ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/02/2024 19:41 | Քաղաքական
Ես դեռ մարտի 26-ից էի ասում, որ Տավուշը պայթելու է և ունենալու նոր դերակատարներ։ Նոր դերակատարների առումով՝ տեսնում ենք, որ Հայ Առաքելական եկեղեցին ստանձնել է շատ ծանր մի պարտականություն՝ հայկական պետության և հայկական ոգու պահպանման գործառույթը և դրա մասին նաև հայտարարում է։
Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց կառավարման փորձագետ Արթուր Գևորգյանը՝ ընդգծելով, որ երբևէ հայոց պատմության մեջ չի հիշում դեպք, երբ հայ ոստիկանները շրջափակեն մի ամբողջ գյուղ՝ դատարկելու և տներից մարդկանց հանելու համար։ «Կապ չունի քանի հոգու մասին է խոսքը, ես ուղղակի չեմ հիշում նման դեպք, որ հայկական գյուղը շրջափակված լինի հայ ոստիկաններով։ Սա անշուշտ ժողովրդի մեջ առաջացրել է վրդովմունք և ընդվզում, հետևաբար, անպայման ունենալու է իր հետագա զարգացումները։
Օրինակ, տեղական մակարդակներում հրապարակներում մարդիկ 30-40 հոգով հավաքվում են ու քննարկում են, թե ինչ են անելու։ Մենք էլ մեր նախաձեռնող խմբով Շիրակում ինչ-որ պլաններ ունենք, որոնց մասին դեռ չենք ուզում բարձրաձայնել, բայց մենք էլ անպայման անելիք ունենք և անելու ենք»։
Անդրադառնալով իրավիճակի հանգուցալուծմանը՝ փորձագետը պատասխանեց. «Եթե Տավուշում Բագրատ սրբազանը կանգնում է այնպիսի խնդրի առաջ, որ իր ջանքերին ի հակառակ՝ իրականացվում է պետության պլանը, ավելին, նրա ճանապարհը փակում են ու թույլ չեն տալիս նրան անցնել Կիրանց, ապա սրբազանը պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան, ու հայտարարի, որ գալիս է Երևան, քանի որ այս ամբողջն՝ ինչի առաջ հիմա կանգնած ենք, հետևանք է այսօրվա իշխանությունների վարած սխալ քաղաքականության։ Վստահ եմ, որ Երևանի տարբեր համայնքներից, տարբեր մուտքերով ու ճանապարհներով Հայաստանի տարբեր բնակավայրերից ժողովրդի ահռելի մի զանգված հավաքվելու և կանգնելու է նրա կողքին։
Սրանում համոզված եմ, քանի որ այս պայքարում չկան կուսակցական դրոշներ, չեն հնչեցվել քաղաքական ելույթներ։ Կա միայն մեկ բան՝ ժողովուրդը դեմ է Նիկոլին ու նրա վարած քաղաքականությանը, միաժամանակ, կա գիտակցություն, որ սա գոյաբանական ընդվզում է, սա այլևս յուրաքանչյուրիս անվտանգության հարցն է։ Դրա համար էլ վստահ եմ, որ այս պարագայում առաջիկա 2 շաբաթվա ընթացքում այս պայքարը մոտենալու է հանգուցալուծմանը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/17/2024 08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ»
- 05/17/2024 08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ»
- 05/17/2024 08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ»
- 05/17/2024 08:11 Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը․ «Հրապարակ»
- 05/17/2024 08:05 Աներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ»
- 05/17/2024 07:55 ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»
- 05/17/2024 07:46 Խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/17/2024 11:23 Խոշոր հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. ամբողջությամբ այրվել է մոտ 1000 քմ տարածքում գտնվող 6 տաղավար
- 05/17/2024 10:58 Շիրակի մարզում վերաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը. shamshyan.com
- 05/17/2024 10:45 26 համարի ավտոբուսը և 4 մարդատար ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ
- 05/17/2024 10:14 Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան բախվել է սյանը. կա տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը