Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից 04/26/2024   16:04 Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 04/26/2024   15:36 Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան. Ալիև 04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 04/26/2024   15:21 «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել Սեւանի հոգեկան առողջության կենտրոն 04/26/2024   15:01 Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց 04/26/2024   14:56 Մեր երկրում փաստորեն հեղինակություն չունենալն ավելի լավ է, քան՝ ունենալը․ Մելիքյան 04/26/2024   14:54 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   14:45 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով 04/26/2024   14:33 Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում ահաբեկչության հեղինակը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման 04/26/2024   14:23 Ալիևն ու Շոլցը բանակցություններ են սկսել Բեռլինում 04/26/2024   14:18 Ուկրաինային աջակցող իրանցի ռեփերը դատապարտվել է մահապատժի
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան

Երեք հարց, որոնցից խուսափել հնարավոր չէ. Վահե Հովհաննիսյան 07/23/2021   11:35  |  Վերլուծություններ

ԱԺ ձևավորված է, մանդատները՝ բաժանված, իրավիճակը երկրում  մնում է ծայրահեղ։ Բոլոր կարևոր հարցերը, որոնք կային, նույն սրությամբ կան, մի բան էլ ավել։ Այս մասին գրել է  Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը.

«Հիմա նոր ԱԺ-ն կընտրի հին վարչապետ՝ մեկին, ով երկիրը բերեց փլուզումների։Պարզապես հիմա դա կարվի ա´յլ ընդդիմության առկայությամբ՝ ընդդիմության, որը նրան անվանել է դավաճան, հողատու, թուրք և այլն, մեղադրել միտումնավոր պատերազմի ու պարտության մեջ։ Անկեղծ ասած, այսպիսի որակումներից հետո դժվար է պատկերացնել համատեղ աշխատանքը։ Հնարավոր չէ մարդուն մեղադրել պետական դավաճանության մեջ ու հետո նույն դահլիճում հետը հանգիստ աշխատել։ Այստեղ   լուծումներ են պետք։

Այսօրվա անորոշության և ռիսկերի հեռանկարում կա երեք հարց, որոնցից խուսափել հնարավոր չէ։ Եվ դրա մասին պետք է բաց խոսել։ Խրախուսել բաց խոսակցությունը. սա է միակ ճանապարհը՝ այս մղձավանջից ելքեր գտնելու համար։

Ինչո՞ւ չեղավ հաղթանակ, ի՞նչ ասել է հաղթանակ և ի՞նչ անել։

Հարց առաջին. Ինչո՞ւ չեղավ հաղթանակ

Չեղավ հաղթանակ, որովհետև չկար հաղթանակի թիմ։ Նման իրավիճակներում և նման պետություններում հաղթում են միայն ու միայն հաղթանակի թիմերը։ Հավաքական բովանդակության առումով մենք չունեինք հաղթանակի թիմ ու, հետևաբար, չունեցանք հաղթանակ։ Ողջ հարգանքով հանդերձ՝ անհատական մակարդակում ԱԺ անցած ընդդիմադիր դաշինքների ղեկավարների ու գործիչների հանդեպ, որոնցից շատերը լուրջ կենսագրության, փորձառության ու ներուժի տեր մարդիկ են, ես ուզում եմ, որ այս հարցերին նայենք առանց սեթևեթանքի։

Հաղթանակի քաղաքական թիմը պետք է լինի ներսում ինքն իր համար համոզիչ, որպեսզի հետո կարողանալ դառնալ համոզիչ՝ լայն հասարակության համար։

Հաղթանակի թիմը պետք է լինի ներկայացուցչական՝ ներգրավելով հանրային շերտերին՝ լայն համախմբման համոզիչ կոնցեպցիայով։

