Թեմաներ
Հինգշաբթի 04 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ 04/18/2024   17:01 Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն 04/18/2024   16:57 Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին 04/18/2024   16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին 04/18/2024   16:43 Իրանը Իսրայելին սպառնացել է հայելային հարվածով՝ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների դեպքում 04/18/2024   16:36 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/18/2024   16:17 Անահիտ Մանասյանն ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի Մարդու իրավունքների, հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի տնօրեն Սառա Ֆորտին և դեպարտամենտի գլխավոր խորհրդական Փոլ Դալթոնին 04/18/2024   16:10 Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես 04/18/2024   16:06 Եպիսկոպոսաց հայտարարության ուղերձն էր ՀՀ իշխանություններին՝ ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական, նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը․պարզաբանում 04/18/2024   15:48 Իրանը բացահայտել է Իսրայելի «բոլոր միջուկային օբյեկտների տեղակայման վայրը» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան 04/18/2024   15:26 ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալու այնտեղ. Զախարովա 04/18/2024   15:12 Իրան-Ադրբեջան բախում կլինի. դա անկասկած մեր շահերից է բխում. Բալասանյան (տեսանյութ) 04/18/2024   14:53 Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության 04/18/2024   14:35 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքաղաքացուն 04/18/2024   14:34 Արցախի տարածքում ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը դադարեցնում է իր գործունեությունը 04/18/2024   14:27 Հարություն Միքայելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/16/2024   22:49 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան

Հայաստանը կարող է մասնակից լինել ամենամեծ միջազգային ծրագրերի. Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ՝ միջազգային STARMUS 6-րդ փառատոնը 2021 թ. անցկացվելու է Հայաստանում 07/22/2020   19:35  |  ԼՐԱՀՈՍ

Գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ (Stars and Music) փառատոնը 2021 թվականին անցկացվելու է Հայաստանում, Հանրապետության նախագահի հովանու ներքո: Այն նվիրված կլինի դեպի Մարս՝ Կարմիր Մոլորակ խորհրդային MARS 3-ի ու NASA-ի MARINER 9-ի առաքելությունների 50-ամյակին: Այս մասին պաշտոնապես հայտարարվել է այսօր՝ փառատոնին վերաբերող առցանց հանդիպման ժամանակ, որին Երևանից մասնակցել են Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Իսպանիայից՝ STARMUS փառատոնի համահիմնադիր, տնօրեն և խորհրդի անդամ Գարիկ Իսրայելյանը, ԱՄՆ-ից՝ STARMUS փառատոնի խորհրդի անդամ, ամերիկացի աստղագետ Ջիլ Տարտերը, STARMUS փառատոնի խորհրդի անդամ, Astronomy ամսագրի գլխավոր խմբագիր Դեվիդ Այքերը, Շվեյցարիայից՝ STARMUS փառատոնի խորհրդական, աստղագետ Միշել Մայորը:

STARMUS փառատոնի համահիմնադիր, տնօրեն և խորհրդի անդամ Գարիկ Իսրայելյանը, բացելով հանդիպումը, հայտարարել է, որ STARMUS 6-րդ փառատոնը Հայաստանում նախատեսվում է անցկացնել 2021 թ. սեպտեմբերի 6-11-ը:

Նախագահ Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով փառատոնի խորհրդին՝ այն Հայաստանում անցկացնելու որոշման համար, մասնավորապես ասել է. «Դուք կարող եք միանգամայն վստահ լինել, որ այդ փառատոնը լինելու է հրաշալի, հատուկ, և բոլորդ մեզ հետ հպարտանալու եք, որ փառատոնն այս անգամ անցկացվեց Հայաստանում:

Սա շատ կարևոր միջազգային փառատոն է: Ես հնարավորություն ունեցա մասնակցելու նախորդ փառատոնին, որն անցկացվեց Շվեյցարիայում: Տպավորիչ էր, որ փառատոնին մասնակցում էին հազարավոր այցելուներ ամբողջ աշխարհից: Հետաքրքիր էր գաղափարը, որը միավորման մասին էր՝ գիտության, տեխնոլոգիաների և մշակույթի միավորման մասին,-ասել է Հանրապետության նախագահը: -Հաջորդ փառատոնն ինչ-որ առումով պետք է տարբերվի: Եթե երաժշտություն, ապա ես կցանկանայի ներգրավել ոչ միայն ռոքը, այլև այսօրվա՝ ժամանակակից երաժշտությունը, նաև դասականը, եթե գիտություն է, ապա՝ գիտության տարբեր ոլորտները: Շատ ուրախ կլինենք, եթե Հայաստան այցելեն մի շարք Նոբելյան մրցանակակիրներ, որոնք այդ մեկ շաբաթվա ընթացքում իրենց դասախոսություններով ոչ միայն նոր մտքեր ու գաղափարներ կհաղորդեն այցելուներին, այլ նաև կոգևորեն մեր գիտնականներին և Հայաստան այցելած գիտնականներին, ինչպես նաև մեր երիտասարդությանը»:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ փառատոնի մյուս նպատակը կրթությունն է, երիտասարդներին դեպի գիտություն, նոր տեխնոլոգիաների ոլորտ, դեպի ապագա ուղղորդելը: «Ապագան նաև այն երազանքն է, որ Հայաստանը կարող է մասնակից լինել ամենամեծ միջազգային ծրագրերի՝ ընդհուպ Մարս թռչելուն միաժամանակ, գիտակցելով, որ մեր երկրի ապագա հաջողությունը սերտորեն կապված է լինելու նորագույն տեխնոլոգիաների հետ,-նշել է նախագահը: -Ես կուզենայի, որ հայաստանյան STARMUS-ն ինչ-որ ձևով կապված լիներ 21-րդ դարի ամենակարևոր հարցի՝ արհեստական բանականության հետ»:

Հանրապետության նախագահը փառատոնի անցկացումը կարևոր է համարել մեր երկրի համար: «Հայաստանի համար փառատոնը շատ կարևոր է լինելու,-ասել է նա, -մանավանդ կորոնավիրուսից հետո, որովհետև բոլոր երկրներում կան որոշակի ոլորտներ, որոնք տուժել են: Առաջինը, իհարկե, զբոսաշրջությունն է, դրա հետ կապված հյուրանոցային բիզնեսը, սպասարկումը, ռեստորանները, սրճարանները: Ես հույս ունեմ, որ մեկ տարի հետո Երևանը և Հայաստանը նորից լցված կլինեն զբոսաշրջիկներով, որոնք կգան Հայաստան՝ մասնակցելու փառատոնին, նաև ինչ-որ ձևով աջակցելու այդ ոլորտներին»:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ փառատոնը Հայաստանում հյուրընկալելու առաջարկություն է արել դեռ մեկ տարի առաջ. «Երբ մեկ տարի առաջ Ցյուրիխում STARMUS փառատոնի ժամանակ ես առաջարկեցի հաջորդ փառատոնն անցկացնել Հայաստանում, սրահի մի մասը շատ մեծ խանդավառությամբ ընդունեց: Բայց կար նաև մի մաս, որը, ճիշտն ասած, դեռ չգիտեր՝ Հայաստանը որտեղ է: Սակայն ես հույս ունեի, որ փառատոնն անպայման գալու է Հայաստան, և այդ օրվանից իմ արտերկրյա բոլոր գործընկերներին, նաև մեր սփյուռքահայ գործընկերներին պատմել եմ սրա մասին: Ես վստահ եմ՝ երբ մյուս տարի Հայաստանը մեկ շաբաթով կդառնա տեխնոլոգիաների, ժամանակակից գիտության, երաժշտության ու արվեստի միջազգային կենտրոն, արձագանքը լինելու է շատ դրական: Ես վստահ եմ, որ հազարավոր այցելուների մեջ մի մեծ մաս են կազմելու նաև մեր հայրենակիցները: Նրանց արձագանքները եղել են շատ դրական, և ես շարունակելու եմ աջակցել, որպեսզի հենց այդպես էլ լինի»:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նույնպես ողջունել է փառատոնը Հայաստանում անցկացնելու որոշումը: «Հաշվի առնելով STARMUS 6-րդ փառատոնի կարևորությունը` նախատեսում ենք առանձնահատուկ և նշանավոր համաժողովների ու գիտաժողովների շարք, ինչպես նաև բազմաբնույթ, տպավորիչ և անմոռանալի միջոցառումներ, որոնք կմիավորեն գիտությունն ու արվեստը և հանրությանը նոր լույսով կներկայացնեն հոգևոր ու մտավոր արժեքները,-ասել է նախարարը։ -Միջոցառումն իր յուրահատկությամբ հնարավորություն կընձեռի խթանելու գիտության և արվեստի զարգացումը Հայաստանում և ստեղծելու հեռանկար, որը կդիտարկի արվեստը և գիտությունը ոչ թե որպես առանձին հասկացություններ կամ հակադրություններ, այլ որպես առանձնահատուկ կերպով փոխկապակցված և միահյուսված միասնություն:

Կցանկանայի շնորհակալություն հայտնել «STARMUS UNIVERSE 2007 SL» կազմակերպությանը՝ ի դեմս հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանի, և մեր բոլոր գործընկերներին, ովքեր իրենց ավանդն ունեն այս գաղափարի մեկնարկի գործում»:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն իր խոսքում ասել է, որ գիտությունը և գիտությամբ զբաղվելը ոչ միայն Հայաստանում, այլ ողջ աշխարհում ոչ այնքան մոդայիկ է, մինչդեռ փառատոնը, միավորելով ռոք երաժշտությունը, գիտությանը և հատկապես աստղաֆիզիկան, շատ ավելի հրապուրիչ է դարձնում գիտությամբ զբաղվելը հատկապես երիտասարդների համար. «Դա առաջին հերթին նշանակում է լինել առաջնորդ, լինել ավանգարդ և լինել նորարար, և այս առումով մենք պետք է արձանագրենք, որ աշխարհը առաջ տանող ուժերը նորարարական ուժերն են»: Նշելով, որ տիեզերական տեխնոլոգիաները բարձր տեխնոլոգիական ուղղությունների շարքում ողջ աշխարհում ամենաարագընթաց զարգացող ճյուղերից են, նախարարն ասել է, որ այս ճյուղը Հայաստանում նույնպես առաջնահերթ են համարում և հեռանկարային զարգացման ծրագրեր մատնանշում: «Հայաստանը հնարավորությունների երկիր է ոչ միայն այն պատճառով, որ տվել է այնպիսի գիտնականներ ինչպիսիք են՝ Կեմուրջյանը` որպես առաջին մարսագնացի նախագծող, Համբարձումյանը, Շիրակացին, այնպիսի երաժիշտներ ինչպիսիք են՝ Խաչատրյանը, Կոմիտասը, այլ նաև այն համար, որ այսօր Հայաստանի կառավարությունը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը համարում է առաջնահերթ ոլորտ, և գիտությունը անմասն չէ տեխնոլոգիաներից»:

Նախարարը երիտասարդներին կոչ է արել մտածել, թե ինչ են անելու 2021 թվականի սեպտեմբերին կամ մինչ սեպտեմբերը, որպեսզի առավելագույն արդյունք քաղեն այս մեծ իրադարձությունից, որն իր հնարավորություններով գալիս է Հայաստան:

Փառատոնի խորհրդի անդամ Ջիլ Տարտերը նշել է, որ անհամբերությամբ է սպասում փառատոնի անցկացմանը Հայաստանում. «Ինձ համար, որպես անձ, ով փորձում է երկրագնդից անդին կյանք հայտնաբերել, այդ վայրն ու տարեթիվը ունեն հատուկ նշանակություն, քանի որ ուղիղ 50 տարի առաջ սեպտեմբերին Բյուրականի աստղադիտարանում տեղի է ունեցել ԱՄՆ-ԽՍՀՄ առաջին համատեղ համաժողովը՝ կապված այլմոլորակային բանականության ուսումնասիրությունների հետ: Այդ ժամանակ ես մագիստրատուրայի ուսանող էի և չկարողացա մասնակցել այդ համաժողովին: Սակայն լիահույս եմ, որ այս անգամ կկարողանամ գալ և ինքս ճանաչել աստղադիտարանը, որտեղ պատմական իրադարձություն է տեղի ունեցել,-ասել է ամերիկացի աստղագետը: -Ես հույս ունեմ՝ կկարողանանք շատ գիտնականների, երիտասարդների, քաղաքացիների ներգրավել արտամոլորակային քաղաքակրթությունների հետազոտման աշխատանքների գաղափարի շուրջ և փոխել աշխարհը, որպեսզի մարդիկ իրենց ընկալեն որպես այսմոլորակայիններ»:

STARMUS փառատոնի խորհրդական Միշել Մայորը նույնպես իր գոհունակությունն է հայտնել փառատոնը Հայաստանում անցկացնելու առիթով: «Շատ ուրախ եմ ու կրկին երազում եմ Հայաստան գալու մասին,- ասել է շվեյցարացի աստղագետը: -Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է, և ֆանտաստիկ է, որ հաջորդ փառատոնն այս երկրում է անցկացվելու: Այս փառատոնը յուրահատուկ միջոցառում է: Հայաստանում ճանապարհորդել եմ: Այն հին մշակույթի, վանքերի, եկեղեցիների երկիր է՝ ավելի քան հազարավոր տարիների պատմություն ունեցող գեղեցիկ լանդշաֆտով: Ես շատ գեղեցիկ վայրեր եմ այցելել Հայաստանում, սակայն շատ կուզեի տեսնել Տաթևը: Եթե մասնակցելու եք փառատոնին, ապա բաց չթողնեք Տաթև այցելելու հնարավորությունը»:

Փառատոնի խորհրդի անդամ Դեվիդ Այքերը նշել է, որ փառատոնը Հայաստանում անցկացնելու բազմաթիվ պատճառներ կան: «Շատ ուրախ եմ, որ կհամագործակցենք, մեր ոլորտի խանդավառ մասնագետներին կբերենք Հայաստան,-ասել է Astronomy ամսագրի գլխավոր խմբագիրը: -Աստղագիտության մեջ կարևորագույն դարաշրջան է՝ ոսկեդար. զարգացումները սրընթաց են տեղի ունենում: Լիահույս ենք, որ փառատոնը մեծաթիվ մասնակիցներ կունենա»:

Ամփոփելով առցանց հանդիպումը՝ STARMUS փառատոնի համահիմնադիր, տնօրեն և խորհրդի անդամ Գարիկ Իսրայելյանը շատ կարևոր է համարել STARMUS-ը Հայաստանում անցկացնելը: «Ինձ համար շատ կարևոր էր STARMUS-ը Հայաստան բերել,-ասել է նա: -Իմ կյանքում ոգեշնչման ժամանակաշրջանը Հայաստանում է եղել: Երբեք չէի մտածել, որ ինչ-որ ժամանակ STARMUS -ը կարող է Հայաստանում տեղի ունենալ, մինչև եղավ նախագահ Սարգսյանի՝ Ցյուրիխ այցելությունը և նրա հրավերը: Կորոնավիրուսի հետ կապված՝ գիտության արժեքը, կարևորությունը անհամեմատ ավելի մեծ են դարձել, քան առաջ: Մենք տեսնում ենք, որ բոլորի հույսը կապված է գիտության հետ, թե գիտական ինչպիսի լուծումներ կլինեն: Մարսի, կորոնավիրուսի, տիեզերագիտության միջև տարբերությունը մեծ չէ, քանի որ բոլոր դեպքերում մենք խոսում ենք գիտության մասին: Գիտությունն առանց ոգեշնչման, կրթության չի լինում: Հիմա մենք ապրում ենք ուրիշ աշխարհում, որտեղ ինձ միշտ թվացել է, որ ոգեշնչումը պետք շատ կարևոր բաղադրիչ լինի: Երիտասարդներին պետք է անընդհատ ոգեշնչել, հետաքրքրություն առաջացնել նրանց մեջ, որովհետև միայն զուտ կրթություն տալով շատ դժվար է ցանկալի արդյունքների հասնել»:

Նա տեղեկացրել է, որ Հայաստանում փառատոնը հետաքրքիր ծրագիր է ունենալու՝ կապված Մարսի և գիտության տարբեր բնագավառների հետ: «Այս տարի երեք տիեզերագնացներ կուղարկվեն Մարս, որոնք այնտեղ կհասնեն հաջորդ տարվա գարնանը: Մենք STARMUS-ին կունենանք բոլորովին նոր նյութեր, և Մարսի հետազոտությունների մասին ամենաթարմ նյութերը կլինեն հենց փառատոնի ժամանակ,-նշել է Գարիկ Իսրայելյանը: -Շատ հետաքրքիր փառատոն ենք ունենալու: Շուտով սկսելու ենք ծրագրի վրա աշխատել, որը ամենահետաքրքիրն է լինելու և, ինչպես նախագահը նշեց, պետք է անենք ամենալավ STARMUS-ը բոլոր վերջին մեծ STARMUS-ների մեջ: Շատ ուրախ եմ, որ Հայաստանի կառավարությունը միացավ այս նախաձեռնությանը, և բոլորը ոգեշնչվեցին այս գաղափարով»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:08 22/07/2020  |  ԼՐԱՀՈՍ«Չեմ պատկերացնում, որ կորոնավիրուսով պայմանավորված 15 հազար դիմորդների պետք է ծանուցեինք, որ առաջին հայտի գերակայություն է լինելու». ԿԳՄՍ փոխնախարար
20:11 20/07/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ նախագահն ու ՄԻՊ-ը համատեղ այցելել են ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ
20:15 16/07/2020  |  ԼՐԱՀՈՍՀուլիսի 17-ին կանցկացվի «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը
19:04 15/07/2020  |  ԼՐԱՀՈՍՀանրային քննարկման է ներկայացվում առարկայական չափորոշիչների և ծրագրերի նախագիծը
09:17 11/07/2020  |  ՄամուլԿԳՄՍՆ-ում տեղափոխություններ են սպասվում. ով հրաժեշտ կտա պաշտոնին. «Հրապարակ»
20:15 07/07/2020  |  ԼՐԱՀՈՍԲոլորի համար վստահելի փաստաթուղթ ձևավորելու ճանապարհներից մեկը հանրային քննարկումն է. նախագահ Սարգսյանը հանդիպել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մի խումբ անդամների հետ
12:36 06/07/2020  |  ԼՐԱՀՈՍՀամացանցում առաջին անգամ կներկայացվի Միքայել Նալբանդյանի ամբողջական գրական ժառանգությունը
10:19 06/07/2020  |  ՄեկնաբանությունՍա վտանգավոր դիվերսիա է մեր արժեքահամակարգի նկատմամբ. Ավետիք Չալաբյան
10:06 05/07/2020Սահմանադրությունը ոչ միայն իրավունք ու պարտականություն է, այլև՝ մտածողության ու գործունեության մշակույթ, արժեհամակարգ, փիլիսոփայություն. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյան
19:12 02/07/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ԱԱԾ տնօրենին

Արխիվ

[]