ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Վստահ եմ, որ երեկ Մոսկվայում ստորագրված փաստաթուղթը Հայաստանում իրավական ուժ չի ստանալու». Անուշավան Դանիելյան 01/12/2021 23:40 | Քաղաքական

«Տպավորություն էր, թե երեկ Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում, Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձը զուտ ներկայացուցչական, այսինքն, պարզապես համաձայնություն տվողի առաքելությամբ էր այնտեղ: Ցավոք, սա վերջին ամիսների ընթացքում նմանօրինակ առաջին տպավորությունը չէ, նույն պատկերը մենք տեսանք նաև նոյեմբերի 10-ին՝ կապիտուլյացիայի ակտի ստորագրման օրը: Հետևաբար, քանի դեռ Հայաստանի շահերը ներկայացնող անձը Նիկոլ Փաշինյանն է, այս ամենը շարունակական բնույթ է ունենալու, որովհետև, կարծում եմ, այդ մարդն ի զորու չէ որպես երկրի ղեկավար, Հայաստանի համար բարենպաստ որոշումներ կայացնել, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը՝ վերլուծելով երեկ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները։
Նրա արձանագրմամբ՝ Փաշինյանն արդեն իսկ պարտված ղեկավար է, նրա կարգավիճակը, նույնիսկ այստեղ՝ Հայաստանում արդեն անէական է դարձել: Ակնհայտ է, որ մեր երկրի ներսում որևէ լուրջ կառույց՝ կլինի քաղաքական, հասարակական, թե հոգևոր բնույթի, այդ թվում նաև իշխանական՝ ի դեմս գործող նախագահի, չեն ցանկանում հաշվի նստել խայտառակ կերպով պարտված և կապիտուլյացիայի ակտ ստորագրած ղեկավարի հետ: Հետևաբար, նույնը պետք էր սպասել նաև երկրից դուրս հանդիպումների արդյունքում, ինչին էլ երեկ ականատես եղանք: Դժվար թե նա այսքանից հետո իր մեջ ուժ գտներ՝ թշնամու հետ բանակցության ընթացքում արժանապատիվ կերպով ներկայացնելու մեր երկրի շահերը, ինչն էլ սպասելի էր:
Հարցին՝ ինչո՞ւ Փաշինյանն, այնուամենայնիվ, որոշում կայացրեց մասնակցել Մոսկվայում կայանալիք հանդիպմանը, փոխարենը՝ վայր դնելու իր լիազորություններն ու կարևոր այդ բանակցություններին առավել կոմպետենտ քաղաքական գործիչ գործուղելու՝ Անուշավան Դանիելյանը պատասխանել է՝ ըստ էության, գործ ունենք նույն իրավիճակի հետ, ինչ տեղի է ունեցել նոյեմբերի 10-ին՝ Փաշինյանից պահանջել էին, որպեսզի կապիտուլյացիայի ակտի տակ թողնի իր ստորագրությունը և նա անվերապահ կերպով կատարել է պահանջը: Հիմա նույնպես, նրա առաջ պահանջ է դրվել՝ ներկայանալու մոսկովյան հանդիպմանը և նա պարզապես ներկայացել է.«Եվ Ադրբեջանին, և Ռուսաստանի Դաշնությանը ամբողջովին ձեռնտու էր այն փաստաթուղթը, որ ստորագրվեց երեկ Մոսկվայում, հետևաբար, Փաշինյանը հերթական անգամ կատարեց այն, ինչ իրենից պահանջեցին բանակցող կողմն ու հաղթող պետության ղեկավարը: Թե ինչո՞ւ Փաշինյանն այդպես էլ վայր չդրեց իր լիազորությունները, ըստ էության, շարունակելով պարտության տանել երկիրն՝ այս անգամ արդեն դիվանագիտական սեղանի շուրջ, որովհետև նման քայլ անելու համար, մարդ նախ և առաջ պետք է կամքի ուժ և բարոյական համապատասխան նկարագիր ունենա, ինչից, կարծում եմ, Փաշինյանը զուրկ է: Երկրորդ հերթին, կարծում եմ, նա ուղղակի վախեր ունի՝ լիազորությունները վայր դնելուց հետո իրեն սպասվելիք քրեական դատավարությունների հեռանկարից»:
Անդրադառնալով բանակցությունների ընթացքում գերեվարվածների և անհետ կորածների տապալված խնդրին, Արցախի նախկին վարչապետը նկատել է՝ Փաշինյանն ի զորու չի եղել՝ որպես երկրի ղեկավար, անհրաժեշտ կամք դրսևորել, սեղանին դնելու և առաջ տանելու մեր հասարակության ներսում հրադադարից հետո թերևս ամենազգայուն խնդիրը. «Բանակցության հենց սկզբից նա պարտավոր էր ի սկզբանե հայտարարել այն մասին, որ Մոսկվա է ժամանել, նախ և առաջ, գերեվարվածների և անհետ կորածների հարցին լուծում տալու համար, որից հետո միայն կարող են քննարկվել օրակարգի մնացյալ կետերը: Ընդ որում, նա դա պետք է աներ առանց նահանջի տեղ թողնելու, սակայն նրա պարտվողական կեցվածքն ու կամքի բացակայությունը, հավանաբար, իրեն թույլ չտվեցին անել դա: Արդյունքում, հստակ տեսնելով և գիտակցելով, որ հակառակ կողմում ուղղակի բացարձակ անիշխանություն է, ինչպես վերջերս ամեն օր, այնպես էլ երեկ՝ Ադրբեջանը պահանջեց և ստացավ իր համար բարենպաստ ձեռքբերումների հերթական փաթեթը»:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/27/2021 09:58 Մեծ բլեֆ «Իմ քայլի» կողմից «Ժողովուրդ»
- 01/27/2021 09:35 «Որեւէ մեկը չփորձի այլ ուժերի հետ «տակից խաղեր տալ». Արարատի նոր մարզպետը «մառոզ» է անում «Իրավունք»
- 01/27/2021 08:52 Ընդդիմության լիդերները եւ Ռոբերտ Քոչարյանը այլ մտադրություն ունեն. ինչ է սպասվում շաբաթվա վերջ «Ժողովուրդ»
- 01/27/2021 08:49 Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներն արջի ծառայությո՞ւն են մատուցում «Հրապարակ»
- 01/27/2021 08:42 «Իմ քայլում» կարծիքները բաժանվել են. նրանց մի մասը դե՞մ է ԱԺ ինքնալուծարման գաղափարին «Հրապարակ»
- 01/27/2021 08:35 Փաշինյանը քրեական գործ է նախապատրաստում Մարությանի դեմ․ Թեհմինա Վարդանյան «Հրապարակ»
- 01/27/2021 08:30 Ում հորդորով է Արտակ Թովմասյանը մուտք գործում քաղաքականություն և ում հետ է մտերիմ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/26/2021 19:51 Նիկոլ Փաշինյանին պետք է լծակ չունենա, հակառակ դեպքում վերահսկողության տակ կվերցնի ընտրական գործընթացը՝ իր համար թվեր կնկարի, ծեծ ու ջարդ կանի. Գեւորգ Պետրոսյան
- 01/21/2021 14:08 Եվրոպական կառույցներին սիրաշահելու նուրբ արվեստը ՝ ազգային և ընտանեկան արժեքները ոտնահարելու հաշվին
- 01/19/2021 20:12 «Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան
- 01/19/2021 19:42 ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է առկախվի, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ մնալու հիմքեր ունենան. Մելիքյան
Մեկնաբանություն
- 01/27/2021 15:57 Ո՞նց չեք ամաչել՝ պատերազմի ժամանակ Արցախ գնալիս գործուղում եք ձևակերպել, որ օրապահիկ ստանաք. Մելիքյան
- 01/27/2021 13:25 Իրական հաջողությունները կերտվում են ոչ թե տարատեսակ ականջահաճո խոստումներով ժողովրդին կերակրելով, այլ կոնկրետ գործողություններով. Հասրաթյան
- 01/27/2021 13:21 Լրագրողին չհավատարմագրելը ոչ իրավաչափ որոշում է եւ պետք է անվավեր ճանաչվի. Անի Սամսոնյանը դիմել է ԱԺ նախագահին
- 01/27/2021 13:19 «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը դուրս է եկել կորոնավիրուսի դեմ պայքար քննող հանձնաժողովից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/27/2021 00:23 Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից
- 01/26/2021 22:58 Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel-ն ու Mitsubishi-ին. վերջինս կողաշրջվել է
- 01/25/2021 19:34 Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
- 01/24/2021 21:41 Շղթայական ավտովթար Երևանում «Հին Ջրվեժ» ռեստորանի դիմաց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները