ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռոբերտ Էլիբեկյան․ ՈՒժեղ մարդիկ ընդհանրապես, մենակներն են, զինվորն՝ իր կռվում, նկարիչն՝ իր կտավի առաջ՝ երես առ երես մենակ են․․․ և ազատ 01/17/2022 22:30 | Հարցազրույց

Գեղանկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը 44 -օրյա պատերազմից հետո վառ գույները կորցրած լինի ասես։ Ներհայեցող իր աչքը կտավի վրա շարունակ աչք է տեսնում ու նկարում։ Այդ աչքն ամենուր հետապնդում է նրան։ Կտավների ֆոնը մուգ կապույտի, մուգ մանիշակագույնի ու սևի միջև է։ Իր գույները միշտ վառ են եղել՝ կարմիր ու դեղին, կանաչ ու կապույտ, իսկ հիմա՝ թանձր ու մուգ, ծանր են ու ծանրության մեջ բացված աչք, խորախոր հայացք․․․ Որպես լույսի կայծ ու առկայծում․․․
Վարպետը այս օրերին ասպետներ է նկարում։ Միշտ է նկարել։ Հիմա որոնում է։ Ասպետների կարոտով է․․․Գտնու՞մ է։ Իհա՛րկե։ Անհնար է, որ չգտնի։ Ասպետների շարքն այդ է վկայում։ Պարզորոշ է՝ նրա ասպետը զինվորն է՝ մշտամենակ դիրքապահը՝ ինքն է ու իր զենքը։
Նկարիչը սիրում է իր մենակությունը, ասում է՝ «Կերպարվեստը մենակության մեջ ստեղծվող արվեստ է։ Գիտե՞ք, մենակությունն օգնում է կենտրոնանալ»։ Ապա՝ շարունակում՝ «ՈՒժեղ մարդիկ ընդհանրապես, մենակներն են։ Զինվորն իր կռվում մահվան դեմ երես առ երես մենակ է կանգնում։ Նույնը նկարչության մեջ է՝ եթե հզոր նկարիչ ես, դու մենակ ես։ Դիմացդ քո կտավն է, վրձինները, ներկը և․․․ ազատ ես։ Ինձ համար ազատությունն ամենից վեր է»։
ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը 80-ը բոլորեց 2021-ի ապրիլի 21-ին, բայց անհատական ցուցահանդեսը, որ վաղ էր ծրագրված, այդպես էլ չուզեց ու չարեց։ Իրավիճակը, ժամանակը չի տրամադրում, այլ մտածումների մեջ է՝ կտավից դուրս, թե՝ կտավի վրա․․․
Անշուշտ, պատերազմի կնիքն է։ Ռոբերտ Էլիբեկյանի ձայնը կերպարվեստի ուժով դեռ տարիներ առաջ հնչեց, երբ Ջուղայի ասեղնագործ և բացառիկ խաչքարերն էին ադրբեջանցի բարբարոսները ջարդուփշուր անում։ Վարպետը «Ճիչ» կոչեց իր ստեղծագործությունը ՝ ասելով՝ «եթե չվերարտադրեի, կպայթեի՝ այս թեման մեջս պահելով։ Սա էլ է եղեռն, ի՞նչ կապ ունի՝ մշակութային է, թե՝ մարդկային»։
Ասում է՝ «Մեկ-մեկ մտածում եմ՝ ի՞նչ է պատերազմը, ինչու՞․․․ Պատերազմն արհավիրք է՝ ուզում է խեղդել, և չկան փոքր ու մեծ ազգեր, կան ուժեղ և թույլ ազգեր, կարող է շատ մեծ տարածք ունենաս դու, երկիրդ ծավալուն լինի, բայց՝ փուչ, մինչդեռ․․․փոքր երկրները, ազգերը, և մանավանդ հայերը, «քվինտ-էսենցիա» են։ Հետո՝ մտածում ես՝ հայն ամբողջ աշխարհով մեկ սփռված՝ այս ի՞նչ ազգ է, ո՛չ ծով ունի, ո՛չ նավթ ու գազ․․․ իր ունեցածը՝ իր մշակույթն է, մեծ մշակույթը, որ վախեցնում է։ Գիտեք՝ մեր արվեստը շատ զորավոր է, մեր ամենահզոր զենքն է։ Մեր մանրանկարչությունը։ Մեր միջնադարյան ճարտարապետությունը․․․ Մենք իրավունք ունենք հպարտանալու, որ հայ ենք, բայց․․․այդ է, որ այսօր կորցրել ենք։ Բռունցքի պես լինելու փոխարեն, մենք այսօր բաժան-բաժան ենք։ Էսքան կուսակցություններն ի՞նչի համար են՝ ազգը մասնատելու՞․․․ Բաժանիր, որ տիրես՝ բոլոր ժամանակներում այդպես է եղել, չէ՞, բայց մերոնք դասեր չեն քաղում։ Դրա համար էլ թշնամի տարբեր ուժեր մեզ ուզում են խեղդել։ Ցավոք, մեր ժողովուրդն իր պատմությունը լավ չգիտի»։
-Պարոն Էլիբեկյան, Թիֆլիսում ծնվելով՝ ազդեցություններով ու հազար կապերով կապված հայկականությամբ լեցուն այդ քաղաքին, նաև՝ լավ ճանաչելով վրացիներին, ինչո՞վ եք բացատրում, որ նրանք էլ մեր մյուս երկու՝ ոխերիմ- հարևանների հանգույն՝ հայի հետքը ջնջելու կամ այն սեփականելու քաղաքականություն են իրականացնում տարիներ շարունակ։
-Ընդհանրապես, թույլ ազգերն են ուրիշի ստեղծածը գողանում։ Քանի որ իրենք բարդույթ ունեն, ուզում են ամեն ինչ իրենցով անել։ Հայերը երբեք նման բան չեն արել․․․Մենք չենք արել, քանի որ ունեցել ենք հզոր արվեստ։ Ես հպարտ եմ, որ մասնակցում եմ այդ ընթացքին։ Կան պալատական արվեստագետներ, բիզնեսի համար ստեղծագործողներ, իսկ ես մինչև այսօր չեմ կարող հասկանալ՝ այդ ի՞նչն է ինձ տանում, որ ամեն Աստծո օր գալիս եմ արվեստանոց՝ նկարում եմ։ Գաղտնիքներ կան, որ ինքդ չես կարող հասկանալ։ Արվեստագետը մինչև կյանքի վերջը «ոսկի երակ» որոնողների նման՝ ոգեղեն հարստության նոր աղբյուրների փնտրտուքի մեջ է։ Որոնելու և գտնելու այդ ընթացքն է ապրեցնում։ Եթե ամեն հայ իր գործն անի․․․ Մեր մանրանկարչությունը խենթանալու բան է։ Հայտնագործությունների աղբյուր։ Վերջերս նայում էի՝ ամենավաղ շրջանի հայ միջնադարյան մանրանկարիչների գործեր կան՝ «profile face», որոնց Պիկասոն դարեր անց նոր միայն հասավ։ Իսկ մերոնք, է՜, դեռ վաղ միջնադարում էին յուրօրինակ մի ձևով նկարում, ինչն ուղղակի ապշեցնում է։ Միշտ ասել եմ, մենք մրցունակ, շատ ուժեղ մեկ բան ունենք՝ հզոր արվեստ, նկարչություն, քանդակ, ճարտարապետություն․․․որն ամբողջ աշխարհում կարելի է հանգիստ ներկայացնել, ցուցադրել և հպարտանալ։
Միջանկյալ․ Հայր և որդի Էլիբեկյաններ` Պիկասո, թե՞ Դելակրուա ․․․
Ստեղծագործողի միտքը, ներաշխարհը, անձնական զգացողություններն ու ցանկություններն են թելադրում, այն, ինչ արտացոլվում է կտավի վրա։ Այս միտքը առավել շոշափելի դարձնելու համար Էլիբեկյանը դիմում է իր ուսուցիչներին՝ «Ես Պաբլո Պիկասոյի խոսքերն եմ հիմա ուզում հիշել, որ ասում էր՝ «Дайте мне кусок грязи и я напишу вам обнаженное сверкающее женское тело»։ Որդին՝ գեղանկարիչ Արեգ Էլիբեկյանը՝թե, պա՛պ, այդ խոսքերը Էժեն Դելակրուան է ասել։
Հայրը՝ թե՝ չէ՛, Պիկասոն է․․․Որդին՝ հա՛յր, ինքդ ես ինձ սովորեցրել ու ես հենց քեզնից եմ լսել ու սովորել, որ Դելակրուան է։
Ես հաճույքով լսում էի հայր և որդի Էլիբեկյանների՝ «Պիկասո, թե՞ Դելակրուա» երկխոսությունը, մի պահ հիշեցի՝ Դեմիրճյանի «Վարդանանքի» հերոսների՝ «ա՛յծ է, արծի՛վ է» բանավեճը, թեպետ, հայր Էլիբեկյանը մտքում արդեն տեղի տվեց՝ տղան ավելի ճիշտ է հիշում, ընդ որում, վկայակոչելով ուսուցչին․․․
-Հայեր և հրեաներ համադրություն-հակադրությունների մասին այսօր հաճախ են խոսում։ Պետություն չունենալով՝ հրեաները ստեղծեցին այն։ Մենք շագրենի կաշվի պես՝ քանի գնաց՝ փոքրացրինք մեր պետությունը և հիմա պետականությունն է վտանգված։ Տեսե՛ք, դուք աշխարհին ներկայանալու մեր ամենահզոր զենքը մեր մշակույթն եք համարում։ Բայց չէ՞ որ Հայաստան-պետությունն է, որ պիտի ներկայացնի այն։ Իսկ որքանո՞վ է մեր իրականության մեջ գիտակցվում պետության կարևորությունը, որքանո՞վ է հայ մարդը դողում մեր պետականության համար․․․
-Հայերն ու հրեաներն անհամեմատելի են և շատ տարբեր։ Հայերի ամենալավ բնորոշիչը գիտեք ո՞րն է՝ ընտանիքը, մեր ընտանիքը բացառիկ է։ Որ համեմատես իտալացիների ռուսների, վրացիների, նույն հրեաների հետ, ավելի ցայտուն կզգաս ու կհասկանաս՝ հայն ուրիշ է՝ իր տունը, ավանդույթը, երեխաները, հայրերը, պապերը․․․Դրա համար էլ տարբեր օտար ուժերը ձգտում են մեր ամուր ընտանիքը քանդել։ Այսինքն, եթե ուզում են քանդել երկիրը, ընտանիքից են սկսում։ Բայց մի բան ասեմ՝ հայերը շատ ուժեղ են, դա գենետիկա է, բոլոր դարերում են փորձել բնաջինջ անել, ջարդել մեզ, ինչե՜ր է եղել, վրացին, թուրքը, ռուսը՝ բոլոր ազգերը․․․կդիմանայի՞ն, չէ, հայերն անհասկանալի ժողովուրդ են, մեկ-մեկ մտածում եմ՝ կատուն, որ Էյֆելից գցես՝ էլի թաթերով գետնին կիջնի։ Այ, էդ կատվի պես ենք։ Մենք չենք կարող հասկանալ, պատկերացնել անգամ, թե՝ այսքան բան է եկել-անցել մեր գլխով ու մենք ո՞նց է, որ դեռ կանք։ Եվ հազարամյակներ պետություն չունենալով՝ անհատներ ենք ունեցել, ամեն հայ անհատականություն է։ Նրանք են, որ շարունակական ձգտմամբ վառ են պահել հայի փափագը՝ պետություն ունենալու։ Եվ երբեք պատերազմ չենք սկսել որևէ ազգի դեմ, եթե սկսվել է, մենք նվաճող չենք եղել երբեք։
-Պրն Էլիբեկյան, լավ, ինչու՞ և ի՞նչ են ուզում աշխարհի հզորները մեզանից։ Ինչու՞ են մեր հետևից ընկած․․․
-Պատասխանը ես գիտեմ՝ այդ ամենը նրանից է, որ մենք շատ ուժեղ ենք, մեր արվեստը, մեր գենը և մեր բնօրրանը իրենց չի թողնում հանգիստ, հասկացե՛ք, նախանձում են․․․ մի փոքր երկիր աշխարհում՝ դարերից եկել ու դեռ գնում է․․․ Եվ գիտեք, ես ուրախ եմ, որ հայերն ամենուր սփռված են, որ մենք ցանցային ազգ ենք․․․ Արտագաղթի մասին տագնապողներին էլ կասեմ՝ հայերի ուժը այդ սփռվածության մեջ է նաև։ Մնացողը՝ մնում է, մնալու է։ Մեր գենի մեջ մեծ թռիչքի զգացողություն կա․․․
Ի դեպ, զրուցելիս մտովի հիշում-համեմատում էի Սոս Սարգսյանի հետ մի զրույցս, երբ վերջինս՝ ընկերոջ՝ կինոռեժիսոր Հովիկ Հախվերդյանի հարցին, թե՝ ա՛յ տղա, կարող է, մենք՝ ռուսների ասած՝ «Задержались на этом свете», բոլորը չկան, մենք՝ կանք, Էլիբեկյանի հանգույն նույն հանգստությամբ պատասխանել էր՝ ուրեմն, մի պատճառ կա, որ «զադերժալիս», «պատճառն էլ մեր ուժն է, մեր հզոր տենչը՝ ապրելու, արարելու․․․»
Հայկական գենի բացառիկությամբ մեր ազգի ընթացքը պայմանավորող գեղանկարիչը՝ Ռոբերտ Էլիբեկյան՝ հայերի հավերժության մասին վախ ու տագնապ չունի․․․Ասաց՝ «Կդիմանանք, պարզապես պիտի գործենք։ Ցանկացած երկիր սիրող հայ պիտի միշտ զգոն լինի, պատրաստ լինի ամեն ինչի, մենք էմոցիոնալ ժողովուրդ ենք և ի դեպ, շատ ենք բարձրաձայն խոսում մեր ծրագրերի մասին։ Էդ ֆեյսբուք կոչվածն էլ՝ խաբարբզիկ է։
Ես իմ գործն եմ անում և վստահ եմ՝ անհնար է հայությանը ոչնչացնել»։
Զրույցը՝ Անահիտ Եսայանի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 05/28/2022 09:33 Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 17․ Ժողովուրդ
- 05/28/2022 08:29 Իշխանությունների PR-ն ապահովող Հանրայինի նոր լրատվական ալիքի համար` 2 մլն դոլար. «Ժողովուրդ»
- 05/28/2022 08:24 Նախնական կալանքը դարձել է պատժամիջոց․«Հրապարակ»
- 05/28/2022 08:21 Դեսպանները մրցում են միմյանց հետ․ «Հրապարակ»
- 05/28/2022 08:15 Նիկոլ Փաշինյանը վերջերս աննկարագրելի սիրառատ է դարձել թիմակիցների նկատմամբ. որն է պատճառը․«Հրապարակ»
- 05/28/2022 08:11 Շվեյցարիայում գտնվող Աննա Հակոբյանը թանկարժեք ժամացույց է նվեր ստացել. «Ժողովուրդ»
- 05/28/2022 08:06 Նիկոլ Փաշինյանի քավորը` պատգամավոր Վահե Ղալումյանն Իջևանում նոր առանձնատուն է կառուցում. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
- 05/24/2022 17:23 Այս ամենը Ռուսասատանի Դաշնության հետ որևէ կապ չունի. խոսքը երկու երկրների՝ Հայաստանի և Ադբեջանի միջև կառուցվող հարաբերության մասին է. Մովսես Հակոբյան
- 05/13/2022 16:51 Դատարանի դիրքորոշման վրա էական ազդեցություն է ունեցել վարույթն իրականացնողի և հսկող դատախազի միջև իրավական «վեճը». Րաֆֆի Ասլանյան
- 05/09/2022 22:55 Սպասեք, շուտով այս թատերաբեմը կավարտվի. Ազատամարտիկ Սերոբ Գասպարյան
Մեկնաբանություն
- 05/28/2022 16:47 Նիկոլ մահաբերը շատ լավ տեղյակ է, թե ինչ պատճառով է Արթուր Վանեցյանը երկու օրով մեկնել Եվրոպա․ այդ մասին գիտեն նաև նրա «կոֆե դնող» անդաստիարակ չախոյանները․ Բաբայան
- 05/28/2022 16:34 Արթուր Վանեցյանը երկու օրից կլինի Երեւանում եւ կշարունակի պայքարը. Սոս Հակոբյան
- 05/27/2022 17:54 «Բայց ժամանակը շատ քիչ է...». Կարեն Վրթանեսյան
- 05/27/2022 16:08 «Հայկական» արբանյակի թեման հերթական անգամ ցույց տվեց, թե որքան խոցելի է մեր հասարակությունը ստերի ու մանիպուլյացիաների առջև.պատգամավոր
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/28/2022 15:49 Փրկարարները հայտնաբերել են սահնօձ
- 05/28/2022 14:59 Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքում փլուզվել է միջսենյակային պատը.կան տուժածներ
- 05/27/2022 18:48 Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի հատվածից 10 մ սահել և ընկել է ձորը
- 05/26/2022 19:49 Հրդեհ՝ Բաբաջանյան փողոցում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 05/23/2022 18:12 «Արցախն ապրում է» մշակութային փառատոնի շրջանակում Արցախում առաջին անգամ էկրան բարձրացավ «Օլիմպիկոս» ֆիլմը
- 05/22/2022 12:39 Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է. մեծն շանսոնյեն 98 տարեկան է
- 05/20/2022 20:34 Մայիսյան ձյուն Գեղարքունիքի մարզում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
- 05/20/2022 17:09 Մայիսյան ձյուն Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում.Գագիկ Սուրենյանը կրկին իրազեկում է ձյան մասին
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը