Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա 04/25/2024   17:04 ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչը մերկացրեց Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ իրականացվող ռասիստական քաղաքականությունը․ ԳՇՆ միություն 04/25/2024   16:51 Զախարովան մեկնաբանել է ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանից հնչող քննադատությունները 04/25/2024   16:48 «Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին 04/25/2024   16:43 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին 04/25/2024   16:40 Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում 30 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   16:33 Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին են ներկայացրել ադրբեջանական հանցագործությունները 04/25/2024   16:28 Սպասում ենք. Օվերչուկը՝ մայիսին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցության մասին 04/25/2024   16:25 Բռնազավթված Դադիվանքի վանահայրը միացել է Տավուշի շարժմանը 04/25/2024   16:23 Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա 04/25/2024   16:15 Հայաստանը Միացյալ Նահանգներին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացուն 04/25/2024   16:09 Նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել 04/25/2024   15:57 Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով 04/25/2024   15:43 Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին 04/25/2024   15:38 Շատ դրական եմ վերաբերվում Ադրբեջանից գազ ձեռք բերելուն, այնպես չէ, որ հիմա մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ․ Ալեն Սիմոնյան 04/25/2024   15:35 Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   15:27 Ջերմաստիճանը տարվա այս ժամանակահատվածի համար նորմայից վարձր է մոտ 6-10 աստիճանով 04/25/2024   15:27 Ով պատահի, ով դեպի ինտերնետ մուտք ունի, որոշում է ասի «հանձնում են»․ Սիմոնյան 04/25/2024   15:26 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին 04/25/2024   15:23 Գառնիկ Դանիելյան այս պահին գտնվում է Նոյեմբերյանի հիվանդանոցում, բժիշկներն իրականացնում են անհրաժեշտ հետազոտությունները․ Վարդանյան 04/25/2024   15:04 Կամաց-կամաց են ասում՝ ինչ են տալու, որովհետև եթե միանգամից ասեն, անգամ սրճարաններում վեր ընկած մարդիկ դուրս կգան փողոց. Խաչիկյան 04/25/2024   14:54 2024 թվականի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 04/25/2024   14:42 Տավուշի մարզում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 04/25/2024   14:21 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 04/25/2024   14:18 Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ

32 տարի անց «Փաստինֆոն» անդրադառնում է ազգագրագետ Սերգեյ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ՝ բազում հարցերի վրա լույս սփռող «Առեղծվա՞ծ, ո՛չ, զավթված հողեր» վերնագրյալ հոդվածին 12/06/2021   18:18  |  Վերլուծություններ

Դեմարկացիա-դելիմիտացիա, սահմանագծում-սահմանազատում բառերը  նոր-նոր  յուրացնող ՀՀ ներկա իշխանությունը,  ակնհայտ է, որ դարձել է այդ երևույթների գերին։ Սակայն այս գործը «արագի մեջ» արվող չէ, սա բավական երկարատև ընթացք է ունենալու․ ի դեպ, եվրոպական բազմաթիվ պետություններում այն ձգվել է տասնամյակներ և դեռ չի ավարտվել։  Մանավանդ, երբ Հայաստանին և հայությանը պարտադրվում է այս գործընթացը՝ 2020 թվականի  44 -օրյա պատերազմում օրվա իշխանության՝ ծրագրված պարտությունից և  կորուստներից հետո։ Այսինքն, մի վիճակ, երբ թուրքազերիները թելադրողի դերում են, իսկ ՀՀ ներկա իշխանությունը՝ կատարողի։

2020 թ․ մայիսի 12-ից սկսած՝  ադրբեջանցիները ՀՀ իշխանության թողտվությամբ մեր սահմանը խախտելով՝ մի քանի ուղղությամբ բարձունքներ, ջրեր և տարածքներ առաջ գալով՝ ապօրինի զավթումներ են իրականացրել՝ այդ համատեքստում ՀՀ քաղաքացիների սեփականության իրավունքը խախտելով և նրանց  զրկելով իրենց աշխատանքից, տներից, անասնագոմերից, արոտավայրերից, ճանապարհներից, նորմալ կյանքով ապրելու՝ մարդու հիմնարար  իրավունքից։  

Այսինքն, Խորհրդային Հայաստանի  հանդեպ 20-ականներին կատարված անարդար հողազավթումները այսօր Հայաստանի ինքնիշխան Հանրապետության հանդեպ են տեղի ունենում։ Դերակատարներն էլ՝ նույնն են։

