ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Գրեթե համոզված եմ, որ երեկ Մոսկվայում մոտ 4 ժամ տևած հանդիպման ընթացքում այլ հարցեր են քննարկվել». Թևան Պողոսյան 01/12/2021 20:01 | ԼՐԱՀՈՍ

«Ես չեմ կարծում, որ երեկ Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում, մոտ 4 ժամ տևողությամբ հանդիպմանը, կողմերը հրապարակված փաստաթղթի կետերն են քննարկել միայն: Այդ փաստաթուղթը, կարծում եմ, շատ ավելի շուտ է մշակված եղել և խնդիրը զուտ տեխնիկական բնույթ է կրել՝ արդյո՞ք դրա տակ կդրվեն ցանկալի ստորագրությունները, թե՞ ոչ: Հետևաբար, գրեթե համոզված եմ, որ երեկ Մոսկվայում մոտ 4 ժամ տևած հանդիպման ընթացքում այլ հարցեր են քննարկվել, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղաքական վերլուծաբան Թևան Պողոսյանը՝ վերլուծելով երեկ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները։
«Հաշվի առնելով այն տեղեկությունները, որ հրապարակեց ԱԱԾ-ի նախկին ժամանակավոր պաշտոնակատարը՝ երեկ տված իր ընդարձակ հարցազրույցի ընթացում, ըստ որի, պարզվում է՝ նույնիսկ նոյեմբերի 8-ին ինքը տեղյակ չի եղել, թե ի՞նչ պայմանավորվածություններ են եղել և թե ի՞նչ փաստաթղթեր են քննարկել կողմերը՝ սահմանային իրադարձությունների առնչությամբ, հաշվի առնելով նաև այն փաստը, որ դրանից հետո մենք ականատես եղանք հրաժարականների շարքին, հետևաբար, նույնը կարող եմ նաև այս փաստաթղթի վերաբերյալ եզրակացնել, որ այն վաղուց համաձայնեցված և մշակված է եղել և մնում էր միայն ստորագրել այն, ինչն էլ երեկ արվեց»,- նշել է Թ.Պողոսյանը:
Անդրադառնալով բանակցությունների ընթացքում գերեվարվածների և անհետ կորածների տապալված խնդրին՝ քաղաքական վերլուծաբանը նկատել է՝ ի՞նչ հեռանկարով էր Փաշինյանը գնում այդ բանակցություններին, քաջ գիտակցելով, որ ինքը չունի որևէ լուրջ լծակ՝ լուծելու համար Հայաստանի առջև այս պահին ծառացած խնդիրը, հատկապես, բարոյահոգեբանական այն մթնոլորտում, երբ իրեն ամենուր և բոլորն ուղղակի արհամարհում են. «Ես արդեն չգիտեմ՝ էլ ի՞նչ լեզվով ասեմ, որ Փաշինյանը պետք է հեռանա…Նա, իր պարտված թիմի հետ միասին, օր առաջ պետք է վայր դնի լիազորությունները և հեռանա՝ հնարավորություն տալով նոր քաղաքական ուժին՝ դուրս բերել երկիրը ստեղծված իրավիճակից: Հայկական կողմը պետք է փոխի բանակցողին, սա օրվա հրամայականն է և, քանի դեռ այս խնդիրը չի լուծվել, մենք կունենանք այն արդյունքը, որ տեսանք երեկ՝ Մոսկվայում»:
Թևան Պողոսյանը ցավով ընդգծել է, որ լինելով պարտված կողմ, Հայաստանը երեկ բանակցությունների էր ներկայացել տնային աշխատանքները չկատարածի կարգավիճակով եւ հույս ուներ ինչ-որ բանի՞ հասնել։ «Հետևաբար, պատասխանելով ձեր հարցին՝ ինչո՞ւ երեկ մենք տանուլ տվեցինք մեզ համար այս պահին, թերևս, ամենաէական ու զգայուն հարցի լուծումը՝ գերեվարվածների հետվերադարձի խնդիրը, պատասխանը միանշանակ է՝ հայ ժողովուրդը պետք է ընկալի, որ հաջողության հասնելու համար, այլևս անհրաժեշտություն կա աշխարհին ներկայանալ նոր դեմքով, ընդ որում, դրան պետք է հասնել գիտակցված քայլ կատարելու և հեռանալու ճանապարհով, խոսքս ուղղված է օրվա իշխանությանը»,- ասել է Թևան Պողոսյանը:
Հիշեցնենք՝ բանակցությունների ավարտին Ալիևը մամուլի համար նախատեսված հայտարարության մեջ նշեց, թե տարածաշրջանային տրանսպորտային միջոցների վերաբերյալ ձեռք է բերվել բարենպաստ պայմանավորվածություն, ինչին ի պատասխան, Թևան Պողոսյանը նկատել է՝ նույնիսկ այսպիսի անբարենպաստ իրավիճակից Հայաստանը կարող է շահողի դիրքերից դուրս գալ, եթե հասկանա և ընկալի, որ հաջողության հասնելու համար պետք է նախ և առաջ զարգացած և կայուն տնտեսությամբ երկիր կառուցել, հակառակ դեպքում, տրանսպորտային փոխադրամիջոցների այն ճանապարհահատվածը, որ տրամադրվում է Ադրբեջանը Նախիջևանի հետ կապելու համար, կարող են հաջողությամբ օգտագործել տարածաշրջանի գրեթե բոլոր երկրները, նույնիսկ Ռուսաստանը, իսկ Հայաստանը հերթական անգամ կմնա պարտվածի և կորցնողի ցավալի ու անպատվաբեր կարգավիճակում:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ Մոսկվայում տեղի ունեցավ պատերազմի ավարտից հետո առաջին եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հարցով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման ընթացքը, տարածաշրջանում առկա խնդիրների լուծման ուղղությամբ հետագա քայլերը, ռազմական գործողությունների հետևանքով տուժած շրջանների բնակիչներին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև առևտրատնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման և զարգացման հետ կապված հարցերը։
Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության վարչապետն արձանագրեց, որ, ցավոք, բանակցությունների ընթացում այդպես էլ չհաջողվեց լուծել գերիների հարցը, որը, վերջինիս բնութագրմամբ, ամենազգայուն խնդիրն է հայկական կողմի համար։
Փաշինյանն ասաց նաև՝ չնայած հայտարարվել էր, որ այդ ուղղությամբ պետք է աշխատանքներ կատարվեն, այնուամենայնիվ, եռակողմ հայտարարությամբ ամրագրված 8-րդ կետը կյանքի է կոչվում ոչ ամբողջովին, միաժամանակ հույս հայտնելով, որ սեղմ ժամկետներում կողմերին կհաջողվի կոնկրետ որոշման հանգել։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/04/2021 10:01 Նիկոլ Փաշինյանի «ռենտգենի» պատասխանները. «Փաստ»
- 03/04/2021 09:58 Կառավարությունը դեմ է անկախ պատգամավորների առաջարկին. «Ժողովուրդ»
- 03/04/2021 09:56 Պետության բովանդակությունն ու հակապետականության ձևը․ կա՛մ Հայաստան, կա՛մ Նիկոլ Փաշինյան. «168 ժամ»
- 03/04/2021 09:53 Վճռաբեկի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանը ճաշել է Փաշինյանի առանձնատանը. ինչ են պայմանավորվել «Ժողովուրդ»
- 03/04/2021 09:51 Փաշինյան-Մարուքյան հանդիպումը երեկ չի կայացել. «Հրապարակ»
- 03/04/2021 09:49 Ռուսներին պատրաստվում են կոշտ «հակադարձել» . «Փաստ»
- 03/04/2021 09:46 Նախկին ՀՀԿ-ականը կուսակցություն է հիմնում. Անունն էլ հայտնի է. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 03/04/2021 10:36 «Իմ քայլ»-ի պատգամավորները վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների ընտրության հարցը վերածեցին ԲԴԽ նախագահից հաշիվ պահանջելու հարցի. Զոհրաբյան
- 03/04/2021 00:31 Իսկ հարցրել եք՝ մենք՝ ծնողներս, ի՞նչ ենք ուզում. Ալբերտ Հովհաննիսյանի հոր գրառումը
- 03/03/2021 23:59 Հայ մարդուն դիպուկահարի նշանոցի տակ պահելու հրաման տվողն ու հրաման կատարողն առնվազն թուրք են. Մակինյան
- 03/03/2021 23:38 2018-ին Նիկոլը հաջողություն է ունեցել, քանի որ չի ունեցել արգելակներ. Մինասյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/02/2021 23:03 Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Opel Astra-ները. 5 վիրավորների մեջ կան անչափահասներ
- 03/02/2021 22:14 Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 59-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին. ուղևորը տեղում մահացել է
- 03/02/2021 12:47 Վրաերթի հետևանքով մահացել է Սոսի Խանիկյանը
- 03/02/2021 00:04 ՃՏՊ Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները