Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   13:04 Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 04/26/2024   12:56 ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   12:47 Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել. նա այսօր դուրս կգա ՁՊՎ-ից 04/26/2024   12:34 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 04/26/2024   12:31 Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի երկրների վրա. Շոյգու 04/26/2024   12:28 Երևանում երթեւեկությունը կաթվածահար է. Ինքնաբուխ ակցիաները շարունակվում են 04/26/2024   12:14 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   12:06 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը 04/26/2024   11:58 Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ապագա իրավաբանների հետ 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   11:38 Փակել են դեպի Էջմիածին տանող ճանապարհը 04/26/2024   11:33 Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը 04/26/2024   11:30 Ինչ շարժում է սկսվում. Վահե Հովհաննիսյան 04/26/2024   11:20 Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո.Թաթոյան (տեսանյութ) 04/26/2024   10:54 Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ 04/26/2024   10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com 04/26/2024   10:45 Սևան մայրուղում պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան 04/26/2024   10:35 Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում 04/26/2024   10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   10:26 Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում 04/26/2024   10:23 Հրդեհ Գառնի գյուղում 04/26/2024   10:21 Ադրբեջանը իր նախընտրած քարտեզներով ու սկզբունքներով փորձում է «սահմանը ծռել». Աբրահամյան 04/26/2024   10:13 Երեւանում անհնազանդության ակցիաներ են. կաթվածահար է արվել երթեւեկությունը` տարբեր հատվածներում (տեսանյութ) 04/26/2024   09:54 Իշխանությունները դեռ զգուշանում են Մամիկոն Ասլանյանից. ՔՊ-ին Վանաձորում հաղթած Ասլանյանը կմնա կալանքի տակ 04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 04/26/2024   08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ» 04/26/2024   08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ» 04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» 04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Որևէ տեղ նշված չէ ազգային, ավելորդ է ասել՝ քրիստոնեական ինքնության գիտակցության, ռազմահայրենասիրական դաստիարակության մասին. Լիլիթ Տեր-Գրիգորյան 07/26/2020   12:45  |  ԼՐԱՀՈՍ

Մտահոգություններ «Հանրակրթական դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսումնառության հայեցակարգի» մասին: Այսպես է վերնագրել իր ֆեյսբուքյան գրառումը բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Տեր-Գրիգորյանը:

«Նորություն ասած չենք լինի, եթե հիշեցնենք, որ հանրակրթական դպրոցի չափորոշիչը ռազմավարական արժեք և նպատակ ունեցող փաստաթուղթ է ցանկացած երկրի համար, որի գործադրման արդյունքները երևում են տարիներ հետո միայն, ուստի այն պետք է կազմվի ամենայն պատասխանատվությամբ՝ աշխարհաքաղաքական մարտահրավերների և ազգային շահերի հաշվառմամբ։ Հայի ու Հայաստանի համար, թերևս, այդ պատասխանատվությունը հազար անգամ պիտի կշռվի և մեկ անգամ գործի կոչվի, որովհետև այս բնագավառում սխալներն անդառնալի են լինում, իսկ մենք սխալվելու իրավունք ու ժամանակ չունենք։

Ստորև որոշեցինք ներկայացնել մեր դիտարկումներն ու մտահոգությունները՝ հենց վերը նշված տեսանկյունից դիտարկելով «Հայեցակարգի» նախագիծը՝ նպատակ ունենալով հեղինակների ուշադրությունը հրավիրելու այն վտանգների վրա, որոնք, սովորաբար, կողքից ավելի նկատելի են լինում, քան երբ ներսում ես։ Ահա թե ինչո՛ւ հույս ունենք, որ մեր դիտարկումները կընդունվեն որպես շուրջ երեսուն տարի այդ պատասխանատվության ծանրությունն իր հոգու և խղճի վրա կրող և հայ երեխայի, Հայաստանի ու հայ դպրոցի ապագայի համար խիստ նախանձախնդիր մեկի բարի ցանկություն և օգնության փորձ։

1․ Ելնելով մեր երկրի աշխարհաքաղաքական խնդիրներից և մեր ազգային շահից, մեր ազգի գոյատևման լուրջ խնդիրներից, մենք իրավունք չունենք ներմուծելու Հայաստանից դուրս՝ այլ երկրի համար կազմված հայեցակարգ՝ անգամ տեղայնացնելու պայմանով, առավել ևս՝ օգտվելու գլոբալիստական հայացքների վրա հիմնված և գլոբալիստական նպատակներ հետապնդող կրթական հայեցակարգերից․ անհրաժեշտ է լավ հասկանալ դրսինը, և կազմել սեփականը՝ սեփական երկրի շահերի հայեցակետից։ Ցավոք, հայոց լեզվի և հայ գրականության այս նոր «Հայեցակարգի» նախագծում նշմարվում է այդ գլոբալիստական ուղղվածությունը, և որպես հայեցակարգ՝ բնականաբար, այն ի հայտ է գալիս բոլոր բաղադրիչներում և անգամ մանրուքներում՝ ջնջելով ազգային դիմագիծը։

2․ Ցանկացած առարկայի չափորոշիչ պետք է պարունակի մի շատ կարևոր բաղադրիչ՝ այն քաղաքցու նկարագիրը՝ տեսլականը, որպիսին մեր պետությունը նպատակ ունի կրթելու և դաստիարակելու։ Հայոց լեզվի և գրականության ուսուցման հայեցակարգում այս բնութագիրն անպայմանորեն պետք է տեղ գտնի։ Նոր «Հայեցակարգում» այդպիսի բնութագիր չկա։ Հենց սկզբից տպավորություն է ստեղծվում, թե մենք ունենալու ենք Googl-ի ապազգային քաղաքացի։ Դա նշված է փաստաթղթի հենց առաջին պարբերության մեջ․ «Արդի աշխարհում տեխնիկայի և գիտության սրընթաց զարգացումը նոր խնդիրներ է դնում կրթության առջև: Բազմաթիվ մասնագիտություններ, որոնք այսօր հարգի են, շուտով փոխարինվելու են մեքենաների և ռոբոտների աշխատանքով: Ահա այդ է պատճառը, որ հանրակարթական դպրոցում հայոց (մայրենի) լեզվի և գրականության ուսուցումը և ուսումնառությունը ևս հիմնավոր փոփոխության կարիք ունեն»։ Եվ մեզ պետք է, փաստորեն, միայն հաղորդակցական որոշակի կարողություններ ունեցող մարդ՝ «հիմնական նպատակը բանավոր և գրավոր խոսք կառուցելու, տեքստ ստեղծելու ուսուցումն է» ․․․ /12 տարի շարունակ/։

Որևէ տեղ նշված չէ ազգային, ավելորդ է ասել՝ քրիստոնեական ինքնության գիտակցության ձևավորման-պահպանման, ռազմահայրենասիրական դաստիարակության մասին։ Հետաքրքրության համար փորձեցինք պարզել, թե քանի՛ անգամ են «Հայեցակարգում» գործածվել, օրինակ, «բարություն» և «հայրենասիրություն» բառերը․ առաջինը՝ 0, երկրորդը՝ 0, «հայրենիք» բառը՝ 5, սակայն միևնույն՝ միակ պահանջում, որն ընդգրկված էր տարբեր դասարաններում՝ երեխան պետք է՝ «Սիրի իրեն, ընտանիքը, հայրենիքը». ըստ էության՝ 1 տեղ։

3․ Մայրենի լեզվի /հայոց լեզվի և հայ գրականության միասնական/ ուսուցման հայեցակարգում չափազանց «բեռնաթափված է» լեզվական բաղադրիչը․ այս երևույթի մեջ մենք որոշակի վտանգներ ենք տեսնում։ Եվ այդ վտանգները չեն արդարացվում «երեխաները մեղք են» պատճառաբանությամբ։ Երեխաները մեղք կլինեն այն ժամանակ, երբ ուսումնառության չորս տարիների ընթացքում «թեթևացրած» բովանդակության պատճառով չեն ձևավորվի անհրաժեշտ կարողությունները, որոնք պե՛տք է, որ այդ ընթացքում ձևավորվեն։ Առանց գիտելիքի՝ ի՞նչ կարողություն կամ ի՞նչը կիրառելու կարողություն պիտի ձևավորվի։ Ի դեպ 6-9 տարեկան հասակում են ձևավորվում ամբողջ կյանքի համար անհրաժեշտ կարողությունների գերակշիռ մասը։ Այնպես որ այլևս կարևոր չի լինի, թե հայ երեխան ի՛նչ կարդալ չի կարողանա՝ Խորենացի՞, թե՞ Կաֆկա։

Խախտված է մանկավարժական կարևոր մի սկզբունք՝ գիտականության սկզբունքը։ Ցանկացած գիտության ուսումնասիրում պետք է իրականցնել համակարգված ձևով․ գիտությունը համակարգ է։ Եվ անկախ այն հանգամանքից, որ հայոց լեզվի ուսուցումը սկսվում է վեց տարեկանից, այո՛, այդ վեց տարեկանների լեզվի ուսուցումը ևս պարտադիր պետք է իրականցվի գիտականության և համակարգայնության սկզբունքի խստագույն պահպանմամբ։ Մինչ այսօր ուսուցման հենց սկզբում շատ մատչելի ձևով ներմուծվում է լեզվական ողջ համակարգը՝ կառույցը՝ լեզվի մակարդակները՝ այդ մակարդակների միավորների և դրանց կապի հաջորդական ուսուցմամբ՝ վերլուծական և համադրական աշխատանքների միջոցով՝ խոսք(պատմություն) – նախադասություն – բառ – վանկ ( խոսքային միավոր է) – հնչյուն (ձայնավոր և բաղաձայն)։ Սա լեզվի կառույցն է, որն ուսումնառության հենց սկզբից «տեղադրվում է» երեխայի գիտակցության մեջ՝ անզգալաբար, առանց դժվարության։ Հենց այս կառույցն է, որ հետագայում՝ ամբողջ կյանքում, «լցվում է» լեզվական բազմաշերտ, բազմազան, բայց տրամաբանական կապերով մատուցվող գիտելիքներով։

Ըստ «Հայեցակարգի»՝ առաջին դասարանում երեխան պետք է տարբերի «հնչյուն, ձայնավոր, բաղաձայն», հասկացությունները, «դրանց տառերը», «տեքստում տարբերակի նախադասությունն ու բառը» ( նշենք, որ «տեքստ» բառի գործածությունն այս համատեքստում գիտական չէ․ «տեքստը» լեզվական որևէ մակարդակի միավոր չէ)։ Մեզ համար բացարձակապես անհասկանալի է «Գործնականում տարբերի միավանկ և բազմավանկ բառերը, գիտակցի ձայնավորի վանկարար արժեքը» լեզվական նյութի՝ երկրորդ դասարանում տեղ գտնելը։ Լեզվաբանական կամ մեթոդական ո՞ր սկզբունքով է սա հիմնավորվում։ Կարդալու կարողությունը ձևավորվում է առաջին դասարանում և «վանկը» ոչ միայն կարևոր միավոր է այդ գործընթացում (բազմավանկ բառերը կարդալու կարողության ձևավորման միավորն է), այլև լեզվական միավորների մեջ ամենահեշտ ընկալվողն է երեխաների կողմից, քանի որ խոսքի բնական շղթայի բաղադրիչ է։ Չմոռանանք ուղղագրական նշանակությունը՝ վանկատման հիմքով բառը տողադարձել սովորեցնելու հանգամանքը։

4․Նյութի անհարկի բեռնաթափումը հանգեցրել է նաև անհամապատասխանությունների։ 4-րդ դասարանի վերջնարդյունքներում, օրինակ, գրված է․ « Բանավոր և գրավոր խոսքում պահպանի հայերենի քերականական պարզ կանոնները», մինչդեռ քերականական գիտելիքը, որպես այդպիսին, բացակայում է 1-4 դասարանների լեզվական գիտելիքների բովանդակությունից։ Համեմատենք, թե ո՛րն է մինչ այդ նրա սովորածը՝ «Խոսքում տարբերի գործողություն, առարկա, առարկայի որակական և քանակական հատկանիշ ցույց տվող բառերը», «Խոսքում կիրառի տարբեր կառուցվածքի բառակապակցություններ», «Խոսքում կիրառի տարբեր հնչերանգի նախադասություններ»։

Վերջնարդյունքներում չկա համակարգված գիտելիքի պատկեր/պահանջ։ Սա նշանակում է, որ այդ գիտելիքը մատուցվելու է «թեթև», երեխայի մոտ չի ձևավորվելու համակարգված պատկերացում լեզվի կառույցի մասին, լեզվական միավորների ու երևույթների միջև գոյություն ունեցող տրամաբանական կապերի մասին, ուստի տարրական դասարաններում ստացած գիտելիքներն ու ձևավորված կարողությունները չեն կարող հիմք դառնալ միջին դպրոցի համար․ փաստորեն չի ապահովվում ուսուցման հաջորդայնությունը։

5․Լեզվական բաղադրիչի կապակցությամբ ցանկանում ենք անդրադառնալ նաև գիտական եզրույթնների սխալ գործածությանը։ «Հայեցակարգը» աշակերտի համար չէ, այլ ուսուցչի, ուստի պետք է կիրառել գիտական ճշգրիտ տերմիններ։ Այսպես՝ «Լեզվական համակարգ» բաժնում չպետք է լինի «Հնչյուն և տառ» բաժին, այլ՝ «Հնչյունաբանություն», «հոմանիշն ու հականիշը», «բառի կազմությունը» «Բառապաշարի» մեջ չեն մտնում, «Հնչյունափոխությունը» «Հնչյունաբանության» բաժինն է, իսկ «Բառակազմությունը»՝ «Բառագիտության», ուստի կարիք չկա 5-6-րդ դասարանների լեզվական նյութի նկարագրության մեջ դրանք որպես առանձին բաժիններ նշելու։ Անհասկանալի է «տարբեր կառուցվածքի բառակապակցություններ» ձևակերպումը։ Վերևում նշվեց «տեքստ» եզրույթի ոչ գիտական գործածություններից մեկը։ Առանձնացնենք նաև մեկ ուրիշ կիրառություն՝ «տեքստի ենթիմաստ»։ Գեղարվեստական երկը տեքստ չէ։ Անընդունելի է գեղարվեստական ստեղծագործությունը «տեքստ» անվանելը․ նույնիսկ այսպիսի սխեմատիկ փաստաթղթում գեղարվեստական գործն արժեզրկվում է և համապատասխան անփույթ մոտեցում է թելադրում ուսուցչին։ Գրական ե՛րկը կարող է գաղափարական բովանդակություն ունենալ, ոչ տեքստը։ Տեղին չէ գործածված «ուսումնառություն» բառը․ նույնիսկ, եթե ընդունենք, որ «սովորողակենտրոն» է ուսուցումը, այս փաստաթուղն ուղղված է ոչ թե երեխային, որը պիտի «ուսումնառի», այլ մանկավարժին ու գիտնականին, որոնք պիտի ուսուցանեն, ուրեմն՝ «Հանրակրթական դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսուցման հայեցակարգ»։ Եզրույթների այս ցանկը շարունակելի է։

6․/ Վերանայման կարիք ունեն նաև ընթերցանության համար առաջարկվող թեմաները։ « 1-4-րդ դասարանների ծրագրերում նշվում են հիմնական թեմաներ, որոնց շրջանակում պլանավորվում և իրականացվում է ուսումնառությունը: Հիմնական թեմաները 1-4-րդ դասարաններում նույնն են՝ «Ով ենք մենք», «Որտեղ ենք մենք ժամանակի և տարածության մեջ», «Ինչպես է «աշխատում» աշխարհը», «Ինչպես ենք մենք ինքնակազմակերպվում», «Ինչպես ենք միասին ապրում մոլորակում», բայց դրանք աստիճանաբար խորանում և ընդլայնվում են ենթաթեմաների միջոցով (մոտեցումը՝ ըստ Միջազգային բակալավրիատի»)”։ Սա ռազմավարական լուրջ խնդիր է․ ինչո՞ւ պետք է հայ երեխայի կրթութայն թեմաներն ընտրվեն ըստ «Միջազգային բակալավրիատի»։ Մենք ունենք մեր ազգային առանձնահատկությունները, մեր երկրի ու ժողովրդի արժեքային համակարգի պահպանության ու փոխանցման խնդիրները և այլն, որոնք էլ պետք է դրվեն մեր կրթական ռազմավարության հիմքում։ Կոսմոպոլիտ կրթող գլոբալիստական այդ թեմաները ինչո՞վ պիտի նպաստեն հայի ինքնության գիտակցմանն ու հայկականության պահպանմանը։

Ըստ նոր չափորոշչի՝ «տարրական դպրոց. 6-9 տարեկան աշակերտների հետաքրքրքության շրջանակը պտտվում է մեզ շրջապատող բնության, կենդանական և բուսական աշխարհների շուրջ. հետևաբար տեքստերը, ընթերցանության նյութերը հիմնականում պիտի ներկայացնեն երեխային շրջապատող կենդանական և բուսական աշխարհը.

․ միջին դպրոց․ 10-13 տարեկան աշակերտների հետաքրքրության ոլորտը ժողովրդական զրույցները, լեգենդները, առասպելները, դյուցազներգություններն են, այսինքն՝ առասպելական աշխարհն է. հետևաբար 5-6-րդ դասարաններում տեքստերը հիմնականում բանահյուսական նյութեր և դրանց հեղինակային մշակումներ են”:

Այդ ո՞վ որոշեց հայ երեխայի հետաքրքրությունների «այս» սահմանները։ Գուցե հոգեբան Բլումի՞ ուսումնասիրությունն է։ Մենք այստեղ շատ մեծ վտանգ ենք տեսնում։ Եթե 5-6 –րդ դասարանների երեխաններին որպես մտքի և հոգու «սնունդ» երկու տարի մատուցվեն միայն առասպելներ ու լեգենդներ, «Հայ ժողովրդի պատմությունը» նա հետագայում կարող է ընկալել որպես «հեքիաթ»։ Միայն առասպելո՞վ պիտի Հայաստանի սահմանը պահող և Հայրենիքի համար կռվող ու ինքնազոհաբերության գնացող զինվոր դաստիարակենք «Մայրենի լեզվի» դասընթացի շրջանակում։

7․ Մայրենի՝ հայոց լեզվի դասընթացում հաղորդակցական կարողությունների ձևավորման բաժնում «անհասկանալի» պատճառով ու նպատակով տեղ է գտել «Ոչ խոսքային հաղորդակցման» մի բաժին, որի գոյությունն ու տեղը ոչ մի ձևով չի արդարացվում։ Ի՞նչ կապ կա լեզվի դասընթացի հետ․ «ժեստ, դիմախաղ, մարմնի դիրք, մարդու պահվածքի դրդապատճառներ․․․, համապատասխան վարքագիծ․․․»։ Մեկ ուրիշ տեղում առաջադրվում են «մարդու մարմնի կառուցվածքի ու աշխատանքի, հիգիենայի մասին», «ցուցաբերի հոգատարություն սեփական անձի նկատմամբ» պահանջները։ Արդյո՞ք արտաքուստ միամիտ թվացող այս պահանջներն իրենց մեջ առնվազն սեռական դաստիարակության հեռահար վտանգներ չեն պարունակում և հետագայում հմապատասխան գիտելիք ներառելու հնարավորություն չեն ընձեռում։ Ի՞նչ գիտենք, թե ովքե՛ր են լինելու դասագրքերի հեղինակները․․․ Իսկ գուցե հենց այդպիսի բովանդակության նյութեր չպարունակող դասագրքերը մերժվե՞ն մրցույթի ժամանակ։ «Ինքնություն» բաժնի «Արժևորում» ենթաբաժնում նշված է, որ երեխան պետք է «սիրի իրեն»․ սա սեռական դաստիարակության բնագավառի՞ց է, թե՞ բարոյականության։ Աստված ասում է․ «Սիրի՛ր մերձավորիդ»։

Ասելիքներն ու մտահոգությունները շատ են։ «Հայեցակարգը» հիմնովին վերանայելու և նոր՝ հայամետ ու Հայաստանաշահ «Հայեցակարգ» դառնալու կարիք ունի, որպեսզի հայ երեխան ոչ միայն Խորենացի ու Նարեկացի կարողանա կարդալ, այլև «Աստվածաշունչ»։

Ամենայն հարգանքով՝ բ․գ․թ․, դոցենտ Լ․Տեր-Գրիգորյան»,- գրել է Տեր-Գրիգորյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:10 26/07/2020  |  ԼՐԱՀՈՍՀերթով կարդացի ժամանակակիցների գործերը, որոնք տեղ են գտել դպրոցական ծրագրում. Սոֆյա Հովսեփյան
19:49 24/07/2020«Եթե այս ամեն իրականություն է, ապա մենք ձևավորելու ենք անանցյալ, անապագա, սահմանափակ մտածողությամբ սպառողների մի սերունդ». Նարինե Դիլբարյան
17:43 24/07/2020  |  ԼՐԱՀՈՍ«Սա նշանակում է ջնջել ազգային հիշողությունը, բնաջնջել հայ մարդուն, թուրքի նման վարվել ապագա հայ սերնդի հետ». Գրականագետ Դավիթ Գասպարյան
14:03 24/07/2020  |  ԼՐԱՀՈՍ«Հայոց պատմություն առարկայի դպրոցական դասագրքերի նոր հայեցակարգում ոչ մի անգամ չի հիշատակվում հայրենասիրություն բառը». ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն
12:58 24/07/2020  |  ԼՐԱՀՈՍԿրթության ոլորտը որբի գլուխ չի, որ եկող գնացողը գա ու վարսավիրություն սովորի դրա վրա. Արտակ Մովսիսյան
20:00 23/07/2020  |  ԼՐԱՀՈՍ1989 թվին Մոսկվան տեղեր ավելացրեց բարձր միավորներով դուրս մնացած Հայաստանի դիմորդների համար
19:20 23/07/2020  |  ՄեկնաբանությունՄատյան ողբերգության փոխարեն դպրոցում պիտի կարդան «Ասի տկլորվեմ, մեյդան ընկնեմ...»
19:17 23/07/2020  |  ՄեկնաբանությունԴադարեցրեք հանրային քննարկումը և չեղարկեք նախագիծը. ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրենը դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը
19:02 23/07/2020  |  ՄեկնաբանությունԱռանց դիվանագիտության և քաղաքավարական սեթևեթանքների միանգամից ասում եմ․ դա ապուշություն է. Ս.Գրիգորյան
19:35 22/07/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը կարող է մասնակից լինել ամենամեծ միջազգային ծրագրերի. Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ՝ միջազգային STARMUS 6-րդ փառատոնը 2021 թ. անցկացվելու է Հայաստանում

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]