Մեր ձեռքի տակ է  խնդրո առարկա թեմային վերաբերվող փաստական տվյալներով հագեցած մի հոդված, որը հեղինակել է  ազգագրագետ, «Ձայն համշենական» թերթի խմբագիր, ճանաչված մտավորական Սերգեյ Վարդանյանը։ Հոդվածում առկա փաստական տվյալներն ինչպես 3 տասնամյակ առաջ, այնպես էլ այսօր որպես արդյունավետ զենք կարող են օգտագործվել խնդրո առարկա թեմային վերաբերող բանակցությունների ժամանակ։

Հոդվածի հակիրճ տարբերակը առաջին անգամ  տպագրվել է Ավանգարդ թերթում 1988 թվականին, իսկ  ամբողջական տարբերակը՝ «Խորհրդային Հայաստան» օրաթերթում՝ 1989 թվականին, ապա՝ նույն թվականին՝ նաև՝ Բեյրութի «Զարթոնք»-ում, սփյուռքյան այլ պարբերականներում, որոշակի կրճատումներով էլ՝ռուսերեն  տարբերակը՝ «Комсомолец» թերթում, որպեսզի մեր բանակցողները ռուսերենն ունենան ձեռքի տակ։

Սերգեյ Վարդանյանը և՛ հոդվածը, և՛ արխիվային քարտեզների քսերոքսները տրամադրել  է տվյալ ժամանակի իշխանություններին՝ օրենսդիր և գործադիր մարմինների համապատասխան ներկայացուցիչներին, գիտական-մասնագիտական ու շահագրգիռ բոլոր կողմերին՝ բանակցությունների ժամանակ օգտագործելու և շահեկան դիրքում լինելու համար։  Ըստ ամենայնի, հոդվածում առկա փաստերը ժամանակին այդպես էլ  չեն օգտագործվել։ Որքան էլ՝   բանակցությունները փակ լինեին,  առնվազն հրապարակված տեքստերում անհնար էր չհանդիպել 1920-30-ականների այդ սահամազատման փաստերին։  Ասել է թե՝ հրապարակման տվյալները 90-ականներին չեն օգտագործվել, որևէ   պաշտոնյա կատարված  անօրինականությունների մասին  չի բարձրաձայնել, չի ներկայացրել իրականությունը, մինչդեռ դա հայերիս  համար կարող էր շահեկան լինել։

Ինչպես ասում են՝ ձայն բարբառոյ յանապատի։

Այսօր  խնդիրը կրկին հրատապ է, Սերգեյ Վարդանյանի հոդվածը կրկին օրակարգային է դարձել։ Շուրջ կես տարի առաջ  այն արտատպել էր «Ազգ»-ը։

32 տարի անց «Փաստինֆոն» անդրադառնում է այս կարևոր և շատ հարցերի վրա լույս սփռող հոդվածին՝ արտատպելով «Խորհրդային Հայաստան» օրաթերթում 1989 թվականի հոկտեմբերի 18-ին տպված «Առեղծվա՞ծ, ո՛չ, զավթված հողեր» վերտառությամբ հոդվածը:

Ա․ Եսայան

 

                        Առեղծվա՞ծ, ո՛չ, զավթված հողեր

 

Վերջերս` սեպտեմբերի 16-ի «Խորհրդային Հայաստանում» հրապարակված Շչորս Դավթյանի «Մեղրիի ճանապարհի առեղծվածը» , կամ` ով էր կտրում Հայաստանի զարկերակը» հոդվածը փաստական հարուստ նյութի հիման վրա բացահայտում էր Հայաստանի հանդեպ վերջին տասնամյակում տարվող նենգ քաղաքականության նորանոր դրվագներ: Այլ հարցերի հետ նշվում էր նաեւ, որ 1986 թ. հանրապետության սահմանները ճշգրտվեցին եւ հետ վերադարձվեցին 14 հազար 530 հեկտար այն հողահանդակները, որոնք զանազան խարդախ միջոցներով զավթել էր Ադրբեջանը: Իհարկե, դրանք անպետք հողեր չէին, եթե հողն, այն էլ հայոց հողը, կարող է անպետք լինել:

Դրանք այգիներ էին, արոտավայրեր ու անտառներ: Մոտավոր պատկերացում կազմելու համար, թե 14 հազար 530 հեկտարը (145.3 քառ. կմ) ինչ է նշանակում ներկայիս Հայաստանի համար, ասենք, որ 1978 թ. տվյալներով Մեղրու շրջանն ընդամենը 663 հա պտղատու եւ խաղողի այգիներ ուներ, իսկ Գորիսի շրջաննՙ ընդամենը 760 հա: Այսինքն զավթվել էր շուրջ տասն անգամ ավելի շատ, քան Գորիսի եւ Մեղրու շրջանների այգիները միասին վերցրած: Եվ այսքանից հետո Ադրբեջանն ու նրա հովանավորներն աղմկում են «տարածքային պահանջների», «տարածքային փոփոխությունների» ու «սահմանային վերաձեւումների» մասին:

