ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լիակատար և անշրջելի կապիտուլյացիա. Վահե Հովհաննիսյան 07/13/2021 12:14 | Վերլուծություններ

Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի անդամ, քաղաքագետ Վահե Հովհաննիսյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ.
«Մենք սխալ ենք պատկերացնում պրոցեսը, որ կատարվում է մեր երկրում և մեր երկրի շուրջ։
Մի մտածեք, թե Նիկոլին սպասում է այս կամ այն թուղթը ստորագրելու հեռանկարը։ Հարցը թղթի մեջ չէ։ Պետք է ամբողջությա´մբ հասկանալ, թե ինչ են ուզում օտարները մեզնից, և ինչի համար է Նիկոլը։
Ի՞նչ են ուզում մեզնից
Այս հարցը այնքան ակնհայտ է, որ մեզ թշնամի ու բարեկամ երկրներում չեն թաքցնում իրենց զարմանքը, թե ինչպես մենք դա չենք հասկանում։ Իսկ մենք չենք հասկանում։ Կարդացեք միջազգային փորձագիտական շրջանակների ու վերլուծական կենտրոնների նյութերը ու կապշեք, թե ի´նչ մակարդակում են գտնվում հայկական պետության վերնախավերը և, հետևաբար, ինչ կարծիքի են ուրիշները մեր մասին։
Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանից ուզում են մեկ բան՝ լիակատար և անշրջելի կապիտուլյացիա։
Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանից ուզում են ստանալ մի պետություն, որը երբեք չի ունենալու վերածննդի հնարավորություն, և ըստ այդմ՝ երբեք չի դնելու քիչ թե շատ մեծ խնդիրներ։
Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանն ուզում են վերածել ինստիտուցիոնալ անդամալույծի։
Այդ ճանապարհին նրանք ցանկանում են լուծել հետևյալ քայլերը.
1. Արգելել Հայաստանին՝ ունենալ լուրջ բանակ՝ լուրջ թվաքանակ, լուրջ զինտեխնիկա, որակյալ սպայակազմ։
2. ՀՀ սահմաններին զբաղեցնել գերիշխող դիրքերը՝ մեկընդմիշտ վերահսկողություն սահմանելով կարևոր ճանապարհների վրա։
3. Ջարդել հազար տարի չունեցած և միայն վերջին 28 տարում կաթիլ-կաթիլ կառուցված հայկական դիվանագիտական համայնքը։
4. Ջարդել հայկական աշխարհը, Հայաստանը տարանջատել սփյուռքից։ Հայաստան-սփյուռք-Արցախ համակարգը, ըստ նրանց, չպետք է լինի, քանի որ այն պարունակում է ազգային վերածննդի պոտենցիալ։
5. Ջարդել եկեղեցին։ Միասնական հայկական եկեղեցին ազգային վերածննդի և ազգային ինքնության պահոցն է։
6. Հայաստանի վրա դնել ռեպարացիոն պարտավորություններ՝ փոխհատուցելու Ադրբեջանին իբրև թե հասցված 50 և ավելի մլրդ. վնասը։
Այս թիվը վաղուց հնչեցվում է նրանց կողմից։
7. Հայաստանի և Արցախի մի խումբ հեղինակավոր պետական և ռազմական գործիչների՝ որպես պատերազմի հանցագործների, դատել թուրքական կամ Հաագայի դատարանում՝ հայ ժողովրդի բարոյական ոչնչացման և ազգային արժանապատվությունից վերջնական զրկելու նպատակով։
Այս կետերի մեջ էր նաև հայրենասեր, էներգիա և դիմադրության պաշար ունեցող մարդկանց կոտրումը և հեռացումը, որն արվեց պատերազմի միջոցով՝ ֆիզիկապես և հոգեբանորեն ոչնչացնելով հազարավոր՝ կենսունակ, հայրենատիրության ընդգծված զգացում ունեցող մարդկանց։
Սրանք այն կետերն են, որոնց իրականացումը Հայաստանը գործնականում կսարքի ամուլ, անհեռանկար ու առանց վերածննդի մի կիսապետություն։Կսարքի այնպիսի Հայաստան, որտեղից կփախչի հոգևոր կամ կրթական քիչ թե շատ պաշար ունեցող մարդը։
Հիմա հարց՝ ո՞ւմ ձեռքով է կերտվում այսպիսի Հայաստանը, ովքե՞ր են ամեն օր մեզ տանում այսպիսի Հայաստանի հանգրվանին.
1. Հայաստանի իշխանությունները,
2. Գեներալական կոչումներ ստացող, արիության, քաջության, խիզախության, անզնազոհության մեդալներ ստացող ուժայինները, որոնք կատաղի ու անմոռաց պայքարում են երկրի վերածննդի հույսի դեմ,
3. Մերձնիկոլական շրջանակները, որոնք իրենց աչքերով մեզնից շատ ավելին են տեսնում ու գիտեն, բայց ծառայում են որպես սուլթանի հարճ։
4. Վախվորած կրթվածները, որոնք միշտ վախենում են սեփական կարծիք ունենալուց,
5. Այլ
Հիմա հասկանալ է պետք հակառակ ռեսուրսի աղբյուրները։ Որտե՞ղ է դիմադրության և Հայաստանի հնարավոր վերելքի պոտենցիալը։
Հայաստանի վերջին մեկ տարվա պատմությունը շատ հարցերի ստիպել է նայել այլ կերպ։ Հին հերոսների, հին կուռքերի դեֆոլտն այս հարցը նոր սրությամբ է դնում։
Միևնույն ժամանակ ձևավորվում են ազգային-առաջադիմական պոտենցիալի նոր աղբյուրներ
. Հայ եկեղեցին ու նրա բազմաթիվ սպասավորներ
. ՀՅԴ երիտասարդ սերունդը, ՀՅԴ շարքային տղերքը՝ կամավորները
. Աշխարհի ամենաբարեկեցիկ երկրներից ու բարեկեցիկ կյանքերից պատերազմի դաշտ շտապածները
. Հանրային գործիչների մի պատկառելի անվանացանկ, որոնք վերջին 2 տարում դրսևորվեցին որպես իսկական քաղաքացիներ և իսկական պրոֆեսիոնալներ, և որոնք չմասնակցեցին այս ընտրություններին։
. ՀՀ գուցե քիչ հայտնի կամ ընդհանրապես լայն հանրության անհայտ շատ քաղաքացիներ, որոնք իրենց մարդկային և գիտակցական որակներով շատ ավելի բարձր են, քան վերնախավեր կոչվածը։
Սա ավելի քան բավարար ռեսուրս է Նիկոլին մերժած 400 հազարին ամուր պահելու, տանը մնացած 800 հազարին համախմբելու և Հայաստանի կազմաքանդման տակ ստորագրած 700 հազարը կազմաքանդելու համար. պետք է գիտակցենք, որ այդ մարդկանց մեծ մասը չի հասկացել, թե ինչի´ն է տալիս իր ձայնը։
Դիմադրության և վերելքի նոր համակարգեր
Հարյուր տարի առաջ թուրքական յաթաղանին հիմա փոխարինելու է եկել Նիկոլի մուրճը։ Նա այդ մուրճով ջարդում է իրականում ոչ թե «Հայաստանը», այլ Հայաստանը։ Այս կողմից որևէ հետևություն դեռ չի արվում։ Կարծում եմ սրա պատճառը հարցերի քննարկման և որոշումների կայացման մեխանիզմի հնացվածության մեջ է։
Նիկոլը շատ ավելի լավ է հասկանում, որ հիմա ամեն ինչ շատ արագ է հնանում, և նախընտրական մեխանիզմներն ու թիմերն արդեն անցյալ են, դրա համար էլ նոր ֆորմատներ է հորինում ու փորձում 0+0+0+0+…. ից մի կերպ մի ինչ-որ 1 ստանալ։ Այս ֆոնին ապշեցուցիչ է ընդդիմադիր համակարգերի դանդաղկոտությունը, որը միտում ունի՝ վերածվելու համակերպվածության։
Ակնհայտ է, որ պետք է ձևավորվեն հանրային, քաղաքացիական, քաղաքական պայքարի նոր ձևաչափեր։ Պետք է մոռանալ 17-ի ամուլ ֆորմատը, և նրա 7-ը, որը լի էր փոխադարձ անվստահությամբ, և նախընտրական դաշինքները՝ լայն հասարակության համար անհասկանալի կապերով, պարտավորություններով ու տրամաբանությամբ, պետք է մոռանալ նրանց, ովքեր միաժամանակ երեք խաղ են խաղում։
Ուղղակի պետք է լինել.
. հասարակության առաջ ազնիվ
. հասարակության համար հասկանալի
. հասարակության իրական դեմքերից ու շրջանակներից կազմված
Միայն այս դեպքում հնարավոր կլինի կազմակերպել դիմադրություն և ունենալ վերելքի հույս։ Չանենք՝ թուրքական ցանկության վերը նշված բոլոր յոթ կետերը դառնալու են իրականություն»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/13/2022 09:50 Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 68․ «Ժողովուրդ»
- 08/13/2022 08:06 «Գլոբբինգ» ընկերությունով սկսել են զբաղվել պետական մարմինները, ինչ է կատարվել․ մանրամասներ․ «Ժողովուրդ»
- 08/13/2022 07:27 Մարդիկ խուսափում են Սյունիք մեկնելուց․ «Հրապարակ»
- 08/13/2022 07:23 ՔՊ կադրային բանկը սնան՞կ է ․ «Հրապարակ»
- 08/13/2022 07:18 Արցախում նոր հույսեր են արթնացել․ «Հրապարակ»
- 08/12/2022 09:57 Ձերբակալված համայնքապետը կմասնակցի ընտրությունների. «Հրապարակ»
- 08/12/2022 09:50 Փաշինյանի` հող չհանձնելու հայտարարությունները սուտ են եղել. նա խաբել է. մաս 67. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/15/2022 18:08 2022 թվականն է, իշխանական պատգամավորին պատկանող ընկերությունը հրապարակային հայտարարություն է արել, բայց այդպես էլ որևէ ՀԿ ծպտուն չի հանել.Բաբայան
- 08/15/2022 17:47 Մինչ մենք անիմաստ դիսկուրսի թեմա ենք սարքել ինչ-որ մի քանոն նվագողի իդիոտիզմը, այս տղաները երեկվանից լուռ իրենց գործն են անում. Նաիրա Զոհրաբյան
- 08/15/2022 10:40 Եթե հայհոյել, ապա միայն երկրի կառավարումով զբաղվող տգետներին և ապիկարներին․ Ավետիսյան
- 08/15/2022 10:14 «Սուրմալու»-ում աշխատանքների արդյունավետության եւ ռեսուրսների ներգրավման համար պետք է շտաբ ձեւավորվի․ Տիգրան Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 08/16/2022 01:17 Հայտնաբերվել է եւս երկու դի. զոհերի թիվը հասել է 10-ի
- 08/16/2022 00:22 Անհետ կորած քաղաքացիների թիվը նվազել է. 5 իրանցու գտնվելու վայրը հայտնի է` Վրաստանում են
- 08/15/2022 21:03 ԱԻՆ-ը չի հաստատում ողջ մնացած քաղաքացու հայտնաբերելու մասին տեղեկությունը, բայց նշում է՝ ձայներ լսվել են
- 08/15/2022 20:23 Փլատակների տակից փրկարարները ողջ մնացած քաղաքացու են հայտնաբերել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/14/2022 10:44 Ծնվել է Արամ MP3-ի երրորդ զավակը` Շողերը
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը