Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   13:59 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակալվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   13:55 Ճանապարհը տալիս ա թուրքին, հիմա թուրքի ճանապարհն ե՞ք պահում. ցուցարարները տաքացան, քաշքշուկ սկսվեց (տեսանյութ) 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   13:38 Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ են․ կան բերման ենթարկվածներ 04/25/2024   13:27 Կիրանց-Ոսկեպար ճանապարհին Գառնիկ Դանիելյանի և ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացել է 04/25/2024   13:25 ՀՀ միջպետական ճանապարհները պարալիզացված են՝ ի աջակցություն տավուշցիների 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   13:16 Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց 04/25/2024   13:12 Քաղաքացիները փակել են Հայաստան-Վրաստան մայրուղին 04/25/2024   13:04 «Ծիծեռնակաբերդում» Աննա Հակոբյանի վերաբերյալ միջադեպով յոթ անձ է ձերբակալվել 04/25/2024   13:00 Մտավորականների անհնազանդության ակցիան Երևանում . ուղիղ 04/25/2024   12:43 Լարված իրավիճակ՝ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհին․ոստիկանները թույլ չեն տալիս փակել ճանապարհը . Ուղիղ 04/25/2024   12:32 Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը 04/25/2024   12:26 Նիկոլոսը ձեզ 10-0 կրում է գրեթե ամեն քայլափոխի, քանի որ գործընթացային պլանավորում է անում, արագ է կողմնորոշվում, օպերատիվ կառավարում է մեդիա հոսքերը, վարքը, մանիպուլյացիաները. քաղաքագետ 04/25/2024   12:19 Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 04/25/2024   12:15 Կառավարության անդամները հանդես են գալիս ճեպազրույցներով. ուղիղ 04/25/2024   12:14 Շատ ուսուցիչներ լավություն են համարում, երբ աշակերտին ավելի բարձր գնահատական են դնում. Փաշինյան 04/25/2024   12:14 Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 04/25/2024   12:04 «Մարտական եղբայրություն» միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, Արման Պետրոսյանը կալանավորվել է 04/25/2024   12:02 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 04/25/2024   11:55 Կրիպտոարժույթ որ ասում եք, կողքը կամ թմրանյութի վաճառք է, կամ փողերի լվացում, կամ կաշառք. իսկ կներեք, այդ ամեն ինչը սովորական փողով չի՞ արվում. Փաշինյան 04/25/2024   11:52 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի 04/25/2024   11:39 «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը 04/25/2024   11:01 Նիկոլ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը. ուղիղ 04/25/2024   11:01 Իրանում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կբացի 04/25/2024   10:57 Ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ կիրականացվի ամառային զոչակոչը 04/25/2024   10:44 Տախուշցիները փակել են Կիրանցի կամուրջը 04/25/2024   10:42 Տավուշի 3 գյուղում դասադուլ է 04/25/2024   10:40 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան 04/25/2024   10:33 Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   10:26 Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   10:13 Կան փակ ավտոճանապարհներ 04/25/2024   08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» 04/25/2024   08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/25/2024   08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» 04/25/2024   08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» 04/25/2024   07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» 04/25/2024   07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:34 ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:28 Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» 04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար

«Սնունդ՝ արժանապատվության դիմաց». Կեղծվել է ընտրությո՞ւնը, թե՞ հայրենիքը 06/29/2021   11:57  |  Վերլուծություններ

Փաստը, թե ինչքան հեշտ հայ ժողովուրդը համակերպվեց Արցախի կորստի և անթիվ զոհերի հետ, արդեն ընտրական թեմա չէ, սա հայրենիքի կեղծման խնդիր է։ Այս մասին գրել է այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյան.

«Ստացվում է, որ մենք պատահաբար ենք ստացել անկախություն, և հայ ժողովրդի 30-ամյա նպատակները, երազանքները, խնդիրները եղել են կեղծ։ Մենք մեզ խաբել ենք։ Մենք կեղծել ենք մեր հայրենիքը և հիմա, Նիկոլը ճիշտ է ասում՝ վե´րջ կեղծարարությանը, բայց կեղծարարությանը ո´չ թե ընտրական պրոցեսում, այլ՝ հայրենիքի և պետության նպատակներում։

Չեք ուզում Արցախ՝ չի լինի, չեք ուզում բանակ՝ չի լինի, չեք ուզում պահել սահմանները՝ չեք պահի, չեք ուզում արժանապատիվ ապրել՝ չեք ապրի...

Ակնհայտ է, որ թուրքական հատուկ ծառայությունները շատ երկար տարիներ աշխատել են՝ հայ ժողովրդի մեջ նման տրամադրություններ սերմանելու համար և դա արել են հայաստանյան ազդեցության գործակալների ցանցով՝ քաղաքական ուժեր, ՀԿ-ներ, լրատվամիջոցներ, սոցիալական ծրագրեր, անհատներ, հատկապես մարզերում, սոցցանցերում՝ լավ կազմակերպված խմբերի միջոցով և այլն։ Հիմա պետք է հասկանալ հեռանկարը։

Ինչ է ուզում Թուրքիան

Թուրքական նպատակը մեր հաշվին Կովկասում ամրանալն է։ Թուրքիան մեզ տեսնում է որպես կիսապետություն, թույլ կենցաղային մի  միավոր՝ առանց նպատակների ու հոգևոր արժեքների՝ «Սնունդ՝ արժանապատվության դիմաց»  բանաձևով։ Կենցաղային կապիտալի ներհոսքով Թուրքիան Հայաստանը պատկերացնում է որպես մի քիչ ավելի մեծ «Լալելի», ոչ ավելին։

Ինչ է ուզում Ռուսաստանը

Ռուսաստանը հասկանում է, որ նման  պատմական պարտության ընդունակ և նման որակներով հասարակությամբ Հայաստանում ժամանակակից պետություն կառուցել և պինդ դաշնակից ունենալ մոտ ապագայում հնարավոր չէ։ Բայց դեմ է նաև թուրքական առևտրա-սաունային թաղամասի կարգավիճակին։

Այդ պատճառով ռուս զինվորը կկանգնի մեր սահմանին, իսկ ռուսական կապիտալին կուղղորդեն՝ արագ ձեռք բերել Հայաստանի խոշոր հեռանկարային ձեռնարկությունները։Դրանք քիչ են, բայց գտվում են շատ կարևոր շրջաններում, օրինակ՝ Սյունիքում և Վայոց Ձորում։

Դրան զուգահեռ՝ Ռուսաստանն ամենայն հավանականությամբ  կանցնի փափուկ ուժի կիրառմանը, այն է՝ հայ ժողովրդի կրթմանը, մշակութային և քաղաքացիական էքսպանսիային, կփորձի ձևավորել ավելի ցիվիլ քաղաքական-հանրային էլիտաներ, որպեսզի չվտանգի իր ծրագրերը և տեսանելի ապագայում չունենա նոր «Նիկոլ»։

Ինչ է ուզում Հայաստանը

Այս պահին Հայաստանն ի վիճակի չէ ոչինչ ուզելու, ի վիճակի չէ նույնիսկ կարճաժամկետ նպատակներ դնելու։ Մենք գտնվում ենք ազգային–պետական դեֆոլտի մեջ։

Ինչ է ուզում և անելու Նիկոլը

Գրեթե բոլորի համար արդեն պարզ է, որ Նիկոլի և Հայաստանի շահերն ու ցանկությունները միմյանց հետ որևէ ընդհանուր բան չունեն։ Նիկոլը շատ լավ հասկանում է՝ ինչ է կատարվել իր պաշտոնավարման երեք տարիների ընթացքում, պատմական աղետի ծավալը շատ լավ գիտի և, դա հասկանալով, ուզում է մեկ բան՝ մի պահի ստանալ իր և իր ընտանիքի համար անձեռնմխելիության պողպատյա երաշխիքներ։ Բայց որպեսզի այդ երաշխիքներն իսկապես լինեն ոչ թե թավշյա, այլ պողպատյա, նա պետք է կարճաժամկետ փուլում որոշակի գործեր անի՝ ավարտին հասցնի ստանձնած պարտավորությունները խոշոր խաղացողների առաջ, և իր համար Հայաստանում ձևավորի անհատական և ինստիտուցիոնալ անվտանգության բարձիկներ։

Այս խնդիրները լուծելու համար նա առաջին հերթին հունիսի 20-ի ընտրություններից հետո Հայաստանում պիտի փորձի դիրքավորվել որպես միապետ, թագավոր։ Նա պետք է հպատակեցնի ողջ Հայաստանը՝ քրեական գործերով, բիզնեսի պատժամիջոցներով, վարչական ռեսուրսով՝ իրեն կամ իր ընտանիքի անդամներին վիրավորածներին պատժելով, իր ներկայությամբ բոլորին ոտքի  կանգնեցնելով և այլ բոլոր միջոցներով։Մինչ այս պահը նա հենց դա է անում, և դա նրա մոտ ստացվում է։

Այս փուլից անմիջապես հետո նա, որպես թագավոր, միանձյա կայացնելու և իրագործելու է հայ ժողովրդի և պետության համար պատմական, անշրջելի որոշումներ։

Քանի որ Հայաստանի ճակատագրի մասին որոշումները կայացվում են Պուտին-Էրդողան-Ալիև ձևաչափով և մեզ մատուցվում են արդեն որպես պատրաստի լուծումներ, Նիկոլն անգամ կարիք չունի մտածելու այդ որոշումների մասին, նա այդ ֆրոնտում պարզապես պարապ է։

Ինչ վերաբերում է իր անվտանգության համակարգի ձևավորմանը, ապա այստեղ աշխատելու է երկու ուղղությամբ.

Հնարավորինս արագ և կոշտ ջարդել իր իրական ընդդիմադիր համակարգերը։

Ձևավորել նոր ինստիտուցիոնալ համակարգեր

Առաջին մասով, կարծում եմ, ամեն ինչ շատ պարզ է և արագ տեսանելի։

Ինչ վերաբերում է երկրորդին, ապա դա ավելի խորքային և բազմաքայլ խնդիր է։

Ըստ այդմ՝ Նիկոլը փորձելու է ստեղծել նոր համակարգեր.

 «Նոր սփյուռք»

«Նոր Էջմիածին»

Նոր ԱԳՆ

«Նոր լրատվական» դաշտ

«Նոր քաղաքացիական հասարակություն»

«Նոր ընդդիմություն»

« Նոր թիմակիցներ»

Նոր բիզնես էլիտա

  և այլն

Նիկոլը ռուս-թուրքական շահերի բալանսավորված իրագործման և այս խնդիրների լուծումից հետո մի ճիշտ պահի  ստանալու է անձնական անվտանգության պողպատյա երաշխիք ու հեռանա։

Ինչ է լինելու իշխանական թիմի հետ

Երբ դրսից չկա վտանգ, սկսվում է իշխանության ներսում սրընթաց կոնֆլիկտների փուլը։ Այս իշխանությունն արդեն չունի ո´չ իդեա, ո´չ զսպող ուժ։ Իշխանության ներսում կեղծ ապահովության զգացումը շատ արագ բերելու է այլասերման, և մենք ականատես ենք լինելու ներիշխանական թայֆայականության բոլոր դրսևորումներին՝ փոխադարձ կոմպրոմատներ, վարկաբեկումներ, անդադար պայքար իրար դեմ։ Սա բերելու է իշխանության թուլացմանը և նրա հանդեպ հանրային ատելության մեծացմանը։

«Սոմխեբի ուգանա վագոնշի»

Ընդամենը մի  60-70 տարի առաջ հայերը զանգվածաբար գնում էին Վրաստանի թեյի պլանտացիաներում աշխատելու, և նրանց համար առանձնացվում էր գնացքի վերջին վագոնը՝ որպես ավելի ցածր որակի և սորտի միավոր։Վրացի գնացքի ուղեկցորդը պարբերաբար հայտարարում էր. Սոմխեբի ուգանա վագոնշի. հայերը՝ վերջին վագոն։

Մենք 30 տարի դեմ գնացինք պատմությանը, մեր բոլոր սխալներով ու տապալումներով հանդերձ՝ կարողացանք մեր վագոնը առաջ տանել։ Բայց հիմա այն հետ գնաց իր «պատմական» տեղը։ Հիմա բոլորը մեզ վրացերեն, թուրքերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն նույն բանն են ասելու՝ ձեր տեղը վերջին վագոնն է։ Եվ սա ոչ այնքան պատերազմի և պարտության արդյունքում է, որքան՝ դրանից հետո կատարած ընտրության։

 Ինչ անել

Մեր միակ իրական բազան 400 հազար ձայնն է, որը մերժել է նիկոլիզմը։ Այն կարող է դառնալ արտագաղթի առաջնային ռեսուրս, բայց կարող է դառնալ նաև հսկայական գործուն կապիտալ, եթե կարողանաս ճիշտ հետևություններ անել։

Որպեսզի այդ 400 հազարին, ինտեգրելով քվեարկության չգնացած այլ հարյուր հազարների, դարձնես վճռորոշ գործոն, պետք են նոր մտքեր, նոր մարդիկ, նոր գաղափարներ, նոր թիմեր։ Պետք է արմատախիլ անել հայկական ֆեոդալիզմը, որն ատամներով պահում են իշխանությունն ու ընդդիմությունը։

Նոր քաղաքական հոսանքների ձևավորումը միակ հնարավորությունն է, որպեսզի, պատմական նոր իրողությունները հաշվի առնելով, սկսենք մեր երազածին գոնե մի քիչ մոտ, հոգևոր ու առաջադիմական արժեքներով 21-րդ դարի հայկական պետության կառուցումը՝ լրիվ այլ արժեքներով ու պատկերացումներով։Իսկ առայժմ հին Հայաստանի ավերակների վրա շարունակում է ասպատակել «թագավորը» իր 700 հազարանոց զորքով»։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]