Հետպատերազմյանարտահերթ ընտրություններում դաշինքի լիդերի և դաշինքի առանցքային ուժի կարևորագույն պատկերացումները՝ խաղաղության, ռևանշի, պատմական տարածքների, հարևանների հետ հարաբերություններիշուրջ, չեն կարող տեսանելի հակասության մեջ լինել, այնինչ դա կար և կրում էր հրապարակային բնույթ։ Ու նաև այդ պատճառով հնարավոր չեղավ դառնալ համոզիչ ու մեղմել հասարակության զգալի մասի մոտ առկա սարսափը նոր պատերազմի հանդեպ (ինչը շատ ճիշտ ձևակերպել էր Ռ. Քոչարյանը իր վերջին հարցազրույցում)։

Հաղթանակի գնացող թիմը պետք է իրական լինի։ Հակառակ դեպքում՝ ստացվում է, որ այլ միջավայրում, այլ խմբերի կողմից գեներացվում և մշակվում են  հիմնական գաղափարները, ծրագրային ձևակերպումները,  որոնք հետո փոխանցվում են «պաշտոնական թիմին»՝  հրապարակայնացվելու համար՝ այն պարագայում, երբ այդ անձանց մեծ մասը դրանցից տեղյակ չէ, իսկ հաճախ՝ կրողն էլ չէ։

Այս պարագայում ԱԺ անցած ընդդիմադիր դաշինքները հիշեցնում են  Հայաստանի ֆուտբոլի առաջնության թիմերը՝ ոտքի վրա, ափալ-թափալ հավաքված մարդկանց անվանացանկ, որոնք ֆորմալ լրացնում են թիմի թափուր տեղերը, սակայն միավորված չեն նույն տրամաբանության մեջ՝ մի երկու հայ, մի քանի ռուս, վրացի, մի երկու անհայտ բրազիլացի, նույնիսկ՝ անծանոթ անունով երկրից մի երկու խաղացող և այլն։

Սա հաղթանակի թիմ չէ։ Հաղթանակի թիմը, առավել ևս՝ պետական և ազգային պարտությունից հետո, լրիվ այլ գաղափար է, և այլ սկզբունքներ ենթադրող։

Հանրության շերտերը ներկայացնող, հասարակությունը ներկայացնող կոնսոլիդացիոն-գաղափարական թիմերի փոխարեն ընտրվեց իրավիճակային, խմբային-քվոտավորված ու տեղ-տեղ՝ չթաքցվող պրոտեկցիաներով մոդելը։ Ու մենք այսպես ուզում էինք հաղթե՞լ։

Հարց երկրորդ. Ի՞նչ ասել է հաղթանակ

Ազգային և միջազգային ամոթ է, որ գործը հասավ ընտրություններին. ներքաղաքական հարցերը նոյեմբերի 10-ից հետո հաշվված շաբաթների ընթացքում պետք է լուծված լինեին՝ խաղաղ ու գրագետ։ Ինչո՞ւ դա չեղավ՝ առանձին, ցավոտ քննարկման թեմա է։ Գուցե դրա մասին՝ հետո, բայց հիմա արձանագրենք պատմական ամոթը ու անցնենք առաջ։ Գործը հասավ ընտրություններին, ուրեմն պետք էր հաղթել՝ չխնայելով ռեսուրս, մի կողմ դնելով ամեն անձնականը, երկխոսելով բոլորի հետ, լսելով առաջարկներ, տնետուն անցնելով, սփյուռքը մոբիլիզացնելով, պատրաստ լինելով բարդ փոխզիջումների, զոհողությունների և այլն և այլն։

Բայց ինչպե՞ս կարող էինք հաղթել, եթե չգիտեինք, թե ո´րն է հաղթանակը։

Իսկ հաղթանակը հանրային տրամադրություններում տոտալ փոփոխություններ մտցնելն էր, հասարակական զանգվածային այն շարժումը, որը պետք է սրբեր մեր պետությունը ոչնչացնելու թուրքական ծրագիրը։ Մենք դա չենք արել և չենք արել ո´չ թե որովհետև չենք կարողացել, այլ՝ որովհետև չենք ընդունել, որ դա է կարևորը։

Մեզ հրապարակայնորեն, ամբողջ աշխարհի առաջ որպես պետություն ոչնչացնում են, իսկ մենք ստվերային տրամաբանությամբ կազմված ցուցակներով ուզում էինք դրա դեմը առնել։ Նման բան չի լինում։ Իմ ասածների ամենավառ ապացույցն այն է, որ չկա հետընտրական լարվածություն։ Ուրեմն՝ ոչ ճիշտ պրոցես ենք գեներացրել։ Հակառակ դեպքում հնարավոր չէր լինի զրոյական դիմադրության պայմաններում Չարչյանին սովորական ջեբկիրի նման պահել բանտում ու չլիներ ընդվզում, հնարավոր չէր լինի Սյունիքի համայնքապետերի հետ անել այն, ինչ ուզում են։ Հայաստանում որևէ հետընտրական փուլ այսքան հանդարտ ու այսքան ամուլ չի եղել։ Ինչո՞ւ է այսպես։ Մտածենք, ու ցավոտ պատասխաններ կգտնվեն։

Հարց երրորդ.  Ի՞նչ անել

Հայաստանում պետք է լինի նոր սոլիդ իշխանություն։ Իսկ դրա համար պետք է ձևավորվի հաղթանակի թիմ։ Որո՞նք են քայլերը։

Աշխատել հանրային տրամադրությունների փոփոխման ուղղությամբ։

Փոփոխվող տրամադրությունների պրոցեսում գեներացնել նոր քաղաքական հոսանք՝ նոր ձևակերպումներով, նոր խնդիրներով, նոր բառապաշարով։ Այդ հոսանքը պետք է լինի հնարավորինս լայն ու ազատ։

Զգալիորեն փոփոխված հանրային տրամադրությունների, ծավալվող քաղաքական հոսանքի մի պահից ձևավորել նոր քաղաքական ուժ՝ կազմված իրական մարդկանցից, իրական հանրային դեմքերից, մարզային էլիտաներից, հասարակության շերտեր ներկայացնող գործիչներից։

Ինչքա՞ն ժամանակում սա կարող ենք անել. շատ արագ՝ հաշվված ամիսների ընթացքում։ Դրանից հետո երկրում քաղաքական փոփոխությունների խնդիրը տեխնիկայի հարց է, և նույնիսկ նոր ընտրությունների անհրաժեշտություն կարող է չլինել։

Բոլոր նպաստավոր գործոնները առկա են՝ այս շղթան հաջողությամբ իրականացնելու համար՝ սկսած սոցիալական դժգոհություններից, էական թանկացումներից մինչև չդադարող պատերազմ ու դրա վերսկսման վտանգը։ Այս իշխանությանը մերժած 400  հազարը և քվեարկության չգնացած 800 հազարը լրջագույն սոցիալական բազա է, բայց այդ 400 և 800 հազարին պետք է տալ նոր կոնսոլիդացիոն գաղափարներ ու գտնել ձևը՝ նրանց մասնակից դարձնելու մեծ փոփոխություններին։Իսկ Նիկոլին քվեարկած 700 հազարը ոչ թե թշնամական ճամբար է, այլ՝ մտածելու, հետևություններ անելու ու ճիշտ աշխատանքի գործիքներ գտնելու խնդիր։

Ն. Փաշինյանը երեկ կառավարության նիստում արդեն որերորդ անգամ հայտարարում է. «ՀՀ կառավարությունը հանձնառու է իրացնել Հայաստանի, Արցախի և ընդհանրապես տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու՝ Հայաստանի ժողովրդից ստացած մանդատը»։

Քանի դեռ նա այս պատմական սուտը  առանց պրոբլեմ արտասանում է, ուրեմն Հայաստանում չկա բավարար  լրջության  ընդդիմություն, լուրջ դիմադրություն, քաղաքացիական հասարակության լուրջ համակարգեր, լուրջ էլիտաներ։

Փաշինյանի ձևակերպումը փարիսեցիություն է.ինչ է, 2018-ին դու չունեի՞ր այդ մանդատը, ինչ է, խաղաղ դարաշրջան բացելու համար անպայման պատերազմ, պարտություն և մի ամբողջ սերնդի սպա՞նդ էր պետք, նրա՞նք էին խանգարում խաղաղությանը։ «Արցախը Հայաստանն է և վերջ» հայտարարության  ժամանակ չէի՞ր մտածում խաղաղ դարաշրջանի մասին, թե՞ հոկտեմբերի 19-ին պատերազմը չդադարեցնելն էր խանգարում խաղաղությանը։Քանի դեռ Նիկոլի՝ նման հայտարարություններից հետո եթերը, մամուլը հեղեղված չեն նման հարցադրումներով, քանի դեռ քաղաքական վերնախավերը չեն գիտակցում տեղին և ճիշտ արձագանքի քաղաքական մշակույթի կարևորությունը, ուրեմն Նիկոլը մնալուէ, քանի դեռ ԱԺ խմբակցությունները չեն պատրաստվում այս թեզով «ճզմել» Նիկոլին, ուրեմն Նիկոլը մնալու է։ Չի լինում հայրենիքի սիրողական փրկություն, սիրողական պայքար։

Հ. Գ.

Առաջիկա շաբաթներին «Այլընտրանքային նախաձեռնություններ խումբը» կենտրոնանալու է մի ուսումնասիրության վրա, որը կոչվելու է «Ինչու փլուզվեց իմ երկիրը»։ Սա լինելու է ցավոտ հարցերի մասին խոսելու փորձ։ Մենք պետք է առանց վախենալուհարցեր ձևակերպենք, նայենք մեզ՝ մեր անցյալին, մեր սխալներին, մեր ներկային, որպեսզի կարողանանք այսօր գտնել լուծումներ։

Նոր ԱԺ-ում «Այլընտրանքային նախագծերխումբը» ունենալու է երկու պատգամավոր՝ Էլինար Վարդանյանը և Գեղամ Նազարյանը։ Նրանք հաստատ իրենց գործը լավ կանեն։  Չի բացառվում, որ որոշակի զարգացումների դեպքում նրանց թիվը մեծանա»։

 

 

 

 

 

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:06 19/07/2021  |  ՎերլուծություններԲաց նամակ անծանոթ կարմիրբերետավորին. Վահե Հովհաննիսյան
13:37 17/07/2021  |  ԼՐԱՀՈՍՊետական ինստիտուտների ամլությունը և հանրային անբովանդակությունը դաշինք էին կազմել. Վահե Հովհաննիսյան
15:34 15/07/2021  |  ՄեկնաբանությունԵրասխավանում, Սևանում, Երևանում Նիկոլը հաղթել է, Ալիևի լեզուն մինչև կոնդի ամառանոց երկարել է հենց այդ հաղթանակից հետո. Վահե Հովհաննիսյան
12:14 13/07/2021  |  ՎերլուծություններԼիակատար և անշրջելի կապիտուլյացիա. Վահե Հովհաննիսյան
11:52 08/07/2021  |  ԼՐԱՀՈՍԱմառային զեղչեր՝ հայրենիքի վաճառքի վրա. Վահե Հովհաննիսյան
11:57 29/06/2021  |  Վերլուծություններ«Սնունդ՝ արժանապատվության դիմաց». Կեղծվել է ընտրությո՞ւնը, թե՞ հայրենիքը
11:43 18/06/2021  |  ՎերլուծություններԸնտրությունն արված է, մնացել է քվեարկությունը
11:25 15/06/2021  |  ՎերլուծություններՀնարավոր հանցագործություն՝ բոլորիս աչքի առաջ. Վահե Հովհաննիսյան
11:27 12/06/2021  |  ՎերլուծություններԿոմպրոմատին սպասելիս. Վահե Հովհաննիսյան
11:50 11/06/2021  |  ՎերլուծություններՄեկ միասնական քվեաթերթիկ. մերժել Նիկոլին. Հովհաննիսյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]