ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Սա նշանակում է ջնջել ազգային հիշողությունը, բնաջնջել հայ մարդուն, թուրքի նման վարվել ապագա հայ սերնդի հետ». Գրականագետ Դավիթ Գասպարյան 07/24/2020 17:43 | ԼՐԱՀՈՍ
«Այն հայեցակարգը, որ դրված է շրջանառության մեջ, արմատապես պետք է մերժվի, սա այն դեպքը չէ, որ կարելի է կոսմետիկ ուղղումներով շտկել։ Սա ազգային արժեքներից կտրված, դպրոցին ու աշակերտին ոչինչ չտվող ծրագիր է»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել գրականագետ Դավիթ Գասպարյանը՝ նշելով, որ այս հայեցակարգն անելիք չունի մեր դպրոցներում։
Նրա գնահատմամբ՝ այս ծրագրում ամեն ինչ իրար է խառնվել՝ և՛ ժամանակագրությունը և ՛հեղինակային կազմը, և՛ հայ գրականության պատմական զարգացման օրինաչափությունների ուսուցումը»։
«Ի՞նչ է նշանակում դպրոցական ծրագրից հանել Խորենացուն, Նարեկացուն, Քուչակին,- հարց է բարձրացնում գրականագետ Դավիթ Գասպարյանն ու ինքն էլ պատասխանում հարցին,- սա նշանակում է ջնջել ազգային հիշողությունը, բնաջնջել հայ մարդուն, սա նշանակում է թուրքի նման վարվել ապագա հայ սերնդի հետ»։
Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը։ Նախագծում ներառված են «Հայոց լեզու», «Գրականություն», «Մայրենի», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն», «Ես և իմ հայրենիքը», «Ֆիզիկական կուլտուրա», «Շախմատ», «Նախնական զինվորական պատրաստություն», «Օտար լեզուներ», «Մաթեմատիկա», «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություններ», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Բնագիտություն», «Բնություն», «Ես և շրջակա աշխարհը», «Տեխնոլոգիա», «Արվեստ», «Կերպարվեստ», «Երաժշտություն» առարկաների չափորոշիչներն ու օրինակելի ծրագրերը։
Հանրակրթական դպրոցում «Գրականություն» առարկայի նոր չափորոշիչների ծրագրերի նախագծում հանվել է «Հայ Գրականություն» առարկայի «հայ» բառը: Ծրագրից դուրս է մնացել ողջ Ոսկեդարն ու Միջնադարյան հայ գրականության նմուշները։ Ըստ հայեցակարգի հեղինակների կամայական նախընտրության, դպրոցական կրթական ծրագրից դուրս են մնացել ՝ Մաշտոցի, Նարեկացու, Շնորհալիի, Քուչակի, Սայաթ-Նովայի ստեղծագործությունները։ Հանրակրթության հայոց լեզվի և գրականության չափորոշիչ և ծրագիր մշակող հանձնախմբի համակարգող Թամարա Ալեքսանյանը «հայ» բառը գրականության առարկայից հանելու որոշումը մեկնաբանում է այսպես՝ քանի որ առարկայում հայ գրականությանը զուգահեռ տեղ են գտել նաև արտասահմանյան, համաշխարհային գրականությունը, ապա «հայ» բառը նպատակահարմար է գտնվել հեռացնել։ Վերջինիս կարծիքով առարկայի վերաբերյալ փոփոխություննները քննարկման առարկա են դարձել այն պատճառով, որ ոչ բոլոր ուսուցիչներն են պատրաստ գրականության ցանկի փոփոխություններին։
Մասնագիտական ամենատարբեր շրջանակներ նախօրեից սկսած ահազանգ են հնչեցնում՝ հայրենի կրթության ոլորտում ծայրաստիճան տագնապալի գործընթացներ են տեղի ունենում, մասնավորապես՝ դպրոցական կրթական բովանդակության պարագայում, որից, կարծես թե, բավական ընտրողաբար դուրս է բերվում հենց այն, ինչ նպաստում է աճող սերնդի ազգային ինքնության ձևավորմանը։ Այլ կերպ ասած, կրթության ոլորտի այս փոփոխությունները, մասնագետների գնահատմամբ կարելի է բնութագրել որպես կրթության ազգային համակարգի ոչնչացում։
Մանրամասները՝ տեսանյութում
Հեղինակ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