Թեմաներ
Երկուշաբթի 05 / 06 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/06/2024   10:39 Ականազերծման աշխատանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել 05/06/2024   10:38 Կապանի Արփիկ թաղամասում քաղաքացին սայթաքել և ընկել է քարերի վրա. նա հոսպիտալացվել է 05/06/2024   10:35 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ իշխանության ակնհայտ ուղղորդմամբ տարվում է վիրավորանքների ամոթալի արշավ. Թաթոյան 05/06/2024   10:29 Հրդեհ՝ Սբ. Սարգիս եկեղեցու մոտ 05/06/2024   10:27 Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխային 05/06/2024   10:23 Հալաբյան փողոցում BMW-ն բախվել է սյանը. կա վիրավոր 05/06/2024   10:21 Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի վրա. Աբրահամյան 05/06/2024   10:12 Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հանդես է եկել կոչով 05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/05/2024   22:00 Փրկարարների հմուտ գործողությունների շնորհիվ քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից 05/05/2024   21:55 Բրազիլիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի 05/05/2024   21:31 «Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   21:07 Առանց Վեհափառ հայրապետի օրհնության մենք չենք գործում. Բագրատ Սրբազան 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   20:41 «Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը 05/05/2024   20:11 Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024   19:42 Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին` գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին. թյուրքագետ 05/05/2024   19:37 Նոր սկանդալ` Բաքվի ու Թեհրանի միջեւ. հարեւանների ներքին անցուդարձին վերաբերող լուրերը` մեկ տեսաշարով 05/05/2024   19:27 Իշխան Գևորգյանը 72 ժամ նստացույցից հետո կշարունակի քաղաքական ակցիան 05/05/2024   19:08 Բոլորիդ սպասում եմ մայիսի 9-ին` Երևանում. Բագրատ Սրբազանը` քաղաքացիներին 05/05/2024   19:02 Թուրք-ադրբեջանական մամուլը լի է փաշինյանական իշխանության աջակցության կոչերով. Գեղամյան 05/05/2024   18:38 Նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան 05/05/2024   17:55 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը Սևանում է 05/05/2024   17:47 Կոտայքում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր հայտնվել դաշտում 05/05/2024   17:42 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին 05/05/2024   17:35 Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում 05/05/2024   17:22 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում 05/05/2024   16:57 Տեղեկատվական բոլոր հոսքերը թե՛ դրական, թե՛ չեզոք և թե՛ թիրախավորող միևնույն է՝ պտտվում են այս իրադարձության և այս առաջնորդի շուրջ, ինչն արդեն ինքնին խոսուն փաստ է. իրանագետ 05/05/2024   16:32 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ 05/05/2024   16:21 Սա մեր լինելության, գոյաբանական վերջին ճիգն է, եթե ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. Նուռ 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   15:47 Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին մասնակցելու 05/05/2024   15:32 Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց Ցեղասպանությունը, թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Դանիելյան 05/05/2024   15:03 Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/05/2024   14:37 Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում 05/05/2024   14:12 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան 05/05/2024   14:04 Քաղաքացիների ողջույններն անպակաս են. Բագրատ Սրբազանի ղեկավարությամբ քայլերթին նոր քաղաքացիներ են միանում 05/05/2024   13:57 Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է. Արման Թաթոյան 05/05/2024   13:51 Աշխարհում ոչ ոք զիջելով խաղաղության չի հասել, ոչ ոք. Սիմոնյան 05/05/2024   13:14 «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը» խորագրով նստացույց` Լիբանանում ՀՀ դեսպանատան դիմաց 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   11:24 Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը ցույց է տալիս, որ իշխանության ավանդական քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Աբրահամյան 05/05/2024   11:19 Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք. Սրբազանը` իշխանություններին 05/05/2024   10:59 Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/05/2024   10:19 Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը

Ո՞ր չվերթով կգա հաջորդ իշխանությունը. . Վահե Հովհաննիսյան 02/03/2022   12:59  |  ԼՐԱՀՈՍ

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ  Վահե Հովհաննիսյանը գրել է.

«Հաջորդ իշխանությունը՝ Բրյուսելից

Պատերազմի արդյունքում արևմտյան ազդեցությունը Հայաստանում ենթարկվեց բովանդակային դեֆոլտի։ Կառույցները կան, մարդիկ կան՝ զգալի քանակով, ֆինանսավորման մեխանիզմները կան, մեդիան կա, բայց բովանդակությունը սնանկացել է։ Արևմուտքը փաստեց, որ ունի զրոյական ազդեցություն անվտանգային հարցերում, ինչպես նաև ունի, մեղմ ասած, երկակի ստանդարտների մեծ մշակույթ։ Արևմուտքը չդատապարտեց Ադրբեջանի ագրեսիան, հայկական խաղաղ բնակավայրերի հռթիռակոծումը, հողերի անեքսիան։

Չի հասկացվում, թե ինչ գաղափարի և ինչ երաշխիքների շուրջ կարող է Արևմուտքը Հայաստանում կոնսոլիդացիա ապահովել այս կամ այն գործչի կամ շրջանակների շուրջ։

Կա կոլեկտիվ-հանրային գիտակցում, որ եթե հայ ժողովուրդը մնար, պայմանական ասած, «սկանդինավյան խաղաղապահների» հույսին, ապա ողբերգության պատկերը կլիներ ամբողջական։

Այս պայմաններում շատ դժվար է պատկերացնել, թե արևմուտքն այսօր ունի լուրջ լծակներ՝ Հայաստանում իշխանություն ձևավորելու։ Ի վերջո, արևմուտքում շատ լավ հասկանում են, որ թուրքական/ՆԱՏՕ-ական և ադրբեջանական զորքերի դեմ Հայաստանում իրենք ոչինչ չեն կարող հակակշռել։

Թվում է, թե թեման այսքանով կարելի է ավարտել, բայց կա մեկ այլ պրոցես։

Որքան էլ տարօրինակ հնչի, Հայաստանում հնարավոր է կտրուկ պրոարևմտյան տրամադրությունների աճ. դա հնարավոր է ռուսական կոպիտ սխալների դեպքում՝ աճող հակառուսական տրամադրությունների ֆոնին։ Եթե Ռուսաստանը թուրքական կոալիցիաների հետ հարաբերություններում զիջի հայկական շահ կամ պարզապես գրագետ չաշխատի Հայաստանում՝ շարունակելով Հայաստանին նայել միայն տանկի դիտակետից կամ արզաքանցյանների հայացքով, կարող է տեղի ունենալ ամենաանսպասելի շրջադարձը՝ Հայաստանում կտրուկ մեծանան հակառուսական տրամադրությունները, նույնիսկ՝ սեփական անվտանգության ռիսկի հաշվին։ Եթե Ռուսաստանը շարունակի իր շահերի անվերապահ սպասարկման համար դեռևս պահել Նիկոլին, հետո իրավունք չի ունենալու որևէ մեկին մեղադրել, թե ինչո´ւ Հայաստանը դարձավ երկրորդ Վրաստան։

Արևմուտքը Հայաստանի համար չափազանց կարևոր գործընկեր է։ Հայաստանն իր շահերը պաշտպանելու և իր խնդիրների լուծման, ինչպես նաև ներքին ռեֆորմացիայի համար մշտապես կարիք է ունենալու Արևմուտքի լուրջ աջակցության և երկխոսության։ Բայց դա կարող է անել միայն սոլիդ իշխանությունը, որը կունենա վստահության պաշար և հայկական նոր օրակարգ։ Միայն այդ դեպքում է հնարավոր արևմուտքի հետ կառուցել մեզ համար կենսական կարևորության հարաբերություններ և օրակարգ, զարգանալ արևմտյան մոդելով, արևմտյան սփյուռքի հետ ունենալ համահունչ կենսական միջավայր և էֆեկտիվ համագործակցություն՝ միաժամանակ լինելով վստահելի գործընկեր Ռուսաստանի համար, չանելով քայլեր ընդդեմ Ռուսաստանի և արկածախնդրության չտանելով պետության անվտանգային համակարգը։

Հաջորդ իշխանությունը՝ Ստամբուլից

Վերաբացվող և չարչրկված Ստամբուլ-Երևան չվերթը իրականում ունի սիմվոլիկ մեծ նշանակություն։ Խոսքն օդանավի և ուղևորափոխադրման մասին չէ։ Խոսքը փափուկ ուժի էքսպանսիայի մասին է, որը պրոցեսների՝ այս տրամաբանությամբ շարունակվելու դեպքում կարող է ստանալ անկառավարելի ծավալներ։

Դրա հիմքում մի քանի գործոն է. ա/  հայ հասարակության լատենտ տրամադրությունները և ինդենտիֆիկացիոն հակումները, բ/   Ռուսաստանի անկարողությունը՝ հակադրել  տայլ պրոցես։

Առկա է հիմնավոր մտավախություն, որ թուրքական փափուկ ուժի  ազդեցությունը կարող է անակնկալ լինել հայ ժողողվրդի կրթված շերտերի ու նաև Ռուսաստանի համար։

Հունիսի ԱԺ ընտրություններին Թուրքիան բացահայտ պաշտպանում էր Նիկոլի թեկնածությունը։ Թուրքիայի բանակի և քաղաքական ղեկավարության ներկայացուցիչները հրապարակայնորեն աջակցում էին նրան։ Սա պատմական աբսուրդ է, երբ մի երկիր ակտիվ մասնակիցն է քո պարտությանը, քո ստորացմանը, հազարավոր մահերի, իսկ ամիսներ հետո քո ընտրություններում հրապարակայնորեն սատարում է թեկնածուներից մեկին, և հասարակությունըչի պոռթկում, ռեակցիա չի տալիս։ Նման բանը տվյալ թեկնածուի համար պետք է ունենար ուղիղ հակառակ հետևանք՝ նպաստեր նրա պարտությանը։

Ունենալով այս նախադեպը՝ կարող ենք ենթադրել, որ թուրքական էքսպանսիան կարող է լինել սպասվածից ուժեղ։ Դրա համար, իհարկե, ժամանակ է պետք, և այս պահին նվազ իրատեսական է, թե Հայաստանի հաջորդ իշխանությունը կարող է գալ, պայմանական ասած, «Ստամբուլի ռեյսով»։

Բայց զարգացումների տրամաբանությունը հիմք է տալիս մտածել, որ առաջիկա տարիներին թուրքական փափուկ ուժի մուտքը Հայաստան լինելու է ինտենսիվ, բազմաոլորտ՝ բիզնես, տնտեսություն, անշարժ գույք, մշակույթ և այլն։ Այս ամենը վերջանահաշվարկում ենթադրում է մուտք դեպի հասարակություն, կառուցվածքային միավորներ՝ կուսակցություններ և այլն, ուղիղ և անուղղակի ազդեցություն պետական համակարգի և իշխանության վրա։

Ամենաիրատեսական սցենարներով՝ 4-5 տարի հետո Թուրքիան կարող է ունենալ ազդեցություն Հայաստանում բոլոր մակարդակների իշխանության ձևավորման վրա։ Եվ ռուսները, իհարկե, կզարմանան, թե ինչպես դա ստացվեց, և թե ինչպես թուրքերն իրենցից ավելի մեծ ազդեցություն ունեն։ Դա արդեն այլ քննարկման թեմա է։

Եթե մի երկրում 30 տարի հնարավոր է եղել 10 հազար դրամով ձայն ստանալ, ապա ինչո՞ւ թուրքերը նույնը չեն կարողանալու անել՝ ավելի մեծ գումարով և ավելի քաղաքակիրթ ձևերով, եթե 30 տարի կուսակցությունները և քաղաքական գործիչները ոտքի վրա կարող էին փոխել իրենց «սկզբունքային տեսակետները», ապա ինչո՞ւ թուրքերը նույնը չեն կարող խրախուսել ավելի հետաքրքիր առաջարկներով, եթե մի երկրում հնարավոր է իրենց պարտության և նվաստացման տարած իշխանության փառահեղ վերարտադրում, ապա ինչո՞ւ թուրքերը ավելի լուրջ հաջողությունների չեն կարող հասնել՝ ավելի գայթակղիչ կարգախոսներով։

Շատ հստակ խնդիր է ձևակերպվում. Թուրքիայի հետ բաց սահմաններով ու որոշակի ինտեգրացիայով նորմալ հարևաններ լինելու համար Հայաստանում պետք է լինի սկզբունքներ, արժեհամակարգ և խնդրի խորքային պատկերացումներ ունեցող իշխանություն։

Հակառակ դեպքում ազգովի լսելու ենք մուղամ, տնտեսական շահավետ նախագծերի փոխարեն բավարարվելու ենք Հայաստանի կլինիկաներում Ղարսի բնակիչ Աբուլֆազի բուժմամբ, և չենք ֆիքսելու թուրքական ազդեցության անդառնալի աճը իշխանության բոլոր մակարդակներում»։

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:00 02/02/2022  |  ՎերլուծություններՈ՞ր չվերթով կգա հաջորդ իշխանությունը․ Վահե Հովհաննիսյան
12:54 25/01/2022  |  ՎերլուծություններՍենթ Քիթս և Նևիսի կովկասյան մասնաճյուղի հպարտ քաղաքացիներ
11:26 21/01/2022  |  ՎերլուծություններԻնչո՞ւ չի վիրավորվում հայը. Վահե Հովհաննիսյան
13:47 18/01/2022  |  ՎերլուծություններԻնքն իր համար՝ մինչև նոր աղետ. Վահե Հովհաննիսյան
12:37 17/01/2022  |  ԼՐԱՀՈՍՊետք է դուրս հանել հասարակությանը և պետական ինստիտուտները պատերազմի ու պարտության կետից. Վահե Հովհաննիսյան
12:00 13/01/2022  |  ՎերլուծություններՀետպատերազմյան վերականգնման համար Հայաստանին պետք է ներհասարակական, ներընտրազանգվածային երկխոսություն․ Վահե Հովհաննիսյան
11:13 11/01/2022  |  ՎերլուծություններՀինգ քայլ դեպի փոփոխություն. Վահե Հովհաննիսյան
15:46 24/12/2021  |  ԼՐԱՀՈՍՎահե Հովհաննիսյան. Հայաստանում այսօր առկա է երկու նոր քաղաքական ուժի անհրաժեշտություն
12:54 15/12/2021  |  ՎերլուծություններՈւմ միջանցքը կմտնի Պուտինի ձիթենին. Վահե Հովհաննիսյան
16:57 09/12/2021  |  ՎերլուծություններՈվ է Հայաստանի թիվ մեկ գերին, և ով՝ ներքին Մուրադովը․ Վահե Հովհաննիսյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]