Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած 04/24/2024   00:03 Հրապարակվել են բերման ենթարկվածների անունները 04/23/2024   23:58 Փաշինյանը նիստ է հրավիրել 04/23/2024   23:53 Գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ բիրտ ուժ է գործադրվել. նա տեղափոխվել է հիվանդանոց 04/23/2024   23:49 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին 04/23/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   23:42 Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ սրբազան 04/23/2024   23:34 Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին. քաղաքագետ 04/23/2024   23:30 Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   23:02 ՌԴ Բելգորոդում և Վորոնեժի մարզում հայտարարել են անօդաչու թռչող սարքի հարձակման վտանգ 04/23/2024   22:53 Տավուշում բերման է ենթարկվել խաղաղ ակցիայի 9-ը մասնակից 04/23/2024   22:43 ԵԱ․ Սոնա Հարությունյանը պարտություն կրեց 04/23/2024   22:29 ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում 04/23/2024   22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում 04/23/2024   22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով 04/23/2024   21:52 ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել՝ ֆրանսիահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ 04/23/2024   21:48 Բացահայտվել են երեխաների համար համաճարակի հետևանքները 04/23/2024   21:34 Երեւանում բազմահազարանոց երթը առաջնորդում են հոգեւոր հայրերը (տեսանյութ) 04/23/2024   21:31 Քրեական գործերով ու այլ մեթոդներով իշխանությանը կհաջողվի տավուշցիների ընդվզումը կոտրել, որովհետև լոկալ խնդիր է դրված. քաղտեխնոլոգ 04/23/2024   21:21 Չինաստանում iPhone-ի վաճառքն ընկել է 04/23/2024   21:05 Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան 04/23/2024   21:02 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայում էր 04/23/2024   20:57 Ոստիկանները բերման են ենթարկել Սուրեն Պետրոսյանին և գնդապետ Միհրան Մախսուդյանին 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   20:40 Մինչ բոլորի ուշադրությունը սևեռված է ջահերով երթին, Տավուշում բացում են թշնամու անխուսափելի ներխուժման ուղին․ Ոսկանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   20:10 Նոր ալիք անպայման լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) 04/23/2024   20:07 Տավուշում կատարվողը ստորություն է. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 04/23/2024   20:03 Այս իշխանություններն ուղղակի իշխանավորել իրավունք չունեն. Արտակ Զաքարյան (տեսանյութ) 04/23/2024   19:56 Տավուշի շարժումը պետք է դառնա համահայաստանյան. Սաղաթելյան 04/23/2024   19:52 Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը (տեսանյութ) 04/23/2024   19:49 Մոսկվայում դպրոցականը մարզիչի պատժից հետո անոթների պատռվածքով հիվանդանոց է տեղափոխվել 04/23/2024   19:42 Երրորդ նախագահը մասնակցում է ջահերով երթին (տեսանյութ) 04/23/2024   19:32 Առանց իշխանափոխության՝ հողերը, միևնույն է, տալու են. նպատակը սխալ է ձևակերպված. Քաղտեխնոլոգ 04/23/2024   19:23 Չեք հասկանում՝ ինչքան է նրանց ախորժակը, այս միակողմանի զիջումներով Ադրբեջանին ու Թուրքիային չեք բավարարելու. Արմեն Ռուստամյան 04/23/2024   19:13 Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ 04/23/2024   19:05 Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի եւ Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը 04/23/2024   19:03 Հրապարակը բազմամարդ է. մեկնարկում է ջահերով երթը. ուղիղ 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   18:52 Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր 04/23/2024   18:51 Գերմանիայի դպրոցականներն իսլամ են ընդունում դասընկերների ճնշման ներքո 04/23/2024   18:39 «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:14 Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները` ենթարկվեն պատասխանատվության . ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշի միջադեպի մասին 04/23/2024   18:09 Տավուշցիները պատրաստվում են փակել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   18:01 Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ 04/23/2024   18:00 ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Զվարթնոցի տաճարի տարածքում ծառատունկի է մասնակցել
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/22/2024   11:02 Դեպի Երևան և հակառակ ուղղությամբ չվերթները հետաձգվել են

Ինքն իր համար՝ մինչև նոր աղետ. Վահե Հովհաննիսյան 01/18/2022   13:47  |  Վերլուծություններ

Վերջին աղետից մինչև հաջորդը Հայաստանն ապրում է ինքնահոսով։ Կա Նիկոլ՝ ինքն իր համար, իր անձնական հեռանկարի խնդիրներով զբաղված, կա պատահական մարդկանցից կազմված, ինքն իր համար կառավարություն, որը մեծ հաշվով ոչ մի բան չի անում, կա ինքն իր համար ՔՊ մեծամասնություն՝ կազմված տարբեր տեսակներից՝ քացի տվող, ավելի սոլիդ, շփոթված, կասկածը մեջը, հստակ շահ հետապնդող և այլն։ Բայց, մեծ հաշվով, դա բովանդակային մեծամասնություն չէ։ Այս մասին իր վերլուծության մեջ գրել Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը.

«Կա ընդդիմություն՝ ինքն իր համար, ֆորմալ առումով՝ երկու դաշինքից, բայց իրականում բազմաթիվ «ենթաշտամերով», յուրաքանչյուրն իր հաշվարկով, շահով, հարաբերություններով։

Կա ինքն իր համար բանագնաց, որը պետք է բանակցի Թուրքիայի հետ՝ Հայաստանի ու ողջ հայ ժողովրդի պատմության անունից, ու հանդես է գալիս հայաթի ջահելի վարքագծով։ Ու սա ոչ թե մտահոգություն, այլ ավելի պարզ՝ անգամ վախ չի առաջացնում հայ հասարակության մեջ։

Կա օրենքի նախագիծ՝ առձեռն շրջանառության մասին, որը վերաբերելու է բոլորին, բայց այն ինքն իր համար է քննարկվում։ Եվ երբ մեծահարուստ պատգամավորը պաշտպանում է այն, հասարակության լայն շերտերի կողմից չկա ոչ մի հակազդում, որ Հայաստանում մեծ մասն ապրում է Մոսկվայից Վլադիվոստոկ բորդյուր սարքելու կամ շինարարությունից առձեռն եկող կամ Գլենդելից ուղարկվող կանխիկ փողերով։ Ոչ ոք չի ասում նաև, որ գովերգվող վարկային պորտֆելում ահռելի տեղ են զբաղեցնում սպառողական  վարկերը, որոնք լուրջ ռիսկ են թե´ բանկերի, թե´ ողջ տնտեսության համար։

Կա ինքն իր համար ՏԻՄ ընտրություն, որին ԱԺ տիտղոսային ընդդիմությունը չի մասնակցում։ Փոխարենը մասնակցում են տեղական էլիտաները։ Սա մի առանձին աբսուրդ է, բայց ավելի մեծ աբսուրդ է, որ նրանք հաղթում են իշխող ուժին։ Եվ անմիջապես ինքն իր համար գործող իրավապահ համակարգը սկսում է նրանց վրա քրեական գործել հարուցել ու բանտարկել։ Ինքն իր համար ապրող Նիկոլն էլ իր պարտված թիմակիցներին նշանակում է համայնքապետեր։

Ու այս պայմաններում, ինքն իր համար գյուղապետը, որը երկու օր առաջ ընդդիմադիր էր, մեկ էլ դառնում է ՔՊ-ական։

Կան նաև ինքն իր համար Աննա Դանիբեկյան, որն ունի պոդիում դուրս գալու ֆիքսված օրեր՝ ամեն երեքշաբթի։ Այդ դատը ոչ մեկին պետք չէ, ոչ մեկին հետաքրքիր չէ, ակնհայտորեն՝ նույնիսկ Նիկոլին ու Սիլվային, բայց շարունակվում է։

Մենք սրընթաց կորցնում ենք ամբողջական պետության և ամբողջական հասարակության հատկանիշները։ Եթե Թուրքիայի հետ բանակցողի վարքագիծը էլեմենտար վախ ու, հետևաբար, ընդվզում չի առաջացնում հասարակության շերտերում, կարելի է մտածել, որ Ալիևի առաջ քաշած նոր պայմանները, ժամկետները և սպառնալիքները նույնպես որևէ անհանգստություն չեն առաջացնում։ Ու երբ մի օր գա նոր աղետը, Նիկոլն իր սիրած ժանրում հանգիստ կասի՝ «բայց Ալիևը պարզ ասում էր, մարդը հրապարակային ասում էր, բա էն ժամանակ ռեակցիա տայիք, հիմա ի՞նչ եք վրես նայում»։

