ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետական ինստիտուտների ամլությունը և հանրային անբովանդակությունը դաշինք էին կազմել. Վահե Հովհաննիսյան 07/17/2021 13:37 | ԼՐԱՀՈՍ
Մեկ տարի առաջ այս օրերին Տավուշում պատերազմ էր։ Հիմա դրա մասին ոչ ոք չի հիշում։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը.
«Մեկ տարի առաջ Նիկոլը Հայաստանը ներքաշեց խոշոր ավանտյուրայի մեջ։ Միջազգային փորձագետները և դիվանագիտական աղբյուրները պնդում են, որ դա ամենամեծ պրովոկացիան էր՝ պատերազմ հրահրելու համար։ Հուլիսից պարզ էր, որ մեծ պատերազմն անխուսափելի է։ Մոլորված Ուազ, լքված բարձունք, անպարտ հայ բանակ, տասնյակ խփված իսրայելա-թուրքական անօդաչուներ, որոնց ֆոնին եթեր էր մտնում Արծրունը. սրանք «ширпотреб» հայրենասիրության ոլորտից են։
Իսկ իրականությունն այն էր, որ դա պետական մակարդակով ավանտյուրա էր, որը Թուրքիային միջամտելու լեգիտիմ առիթ տվեց։ Թուրքական զինուժն այլևս Ադրբեջանից դուրս չեկավ։
Բայց ես չեմ մեղադրում միայն Նիկոլին։ Նրա մասով ամեն ինչ պարզ է։
Ամենազարհուրելին այն է, որ տավուշյան դեպքերը ցույց տվեցին , որ մենք քիչ թե շատ լուրջ պետություն արդեն չունենք, որ մենք չունենք պետական ինստիտուտներ. մենք չունեինք զինվորական վերնախավ՝ ՊՆ, ԳՇ, մենք չունեինք՝ Ազգային Ժողով, չունեինք Անվտանգության խորհուրդ, չունեինք սոլիդ ընդդիմություն, քաղաքացիական հասարակության կառույցներ և այլն։
Չունեինք ոչինչ, որը կբռներ Նիկոլի ձեռքը։
Հիշեք, թե հայ հասարակությունը ինչ էր գրում և ինչ մթնոլորտ էր տիրում այդ օրերին սոցիալական ցանցերում՝ բոլորը հայրենասեր էին, բոլորը դուխով էին, բոլորը ipad-ներում և հեռախոսներում ջարդում էին Ադրբեջանն ու Թուրքիան միաժամանակ։ Բոլորը անբովանդակ-կեղծ հայրենասիրության տիրույթում միասնական էին։
Հիշեք հրճվանքը, երբ ազդարարվեց ու կադրերում երևաց, որ սպանվել է ադրբեջանցի գեներալը. հիշեք և ամաչեք։ Ամաչեք անհատապես և զանգվածաբար՝ ձեր անգիտությունից ,որ գոնե մեկ, հաջորդ քայլի հեռանկարը չէիք պատկերացնում։ Եվ հիշեք, շատ փոքր թվով գործիչների հակառակ ռեակցիան։
Պետական ինստիտուտների ամլությունը և հանրային անբովանդակությունը դաշինք էին կազմել, և այդ դաշինքը Նիկոլի ամենաջերմ աջակիցն էր։
Հուլիսի Տավուշից մինչև մեծ ու արյունոտ պատերազմ հաշված օրեր էին մնացել։ Դրա մասին զգուշացնում էին, գոռում էին մի փոքր խումբ հանրային դեմքեր, գործիչներ։ Նրանց ձայնը խլանում էր պաթոսի աղմուկի մեջ։
Իսկ նիկոլը մեշոկներով մեդալներ ու շքանշաններ էր բաժանում՝ չընկալելով, որ դա միայն արագացնում է պատերազմը։ Կամ գուցե՝ ընկալելով։ Նրա ձեռքը ոչ ոք չէր բռնում։
Անցել է մեկ տարի. մենք առանց կենսագրություն քոչվորի նման վախենում ենք հիշել ընդամենը մեկ տարվա մեր պատմությունը։Չկա Շուշին, չկա Հադրութը, չկան հազարավոր տղերքը, թուրքը Սևանից 6 կմ հեռավորության վրա է, Սյունիքի բարձունքներում է, բայց կա Նիկոլը, կան նույն ամուլ պետական ինստիտուտները, որոնք ի վիճակի չեն ոչինչ անելու։ Իսկ սրանք կան, որովհետև կա նույն հասարակությունը, որը չի դադարում ենթարկվել նույն քարոզչական հիպնոսին՝ քանդելով պետությունը։ Սա նոնսենս է՝ հասարակություն, որը քանդում է սեփական պետությունը։ Պետք է գտնել հասարակությանը հիպնոտիկ մոլորությունից հանելու եղանակները։ Այդ ուղղությամբ աշխատանքը պետք է տարվի մի քանի մակարդակներում, շատ կազմակերպված և արագ, քանի որ ժամանակը շատ քիչ է»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