր չվերթով կգա հաջորդ իշխանությունը. . Վահե Հովհաննիսյան
12:00 02/02/2022  |  ՎերլուծություններՈ՞ր չվերթով կգա հաջորդ իշխանությունը․ Վահե Հովհաննիսյան
12:54 25/01/2022  |  ՎերլուծություններՍենթ Քիթս և Նևիսի կովկասյան մասնաճյուղի հպարտ քաղաքացիներ
11:26 21/01/2022  |  ՎերլուծություններԻնչո՞ւ չի վիրավորվում հայը. Վահե Հովհաննիսյան
13:47 18/01/2022  |  ՎերլուծություններԻնքն իր համար՝ մինչև նոր աղետ. Վահե Հովհաննիսյան
12:37 17/01/2022  |  ԼՐԱՀՈՍՊետք է դուրս հանել հասարակությանը և պետական ինստիտուտները պատերազմի ու պարտության կետից. Վահե Հովհաննիսյան
12:00 13/01/2022  |  ՎերլուծություններՀետպատերազմյան վերականգնման համար Հայաստանին պետք է ներհասարակական, ներընտրազանգվածային երկխոսություն․ Վահե Հովհաննիսյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]