Նկարագրվածի մեջ ոչ մի հեգնանք չկա. սա պետականության ծանր ճգնաժամ է, որը պահանջում է ոչ ստանդարտ քայլեր։ Սա առաջին հերթին պահանջում է կոնսոլիդացիոն հռետորաբանությամբ լիդերներ, կոնսոլիդացիոն բովանդակությամբ քաղաքական-հանրային պրոցես։ Հակառակ դեպքում մենք՝ լայն հանրությունը, մեր պահվածքով ամեն օր ապացուցում ենք, որ այլևս ունակ չենք ընդվզել, որ քանդված են հասարակական ընդվզման բոլոր մեխանիզմները։ Սոցցանցային հատուկենտ հիստերիկ դրսևորումները միայն նպաստում են դրան, քանի որ ստեղծում են ընդվզման կեղծ տպավորություն, որը երբևէ չի ունենում որևէ հետևանք։ Ընդվզումը տանը թաշկինակի մեջ լացելը չէ։ Ընդվզումը խիստ մոտիվացված ռեակցիա է, բողոքը բոլորովին այլ դրսևորում պետք է ունենա, որպեսզի ազդի պրոցեսների վրա։ Եվ այն պահանջում է նաև որոշակի ռիսկ, գոնե՝ կոմֆորտի։ Որևէ հերթական ստատուս, ելույթ, հայտարարություն կամ զեկույց չեն կարող փոխել իրերի ընթացքը, եթե չեն ուղեկցվում կոնկրետ գործողություններով։ Ընդվզող մարդը, սոցցանցում լացակումած կամ ապոկալիպտիկ ստատուս գրելուց հետո անմիջապես չի անցնում կյանքի բնականոն ռեժիմին, մանավանդ, որ կյանքը ո´չ այդ պահին, ոչ՝ մոտ հեռանկարում բնականոն լինելու որևէ շանս չունի։

Ընդվզումը չի կարող ենթադրել՝ անձնական կոմֆորտի հարցերը լուծել, հեռու մնալ ամեն ինչից, մշտապես լինել դիտորդ ու մեղադրել ուրիշներին, թե ինչու մի բան չեն անում՝ «սրանցից պրծնելու համար»։

Հիմա վտանգը պետության կորուստն է, մեր ընտանիքների անվտանգությունը, մեր հայրենիքի չլինելը. պետք է սա գիտակցել ու որոշում կայացնել՝ անհատական և կոլեկտիվ մակարդակներով։ Հենց սա գիտակցենք, պրոցեսի բովանդակությունը կփոխվի, և ընդդիմադիր պրոցեսից կվերածվի հասարակական զանգվածային պրոցեսի»։

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:37 17/01/2022  |  ԼՐԱՀՈՍՊետք է դուրս հանել հասարակությանը և պետական ինստիտուտները պատերազմի ու պարտության կետից. Վահե Հովհաննիսյան
12:00 13/01/2022  |  ՎերլուծություններՀետպատերազմյան վերականգնման համար Հայաստանին պետք է ներհասարակական, ներընտրազանգվածային երկխոսություն․ Վահե Հովհաննիսյան
11:13 11/01/2022  |  ՎերլուծություններՀինգ քայլ դեպի փոփոխություն. Վահե Հովհաննիսյան
15:46 24/12/2021  |  ԼՐԱՀՈՍՎահե Հովհաննիսյան. Հայաստանում այսօր առկա է երկու նոր քաղաքական ուժի անհրաժեշտություն
12:54 15/12/2021  |  ՎերլուծություններՈւմ միջանցքը կմտնի Պուտինի ձիթենին. Վահե Հովհաննիսյան
16:57 09/12/2021  |  ՎերլուծություններՈվ է Հայաստանի թիվ մեկ գերին, և ով՝ ներքին Մուրադովը․ Վահե Հովհաննիսյան
14:12 08/12/2021  |  ՎերլուծություններՀեղափոխության վախճանը չպետք է դառնա Հայաստանի վախճանը․ Վահե Հովհաննիսյան
19:21 06/12/2021  |  ՎերլուծություններԼռել՝ մինչև նոր պատերա՞զմ․ Վահե Հովհաննիսյան
18:57 01/12/2021  |  ՔաղաքականՊատրաստվել այլ Հայաստանի․ Վահե Հովհաննիսյան
21:13 19/11/2021Ինչ կատարվեց նոյեմբերի 16-ին․ Վահե Հովհաննիսյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]