Նրանք այնքան հաճախ են կրկնում այս բառակապակցությունները, որ ակամա սկսում ես ուշադրություն դարձնել այդ «տարածքային» կոչվածի վրա եւ ամեն անգամ Հայկական ԽՍՀ քարտեզներին նայելիս նորանոր մանրամասներ ես հայտնաբերում: Իհարկե, վերը նշված 14.5 հազար հեկտարի զավթումը քարտեզների վրա չի արտացոլվել, քանզի այն, ինչպես հոդվածի հեղինակն է գրում, «ուղղակի վաճառվել էր ադրբեջանցիներինՙ տնտեսության ղեկավար-հողաշինարար-գյուղվարչության պետ-շրջխորհրդի նախագահ-կուսշրջկոմի քարտուղար շղթայի որեւէ օղակով, իսկ մեծ մասն էլ աստիճանաբար զավթվել էր խաբեբայության, ահաբեկման, բայց ավելի հաճախ քծնանքի ու կեղծավորության մուսուլմանական ձեռնածությամբ» : Բայց այդ դեպքում ինչո՞ւ տարբեր տարիներին հրատարակված Հայաստանի քարտեզներն իրարից սար ու ձորի տարբերություն ունեն: Այս միտքը կարելի է նաեւ բառացի հասկանալ, որովհետեւ հանրապետության քարտեզներից, ասես կախարդական փայտիկի օգնությամբ անհետացել են ե՛ւ սարեր, ե՛ւ ձորեր: Ահա, իմ առջեւ է Հայկական Խորհրդային Հանրապետության 1927 թ. մեծադիր քարտեզը (հրատ.ՙ Հայկենտվիճվարչության, խմբ.ՙ Զ. Կորկոտյան, գծագրող Ա. Մինասյան). ուշադիր դիտողը կնկատի, որ այս եւ բոլորիս ծանոթ ՀԽՍՀ ներկայիս քարտեզների միջեւ կան ոչ միայն սար ու ձորի, այլեւ լճերի տարբերություններ: Օրինակՙ Վարդենիսի եւ Զանգեզուրի լեռնաշղթաների հատման վայրից արեւմուտք գտնվող Մեծ Ալալիճն ու Փոքր Ալալիճը ըստ 1927 թվականի քարտեզի ՀԽՍՀ կազմում են (այդպես է նաեւ Խորհրդային առաջին մեծ հանրագիտարանի առաջին եւ երրորդ հատորներում զետեղված քարտեզներում, Մոսկվա, 1926 թ.), իսկ այժմ, իրենց ընդարձակ շրջակայքով հանդերձ ներառված են Ադրբեջանական ԽՍՀ Քելբաջարի (Քարավաճառի) շրջանի մեջ: Այդ է պատճառը, որ այդ հատվածումՙ Վարդենիսի եւ Ազիզբեկովի շրջանների բաժանարարում, երկու հանրապետությունների միջեւ տեղի է ունեցել սահմանային հսկայական փոփոխություն: Ե՞րբ, ո՞ր թվականին, ի՞նչ պայմաններում, իրավական ի՞նչ հիմունքներով է վերաձեւվել Հայաստանի պետական սահմանը:

Այս մութ պատմության վրա որոշ լույս են սփռում Հոկտեմբերյան հեղափոխության եւ սոցիալիստական շինարարության Հայաստանի պետական կենտրոնական արխիվում պահվող որոշ նյութեր, որոնցից պարզվում է, որ հօգուտ Ադրբեջանիՙ Հայաստանի սահմանների «ճշտումը» եղել է մանրամասն մշակված քաղաքականություն: Այսպես, Անդրկենտգործկոմի նախագահության 1929 թ. փետրվարի 18-իՙ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային փոփոխություններին նվիրված նիստի արձանագրությունից իմանում ենք, որ այդ օրը լսվել է «Ալլագյոլլար» անվանվող ամառային արոտավայրի մոտավորապես 12.000 դեսյատին տեղամասը ՀԽՍՀ Դարալագյազի կամ Ադր. ԽՍՀ Քուրդիստանի գավառներին վերագրելու մասին» հարցը: Ի տարբերության այս փաստաթղթի մյուս կետերի, որոնցում փորձ է արվում սահմանային փոփոխություններն ինչ-որ կերպ պատճառաբանել, այս դեպքում Հայաստանից մի հսկայական հատվածՙ 12.000 դեսյատին (մեկ դեսյատինը հավասար է 1,09 հեկտարի.- Ծ.Խ) կամ ավելի քան 130 քառ. կմ պոկելու մասին ընդամենն ասված է, որ «վիճելի տարածքը» հանձնվում է Քուրդիստան գավառին (ֆ. 112, ց. 1, գ. 267, թ. 78 81): Բայց սա միակ դեպքը չէ. նման զավթումներ կատարվել են դրանից ե՛ւ առաջ, ե՛ւ հետո:

Ինչպես հայտնի է, ՌԽՖՍՀ-ի եւ Թուրքիայի միջեւ 1921 թ. մարտի 16-ին Մոսկվայում կնքված պայմանագրով Հայաստանից Թուրքիային է անցնում Կարսի մարզը (18.646 քառ. կմ), Սուրմալուի գավառը (3.650 քառ. կմ), Ադրբեջանինՙ Գողթն-Նախիջեւանը (5.5 հազ. քառ. կմ): Նույն թվականի հուլիսի 5-ի Կավբյուրոյի որոշմամբ Ադրբեջանին ընծայվեց նաեւ ողջ Արցախը (այդ թվում Լեռնային Ղարաբաղի ԻՄ-ըՙ 4.4 հազար քառ. կմ):

Հայաստանի հոշոտման արյունռուշտ կերուխումից հետո կարելի էր նստել նոր բանակցությունների սեղանի շուրջ, եւ արդեն դանակ-պատառաքաղով մասնատել Հայաստանի մնացյալ մասը: Ռուս-թուրքական չարաբաստիկ պայմանագրից ուղիղ մեկ տարի անցՙ 1922 թ. մայիսի 29-ին, Միութենական խորհրդի նախագահության նիստում քննարկվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային վեճերի հարցը: Ճիշտ որՙ ախորժակը ուտելուց է բացվում: Սահմանամերձ գոտու հայկական հողերի ու անտառների, մարգագետինների ու լճերի «հարցը լուծելուց» հետո, Ադրբեջանը ձեռքը երկարում է արդեն երկրի ներսը եւ պահանջում, որ... այն գյուղերին, որոնց հողերը կարող են որպես արոտավայրեր ծառայել քոչվորներին, արգելվի այդ հողերը վարել-ցանելն ու մշակելը: Եվ ի՞նչ: Վերոհիշյալ նիստում որոշվում է «դադարեցնել վարել նախկին արոտավայրային հողերը» եւ ի պաշտպանություն քոչվորների, ռուս կոմիսարի գլխավորությամբ ստեղծել զինյալ ջոկատներ (ֆ. 112, ց. 1, գ. 25, թ. 39-40, 46-48): Թե ինչ կարեւորություն էր տրվում Հայաստանը խաշնարածների տնօրինությանը հանձնելը, վկայում է Անդրերկրկոմիՙ սահմանային տարաձայնությունները քննող հանձնաժողովի նույն տարվա նոյեմբերի 6-ի նիստի որոշումը, որով մի քանի գյուղերի տարածքներ Ադրբեջանին ընծայելուց հետո վճռվում է, որ Հայաստանում այս կամ այն հողակտորները կարող են մշակել միայն այն դեպքում, եթե այդ վնաս չի պատճառի քոչվորներին (ֆ. 112, ց. 1, գ. 35, թ. 20):

Այս քաղաքականության արդյունքը եղավ այն, որ Հայաստանի արոտավայրերի կեսից ավելին հանձնվեց Ադրբեջանում (170 հազ. դեսյատին) եւ Վրաստանում բնակվող (24 հազ. դեսյատին) անասնապահներին: Իսկ գուցե Հայաստանն այնքան ավելորդ հողեր ուներ, որ կարող էր առատորեն աջ ու ձախ բաշխել: Անշուշտՙ ոչ: Օրինակՙ ոչ լրիվ տվյալներով, 1924 թ. միայն գաղթականներից 79.634-ը հողազուրկ էր, իսկ տեղացիներիցՙ շուրջ 40 հազար մարդ (1926 թ. տվյալներով): Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանում մեկ շնչին ընկնող հողաբաժինը 0.9 դեսյատին էր, իսկ Ադրբեջանումՙ 2-3: Բայց այս 0.9-նն էլ շատերին չհասավ: Այս էր պատճառներից մեկը, որ ՀԽՍՀ Կենտվիճվարչության տվյալներով 1925 թ. այլ հանրապետություններ արտագնա աշխատանքի էր գնացել 23.682 մարդ: Իսկ Հյուսիսային Կովկաս եւ այլ բարեբեր շրջաններ մշտական բնակության մեկնողների թիվը տասնյակ հազարների էր հասնում:

Այն, որ Հայաստանի սահմանամերձ տարածքների զավթումը տեղի է ունեցել այլազան միջոցներով, վկայում են բազմաթիվ փաստաթղթեր: Այսպես, 1923 թ. դեկտեմբերին Զանգեզուրի գավգործկոմի նախագահը ներքին գործոց ժողկոմին ուղղած նամակում պատմում է Գորիսի մերձակա Շուրնուխ գյուղի անտառի զավթման մասին. «Վերջերս վերացնելով Ղուբաթլուի գավգործկոմը եւ կազմելով Քյուրդեստանի գործկոմ (նրանք) սկսել են կրկին արգելել մեր կողմից նշանակված անտառապահներին հսկելու անտառում զանազան ավազակաբարո պաշտոնյաների, վախեցնելով անտառապահներին: Անգամ թույլ էին տվել ձերբակալելու մեր երկու անտառապահներին, առանց մեզ հայտնելու: Այդ տգեղ երեւույթը կատարվել է Ղուբաթլուի գործկոմի ինչ-որ պաշտոնյայի կողմից երեսունից ավելի զինված բանդիտների միջոցով: Վերջերս այդ հարցին ավելի սուր բնույթ է տրվել Քյուրդեստանի գործկոմի կողմից եւ անտառն սկսել են անխնա կտրել» (ֆ. 112, ց. 1, գ. 62, թ. 134-135): Ցավալիորեն ծանոթ պատկեր, որն անփոփոխ սցենարով կրկնվում է արդեն 70 տարի:

Անդրկենտգործկոմիՙ Զանգեզուրի եւ Քուրդիստանի գավառների վիճելի հարցերի լուծման հանձնախմբին ուղղված մեկ ուրիշ փաստաթղթից իմանում ենք, որ Գորիսի սակավ անտառներին աչք տնկողներն իրենց պահանջները «հիմնավորում» են նրանով, որ անտառն իրենց պետք է որպես... շինանյութ, այն դեպքում, երբ «հենց Քուրդիստանում կան մի քանի տասնյակ հազար դեսյատին հրաշալի անտառային զանգվածներ, որոնք լիովին կբավարարեն ոչ միայն Քուրդիստանին, այլեւ Ադրբեջանի բոլոր գավառներին» (ֆ, 112, ց. 1, գ. 62, թ. 129-130):

Այնպիսի վիճակ էր ստեղծվել, որ նույնիսկ զանազան երկրաչափները կարող էին իրենց կամոք տնօրինել հայոց հողը: 1929 թ. օգոստոսին Հայկենտգործկոմին հղած գրությամբ հողժողկոմի տեղակալ Վ. Մամիկոնյանն ու հողվարչության պետի տեղակալ Խ. Ավդալբեկյանը հայտնում են, որ «Անդրկենտգործկոմի հողհանձնաժողովի երկրաչափ Չերսկին... Արազդայան գյուղից կտրել եւ Նախիջեւանի հանրապետության սահմաններին է կցել Արազդայանում հաստատված գաղթականների փաստացի օգտագործման տակ գտնված հողերից 12 հեկտար տարածություն:

...Երկրաչափ Չերսկու սահմանագծումից հետո հողային միանգամայն անտանելի դրություն ստեղծվեց Արազդայանում հաստատված չափազանց սակավահող նոր բնակչության համար:

...Խնդրում ենք Անդրկենտգործկոմի միջոցով Արազդայանի շրջանում վերականգնել տալ այն սահմանը, որ տեղում ընդունված է եղել ընկ. ընկ. Հ. Սուլթանովի եւ Ա. Երզնկյանի կողմից» (ֆ. 112, ց. 2, գ. 199, թ. 17):

Այս ամենն արվում էր ոչ միայն մեր հարեւաններիՙ հափշտակելու բնազդական պահանջից, այլեւ քաղաքական ու ռազմավարական հեռահար նպատակներով: Այլապես ինչո՞վ բացատրել, որ Ադրբեջանը ցանկանում էր տնօրինել նաեւ Գորիս -Ղափան ճանապարհը, որը նրա հետ ոչ մի կապ չուներ: Նույն փաստաթղթից պարզվում է նաեւ, որ «Ղուբաթլուի եւ մյուս շրջանների բնակչությունը անցյալ տարի որոշել էր միանալ Զանգեզուրի գավառին, որի մասին էլ հեռագրեր էին հղվել Ադրբեջանի Կենտկոմ եւ Ադրբեջանի Կենտգործկոմ» (ֆ. 112, ց. 1, գ. 62, թ. 129-130):

Բայց վերաձեւումները սրանով ոչ թե ավարտվում, այլ՝ միայն նոր էին սկսվում: 1924 թ. հուլիսի 11-ին Ա. Երզնկյանի եւ Մ. Բաղիրովի միջեւ կայացած համաձայնությամբ որոշվում է վերջնականապես «ճշգրտել» Հայաստանի սահմանները եւ ստեղծվում է Զանգեզուրի եւ Քրդստանի սահմանները որոշող հանձնաժողովՙ Անդրկենտգործկոմի լիազոր Յու. Կոչետկովի , Ադրբեջանի Կենտգործկոմի ներկայացուցիչ, ոչ անհայտ Ասադ Կարաեւի եւ Հայաստանի հողժողկոմատի ներկայացուցիչ Ակսել Բակունցի մասնակցությամբ:

Հանձնաժողովը 1925-ին շրջում է սահմանային գոտում եւ հողային վեճերի մասին հավաքում բողոքագրեր ու փաստաթղթեր: Այնուհետեւ, 1926 թ. սեպտեմբերի 11-ից վերսկսում է աշխատանքը: Ակսել Բակունցը, որը մինչեւ հոկտեմբերի 10-ը մասնակցել է սահմանագծմանը, հողվարչությանն ուղղված զեկուցագրում թվարկում է այն գյուղերն ու վայրերը, որոնք անցել են Ադրբեջանին: Զեկուցագիրն ինքնին մեծ հետաքրքրություն է ներկայացնում, բայց բավարարվենք միայն մի քանի հատվածով. «Առայժմ ձեռքի տակ չունենալով թվական տեղեկություններ եղած վիճելի տարածության մասին, ինչպես եւ այն մասին, թե այս վիճելի տեղերից քանի դեսյատինն է անցել այս կամ այն կողմը նոր սահմանագծումից հետո, այժմ միայն մի ընդհանուր եզրակացություն կարելի է հայտնել, այն է, որ զիջող եղել է մեծ մասամբ Զանգեզուրը: ...Հիմնական թերությունն այդ աշխատանքի այն էր, որ հողհանձնաժողովը սահմանն անցկացնելիս ի նկատի չէր առնում ոչ երկու կողմի հողերի քանակը, թե այս կամ այն գյուղը ինչքան հող ունի, ինչ կապեր ունի հարեւան շրջանների կենտրոնների հետ, տնտեսապես ավելի շատ դեպի ո՛ր շրջանին է ձգտում եւ այլն:

...Սահմանն անցկացնելիս մի ուրիշ արգելք էլ կար: Քյուրդիստանի գյուղերի մասին ճշգրիտ տեղեկություն չկար, հայտնի չէր ո՛չ նրանց բնակչության թիվը, եւ ո՛չ էլ հողերի քանակը: Բացի այդ, սահմանն անցկացնելիս հիմք չընդունվեց երկու կողմի գյուղերի հողերի նորման, արդյունքը եղավ այն, որ Զանգեզուրին անցնող գյուղերը մնացին հողի նվազ նորմայով:

Մի ուրիշ հանգամանք: Սահմանին կից թուրքական գյուղերն ունեն գյուղակներՙ կազմված 5-8 տնից: Այդ գյուղակները խանգարում էին սահմանագծման աշխատանքին: Ցանկանալով միանալ Քյուրդիստանին, այդ գյուղակները պահանջում էին սահմանագիծը գյուղից որոշ հեռավորության վրա դնել, այդ դեպքում վիճելի հողերի մեծ մասն անցնում էր նրանց կողմը» (ֆ, 123, ց. 1, գ. 1321, թ. 6 -7):

Բայց կրկին վերադառնանք Հայաստանի 1927 թ. քարտեզին, ըստ որի ՀԽՍՀ ներկայիս Կարմիրի շրջանի Արծվաշեն (Բաշքենդ) գյուղը ոչ թե կղզիացած է, այլ թերակղզու նման միացած է նրան: Այն Հայաստանին է միացած նաեւ Անդրկենտգործկոմի նախագահության 1929 թ. փետրվարի 18-ի Անդրկովկասյան Հանրապետությունների սահմանային փոփոխություններին վերաբերող որոշմամբ: Ըստ այդ փաստաթղթի առաջին կետիՙ Ղազախի եւ Դիլիջանի (որի մեջ էին մտնում ներկայիս Իջեւանի, Նոյեմբերյանի, Շամշադինի եւ Կարմիրի շրջանները) գավառների միջեւ սահմանները «ճշգրտվում» են հետեւյալ կերպՙ Շինիխ-Այրում կոչվող ողջ տարածքը (11 հազար 659 դեսյատին) հանձնվում է Ղազախին: Այս փոփոխությունից հետո հայկական Արծվաշեն (Բաշքենդ) գյուղը կտրվում է Հայաստանից: Կրկին ծագում է ճակատագրական հարցըՙ ինչպե՞ս անել, որ «ե՛ւ գայլերը կուշտ լինեն, ե՛ւ ոչխարները ողջ»: Եվ գտնվում է հերթական «փոխզիջումների» ուղին: Որոշվում է «հաշվի առնելով այն, որ հայկական Բաշքենդ գյուղը նրան հատկացված հողերի հետ միասին հանդիսանում է Հայկական ԽՍՀ-ի բաղկացուցիչ մասը եւ վերոհիշյալ սահմանափոխումների հետեւանքով կանցնի Ադր. ԽՍՀ Ղազախի գավառի տարածք, վերջինիս անցնող Շինիխ-Այրումի շրջանի հարավային մասից Բաշքենդ գյուղին հատկացնել հողի շերտ (ամառային արոտավայրեր), որը տարածքորեն կկապեր այդ գյուղը Հայկական ԽՍՀ Դիլիջանի գավառին» : Թե ե՞րբ զավթվեց Արծվաշենը Հայաստանին կապող տարածքը, ինձ անհայտ է. համենայնդեպս 1934 թ. քարտեզներում այն դեռեւս միացած էր Հայաստանին, իսկ Խորհրդային մեծ հանրագիտարանի առաջին հատորում (Մոսկվա, 1949) հրատարակված Ադրբեջանական ԽՍՀ եւ երրորդ հատորում (1950) զետեղված Հայկական ԽՍՀ քարտեզների վրա այն արդեն կղզիացած է: Ուրեմն հանրապետության այս նոր բզկտումը տեղի է ունեցել 1934-49 թթ. ընթացքում:

Այդ թվերին Հայաստանի քարտեզներին հայտնվել են նաեւ երեք խոռոչներ: Ամեն անգամ տարակուսանքով եմ նայում Հայաստանի քարտեզի այն օղակված տարածքներին, որոնք գտնվելով Հայկական ԽՍՀ-ում, սահմանազատված են եւ սլաքով նշված, որ պատկանում են Ադր. ԽՍՀ-ին: Դրանցից մեկը Արարատի շրջանում է եւ ենթարկվում է Նախիջեւանի ԻԽՍՀ-ին, երկրորդըՙ Իջեւանի շրջանում, երրորդըՙ Իջեւանի եւ Նոյեմբերյանի շրջանների սահմանագլխին: Որքան էլ ճգնենք, միեւնույն է, չենք կարող բացահայտել այն սկզբունքը, որով առաջնորդվել են այս նոր վերաձեւման հեղինակները: Եթե նույնիսկ մտածենք, որ ելակետը եղել է բնակիչների ազգային պատկանելությունը, ապա Ադր. ԽՍՀ եւ Նախիջեւանի ԻԽՍՀ-ն սահմանամերձ գոտու բազմաթիվ հայկական հազարմյա գյուղերը նման մոտեցման դեպքում պետք է տասնյակ օղակների մեջ առնվելով միանային Հայաստանին: Այնպես որ, ստալինյան բռնատիրական քաղաքականությունը շարունակ սպիտակ բծեր է թողել Հայաստանի քարտեզի վրա:

Թե ինչ քաղաքական ծրագրեր են հետապնդել Հայաստանը բզկտողները, այժմ դյուրին է գուշակել: Այն առավել որոշակիացավ հանրապետության բլոկադայի օրերին, երբ Իջեւանի շրջանում գտնվող, բայց չգիտես ինչու Ադրբեջանին ենթարկվող Բարխուդարլու կայարանն իր տերերի անբարոյական քաղաքականությանը հավատարիմ փակել էր Հայաստանին ուղարկվող բեռների ճանապարհը:

Լրագրային հոդվածի սահմաններում, հասկանալի է, անհնար է անդրադառնալ Հայաստանից զավթված բոլոր հողակտորներին: Վերջում նշենք մի կարեւոր հանգամանք եւս: Եթե 1927 թ. հանրապետության տարածքը եղել է 30 հազար 247,6 քառ. կմ, ապա այժմ այն 29 հազար 742.5 քառ. կմ է: Բնական չէ՞ ենթադրել, որ այդ 505.1 քառ. կմ կորուստը պետք է փնտրել հենց հանրապետության սահմանների հիշյալ վերաձեւումների մեջ: Համեմատության համար նշենք, որ ՀԽՍՀ Մասիսի շրջանն ընդամենը 169 քառ. կմ է, Նաիրիի շրջանը` 303, Էջմիածնինը` 377, Սեւանինը` 389 քառ. կմ: Ասենք նաեւ, որ Ադրբեջանական ԽՍՀ-ն 1926 թ. եղել է 85.363 քառ. կմ, 1949-ին` 85.700 քառ. կմ, իսկ 1970-ին 86.600 քառ. կմ (Խորհրդային մեծ հանրագիտարան, հ.1):

Նույն տեղում (էջ 247) նշված է նաեւ, որ Կասպից ծովի մակարդակի անկման շնորհիվ Ադրբեջանական ԽՍՀ-ն մեծացել է 3.5 հազար քառ. կմ-ով: Փորձենք թվաբանական պարզ գործողությամբ գլուխ հանել թվերի այս խառնաշփոթից: Անօգուտ է: Կրկին հարց է ծագում, իսկ ի՞նչ եղավ ՀԽՍՀ 505.1 քառ. կմ, եթե հայտնի է, որ Հայաստանը ծովափնյա երկիր չէ եւ ծովի մակարդակի բարձրացման հետեւանքով 505.1 քառ. կմ տարածքը չէր կարող ջրատակ լինել: Մի բան պարզ է, որ օրը ցերեկով Հայկական ԽՍՀ-ն խորհրդավոր կերպով փոքրացել է, իսկ Ադրբեջանական ԽՍՀ-ն` մեծացել:

Ահա այսպիսի գլուխկոտրուկների առջեւ ես կանգնում, երբ մեր ընդդիմախոսների «տարածքային պահանջների», «տարածքային փոփոխությունների» եւ «սահմանների վերաձեւումների» մասին անվերջ շաղակրատանքներից դրդված բաղդատում ես Հայաստանի տարբեր տարիների քարտեզները: 

Սերգեյ Վարդանյան

«Խորհրդային Հայաստան» օրաթերթ, 1989 հոկտեմբերի 18, թիվ 224, էջ 3

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:12 24/11/2021  |  ՎերլուծություններՆոր ինքնախոստովանական ցուցմու՞նք
22:39 22/10/2021  |  ՎերլուծություններԳործ ունենք Գորիսի քաղաքացիների ազատ կամարտահայտության անտեսման, մեծամասնության ընտրած թեկնածուի հանդեպ՝ ՀՀ վարչապետի քաղաքական հաշվեհարդարի հետ
20:19 07/10/2021  |  ՔաղաքականԸնդդիմադիրներին
23:23 30/09/2021  |  ՎերլուծություններՎարչապետը որոշել է Հայաստանի բնակիչներին սմարտֆոննե՞ր նվիրել
20:02 23/09/2021  |  ՎերլուծություններԻշխանությունն ափսոսում է սահման պահող զինվորի անվտանգության ու ապահովության համար գումար ծախսել, բայց 2 մլն դոլարանոց՝ բովանդակությամբ անգույն՝ «գունագեղություն» է «պատվիրում»
22:35 14/09/2021  |  ՎերլուծություններԵՊՀ, Ռադիոտուն, նաև՝ Շանթի անվան դպրոց, Շախմատի տուն, Չարենցի հուշարձան․․․«Նեմեսիսի» ասպետներին նվիրված հուշակոթողի ասելիքը անհետաձգելի գործ է ենթադրում․․․
21:44 13/09/2021  |  ՎերլուծություններՀայաստանը իշխանություն չունի՝ արդեն երեք տարուց ավելի
13:49 19/08/2021  |  Վերլուծություններ2018-ից՝ պետություն ղեկավարելու պատրանքի մեջ
14:14 08/08/2021  |  ՔաղաքականԱլվարդ Պետրոսյան. Մահը դարձել է մանրիկ մահիկներ
14:58 20/07/2021  |  ՎերլուծություններԹուրքադրբեջանական ստերը անպատասխան չի կարելի թողնել, եթե անգամ դրանք անհեթեթ են

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]